Խնկո ապոր գրադարան

Դեկտեմբերի վեցին գնացինք Խնկո ապոր գրադարան մեր շատ սիրելի ընկեր Մարինեի հետ: Մեզ սկզբում ասեցին թե ինչպիսի տաղավարներ կան: Այնտեղ կար նկարչական տաղավար, երաժշտական տաղավար, զբաղմունքի տաղավար, կար նաև շատ հետաքրքիր գրքերի տաղավար այնտեղից կարոզ ենք գիրքը գնել նաև կարդալ այնոիհետև վերադարձնել: Գրքերը շատ հետաքրքիր էին և գեղեցիկ պատկերազարդված: Այնտեղ նայեցինք Գտնված երազը մուլտֆիլմը:

Հետաքրքիր ճամփորդություն

Մենք գնացել էինք Կարմիր բլուր: Ճանապարհը շատ կարճ տևեց: Այնտեղ մենք հարցեր տվեցինք հնէաբաններին: Հարցրեցինք նրանց օրինակ՝ ձեզ դուր գալիս է լինել հնէաբան, դուք մանկուց եք ուզել լինել հնէաբան ևայլն: Բայց մենք նրանց հարցրեցինք դուք, որ դպրոցից եք նրանցից մեկը ասաց, որ նա Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում է սովորել: Շատ հիանալի ճամփորդություն էր:

Ճամփորդություն դեպի Ամբերդ

Դասարանով գնացինք Ամբերդ: Այնտեղ ամեն ինչ հրաշալի էր: Ամբողջովին լեռներով էր պատված: Այնտեղ ամեն ինչ կանաչավուն էր: Ամբերդի ճանապարհը շատ երկար տևեց: Այնտեղ շատ հետաքրքիր գույներով քարեր կային: Ամբերդում մենք բարձունք հաղթահարեցինք: Այնտեղ կար ոլորապտույտ ճանապարհ:

Ես շնորհակալ եմ ընկեր Մարինեին և ընկեր Իվետային:

Տպավորիչ ճամփորդություն

Մենք 4-3 դասարանի հետ այցելեցինք «Գուռմե-Գուռմե» շոկոլադի գործարան, այնուհետև՝ Կարմրավոր եկեղեցի։ «Գուռմե-Գուռմե» շոկոլադի գործարանում մենք պատրաստեցինք շոկոլադներ։ Նաև համտեսեցինք իրենց պատրաստածը։ Իսկ հետո գնացինք Կարմրավոր եկեղեցի։ Կարմրավոր եկեղեցին շատ փոքրիկ էր։ Այդ եկեղեցին խաչաձև էր։ Վերջում մենք շատ խաղեր խաղացինք։ Այս ճամբորդությունը ինձ շատ դուր եկավ։
Շնորհակալություն ընկեր Մարինեին այսպիսի հրաշալի ճամփորդություն կազմակերպելու համար։

Եռօրյա ճամփորդություն Սևանա լճում

Ես վերջերս եմ եկել Սևանա լճի եռօրյա ճամփորդությունից։ Այժմ կպատմեմ իմ տպավորությունների մասին։

Ճանապարհին, երբ տեսա Սևանա լիճը, ինձ այն շատ դուր եկավ։ Դա ինձ ուրախացրեց, քանի որ իմ կապուտաչյա Սևանը այդքան էլ կեղտոտ չէր, որքան պատկերացնում էի։ Հասնելուն պես ծանոթացանք մեր վրաններին։ Ի դեպ սա իմ առաջին եռօրյա վրանային ճամբարն էր որպես սեբաստացի։ Օրերը այնքա՜ն հետաքրքիր էին անցնում։ Վաղ առավոտյան արթնանում էինք, լվացվում, կատարում մարմնամարզական վարժություններ, նախաճաշում։ Այնուհետև խաղում էինք բակային խաղեր և հովանում պաղ լճում։ Երեկոներին զբոսնում էինք, երգում, պարում։ Իսկ խարույկը մի այլ աշխարհ էր։ Ճամփորդությունիցս այնքա՜ն զգացված ու տպավորված եմ։

Շնորհակալություն եմ հայտնում ընկեր Սաթենին և մյուս ուսուցչուհիներին այսպիսի հիասքանչ ճամփորդություն կազմակերպելու համար։

Ճանապարորդություն դեպի Բջնի

Բարև ձեզ։ Մենք 3֊3 դասարանով երկար ճանապարհ կտրեցինք և այցելեցինք Բջնի։ Ճանապարհին ավտոբուսը կանգ առավ և մենք նախաճաշեցինք։ Երբ մենք հասանք երկու լեռան բարձունք հաղթահարեցինք։ Ճանապարհին տեսանք հնդկահավ, սագ, որը ձագուկներին իր հետ տանում էր։ Իսկ հետո գնացինք եկեղեցի։ Շնորհակալություն եմ հայտնում ընկեր Սաթենին մեզ լավ օր տրամադրելու համար։

Իմ ճամփորդության մաասին

Մենք այցելեցինք Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն: Այնտեղ տեսանք մեր կարդացած Դոնալթ Բիսեթի ստեղծագործության հիման վրա մի ներկայացում: Ինձ շատ դուր եկավ: Շատ շնորհակալ եմ իմ շատ սիրելի ընկեր Սաթենիկից մեզ ուղեկցելու և լավ օր պարգևելու համար: