Կոշի ամրոց

Մենք գնացել ենք Կոշի ամրոց։ Այնտեղ շատ քարանձավներ կային։ Մենք բարձունք հաղթահարեցինք, ձնագնդի խաղացինք։ Ճանապարհը երկար տևեց։ Գնացինք եկեղեցի։ Հայր մերը ասեցինք և աղոթեցինք։

Ջրվեժ անտառապարկ

Մենք այսօր Էկո֊ջոկատի հետ գնացել էինք ջրվեժ անտառապարկ։ Այնտեղ մենք ձնագնդիկ խաղացինք, ձյան վրա նկարեցինք և սահնակ քշեցինք։ Այնտեղ շատ-շատ գեղեցիկ էր։ Այնտեղ ինձ շատ դուր եկավ։

Մարտիրոս Սարյանի տուն թանգարան

Մենք այսօր էկո-հայրենագետների ջոկատով գնացել էինք Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան։ Այնտեղ մեզ ցույց տվեցին Մարտիրոս Սարյանի բոլոր նկարած նկարները։ Մարտիրոս Սարյանը ուներ երկու տղա։ Նա շատ էր սիրում խմել կանաչ թեյ կարագի, կաթի, հացի փշուրների և կակաոի հետ։ Մարտիրոս Սարյանի վերջին նկարի անունը հեքիաթ է այն նա նկարել է 1970 թվականին։ Նա շատ էր սիրում ճամփորդել հատկապես Եգիպտոս և նա եգիպտոսից բերել էր հինգ դիմակներ։ Մարտիրոս Սարյանի նկարները իմ կարծիքով շատ-շատ գեղեցիկ էր։ Ինձ շատ դուր եկավ Մարտիրոս Սարյանի տուն թանգարանը։💜

Իմ օրը ճամբարի ընթացքում

Երեկ մեզ մոտ սկսվեց ճամբարը։ Ես ընտրել եմ հայրենաբնագիտական ջոկատը։ Մենք գնացինք ջերմոց լաբորատորիա, որտեղ շատ բաներ արեցինք։ Այնտեղ կայն շատ բույսեր և կենդանիներ։ Կենդանիներից կար գետնամկներ, ծովախոզուկներ և թութակներ։ Մենք տիկին Շողիկին օգնեցինք խնամել գերմանամկներին։ Նրանք շատ լավն էին և փափուկ։ Այնուհետև մենք եկանք դպրոց։ Դպրոցում մենք խաղացինք հու հա հի խաղը։ Իսկ այսօր մենք գնացինք գինետուն։ Այնտեղ մենք գեղեցիկ բաներ նկարեցինք գինու շշերի վրա։ Այնուհետև մեզ պատմեցին գինու մասին և ցույց տվեցին թե ինչպես են պատրաստում այն։ Ես գնացել էի գինեգործարան երրորդ անգամ և ևս երկու անգամ եղել եմ անցած տարի։ Եկանք այնտեղից և խաղեր խաղացինք։ Ինձ շատ է դուր գալիս այս ճամբարը։