Խոնարհում եք հետևյալ բայերը և սովորում թարգմանությունները՝ cantar – երգել, bailar – պարել , correr – վազել, hablar – խոսել, vivir – ապրել, abrir – բացել, estudiar – սովորել, trabajar – աշխատել, comer – ուտել, beber – խմել։

  1. Դրել բայերը ճիշտ վերջավորությամբ։
  1. Ella (hablar) hablá español.
  2. Nosotros (cantar) centráramos muy bien.
  3. Yo (comer) comro fruta.
  4. Ellos (estudiar) estudiará en el colegio.
  5. Tú (correr) correrás muy rápido.
  6. Mi amigo (bailar) bailará bien.
  7. Mis abuelos (vivir) vivirán en Madrid.
  8. Mi madre (trabajar) trabajará en el hospital.
  9. Vosotros (beber) beberais agua.
  10. Yo (abrir) abriro la puerta.

2. Թարգմանել։

  1. Ես սովորում եմ դպրոցում։ 
  2. Նրանք ապրում են Երևանում։
  3. Մենք խմում ենք ջուր։
  4. Դու երգում ես շատ լավ։
  5. Դուք պարում եք։
  6. Իմ եղբայրը աշխատում է բանկում։
  7. Ես ուտում եմ հաց։ (pan)
  8. Նրանք երգում են։
  9. Մենք ապրում ենք Հայաստանում։
  10. Դու վազում ես։


Presente de indicativo

Իսպաներենի բայերը բաժանվում են 3 խմբի՝ 

  • I խումբ – ուղիղ ձևում ունենք -ar վերջավորությունը, օրինակ, hablar, cantar, bailar, dibujar, caminar
  • II խումբ – ուղիղ ձևում ունենք -er վերջավորությունը, օրինակ, comer, beber, aprender, correr
  • III խումբ – ուղիղ ձևում ունենք -ir վերջավորությունը, օրինակ, vivir, abrir, escribir

Ամեն խմբի բայ ունի իր վերջավորությունները, որոնք ավելացնում ենք բայի արմատին (հանելով ուղիղ ձևի վերջավրությունը, hablar – արմատը՝ habl, comer – արմատը com)

Նկարում տեսեք բայերի վեևջավորությունները ամեն խմբի համար

Yo hablo – ես խոսում եմ

Nosotros comemos – մենք ուտում ենք

Ella vive – նա ապրում է

Ազատության գինը

Իմ կարծիքով ազատությունը շատ կարևոր է և կենդանիների և մարդկանց համար, բայց պետք է գնահատել դա: Յուրաքանչյուրս ունենք ազատություն, բայց ոչ բոլորն են կարողանում այն ճիշտ օգտագործել, և իհարկե ավելի ուշ դա նրանք հասկանում են, բայց ինչպես ասվում է լավ է ուշ քան երբեք: Իսկ կենդանիներին ևս պետք է ազատություն տալ, քանի որ որքան մենք ենք բնության մասնիկ այդքան էլ կենդանիները:

Վիլյամ Սարոյան, «Ծննդյան տոներից երեք օր հետո»

Վեց տարեկան ու արդեն երեք ամսական Դոնալդ Իֆոն կանգնել էր 3-րդ պողոտայի և 37 – րդ փողոցի անկյունում, որտեղ նրա բարկացած հայրիկը՝ Հարին, մի ժամ առաջ պատվիրել էր մի րոպե սպասել մինչև ինքը մտնի խանութ ու որոշ բաներ առնի Ալիսի համար, որը հիվանդ պառկած էր, անընդհատ հազում էր ու լաց լինում: Ալիսը երեք տարեկան էր և ամբողջ գիշեր բոլորին արթուն էր պահել: Դոնալդի բարկացած հորը՝Հարիին այդ աղմուկ-աղաղակը բոլորովին դուր չէր եկել, ու նա ամեն ինչի մեղքը գցել էր մայրիկի վրա: Մայրիկի անունը Մէյբլ էր: ՛՛Մէյբլ Լուիզա Աթքինզ Ֆերնանդես, նախքան Հարի Իֆոյի հետ ամուսնանալս՛՛, մի անգամ տղան լսեց, որ մայրն այդպես ասաց իրենց խոհանոցի կոտրված ապակին փոխող մարդուն: ՛՛Ամուսինը մոր կողմից կիսով չափ հնդկացի է, ես էլ հորս կողմից եմ կիսով չափ հնդկացի: Ճիշտ է, Ֆերնանդեսը ավելի շուտ իսպսնսցու կամ մեքսիկացու ազգանուն է, քան հնդկացու, բայց մեկ է՝ հայրս կիսով չափ հնդկացի էր: Չնայած մենք երբեք նրանց մեջ չենք ապրել, ինչքան կիսով չափ հնդկացիներից ոմանք են անում: Միշտ էլ ապրել ենք մեծ քաղաքներում՛՛: Շարունակել կարդալ Վիլյամ Սարոյան, «Ծննդյան տոներից երեք օր հետո»

Մայրը: Հովհ. Թումանյան

Մի  գարնան  իրիկուն  դռանը  նստած  զրույց  էինք  անում,  երբ  այս  դեպքը  պատահեց։  Էս  դեպքից  հետո  ես  չեմ  մոռանում  էն  գարնան  իրիկունը։

Ծիծեռնակը  բույն  էր  շինել  մեր  սրահի  օճորքում։  Ամեն  տարի  աշնանը  գնում  էր,  գարնանը  ետ  գալի,  ու  նրա  բունը  միշտ  կպած  էր  մեր  սրահի  օճորքին։

Ե՛վ  գարունն  էր  բացվում,  և՛  մեր  սրտերն  էին  բացվում,  հենց  որ  նա  իր  զվարթ  ճիչով  հայտնվում  էր  մեր  գյուղում  ու  մեր  կտուրի  տակ։

Եվ  ի՜նչ  քաղցր  էր,  երբ  առավոտները  նա  ծլվլում  էր  մեր  երդիկին  կամ  երբ  իրիկնապահերին  իր  ընկերների  հետ  շարժվում  էին  մի  երկար  ձողի  վրա  ու  «կարդում  իրիկնաժամը»։ Շարունակել կարդալ Մայրը: Հովհ. Թումանյան

Հայոց լեզու

Բառերն ածանցների օգնությամբ այնպես փոխի՛րոր անձ ցույց տանԹվի՛ր այն ածանցներըորոնց օգնությամբ անձ ցույց տվող բառեր ստացար

Ա. Երգել, ուսուցանել, նկարել, գործել, բնակվել, հսկել, լողալ, վարել, հաճախել, գնել, որսալ, պահել, սուտ ասել, իշխել, վեպ ասել, այցելել, վրեժ առնել, երկրպագել:

Երգել-երգիչ, երգչուհի, երգող, երգահան

ուսուցանել-ուսոցւչ, ուսուցչուհի, ուսուցանող

նկարել-նկարիչ, նկարչուհի, նկարող

գործել- գործիչ

բնակվել-բնակիչ, բնակչուհի, բնակվող

հսկել-հսկիչ, հսկող

լողալ-լողորդ

վարել- վարիչ, վարորդ

հաճախել- հաճախորդ

գնել- գնորդ, գնող

որսալ- որսորդ Շարունակել կարդալ Հայոց լեզու

Աշխատանք և Էներգիա

խնդիրները

1*

Գտնել ձկան արագությունը, եթե հայտնի է, որ 360 մ երկարությամբ ճանապարհը նա անցավ 40 վարկյանում:

V=?

S=360մ

T=40v

360:40=9

V=9

2*

Որքան ճանապարհ կանցնի ինքնաթիռը 4 ժամում, եթե նրա արագությունը 100կմ/ժ է: 

S=?

T=4ժ

V=100կմ/ժ

100:4=25

S=25

Հարցեր

1.Ներկայացրե՛ք մեխանիկական աշխատանքի օրինակներ:

Հրել ճամպրուկը, ձգել պարանը:

2. Ի՞նչ բանաձեւով է հաշվարկվում մեխանիկական աշխատանքը:

A-աշխատանք

F-մարմնիվրաազդող ուժ

S= ուժի ուղղությամբ մարմնիանցած ճանապարհը:

3.Ո՞ր դեպքում մարմնի վրա ազդող ուժն աշխատանք չի կատարում:

4. Ինչո՞ւ են էներգիան եւ աշխատանքը չափում միեւնույն միավորով:

Որովհետև երբ որ օրինակ ինչ որ իրը բարձրացնում ենք վերև նրանք հնարավորությունն են ունենում ընկնել որը ևս աշխատանք է:

5. Ո՞րն է 1 Ջ աշխատանքը:

Երբ մարմինը 1մետր ուժի ազդեցությամբ անցնում է 1մետր ճանապարհ:

Գոյականի հոլովները

Առաջադրանքներ 

1. Հոլովել քաղաքաղջիկքույր , տուն: 

Ուղական քաղաք, աղջիկ, քույր, տուն
Սեռական-քաղաքի, աղջկա, քրոջ, տան
Տրական-քաղաքին, աղջկան, քրոջը, տանը
Հայցական-քաղաքը, աղջկան, քրոջը, տունը
Բացառական-քաղաքից, աղջկանից, քրոջից, տնից
Գործիական-քաղաքով, աղջկանով, քրոջով, տնով
Ներգոյական-քաղաքում, աղջկա մեջ, քրոջ մեջ, տանը 

2. Որոշեքթե որ հոլովով են դրված ձեռքիցփայտովերկրինաշխարհում գոյականները 

ձեռքիցբացառականփայտովգործիականերկրինտրականաշխարհում-ներգոյական

3. Որոշեք, թե ընդգծված բառերը որ հոլովով են դրված: 

Հայրենիքից հեռու ապրող մարդը միշտ տխուր և միայնակ է:
Դամիշքեղշինություն էր, որը գտնվում էր քաղաքից հեռու բլրի վրա:
Մոտենալով կարկաչուն գետակին տղան փայտով ստուգեց խորությունը և զգուշորեն ոտքը մտցրեց ջրի մեջ:
Երկնքի կապույտ անդորրության մեջ երևում էին արևի առաջին շողերը, որոնք ավետում էին պայծառ օր: 

4. Հոլովեք օրքաղաքմայրաշուն

Օր, օրվա, օրվան, օրը, օրով, օրում

քաղաք, քաղաքի, քաղաքին, քաղաքը, քաղաքից, քաղաքով, քաղաքում

մայր, մոր, մորը, մորից, մայրով, մոր մեջ

աշուն, աշնան, աշնանը, աշունը, աշնանից, աշունով, աշնան

Հատուկ և հասարակ անուններ

Անհրաժեշտ տեղերում գոյականները գրեք մեծատառով:


Սևանա լիճ, Հայաստանի Հանրապետություն, Թալինի շրջան, հայկական երգարվեստ, Արագածոտնի մարզ, բժշկության հիմնադիր, Մեսրոպ Մաշտոց, Աստվածաշունչ մատյան, Բջնիի բերդ, երևանյան երեկո,  Ներսես Շնորհալի,  Արածանի գետ,  հին գրախանութ, մորաքույր Աննա, Արայի լեռ, Աշոտ Երկաթ, Գարեգին Նժդեհ:


Բառաշարքում ընդգծիր այն հատուկ անունները, որոնք ծագել են հասարակ  գոյականներից:


Մեխակ, Վահագն, Վահան, Շանթ, Մուշեղ, Սաթենիկ, Նվեր, Վրեժ, Հայաստան, Պապ, Պարգև, Ռազմիկ, Արեգ, Մանե, Հայկ, Աստղիկ, Ռազմիկ, Մանուշակ, Հասմիկ, Դավիթ, Սուրեն, Անդրանիկ, Նահապետ, մարտիկ, Մաքրուհի, Թագուհի, Պետրոս, Սարգիս, Մարգարիտ, Արփի, Վարդան, Կորյուն, Գոհար, Ալմաստ, Անահիտ, Զեփյուռ, Անի, Զեյթուն, Հարություն, Հեղինե:

Գոյական անուն

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են  գոյականներ․
    ա. վերելակ, հնչուն, փչակ
    բ. շեշտակի, հանք, հնչուն
    գարցունք, հայուհի, վայրէջք,
    դ. ուղղակի, փափկասուն, փախուստ
  1. Ո՞ր շարքում են միայն գոյականներ․

ա. սեր, սիրելի, տիկին
բօր, անձրև, գինի
գ. ատաղձ, հող, ցնծագին
դ. ջուր, ծորակ, ջրառատ

3.Ո՞ր շարքում չկա գոյական․

ա. հին, հագուստ, դարպաս
բ. վնասվածք, հարգելի, տնական
գ. սեղան, ծովային, ծարավել
դգեղեցիկ, գրքային, ամպամած Շարունակել կարդալ Գոյական անուն

Հանս Քրիստիան Անդերսեն, «Լուցկիներով աղջիկը»

Այդ երեկոյան այնքան ցուրտ էր… Ձյուն էր գալիս, խավարը թանձրանում էր: Իսկ երեկոն տարվա մեջ վերջինն էր՝ Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ էր թափառում: Ճիշտ է, երբ տնից դուրս էր գալիս, կոշիկներով էր, բայց մի՞թե շատ օգուտ էին բերում հսկայական հին կոշիկները, որոնք առաջ նրա մայրն էր կրում. ահա թե ինչքան մեծ էին դրանք: Ու աղջիկն այդ օրը կորցրեց իր կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառքերից վախեցած՝ փորձեց վազքով կտրել փողոցը: Մի կոշիկը նա այդպես էլ չգտավ, իսկ մյուսը մի տղա խլեց՝ հայտարարելով, որ դրանից իր ապագա երեխաների համար հիանալի օրորոց կստացվի:

Ահա թե ինչու էր աղջիկը ոտաբոբիկ թափառում: Նրա ոտքերը կարմրել ու կապտել էին ցրտից, իսկ հնամաշ գոգնոցի գրպանում մոխրագույն լուցկիների մի քանի տուփ կար: Դրանցից մեկը նա բռնել էր ձեռքում: Ամբողջ օրվա ընթացքում նա դեռ ոչ մի լուցկի չէր վաճառել, ու նրան ոչ մի գրոշ չէին տվել: Խեղճ, տանջահար աղջիկը թափառում էր՝ սովահար, ցրտից սրթսրթալով: Շարունակել կարդալ Հանս Քրիստիան Անդերսեն, «Լուցկիներով աղջիկը»