Ալիսը հրաշքների աշխարհում

Ալիսը հրաշքների աշխարհում պատմությունը ինձ առաջարկել է իմ մոտ ընկերուհի Անահիտ Տիգրանյանը:Այս պաատմությունը սկսվում է նրանով, որ Ալիս անունով մի աղջիկ վազում է դեպի մի սպիտակ ճագարի հետևից և անսպասելիորեն ընկնում է նապաստակների մի խորը փոս, որտեղից հայտնվում է փակ դռներով շատ խորհրդավոր մի սենյակում։ Դռներից մեկի ետևում նա տեսնում է գեղեցիկ պարտեզ, բայց չի կարողանում մտնել այնտեղ, քանի որ դուռը փոքր էր։ Այնուհետև Ալիսն ուտելով սենյակում դրված տարբեր կարկանդակները և սնկերը, ինչպես նաև՝ խմելով հեղուկները, նկատում է, որ դրանց հետևանքով նրա հասակը կա՛մ ավելանում է, կա՛մ պակասում։ Փոքրանալով նա նույնիսկ քիչ է մնում խեղդվի ընկնելով իր իսկ արցունքների մեջ։ Դրանից հետո նա հայտնվում է տարբեր անսովոր արարածներով լի հեքիաթային մի աշխարհում, որտեղ հանդիպում է այդ նույն Սպիտակ Ճագարին, Հերցոգուհուն, Չեշիրյան Կատվին, Որդերի Թագավորին և Թագուհուն, Մարտյան Նապաստակին, Դոդոյին, Քվազի կրիային, խաղաթղթերին և շատ այլ զարմանահրաշ կերպարների։ Իր հերթական արկածներից մեկի ժամանակ նա արթնանում է և հասկանում, որ այդ ամենն ընդամենը երազ է եղել։

Շատ հետաքրքիր է ինձ շատ դուր եկավ այս պատմությունը: Առաջարկում եմ կարդալ այս գիրքը բոլորին: Ձեզ բարի և լավ ընթերցում եմ մաղթում:

Երկարագուլպա Պիպին

Ես կարդացել եմ Երկարագուլպա Պիպի գիրքը: Ինձ շատ դուր եկավ այս գիրքը, որովհետև ես նայել եմ նաև ֆիլմը: Այս գիրքը մի զարմանալի Երկարագուլպա Պիպիի մասին է: Նա ապրում էր իր ձիու և կապիկի հետ: Նա ասում էր, որ իր մայրիկը երկնքում հրեշտակ է , իսկ հայրիկը նավապետների թագավոր: Պիպին շատ ազատ էր; Նրան իր հայրիկը տվել էր մի մեծ ոսկեդրամներով տուփ: Այս գրքի արտաքինն այսպիսին է

Հեքիաթների գիրք

Իմ աշնանային արձակուրդներին ես կարդացել եմ մի գիրք որի մեջ կար ոչ թե մի հեքիաթ այլ շատ հեքիաթներ: Կան այս հեքիաթները Քնած դշխուհին, Կայսրն ու սոխակը, Գեղեցկուհին և հրեշը և նմանատիպ այլ հեքիաթներ: Ես ընտրեցի այս գիրքը, որովհերև ես ցանկացա շատ հեքիաթներ կարդալ այլ ոչ մեկ հատ: Բայց ինձ շատ դուր եկավ Թզուկներն ու կոշկակարըՙ որի հերոսներնեն կոշկակարը, նրա կինը, և երկու թզուկները: Թզուկները շատ օգնեցին կոշկակարին և նրա կնոջը իսկ վերջում կոշկակարը և նրա կինը նրանց նվերներ տվեցին, բայց հետո թզուկներն Էլ չեին օգնում նրանց: Ինձ շատ դուր եկավ այս գիրքը:

Այս գրքի արտաքինը այսպիսին է

20191103_205637