Ալիսը հրաշքների աշխարհում

Ալիսը հրաշքների աշխարհում պատմությունը ինձ առաջարկել է իմ մոտ ընկերուհի Անահիտ Տիգրանյանը:Այս պաատմությունը սկսվում է նրանով, որ Ալիս անունով մի աղջիկ վազում է դեպի մի սպիտակ ճագարի հետևից և անսպասելիորեն ընկնում է նապաստակների մի խորը փոս, որտեղից հայտնվում է փակ դռներով շատ խորհրդավոր մի սենյակում։ Դռներից մեկի ետևում նա տեսնում է գեղեցիկ պարտեզ, բայց չի կարողանում մտնել այնտեղ, քանի որ դուռը փոքր էր։ Այնուհետև Ալիսն ուտելով սենյակում դրված տարբեր կարկանդակները և սնկերը, ինչպես նաև՝ խմելով հեղուկները, նկատում է, որ դրանց հետևանքով նրա հասակը կա՛մ ավելանում է, կա՛մ պակասում։ Փոքրանալով նա նույնիսկ քիչ է մնում խեղդվի ընկնելով իր իսկ արցունքների մեջ։ Դրանից հետո նա հայտնվում է տարբեր անսովոր արարածներով լի հեքիաթային մի աշխարհում, որտեղ հանդիպում է այդ նույն Սպիտակ Ճագարին, Հերցոգուհուն, Չեշիրյան Կատվին, Որդերի Թագավորին և Թագուհուն, Մարտյան Նապաստակին, Դոդոյին, Քվազի կրիային, խաղաթղթերին և շատ այլ զարմանահրաշ կերպարների։ Իր հերթական արկածներից մեկի ժամանակ նա արթնանում է և հասկանում, որ այդ ամենն ընդամենը երազ է եղել։

Շատ հետաքրքիր է ինձ շատ դուր եկավ այս պատմությունը: Առաջարկում եմ կարդալ այս գիրքը բոլորին: Ձեզ բարի և լավ ընթերցում եմ մաղթում: