Հայաստանը և մոնղոլները 

Պատմիր մոնղոլների, նրանց նվաճումների մասին:

13րդ դարում մի շարք ցեղեր և խանություններ միավորվեցին Չինգիզ խանի գերիշխանությանտակ, և ստեղծվեց միասնական մոնղոլական պետությունը։ 15-րդ դարում մոնղոլներբաժանվեցին արևելյան և արևմտյան խմբերի, իսկ 16-րդ դարում արևելյանը բաժանվեցհյուսիսայինի և հարավայինի։ Արևմտյան մոնղոլները, որ հայտնի էին օյրաթներ անվանմամբ, 16-րդ դարի 30-ական թվականներին ստեղծեցին Օյրաթական խանությունը։ Նրանցհետնորդները մասամբ մտան Մոնղոլիայի, Չինաստանի մոնղոլների և կալմիկների կազմում։ Արևելյան խմբի հյուսիաային մասը 15-րդ դարում ընդունեց«խալխա» անվանումը։ Վերջինիս հետնորդների մի մասը Մոնղոլիայի, իսկ մյուս մասը՝Չինաստանի այժմյան մոնղոլներն են։ Հարավային մոնղոլները մեծամասնությամբ մտանՉինաստանի մոնղոլների կազմում՝ 1636 թվականին ընդունելով մանջուրական դինաստիայիգերիշխանությունը։ Հետագայում Չինաստանի կազմում եղած մոնղոլական հողերը կոչվեցինՆերքին Մոնղոլիա։ Օյրաթները Չինաստանի տարածքում հայտնվեցին 18-րդ դարի 2-րդկեսին։ 16-րդ դարի վերջին-17-րդ դարի սկզբին մոնղոլներն ընդունեցին լամայականություն։Մոնղոլական բոլոր խմբերի հիմնական զբաղմունքը անասնապահությունն էր, հնում՝վաչկատուն, այժմ՝ կիսանստակյաց։ Օժանդակ դեր էին կատարում՝ հողագործությունն ուանասնապահությունը։ Պատմության ընթացքում խալխաներին ձուլվել են նաև մի շարքէթնիկական խմբեր։ Խալխաների շուրջն են համախմբվում նաև արևմտյան մոնղոլները, որոնքպահպանել են լեզվի և մշակույթի առանձնահատկությունները։ Խալխաների լեզուն մտնում էմոնղոլական լեզուների արևելյան խմբի մեջ և ընկած է մոնղոլների ժամանակակից լեզվիհիմքում։ Չինաստանի մոնղոլների (մի քանի մոնղոլական ազգություններ) ընդհանուր թիվը՝ 1․680 հզ․ (1953 թ., հետագայում պաշտոնական տվյալներ չէր հրապարակվել)։ Խոսում ենմոնղոլական լեզուների հարավային, արևմտյան և արևելյան խմբերի զանազանբարբառներով։

Ներկայացրու հայերի  դրությունը,իրադարձությունների ժամանկագրությունը  մոնղոլականնվաճումների ժամանակ:

1220թ.-Աշնանը մոնղոլական զորքերն անցան Արաքսը և մտան Զաքարյան Հայաստանիտարածքը

1236-1244թթ.-Հայաստանի նվաճումը մոնղոլների կողմից

1259թ.-Հայ-վրացական զինական ուժերը հերթական անգամ իրենց երկրներից դուրս՝այսանգամ Եգիպտոս ուղարկելն էր:

1266թ.-Սամցխե-Ջավախք հայ-վրացական իշխանության ստեղծումը

1319թ.-Հայաստանի երբեմն փառահեղ մայրաքաղաք Անին հիմնահատակ ավերեց և դարձավանմարդաբնա

1386թ.-Արշավանքի ժամանակ Թեմուրյանները պաշարեցին հինավուրց Վան քաղաքը:

Ներկայացրու հետաքրքիր փաստեր մոնղոլների մասին:

 10  Մոնղոլ կանայք

Djengiz_Khân_et_Toghril_Ong_Khan

Հաճախ պատմաբանները հիշատակում են մոնղոլ տղամարդկանց հզոր նվաճողներ լինելու փաստի մասին ու անտեսում կանանց: Սա իսկապես անարդարացի է, քանի որ մոնղոլների քաղաքակրթության մեջ հենց կանայք էին, որ կարևոր որոշումներ էին կայացնում: Մինչ տղամարդիկ զբաղված էին պատերազմներ մղելով ու նվաճողական արշավանքներ իրականացնելով` կանայք, այդ ընթացքում կարևոր դիրքեր զբաղեցնելով, հետևում էին տնտեսության զարգացմանն ու նաև շամանական կրոնով զբաղվում: Սա մոնղոլ կանանց այնպիսի դիրք էր տալիս, որի մասին Եվրոպայում կանայք կարող էին միայն երազել:
Կանայք ոչ միայն կառավարում էին տնտեսությունն ու կրոնը, այլև երբեմն ամբողջ ժողովրդին: Չինգիզ Խանի մահից հետո նրա դուստրերն ու հարսները իշխանության համար կռիվներ են մղում ու այդ ժամանակահատվածում պառակտված մոնղոլիայի առանձին հատվածներ կառավարում (գոնե որոշակի ժամանակահատվածում):
Մոնղոլների ամենահզոր թագուհիներից մեկը Մանդուհայն էր, ով տակտիկական մտածելակերպ ունեցող իսկական մարտիկ էր: Նրա կառավարման ընթացքում բազմաթիվ ճակատամարտերում հաղթանակ տանելով` Մանդուհայը գրավում էր թշնամիներին մեկը մյուսի հետևից: Երբ նա երեսուն տարեկան էր, սկսեց մտածել ժառանգ ունենալու անհրաժեշտության մասին, ով կշարունակեր կառավարել մոնղոլներին իրենից հետո: Նա ամուսնացավ 17-ամյա մի տղայի հետ ու նրանից 8 երեխա ունեցավ` միաժամանակ ակտիվորեն պատերազմներին ու ճակատամարտերին մասնակցելով:


Փոստային համակարգ

Mongolian horsemen ride in formation during opening ceremony of annual Naadam festival in Arvaikheer

Մոնղոլներն իրենց բնույթով քոչվորներ էին, այնպես որ նրանց միջև կապը պաշտպանելու համար հարմար և անհրաժեշտ միջոց էր, որը ապահովելու համար նրանք ստեղծեցին իրենց փոստային համակարգը, որն անվանում էին Յամ, ինչը թարգմանաբար նշանակում է «անցակետ»:
Այն իրենից ներկայացնում էր բազմաթիվ փոստային կայանների համակարգ, որտեղ նվիրված ու պատասխանատու փոստատարներ էին աշխատում` կարևոր տեղեկություններ տարածելով կամ փոխանցելով մի կայանից մյուսին: Այս կայանները միմյանցից գտնվում էին 24-64 կմ հեռավորության վրա: Մի ժամանակահատվածում միայն Չինաստանի տարածքում մինչև 1400 փոստային կայաններ կային, որտեղ մինչև 50,000 ձիեր էին պահվում փոստատարներին ծառայեցնելու համար:

 8  Ռազմավարությունը

mongol-invasion

Հայտնի է, որ մոնղոլները արդյունավետ ու ահարկու ռազմավարություններ էին մշակում ճակատամարտերի համար ու գրեթե միշտ մարտերում ներգրավված լինելու հետևանքով լավ մարզված մարտիկներ էին: Նույնիսկ աշխարհահռչակ այնպիսի զորավարներ, ինչպիսիք են Ալեքսանդր Մակեդոնացին ու Հաննիբալը, իրենց ձեռքբերումներում ավելի թույլ են երևում, երբ նրանց համեմատում ես մոնղոլ զորավարների հետ:
Մոնղոլներն իսկապես շատ էին աշխատում ճիշտ ու արդյունավետ ռազմավարություն մշակելու համար: Նրանք այնպիսի ռազմավարություններ էին մշակում, ինչպես օրինակ` անակնկալ հարձակումներ, կեղծ նահանջներ, հոգեբանական պատերազմներ ու նույնիսկ պատանդներ պահում, մարդկանց որպես վահաններ օգտագործում: Մոնղոլների ավելի թույլ զորքերը ձևացնում էին, թե հետ են նահանջում ու ստիպում թշնամուն ոգևորված հետևել իրենց ու դա օգտագործելով` թիկունքից դուրս գալիս նրանց  վրա ու ջախջախում թշնամուն:

 7  Մետաքսի ճանապարհը

133213182

Հայտնի է, որ Չինգիզ Խանը հաճախ էր հարձակումներ կազմակերպում Մետաքսե ճանաարհի վրա, որն Ասիան ու Եվրոպան կապող հիմնական ու կարևոր առևտրային ճանապարհն էր, ու մոնղոլների համար հիմնական ու ամենամեծ եկամտի աղբյուրը: Հասկանալով, որ նույնիսկ իր հզոր ռազմիկները չեն կարող կառավարել ու նվաճել այս ահռելի 6437 կմ երկարությյուն ունեցող ճանապարհը, Չինգիզ Խանը երկրորդական ռազմավարություն մշակեց: Նա սկսեց ջախջախել ճանապարհին տեղակայված բոլոր արաբական ու թուրքական գաղութները, մինչև որ բոլոր քաղաքներն ու օազիսները կա՛մ փլատակների էին վերածվում, կա՛մ ծնկի իջնում նրա դեմ` ենթարկվելով Խանին: Սա բավականին երկար ժամանակ պահանջեց, և Չինգիզ Խանը նույնիսկ չհասցրեց տեսնել իր ծրագրի ամբողջական իրականացումը, սակայն երբ մոնղոլներին ի վերջո հաջողվեց տիրել ամբողջ Մետաքսե ճանապարհին, նրանք կառչեցին դրանից: 14-րդ և 15-րդ դարերում մոնղոլներն ամբողջովին գրավվել էին Մետաքսե Ճանապարհը: Մոնղոլները, սակայն, դաժան կառավարիչներ չէին. նրանք լավ էին վերաբերվում առևտրականներին ու նույնիսկ օգնում ու խթանում էին, որպեսզի զարգանա Միջագետքի ու Չինաստանի միջև կապը, իսկ եկամուտները հարկերի ու տուրքերի տեսքով հարստացնում էին մոնղոլների գանձարանները:

 6  Մոնղոլների խաղաղությունը

Mongol-Empire

Ծանր պատերազմներին սովորաբար հաջորդում է խաղաղությունը: Այսպես էր նաև մոնղոլների դեպքում: «Pax Mongolica»-ն կամ Մոնղոլների Խաղաղության ժամանակաշրջանը, 13-րդ ու 14-րդ դարերի նվաճողական արշավանքներից հետո էր, այն ժամանակ, երբ մոնղոլներն իրենց ծաղկման փուլում էին: Նրանց կայսրությունը ձգվում էր մինչև 15 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքով, որտեղ ավելի քան 100 միլիոն մարդիկ էին բնակվում: Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ն 9.83 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք է ընդգրկում:
Այս ժամանակահատվածում, երբ մոնղոլներին հաջողվել էր հսկայական տարածքներ նվաճել ու միաժամանակ զարգացնել փոստային համակարգն ու տիրել հայտնի մետաքսե ճանապարհին, նրանց մնում էր պահպանել ու վայելել խաղաղությունը, որին հասնելու համար այդքան շատ մարդու կյանք էր խլվել:

 5  ՈսկեՀորդա

178394589

Մոնղոլական ամենահզոր կայսրություններից մեկը Ոսկե Հորդան էր, որը Չինգիզ Խանի թոռ Բաթու Խանի կողմից ստեղծվել էր 1251թ.ին: Այն հսկայական կայսրություն էր ժամանակակից շենքերով: Մայրաքաղաքը Սարայ-Բաթուն էր:
Ոսկե Հորդան մեծ ազդեցություն ուներ այլ մշակույթների վրա: Անցնելով ժամանակակից Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Մոլդովայի ու Կովկասի տարածքներով` նրանք կապ էին պահպանում թե՛ ռուսների, թե՛ մուսուլմանների հետ: Հորդան ահաբեկում էր ռուսներին, ու այդ ժամանակաշրջանում ռուսների համար ծանր շրջան էր` տիրում իրենց մոնղոլ հարևանների պատճառով: Մուսուլմաններն ավելի բախտավոր էին: Մոնղոլները, սկզբնապես շամանական կրոն ունենալով, ընդունեցին մուսուլմաններին ու ի վերջո ընդունեցին նրանց կրոնը:

 4  Զենքերը

Մոնղոլները, ի սկզբանե քոչվոր լինելով, կռվում էին ձիերին հեծած ու գրեթե անընդհատ: Նրանց համար ձիերը մեծ նշանակություն ունեին և երբեմն որպես զենք էին ընդունվում մոնղոլների կողմից: Նրանք օգտագործում էին տեգեր, մականներ, դաշույններ, սրեր: Նրանք նույնիսկ վառոդ էին օգտագործում պայթուցիկներ ու ռումբեր ստանալու համար:
Նրանք կարճ ու երկար աղեղներ էին օգտագործում` դրանց հետ տարբեր տեսակի նետեր արձակելով (կախված կոնկրետ իրավիճակից): Մոնղոլների ամենահայտնի նետը սուլոց հանոց նետն էր, որի մեջ բացված անցքը նետի սլանալու հետ սուլոց էր արձակում ու վախեցնում թշնամուն: Երբեմն այս նետերը արձակում էին նույնիսկ իրենց իսկ ռազմական ընկերներին ազդանշան ուղարկելու համար: Վաղ շրջանում մոնղոլները զրահներ չէին օգտագործում ու նախընտրում էին թեթև կաշվե զրահ, որը նրանք պատրաստում էին ձիու մեզի մեջ պահելով: Նրանք նաև կաշե զրահներ էին հագցնում իրենց ձիերին:

 3  Հանդուրժողականությունը

177407983

Հանդուրժողականությունը կարծես մոնղոլների ռազմավարություններից մեկն էր: Բազմաթիվ տարբեր ցեղերի ու մշակույթների մարդկանց նվաճելով ու տիրելով` նրանք օգտագործում էին նաև տվյալ մշակույթի առանձնահատկություններն ու սովորություններն, ու զարգացնում էին իրենցը: Նրանք նույնիսկ տարբեր կրոնական հավատալիքներ ունեցքող ցեղերից կրոնական հարկ էին հավաքում` օգուտ քաղելով բազմազանությունից ու նաև այդպիսով պահպանելով տարբեր մշակույթների առանձնահատկությունները:

 2  Թաթարներ

followers-of-Genghis-Khan

Գրավված մարդիկ մոնղոլներին երբեմն թաթարներ էին անվանում: Սա այն պատճառով, որ մոնղոլներն իրենք իրենց «Թաթա» էին անվանում: Երևի մարդիկ հնչյուններն ավելի շատ նմանեցնում էին հռոմեական դիցաբանության մեջ դժոխքի անվանը` Տարտարոսին, իսկ «թաթար» նշանակում է «Տարտարոսի մարդիկ»:
Այսօր թաթար են անվանում էթնիկ թուրքերին, ովքեր ապրում են Ռուսաստանի, Ղազախստանի ու Սիբիրի տարածքում:

 1  Սուբուտայ

mongol01

Սուբուտայը երևի ամենակարևոր պատճառներից է, որ Չինգիզ Խանին հաջողվել է ստեղծել մեծ Մոնղոլական կայսրությունը: Սուբուտայը մոնղոլների գլխավոր ստրատեգն էր, ով տարբեր ռազմավարություններ էր մշակում պատերազմների ժամանակ, որոնք էլ մոնղոլներին հաղթանակ էին բերում:
Նա ոչ միայն մոնղոլների, այլև աշխարհի պատմության ամենախելոք ռազմագետ էր, ամենահմուտ հրամանատարն ու ռազմական առաջնորդը:
Սուբուտայն առաջինն էր, ով պաշարողական ռազմավարություն է մշակել ու ռազամական տեղեկատվության ստացման ռազմավարություն մշակել: Նա միշտ կարողանում էր իմանալ, թե ինչ ստրատեգիա է մշակել թշնամին և նոր միայն դրանից հետո ինքը ծրագրում մոնղոլների ռազմական քայլերը: Նա միշտ նոր բաներ էր սովորում, խորհրդակցում ճարտարագետների ու իմաստուն մարդկանց հետ, որի արդյունքում նա կարողանում էր ճիշտ մշակել ռազմավարությունն ու մոնղոլններին ռազմական հաջողություն բերել:

Անիի թագավորության տրոհումն ու անկումը

Առաջադրանք 2

Թվարկիր Բագրատունյաց կենտրոնացված պետության թուլացման պատճառները:
Բագրատունյաց կենտրոնացված պետության թուլացման գլխավոր պատճառ հանդսիացավ Գագիկ 1-ի որդիների միջև պայքարը, որի շնորհիվ երկիրը մասնատվեց երկու եղբայրների միջև։

Պատմիր ենթակա թագավորությունների ստեղծման, հետևանքների  մասին:

Հիմնավորիր, կամ հերքիր Բյուզանդիայի կողմից Հայաստանի նկատմամբ նվաճողական քաղաքականությունը:

  • Հայկական բոլոր թագավորություններն ընդունում էին իրենց կախվածությունը կենտրոնական՝ Անիի կամ Շիրակի թագավորությունից և համարվում էին նրա ենթակաները ։ Բայց Անիի Բագրատունիներին երկիրը միավորել չհաջողվեց։ Հայաստանի համար Հայկական հողերը զավթելու Բյուզանդիայի քաղաքականությունը կործանարար եղավ։
  • 1041 թ. մահացավ եղբայրներից կրտսերը՝ Աշոտ IV–ը, որը գլխավորում էր երկրի միավորման համար մղվող պայքարը ։ Ամենայն հավանականությամբ ինչպես Աշոտ IV–ը, քիչ անց՝ նաև Հովհաննես– Սմբատը զոհ դարձան բյուզանդացիների կազմակերպած խարդավանքներին։ Բյուզանդական կայսրը զորք ուղարկեց Անի՝ պահանջելով կտակի համաձայն քաղաքը հանձնել իրեն, բայց 30 հազար անեցիներ Վահրամ Պահլավունու ղեկավարությամբ ջախջախեցին բյուզանդացիներին և վտարեցին երկրից։ Պահլավունու շնորհիվ գահ բարձրացավ Աշոտ IV–ի 16–ամյա որդին՝ Գագիկ II–ը:
  • Գագիկը իր երիտասարդ տարիքին՝ կարողացավ կարգ ու կանոն հաստատել երկրում, նա վերակազմավորեց բանակը և ուժեղ ճակատ ստեղծեց ընդդեմ Բյուզանդիայի։ Անին գրավելու համար կայսրը նոր զորքեր ուղարկեց։ Սակայն կայսերական բանակների նոր արշավանքները ևս ձախողվեցին։
  • Գագիկը հայ հոգևոր և աշխարհիկ մեծամեծների հորդորներով մեկնեց Կ.Պոլիս՝ կայսեր մոտ։ Սակայն Գագիկին արգելեցին վերադառնալ հայրենիք և աքսորեցին Կիլիկիայի սահմանագլխին ընկած մի քաղաք ։ Ապա բյուզանդասեր իշխանները թշնամու առջև բացեցին Անիի դարպասները ։

Արդյունքում 1045 թ. կործանվեց Բագրատունիների ստեղծած պետական կազմավորումներից՝ Անիի թագավորությունը ։

Լրացուցիչ աշխատանք

Արծրունիների տոհմի պատմությունը:

Արծրունիների տոհմի պատմությունը:Ըստ Արծրունիների տոհմական ավանդապատումների, Արծրունիների իշխանական տունը ծագում է Հայկ Նահապետից սերած Տորք Անգեղից։ Արծրունիների նախնիները եկել են Վասպուրական նահանգի Մեծ Աղբակ գավառից։Ըստ Մովսես Խորենացու՝ Արծրունիների նախահայրը Ասորեստանի Սենեքերիմ թագավորի որդի Սանասարն է, որը եղբոր՝ Ադրամելեքի հետ սպանելով հորը՝ պատսպարվել էր Հայաստանի Սիմ կոչվող լեռներում։ Այս վարկածը նման է Մ. Խորենացու այն պնդմանը, թե իբր Բագրատունիները հրեա են, ինչը բազմիցս հերքվել է ապացույցներով:

Բագրատունյաց Հայաստանի վերելքը X դարի երկրորդ կեսին և XI սկզբին

Առաջադրանք 1

Կազմել 10-րդ դարում Հայաստանում կատարվող պատմական իրադարձությունների ժամանակագրությունը:

908-1021թթ —
Վասպուրականի թագավորություն
914-928թթ — Աշոտ Երկրորդ Երկաթի գահակալություն
921թ — Արաբների պարտությունը Սևանի ճակատամարտում, որն անվանվել է Ծովամարտ
922թ — Աշոտ Երկաթի ճանաչվելը Հայոց շանշահ
928թ 953 — Աբաս Բագրատունու գահակալոթյունը
948թ — Կաթողիկոսական աթոռի տեղափոխումը Աղթամարից Արգինայի վանք
953-977թթ — Աշոտ երրորդ Ողորմածի գահակալությունը
961թ — Անիի հռչակվելը մայրաքաղաք
961թ -1003թթ — Գրիգոր Նարեկացի
963-1065թթ — Կարսի, Վանանդ թագավորություն
977-990թթ — Սմբատ Երկրորդ Բագրատունու գահակալությունը
978-1113թթ — Ձորագետ, Լոռու թագավորությունը
987թ — Դվինի ամիրայության ջախջախումը և միացումը Անիի Բագրատունյաց թագավորությանը
987-1170թթ — Սյունիքի թագավորություն
990-1020թթ — Գագիկ Առաջին Բագրատունու գահակալություն
998թ — Ատրապատականի ամիրայի զորքերի ջախջախումը Ծումբի ճակատամարտում
1001թ — Տայքի կյուրախապատության բռնակցումը Բյուզանդիային
1001թ — Անիի Կաթողիկե մայր տաճարի կառուցման ավարտը

Համեմատիր Աշոտ 3-րդ Ողորմածի և Գագիկ Առաջինի արտաքին , ներքին քաղաքականությունը:

Աշոտ Գ Ողորմած

  • 953թ.-ից՝ Հայոց թագավոր:
  • Կատարելագործել է երկրի վարչական կառավարման համակարգը, ինչի շնորհիվ ձևավորվել է հայկական թագավորությունների դաշնակցային միություն՝ Աշոտ Գ-ի գերագահությամբ: Թագավորության հոգևոր կենտրոններն են դարձել նրա և կնոջ՝ Խոսրովանույշ թագուհու հովանավորությամբ կառուցված Սանահինի և Հաղպատի վանքերը:
  • 958թ. որդուն՝ Սմբատ Բ-ին, կարգել է գահակից:
  • 961թ. մայրաքաղաք է հռչակել Անին:
  • Բյուգանդական կայսրությունը 967 թ. խարդախ միջոցներով զավթելով Տարոնի Բագրատունյաց իշխանությունը և այն դարձնելով առանձին բանակաթեմ՝ արդեն 970-ական թթ. սկսեց սպաոնալ հայոց թագավորությանը: Աշոտ Գ-ն հայկական 80 հազարանոց զորաբանակով Հարք գավառում ընդառաջ ելավ իր տիրույթներին սպառնացող բյուզանդական զորքերին, և կայսր Հովհաննես I Չմշկիկը 974 թ. խոհեմաբար խաղաղության և բարեկամության պայմանագիր ստորագրելով՝ հեռացավ Բագրատունյաց սահմաններից:

    Գագիկ Ա
  • 990թ.՝ դարձել է հայոց թագավոր:
  • Հենվելով երկրի տնտեսական և ռազմաքաղաքական հզորության վրա՝ հաջողությամբ շարուկակել է պայքարը՝ Բագրատունյաց Հայաստանը միասնական թագավորության մեջ միավորելու համար:
  • Կազմակերպել է արքունի մշտական զորք, զինվորների թիվը հասցնելով 100 հազարի:
  • Գրավել է Բագրատունիների թագավորությունից անջատված հայկական մի քանի գավառներ և Դվինը:
  • Արտաքին թշնամիների ներխուժման վտանգի դեմ Գագիկ Ա զինական դաշինք է կնքել Տայքի Դավիթ Կյուրապաղատի, վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ:
  • X-րդ դարի վերջին Ատրպատականի ամիրա Մամլանը, դաշնակցելով հարևան արաբական ամիրաների հետ, արշավել է Դավիթ Կյուրապաղատի և Գագիկ Ա–ի դեմ, մտել Ծաղկոտն գավառը։ Գագիկ Ա–ի, Կարսի Աբաս թագավորի, Դավիթ Կյուրապաղատի և Բագրատ թագավորի դաշնակից զորքերը ետ են մղել թշնամուն։ 998–ին միացյալ բանակները Ծումբ գյուղի մոտ պարտության են մատնել թշնամուն՝ կանխելով նրա ասպատակությունը։ Գագիկ Ա օգնել է Լոռու Դավիթ թագավորին՝ ետ շպրտելու Գանձակի ամիրա Փադլունի զորքերը։ 1000–ին, երբ Տայքի գրավումից հետո բյուզանդական կայսր Վասիլ II–ի մոտ են գնացել և հնազանդություն հայտնել հայ և վրաց իշխանները, սակայն Գագիկ Ա չի գնացել Վասիլի մոտ:
  • Գագիկի գերիշխանությանը ենթարկվել են Լոռու, Կարսի և Սյունիքի թագավորները։ 1001–ին, երբ Լոռու թագավորը փորձել է չենթարկվել, Գագիկ Ա խլել է նրա տիրույթները և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո ետ վերադարձրել:
  • Գագիկ Ա–ի օրոք Բագրատունյաց Հայաստանի թագավորության սահմանները տարածել են Կուր գետից մինչև Ապահունիք, Շամքորից մինչև Վաղարշակերտ:
  • Զարգացել է տնտեսությունը, մշակույթը, արհեստագործությունը, ներքին և արտաքին առևտուրը։ Բարգավաճել են Անին, Դվինը, Կարսը։ Սակայն երկրի ներսում չեն հաղթահարվել կենտրոնախույս ուժերը, սրվել են հասարակական ներհակությունները։

Փաստերով հիմնավորիր կամ հերքիր, արդյոք Գագիկ Առաջին արքայի օրոք Բագրատունյաց թագավորության հզորությունը հասել էր իր գագաթնակետին:

Ահա փաստեր՝

Գագիկ Առաջինը բոլոր ինքնուրույն գահակալություններին ստիպեց ընդունել իր գերիշխանությունը, բոլոր թագավորների օրոք նա ուներ գերադասելի դիրք և դրա համար էլ նրան անվանում էին շահնշահ հայոց պատվատիտղոսը։

988թ. Հայաստան ներխուժեց ատրպատականի ամիրան։ Թագավորը հայոց սպարապետ, նշանավոր զոորավար Վահլամ Պահլավունու հետ Ապահունիք գավառում կանգնեցրեց թշնամուն։ Հայ-Վարացական զորքերը տարան փայլուն հաղթանակ, որից հետո արաբները մեկընդմիշտ հրաժարվեցին Հայաստանի ու Վրաստանի նկատմամբ ոտնձգություններից։

Գագիկ Առաջինի ժամանակ Անին հասավ նոր ծաղկման։ 1001թ․ ավարտվեց Անիի հոյակերտ Մայր տաճարի՝ Կաթողիկեի կառուցումը(որի նախաձեռնողը հայոց թագուհի Կատրամիդեն էր) Շուտով ավարտվեց նաև Անիի Զվարթնոցատիպ (Գագկաշեն) եկեղեցու շինարարությունը։

Այսպիսով, ես կարծում եմ, որ Գագիկ Առաջինը Բագրատունյաց թագավորության հզորությանը հասցրել է իր գագաթնակետին, քանի որ նա բավականին շատ բան է արել Բագրատունյաց թագավորության համար։

Համեմատիր Խոսրովանույշ թագուհու և Կատրամիդե թագուհու գործունեությունը:

Խոսրովանույշ թագուհի
Աշոտ Ողորմածի (953-977) գահակալության 14-րդ տարում՝ 966 թվականին, Խոսրովանույշ թագուհին կառուցել է տալիս Սանահինի վանքը, ապա՝ 976 թվականին՝ Հաղպատավանքը[1]։ Դրանք միջնադարում դարձել են գիտաուսումնական կենտրոններ, Սանահինում բացվել են համալսարան ու մատենադարան։ Ավելի ուշ, Հաղպատի դպրոցի հիման վրա, կառուցվել է Հաղպատի գրադարանը ու մատենադարանը։

Խոսրովանույշ թագուհին Սանահինի վանքը կառուցել է Սմբատի ու Գուրգենի արևշատության համար։ Այն հետագայում դարձել է Լոռու թագավորության եկեղեցական թեմի աթոռանիստը։

Կատրանիդե Բ

Գագիկ Ա շահնշահի (990-1020) հոր՝ Աշոտ Ողորմած (953-977) շահնշահի օրոք՝ 961 թվականին, Անին դարձել էր Բագրատունյաց թագավորության մայրաքաղաքը։ Աշոտ թագավորը կառուցել էր պարիսպների մի գիծ, որին նրա ավագ որդի և հաջորդ Սմբատ Տիեզերակալը (977-990) ավելացրել էր երկրորդ գիծը։ Գագիկ շահնշահի օրոք շարունակվում է մայրաքաղաք Անիի կառուցապատումը՝ եկեղեցական կառույցներով։

Կատրանիդե թագուհու հովանավորությամբ՝ իր հայրական գանձարանի օժիտով ու թագավորական գանձարանի հաշվին կառուցվում է Անիի մայր տաճարը։ Առասպելը պատմում է, որ Կատրանիդե թագուհուն երազում հայտնված հրեշտակն է հուշել հովանավորել տաճարի կառուցումը։ Նրա ճարտարապետն էր Տրդատը։ Եկեղեցու շինարարությունը տևել է 20 տարի և ավարտվել 1001 թվականին։ Այստեղ է տեղափոխվում կաթողիկոսական աթոռը՝ Սարգիս Ա Սևանցի (992-1019) կաթողիկոսի առաջնորդությամբ։

Կատրանիդե թագուհին Անիի Մայր տաճարը զարդարել է «ծիրանեծաղիկ ոսկեղեն» գործվածքներով, արծաթե ու ոսկե անոթներով։ Տաճարի գմբեթին կանգնեցվել է մարդահասակ արծաթե խաչ, իսկ Սմբատ Տիեզերակալ թագավորը Հնդկաստանից բերել է տվել բյուրեղյա հսկա ջահ։

Անիի ճարտարապետական կառույցները հայոց Գագիկ Առաջինի, Տրդատ ճարտարապետի և Կատրանիդե թագուհու մտահղացումների և ջանքերի շնորհիվ են կյանքի կոչվել։ Անին զարդարվեց ճարտարապետական հարուստ ձևավորումներով շինություններով, որոնց հիմնական մասը կազմում էին եկեղեցական կառույցները։ Կառուցվել են նաև իջևանատներ, ապարանքներ, այլ շինություններ։

Պատմիչների վկայությամբ քրիստոնեական հավատքին հավատարիմ թագուհին կատարում էր բոլոր ծեսերն ու աղոթքները, հաճախում մայրաքաղաքի եկեղեցիներ, աղոթում ու լսում հոգևոր երգեր


Բագրատունիների թագավորություն

Բագրատունիների թագավորություն/885-1045թթ./

  • Գրավոր ներկայացրու Հայաստանի անկախության վերականգնման ընթացքի մասին:

    862թ Աշոտ Բագրատունին ճանաչվեց իշխանաց իշխան և նրան տրվեց հարկեր հավաքելու իրավունքը, խիստ կրճատվեց խալիֆայությանը վճարվող հարկերը և հայրենիք վերադարձան գերեվարված հայ իշխանները:

    890թ Աշոտ առաջինը մահացավ և իր հաջորդ Սբատ առաջինին թողեց ամուր և միավորված երկիր:

    893թ Սմբատը ավարտեց հայկական հողերի  միավորման գործը արեկամության և առևտրական պայմանագիր կնքեց Բյուզանդիայի հետ: Այդ թվին Դվինում տեղի ունեցավ ուժեղ երկրաշարժ, որ շնորհիվ զոհվեցին բազմաթիվ մարդիկ և այս աղետին գումարվեց Հայաստանի քաղաքական վիճակի վատթարացումը: Ամիրանի գլխավորությամբ Արաբները ներխուժեցին Հայաստան ,գրավեցին Նախճավանը,ապա ավերված Դվինը:

    894թ Արագածոտն գավառի Դողս գյուղում հայոց փայլուն հաղթանակ տարան և վտարեցին արաբներին Հայաստանից:

  • Թվարկիր  Բագրատունյաց Հայաստանի ստեղծման պատճառները

    Բագրատունյաց Հայաստանի ստեղծման գլխավոր պատճառները հետևյալն էին՝
    Վերականգնել Հայկական պետականությունը
    Ազատվել Խալիֆայությունից
    Վերականգնել Հայաստանի թագավորականիշխանությունը
  • Պատմիր Բագրատունիների  ծագումնաբանության մասին: Ներկայացրու դրոշը, զինանշանը:

    Բագրատունիների ծագումնաբանական արմատները հասնում են առնվազն մինչեւ Արատտա պետության և Վանի թագավորության ժամանակներում գոյություն ունեցած Բագադատա, Բագա, Բագարնա կամ Բագավանդա անունները կրած տոհմերը և Բագբատու, Բագբաշտու կամ Բագմաշտու ցեղանունն ու դիցանունը, որոնք ծագում են հնդեվրոպական-արիական բագ արմատից։

    Արդի հայ պատմագիտութիւնը հիմնականում միակարծիք է Բագրատունիների հայկական ծագման հարցում։ Այդ տեսակետի կողմնակիցներն են, օրինակ հարցի հետազոտողներ Ռաֆայել Ի․ Մաթևոսյանը, որը գիտական հանգամանալից հետազոտությամբ անառարկելիորեն հերքել է հրեական ծագման տեսակետը, ինչպես նաև Ալբերտ Վ․ Մուշեղյանը, Մարիա Գրիգորյանը, Սրմեն Պետրոսյանը, Մնացական Ռ․ Խաչատրյանը և բազում ուրիշներ։

    Մանավորապես, արդի շատ հայտնի Հայ պատմաբաններից մեկը՝ Ալբերտ Մուշեղյանն իր «Մովսես Խորենացու դարը» գրքում գրում է.

    «Հայկյան թագավորության տոհմից սերած Բագրատունիները մինչեւ վերջ չընդունեցին իրեց վերագրված ծագումը՝ հրեա Շամբատից։ «Հայոց պատմությունը» որպես Սահակ Բագրատունի իշխանի պատվիրած մատյան եւ Բագրատունյաց տոհմային սեփականություն՝ երկար ժամանակ մնացել է գրվանի տակ (արգելված), եւ թույլ է տրվել դրանից օգտվել միայն առանձին պատմիչների՝ այն էլ Բագրատունյաց օտար ծագումը չհիշելու պայմանով»։

    Բագրատունիների դրոշ՝


Բագրատունիների զինանշան՝

ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ

Հայոց թագավորի իշխանությունը ճանաչում է և՛ կայսրը, և՛ խալիֆը
Խալիֆը չշտապեց որոշում կայացնել և ձգձգում էր Աշոտի թագավորական իշխանության ճանաչումը։ Մինչդեռ Բյուզանդիայի Վասիլ I կայսրը շտապեց
դաշինք կնքել Հայաստանի հետ: 876 թ. նա պատվիրակություն է ուղարկում Աշոտ Բագրատունու մոտ: Կայսրը տեղեկացնում էր, որ ինքը ծագում է հայ Արշակունիների տոհմից, և քանի որ Բագրատունիները թագակապ պարտականություն և իրավունք են ունեցել, նրանից թագ է խնդրում: Աշոտը թագ է ուղարկում Վասիլին՝ այդպիսով հաստատելով նաև հայ-բյուզանդական
բարեկամությունը: Այսպիսի իրավիճակում, երբ արաբական իշխանությունը Հայաստանում ձևական բնույթ էր կրում, և հայոց
անկախ թագավորության վերականգնումը ժամանակի
հարց էր, խալիֆայությունը, այնուամենայնիվ, փորձեց
ոչնչացնել առավել զորեղ հայ իշխաններին և նրանց
ձեռք բերած ռազմաքաղաքական հզորությունը։
Հայաստան ուղարկված նոր ոստիկան Ահմադը
որոշեց դավադրություն կազմակերպել հայ իշխանների
դեմ։ Նա, գալով Հայաստան, տեղի արաբ ամիրաների օգնությամբ փորձեց բարեկամանալու պատրվակով Դվին հրավիրել հայ իշխաններին և ձերբակալել նրանց: Աշոտ Բագրատունին ուշադիր հետևում էր արաբների գործողություններին, մասնավորապես, նա մարդիկ էր նշանակել, որպեսզի հետևեն Ահմադի սուրհանդակների գործողություններին: Հենց նրանք էլ
ձերբակալելով սուրհանդակներին՝ Աշոտին են բերում
արաբ ամիրաներին ուղղված՝ դավադրության կազմակերպման վերաբերյալ նամակը: Աշոտը, իմանալով դավադրության մասին, չի բարձրաձայնում, այլ որոշում է ինքը թակարդը գցել Ահմադին: Նամակից իմանալով, որ դավադրությունը պետք է իրականացվեր Դվինում՝ նա գնում է այնտեղ։ Միաժամանակ, ամեն ինչի մասին տեղյակ պահելով եղբորը՝ Աբաս սպարապետին, Աշոտը հրահանգում է նրան զորքով մոտենալ
քաղաքին։ Երբ արաբ ամիրաներն ու ոստիկան Ահմադը
իշխանական վրանում սպասում էին Աշոտին, որպեսզի
ձերբակալեն, նրա փոխարեն վրան է մտնում Աբասը
և, ցույց տալով դավադրության մասին նամակը, ձերբակալում ամիրաներին ու ոստիկանին։ Վերջիններս չեն դիմադրում, քանի որ Աբասի զորքը շրջապատել էր
վրանը։ Այս ամենից հետո հայ իշխանները Ահմադին
ձիու փոխարեն նստեցնում են ջորու վրա և իր զորաջոկատի հետ վտարում Հայաստանից։ Այսպիսի ճակատագիր ունեցավ վերջին ոստիկանի իշխանությունը Հայաստանում։
Խալիֆայությունը ստիպված էր համակերպվել
Հայաստանում իր իշխանության կորստի հետ: Խալիֆը
885 թ. թագ է ուղարկում և Աշոտ Բագրատունուն ճանաչում հայոց թագավոր: Աշոտ Բագրատունուն թագ և արքայական հանդերձանք է շտապում ուղարկել նաև կայսր Վասիլ I-ը: Արաբական խալիֆայությունից և
Բյուզանդիայի կայսրից թագ ստանալը նշանակում էր
Հայաստանի անկախության միջազգային ճանաչում:
Աշոտ I-ը (885-890 թթ.) 885 թ. օգոստոսի 26-ին Շիրակ
գավառի Բագարան աթոռանիստ բերդաքաղաքում
օծվում է հայոց թագավոր։ Օծման արարողությունը
մեծ հանդիսավորությամբ, բազմաթիվ օտարերկրյա
հյուրերի և հայ իշխանների ներկայությամբ, կատարում
է Գևորգ Գառնեցի կաթողիկոսը։ Աշոտ Ա-ի մասին
հայ պատմիչները շատ գովաբանական խոսքերով
են արտահայտվել: Օրինակ, Թովմա Արծրունին նրա
մասին գրել է. «Նա ամենաբարձրն ու հանճարեղն էր
ողջ Հայաստանում»։
Այսպիսով, 428 թ. Հայաստանում Արշակունյաց
արքայատոհմի կառավարման դադարումից և թագավորության կորստից դարեր անց վերականգնվեց
հայոց թագավորությունը։ Աշոտ Ա-ի գահ բարձրանալով հիմնադրվեց նոր՝ Բագրատունյաց արքայատոհմը, և V դարից հայ ժողովրդի սկսած պայքարը սեփական ազատության և ինքնուրույնության համար հաղթական
ավարտ ունեցավ։

Հարցեր և առաջադրանքներ
1. Ինչո՞ւ  է այս տեքստում Աշոտ Ա-ին անվանել Խաղաղարար։ Ի՞նչ այլ
պատվանուններով կարելի
է կոչել Աշոտ Ա-ին նրա գործունեությանը ծանոթանալուց հետո։
Աշոտ Ա-ի վարած քախաքականությունը խաղաղ պայմաններում է ընթացել, որի համար էլ անվանվել է Խաղաղարար։ Նրան այլ կերպ ես կանվանեի հզոր, քանի որ նա կարողացավ վերականգնել Հայաստանի անկախ հանրապետությունը։

2. Ի՞նչ տվյալներ կան թեմայի տեքստում, որոնց հիման
վրա կարելի է պնդել, որ արաբական խալիֆայությունը չէր ցանկանում թույլ տալ Հայաստանում
անկախ թագավորության ստեղծումը։

Այս՝ կանոնավոր բացառության հեղինակը, անվանում է իր գրական գործունեությունների համար։ Այն արդեն առաջին անգամ նշանակվել էր հայկական գրականությունում՝ միջին դպրոցի թվարկումների համար գրված “Աշոտ Ա.” պատմական վերաբերյալ։ Հայաստանի գրականության ողջույները միմյանցից անկողմ հետո ունեն տարբեր կարիքներ հետագայում՝ որոշելով, որ դրանք հեշտությամբ կարող են ընտրվել ողջույների աշխարհում։, որոնց հիման
վրա կարելի է պնդել, որ արաբական խալիֆայությունը չէր ցանկանում թույլ տալ Հայաստանում
անկախ թագավորության ստեղծումը։

Աշոտ Այի գրականությունները միջոցառում են Հայաստանի գրականության մեծ մասը և համարում են նրան միջնորդներից։ Բոլոր նրանք, ովքեր ընդունում են նրա գրականությունները, բեռնում են նրան՝ սովորելու և ծանոթանալու նպատակով։ Հետևաբար, նրանով հասկանում են Հայաստանի պատմությունը, երբեմն անհասկանալի անկողմ փորձով փորձում են կարելիս էլ չափել հանրագիտարանների մեծ մասը։


3. Փորձի՛ր ներկայացնել այն զգացողությունները, որ
կարող էին ունենալ Հայաստանի տարբեր բնակավայրերի մարդիկ՝ իմանալով անկախ թագավորության վերականգնման և Աշոտ Ա-ի՝ թագավոր օծվելու
մասին։ Կարող ես գրել նկարագրությունը, նկարել
կամ ներկայացնել այլ կերպ։


4. Փորձի՛ր ներկայացնել այն պահը, երբ Աբաս սպարապետը մտնում է վրան և Ահմադին ցույց տալիս նրա
իսկ գրած նամակը դավադրության մասին։ Կարող
ես գրել նկարագրությունը, նկարել կամ ներկայացնել
այլ կերպ։

Աբասը մտնում է վրան, որը սպարապետական գործով մշտակերտները կանգնում են։ Միայն այստեղ, նա հասկանում է, որ Ահմադինը իր նամակում գրել է դավադրության մասին և որ այդ դավադրության անհրաժեշտ մասը կատարվել է։ Աբասը հայտնում է, որ այդ դավադրությունը կատարվել է իրենց ներկայացման համար, և անցնում է առաջին գործի։ Ահմադին նամակում այդպես է գրված։ Աբասը պատրաստվում է բացել պատուհանը, բայց հաստատունները հետ չեն մոռացել իրենց կատարածը

5. Ինչպե՞ս կարող է յուրաքանչյուր մարդ Աշոտ Ա-ի դրական հատկանիշներն իր մեջ նույնպես ձևավորել։

6. Որո՞նք են լավագույն թագավորի և լավագույն թագավորության հատկանիշները քեզ համար։ Ինչպիսի՞ն պետք է լինեն դրանք

<<Հազար հարց ու պատասխան>> Քրմեր և մումիաներ

Քննարկվող հարցեր՝

Ի՞նչ է մումիան

Ովքե՞ր էին զմրսվում

Ի՞նչու էին կողոպտում դամբարանները

Ո՞ր փարավոնի դամբարանն է պահպանվել

Ի՞նչ էր մահվան դիմակը

Հարց-վիկտորինա

<<ՀԱԶԱՐ ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ>> Հին Եգիպտոս

Հետաքրքիր փաստեր Հին Եգիպտոսի մասին

Քննարկվող հարցեր

Ո՞րտեղից գիտենք Հին Եգիպտոսի մասին

Հին Եգիպտոսում ո՞վ էր գրում նամակները

Հին Եգիպտոսում կրե՞լ են կեղծամ

Հին Եգիպտոսի Փարավոնները հարո՞ւստ էին

Հարց-վիկտորինա

ՎԱՀԱՆԱՆՑ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Առաջադրանք 1.

ՎԱՀԱՆԱՆՑ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Կրկին կրոնափոխության փորձ

V դարի 60-ական թվականներին պարսկական արքունիքը վերսկսեց կրոնափոխության քաղաքականությունը: Հայաստանում և Վրաստանում ավելացվեցին հարկերը, պաշտոններից հեռացվեցին հայ և վրացի իշխանները: Այս անգամ պարսից արքան որոշել էր կրոնափոխության քաղաքականությունը այլ կերպ շարունակել։ Այդ նոր քաղաքականության հիմքում ընկած էր քրիստոնեությունն ուրացած և զրադաշտականություն ընդունած հայ նախարարներին պաշտոնների նշանակելը։ Այդպիսով պարսից իշխանությունը ձգտում էր խրախուսել կրոնափոխությունը Հայաստանում։
Այս փաստը հարուցեց ուխտապահ նախարարների և
հոգևորականության դժգոհությունը, որոնք ցանկանում էին հաղթական ավարտի հասցնել Վարդանանց պայքարը։


Վարդանանց գործի շարունակությունը

Կրոնափոխության, հայ և վրաց ժողովուրդներին բռնությունների ենթարկելու պարսից քաղաքականությունը պատճառ դարձավ հերթական ապստամբության։ Պատմիչ Ղազար Փարպեցին վկայում է, որ հայերը և վրացիները պատրաստվում էին միասնաբար ապստամբել պարսկական իշխանության դեմ:
Ապստամբության համար առիթ դարձավ վրաց Վախթանգ արքայի հրամանով Վազգեն բդեշխի սպանությունը։ Վրաց Վազգեն բդեշխն ամուսնացած էր Վարդան Մամիկոնյանի դստեր՝ Վարդենի-Շուշանիկի հետ։ Շուտով Վազգենը գնաց Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն, որտեղ հրաժարվեց քրիստոնեությունից։ Վերադառնալով հայրենիք՝ նա պահանջեց իր կնոջից՝
Շուշանիկից, որպեսզի նա նույնպես ուրանա քրիստոնեությունը և ընդունի զրադաշտականություն։ Սակայն, Վարդանանց ուխտի առաջնորդի դուստրը չկատարեց Վազգենի պահանջը։ Վազգենը փորձեց բռնությամբ ստիպել Շուշանիկին՝ կատարել իր պահանջը։ Չնայած սպառնալիքներին ու տանջանքներին՝ Շուշանիկը մշտապես հակառակվեց Վազգենի պահանջներին և նահատակվեց։ Ահա այս ոճրագործության և հավատուրացության համար Վազգենը սպանվեց Վախթանգի հրամանով։ Միաժամանակ, վրաց թագավոր Վախթանգը սկսել էր երկրից վտարել պարսկական կայազորները: Պարսից արքունիքը, այս լուրերը լսելով, Հայաստանում և Աղվանքում գտնվող իր զորքերին հրամայեց շարժվել Վիրք: Հայաստանի պարսկական զորամասերը կազմված էին հիմնականում հայ զինվորներից, որոնք որոշում են չենթարկվել պարսիկներին: Այսպիսի իրավիճակում 481 թ. հայ ուխտապահ նախարարները վճռում են ապստամբել ընդդեմ կրոնափոխության քաղաքականության և կռվել
հանուն ազատության։ Նրանք հետապնդում և երկրից վտարում են պարսից մարզպանին։ Ապստամբության ղեկավարությունը ստանձնում է սպարապետ
Վահան Մամիկոնյանը, իսկ մարզպան է նշանակվում Սահակ Բագրատունին։ Ապստամբության կենտրոն է դառնում Դվին քաղաքը: Դվին է տեղափոխվում նաև կաթողիկոսը։
Այսպիսով՝ հայ ժողովուրդը կրկին համախմբվում և դուրս է գալիս պարսից կառավարության դեմ՝ Ավարայրի հաղթանակը վերահաստատելու վճռականությամբ:


Ակոռիի ճակատամարտը
Նախկին մարզպան Ատրվշնասպը Ատրպատականից զորքով շարժվեց Հայաստան՝ դեպի Արաքս գետը: Հայ նախարարները կազմավորեցին փոքրաթիվ բանակ, որի հրամանատարներ նշանակվեցին Մամիկոնյան, Կամսարական և Գնունի նախարարական տների ներկայացուցիչները: Զորքի փոքրաթիվ
լինելու պատճառով հայկական ուժերի հրամանատարությունը խուսափում է Արարատյան դաշտում ճակատամարտ տալուց, և խնդիր է դրվում անցնել լեռնային պաշտպանության։ Այդ ռազմավարության նպատակն
էր՝ մարտերի անհաջող ընթացքի դեպքում անմատչելի լեռներում պատսպարվելու և այդկերպ պայքարը շարունակելու հնարավորություն ունենալ։ Հայկական զորքերին հաջողվեց մանր կռիվներով հակառակորդին
քաշել Մասիսի լանջեր և այստեղ՝ Ակոռի գյուղի մոտ, պատրաստվել վճռական ճակատամարտի: 481 թ. այս գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարսկական 7000-անոց զորքը պարտություն է կրում, սպանվում է նախկին մարզպանը։ Այս նույն ժամանակ հարևան Վրաստանում ևս ռազմական գործողությունները հաջող էին ընթանում: Վրաց զորքերը Վախթանգի գլխավորությամբ ազատագրում են երկիրը:

Ներսեհապատի ճակատամարտը
Ակոռիի ճակատամարտից հետո պարսկական մի
մեծ բանակ շարժվում է դեպի Հայաստան: 482 թ.գարնանը, սպարապետ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ, հայկական բանակը շարժվում է դեպի Արտազ
գավառ՝ պարսկական զորքի առաջխաղացումը կանգնեցնելու համար։ Պարսկական բանակը նույնպես ձգտում էր վճռական խոշոր ճակատամարտի՝ հույս ունենալով կործանիչ հարված հասցնել ապստամբներին։ Երկու բանակներն իրար են հանդիպում 482 թ. մայիսին Արտազ գավառի Ներսեհապատ գյուղի մոտ՝ Ավարայրի դաշտից ոչ շատ հեռու: Վահան Մամիկոնյանը հայկական զորաբանակը բաժանում է երեք թևի.
ինքը գլխավորելու էր աջ թևը, կենտրոնում Սահակ Բագրատունին էր, իսկ ձախ թևն առաջորդելու էին Կամսարական իշխանները։ Մարտի վայր էր ժամանել նաև հայոց կաթողիկոս Հովհաննես Մանդակունին։ Ճակատամարտը սկսվում է պարսկական զորքի հուժկու հարձակումով, որից հետո հայկական զորքի
շարքերը փոքր-ինչ նահանջում են։ Որպեսզի հայ զինվորների շրջանում խուճապ չսկսվի, Վահան Մամիկոնյանը փորձում է այլ թևերից օգնության կանչել լրացուցիչ զորականների, սակայն նրանք, թեժ մարտի մեջ լինելով, չեն կարողանում օգնել նահանջած թևին։ Այդժամ ինքը՝ Վահան Մամիկոնյանը, համախմբելով իր ջոկատների ուժերը, հարձակվում է առաջ շարժված թշնամու վրա և ջախջախում։ Այնուհետև ամբողջ հայոց զորքն անցնում է հակահարձակման և փայլուն հաղթանակ տանում։ Հայ նախարարների և զինվորների շրջանում մեծ ցնծություն է տիրում։
Վահան Մամիկոնյանը Ներսեհապատի ճակատամարտից հետո իր բանակը տեղափոխում է Ծաղկոտն գավառի Վարշակի ջերմուկների շրջան, որը
հայկական զորքերի հանգստի համար նախատեսված վայրերից էր: Հայկական բանակին, սակայն, չի հաջողվում այստեղ հանգստանալ. Վրաստանից լուր է
հասնում, որ պարսկական զորքերն Աղվանքից շարժվում են Վրաստան, և Վախթանգը խնդրում է հայերի օգնությունը: Ըստ պայմանավորվածության՝ վրաց ապստամբներին պետք է օգնության հասնեին նաև
հոները:


Ճարմանայի ճակատամարտը
Հայկական բանակը Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ շտապում է դեպի Վրաստան: Այստեղ պարզվում է, որ հոները չեն կատարում իրենց խոստումը և օգնության չեն գալու: Հայ-վրացական համատեղ փոքրաթիվ զորքերը, ստիպված, ճակատամարտ են տալիս Ճարմանայի դաշտում: Ճակատամարտը
ավարտվում է հայ-վրացական բանակի պարտությամբ, զոհվում են հայկական զորքի հրամանատարներ Սահակ Բագրատունին և Վասակ Մամիկոնյանը,
գերի է ընկնում Հրահատ Կամսարականը: Այս պայմաններում, երբ ապստամբական ուժերի ղեկավարներից շատերը զոհվել էին կամ հայտնվել գերության մեջ, Վահան Մամիկոնյանը կրկին անցնում է մանր
մարտերի մարտավարությանը և հմտորեն խուսափում է մեծ ճակատամարտից: Հանկարծակի հարձակումները պարսից զորքի վրա և փոքր կռիվները ժամանակի ընթացքում ահռելի վնաս են հասցնում պարսկական զորքին:
Վահան Մամիկոնյանը, ինչպես պատմում է Ղազար Փարպեցին, դառնում է առասպելական հերոս. պարսիկները սարսափում էին նրանից, իսկ ժողովուրդը նրա քաջագործությունների մասին էր պատմում:

Հաղթանակների երկար սպասված ամրագրումը
484 թ. Սասանյան Պարսկաստանի թագավոր դարձած Վաղարշը, նկատի ունենալով իր թագավորության ծանր վիճակը, որոշում է զորքերը դուրս բերել Հայաստանից և Վրաստանից: 484 թ. Վաղարշը պատվիրակություն է ուղարկում Հայաստան՝ խաղաղություն կնքելու նպատակով:


Տեքստային աշխատանք

Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։ Մեջբերված տեքստում ներկայացված է հատված
պարսից Վաղարշ արքայի կողմից բանակցություններ վարելու նպատակով Հայաստան ուղարկված Նիխոր անունով դեսպանի և Վահան Մամիկոնյանի հանդիպման մասին։ Հայոց աշխարհը գնալով՝ Նիխորը չհամարձակվեց
խորանալ Հայքի գավառները, այլ մնաց Հեր կոչված
գավառի մի գյուղում, որի անունն է Նվարսակ։ Նա Վահան Մամիկոնյանի մոտ դեսպաններ ուղարկեց, որոնց միջոցով հայտնեց իր Հայք գալը և թե «Հրովարտակ ունեմ Վաղարշ թագավորից՝ ուղղված ձեզ, որպեսզի խաղաղությամբ նվաճեմ ձեզ, և Արյաց բոլոր ավագներից էլ պատգամ ունեմ ձեզ հաղորդելու։ Արդ, եկե՛ք, լսեցե՛ք և, ի՜նչը ձեզ հաճելի ու բարի կհամարեք, այն էլ կընտրեք»։ …Այնուհետև հայոց զորավար Վահան Մամիկոնյանը ճանապարհ ընկավ ուխտապահ բոլոր նախարարների և կազմ ու պատրաստ իր զորքերի հետ։ Եվ Մամիկոնյան Վահանը, գալով Արտազ գավառի Եղինդ կոչված գյուղը, հանգիստ առավ իր հետ գնացած բոլոր զորքերով հանդերձ։ Մարդ
ուղարկեց Նիխորի մոտ ու իր գալուստի մասին տեղեկացրեց։ Եվ Վահան Մամիկոնյանը Նիխորին ասում էր. «Արդ,
եթե կարծում ես, որ ես պիտի գամ ու տեսնեմ քեզ, ապա
ինձ ուղարկիր պարսից ավագներ ականավոր տոհմերից,
որպեսզի գան այստեղ, մնան իմ ազատների մոտ, մինչև
ես գամ, քեզ տեսնեմ, և ես ու դու միմյանց հետ խոսելով
լսենք իրար ու կատարենք ինչ որ արժան կհամարենք»։
Նիխորը, լսելով Վահան Մամիկոնյանի գալու և առաջադրած պահանջի մասին, շտապով Շիրակի տեր Ներսեհ Կամսարականին տվեց տանելու Ատրպատականի շահապ Բազեին, Հայոց հազարապետ Վեհ-Վեհնամին, Միհրանի եղբայր Ներսշապուհին և ուրիշ հինգ պարսիկ ավագների։
Վահան Մամիկոնյանն էլ Նիխորի ուղարկած ավագներին
ընդունեց բարեկամաբար և այն օրը խնդությամբ միասին
անց կացնելով, առավոտյան այն ութին էլ թողնելով իր
հավատարիմ մարդկանց մոտ, որոնց կարգադրեց նրանց
պատվել արժանավորապես և զգուշանալ, իսկ ինքը զորքով, կազմ ու պատրաստ գնաց Նիխորի մոտ։ Մոտենալով այն գյուղին, ուր Նիխորն էր, իր հետ եղած զորքին հրամայեց դասավորվել ըստ պատերազմական կարգի։
Եվ նրանք, Վահան Մամիկոնյանի հրամանը լսելուն պես,
ցույց տվին անձնակազմի լիակատար պատրաստությունը։
Վահան Մամիկոնյանը կարգադրեց հնչեցնել պատերազմական փողերը։ Եվ փողերի ձայների սաստկությունից երկիրը թնդաց, որից զարհուրած՝ Նիխորի մարդիկ կարծեցին, թե Վահան Մամիկոնյանը խաբեությամբ եկել է
իրենց ջախջախելու և ոչ թե սիրով ու խաղաղությամբ
դաշն կնքելու։
…Իսկ Վահան Մամիկոնյանը սկսեց խոսել Նիխորի
հետ և ասաց. «Ես և ինձ հետ եղած ուխտապահ նախարարները, ինչ որ քեզանից խնդրեցինք պատգամավորների միջոցով և գրելով, որ և երեկ ու այսօր խոսեցի դեմ հանդիման, և դու, Արյաց տիրոջ հրամանով և ամբողջ
արքունիքի ավագանու հրամանով, գրով ու կնիքով
խոստացար տալ մեզ՝ քրիստոնեական հավատի հաստատություն, Հայոց աշխարհից մոգերի ու ատրուշանների վերացում, մեր եկեղեցու պայծառացումն ու պաշտամունքը՝ ինչպես մենք կկամենանք։ Առանց սրանց
անհնար կլինի, որ մենք ապրենք և ձեզ ծառայենք։
Սրանք, որ կարևոր են մեզ համար և անհրաժեշտաբար պետքական, թագավորի կնիքով հաստատիր մեզ համար, նաև՝ մնացածները, որ գրված են նամակի մեջ,
դու բոլորը գիտես, և պետք չէ, որ քո առաջ շատախոսենք։ Իսկ գահը, պատիվն ու շքեղությունն էլ, նայելով յուրաքանչյուրի վաստակին, տվեք առանց կասկածելու և մի՛ զրկեցեք»։ Վահան Մամիկոնյանն ասաց այս բոլորը, և Նիխորն էլ ամեն ինչ սիրով ունկնդրեց ու հաճույքով հանձն առավ։
Ղազար Փարպեցի, Հայոց պատմություն
1. Ուշագրավ է այն հանգամանքը, որ երբ դեռ չէին
հանդիպել Վահան Մամիկոնյանը և Նիխորը, նրանց
միջև փոխադարձ անվստահություն կար։ Պատճառը, բնականաբար, երկու ժողովուրդների միջև
առկա պատերազմական վիճակն էր։ Փորձեք տեքստում գտնել այն հատվածները, որոնք վկայում են
մինչ հանդիպումը եղած այդ փոխադարձ անվստահության մասին։
2. Բանակցությունների ժամանակ Վահան Մամիկոնյանի այս խոսքերը՝ «Իսկ գահը, պատիվն ու շքեղությունն էլ, նայելով յուրաքանչյուրի վաստակին,
տվեք առանց կասկածելու և մի՛ զրկեցեք», վերաբերում են հետևյալ խնդրին. Պարսից արքունիքը հարստություն, պատիվ և պաշտոններ տալիս էր
քրիստոնեությունն ուրացող հայ նախարարներին, իսկ Վահան Մամիկոնյանը պահանջում է, որ պաշտոնների և պատվի արժանանան ոչ թե ուրացողները, այլ նրանք, ովքեր արժանի են։


Այսպիսով, Վահան Մամիկոնյանն ընդունում է հաշտության առաջարկը և պատվիրակներին հայտնում է իր երեք պայմանները, որոնց հիման վրա պետք է
կնքվեր հաշտությունը: Նախ պահպանվելու էր հայերի
քրիստոնեական հավատը, պարսից արքունիքը հրաժարվելու էր հավատուրացության դիմաց պաշտոններ տալու քաղաքականությունից, վերացվելու էին զրադաշտականության կենտրոնները, դադարեցվելու էին
հայ եկեղեցու նկատմամբ ոտնձգությունները: Ըստ երկրորդ պայմանի՝ վերականգնվելու էին հայ նախարարների ժառանգական իրավունքները: Համաձայն երրորդ պայմանի՝ պարսից արքան առանց միջնորդների պետք է հարաբերություն հաստատեր հայ նախարարների հետ, որպեսզի բացառվեին զրպարտությունն ու խառնակչությունը: Այս պայմանները ընդունվում են
պարսից պատվիրակության կողմից 484 թ. Նվարսակ գյուղում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ։ Նվարսակի պայմանագիրը հայոց պատմության ընթացքում կնքված ամենանշանավոր պայմանագրերից
է։ Դրանով ամփոփվեցին 450-451 թթ. և 481-484 թթ. ապստամբությունների շնորհիվ ձեռք բերված արդյունքները՝ Հայաստանում քրիստոնեության և ներքին
ինքնավարության պահպանումը։


Հարցեր և առաջադրանքներ
1․ Ի՞նչ փաստեր են խոսում այն մասին, որ Ավարայրի
ճակատամարտից հետո Պարսկաստանը հրաժարվեց
հայերի բռնի կրոնափոխության մտադրությունից,
սակայն շարունակեց այլ միջոցներով (ոչ բռնի) կրոնափոխության քաղաքականությունը։

2. Ի՞նչ փաստերի հիման վրա կարելի է պնդել որ Պարսկաստանը մեծ կարևորություն էր տալիս հայ և վրաց
ժողովուրդների կրոնափոխությանը։

Պարսկաստանը ամեն կերպով փորձում կրոնափոխություն կատարել, բայց այդպես էլ դա չի հաջողվում։

3. Ի՞նչ տարբերություններ կարելի է գտնել Ակոռիի, Ներսեհապատի և Ճարմանայի ճակատամարտերի միջև։

4. Նշի՛ր անձնային հատկանիշներ, որոնք բնութագրում
են հանուն հավատի նահատակված Վարդենի-Շուշանիկին։ Կամ փորձի՛ր նկարել Վարդենի-Շուշանիկի
դիմանկարը՝ բացատրելով, թե ինչու ես հենց այդպիսի դիմագծերով պատկերել նրան։

Ինձ համար Վարդենի-Շուշանիկը շատ ինքնավստահ էր, նրա ինքնավստահությունը կարող ենք նկատել այն ժամանակ երբ նա չի հնազանդվում իր ամուսնուն՝ Վազգեն բդեշխին և մինչև վերջ հավատարիմ է մնում իր կրոնին։ Իմ կարծիքով դա ճիշտ է, քանի որ չի կարելի անել մի բան, որը քո կամքին հակառակ է։

5. Ի՞նչ տպավորություններ ունես Նիխորի գործունեության և անձի վերաբերյալ: Կարո՞ղ ես պնդել, որ
թեմայի տեքստը բավական է նրա անձի և գործունեության մասին տպավորություններդ ճշմարիտ համարելու համար։

Իմ տպավորությունները Նիխորի մասին այս ամջողջ տեքստը կարդալուց հետո, հետևյալն է՝ Նա նպատակասլաց էր, նա իր ուզածին ամեն ձև փորձում էր հասնել, այս պարագայում դա պարսից քաղաքականություն և կրոնափոխություն կատարելն էր։ Իհարկե դա վերջում չհաջողվեց, բայց միևնույն է նա ամեն ձև պայքարում էր դրա համար, ինչն էլ խոսում էր նրա մասին, որ նա բավականին նպատակասլաց էր։

6. Ի՞նչ նշանակություն ունեցավ Վարդանանց և Վահանանց պայքարը հայ ժողովրդի համար և ի՞նչ ազատություններ ապահովեց հասարակական կյանքի
տարբեր ոլորտների համար։

Վարդանանց և Վահանանց պայքարը լավ դեր խաղաց հայ ժողովրդի հասարակական կյանքում, իհարկե մեծ պայքարներից հետո՝
Վահան Մամիկոնյանն ընդունում է հաշտության առաջարկը և պատվիրակներին հայտնում է իր երեք պայմանները, որոնց հիման վրա պետք է
կնքվեր հաշտությունը:
Նախ պահպանվելու էր հայերի
քրիստոնեական հավատը, պարսից արքունիքը հրաժարվելու էր հավատուրացության դիմաց պաշտոններ տալու քաղաքականությունից, վերացվելու էին զրադաշտականության կենտրոնները, դադարեցվելու էին
հայ եկեղեցու նկատմամբ ոտնձգությունները:
Ըստ երկրորդ պայմանի՝ վերականգնվելու էին հայ նախարարների ժառանգական իրավունքները:
Համաձայն երրորդ պայմանի՝ պարսից արքան առանց միջնորդների պետք է հարաբերություն հաստատեր հայ նախարարների հետ, որպեսզի բացառվեին զրպարտությունն ու խառնակչությունը:
Այս պայմանները ընդունվում են
պարսից պատվիրակության կողմից 484 թ. Նվարսակ գյուղում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ։ Նվարսակի պայմանագիրը հայոց պատմության ընթացքում կնքված ամենանշանավոր պայմանագրերից
է։ Դրանով ամփոփվեցին 450-451 թթ. և 481-484 թթ. ապստամբությունների շնորհիվ ձեռք բերված արդյունքները՝ Հայաստանում քրիստոնեության և ներքին
ինքնավարության պահպանումը։

Ազատագրական պայքարը 5-րդ դարում

Առաջադրանք 2

Աղվանքի դեպքերը և հայերի ռազմավարությունը

Աղվանքում ևս պարսից արքունիքը որդեգրել էր կրոնափոխության քաղաքականություն և 300 մոգ ու բանակ էր ուղարկել այդ երկիր: Աղվանները սկսել էին ապստամբական շարժում՝ Վաչե թագավորի գլխավորությամբ:
Այստեղ պարսիկներն իրենց ռազմական գործողությունները սկսեցին 450 թ.՝ նախ խնդիր ունենալով ճնշել աղվանից ապստամբությունը, ապա՝ շարժվել Հայաստան: Պարսկական մեկ այլ զորաբանակ նախապատրաստվում
էր Փայտակարանից շարժվել Հայաստան: Նպատակ ունենալով կանխել պարսկական զորքի արշավանքը Հայաստան՝ Վարդան Մամիկոնյանը
ապստամբական ուժերը բաժանեց երեք զորախմբի:
Առաջինի հրամանատարությունը ստանձնեց Ներշապուհ Արծրունին, որի զորքը ուղևորվեց Ատրպատականի սահման՝ պարսիկների հնարավոր հարձակումը
կանխելու: Երկրորդ զորախումբը, որ գլխավորում էր հենց սպարապետը, մեկնեց աղվաններին օգնության: Երրորդ զորախումբը՝ Վասակ Սյունու հրամանատարությամբ, մնաց Այրարատում: Աղվաններին օգնության հասած հայկական բանակը՝ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, 450 թ. հակառակորդին հանդիպեց Խաղխաղ կոչվող քաղաքի մոտ:
Վարդան Մամիկոնյանը, չնայած փոքրաքանակ զորքին, ճակատամարտ մղեց պարսիկների դեմ: Հակառակորդը պարտություն կրեց և նահանջեց Աղվանքից: Այս հաղթական ճակատամարտը կանխեց Աղվանքի տարածքից պարսիկների մուտքը Հայաստան: Վարդան Մամիկոնյանի զորախումբը շարժվեց մինչև Հոնաց (Ճորա) Պահակ, գրավեց տեղի պարսկական ամրությունները և դաշինք կնքեց հոների հետ:


Միաբանական ուխտի խախտումը
Մինչ Վարդան Մամիկոնյանը Աղվանքում հաղթանակներ էր տանում պարսիկների նկատմամբ, Այրարատում Վասակ Սյունին մի շարք քայլերով խախտեց միաբանական ուխտը: Տեղեկանալով, որ Բյուզանդիայի
կայսր Մարկիանոսը հրաժարվել է զինական օգնությունից՝ Վասակ Սյունին ցրեց Այրարատի ամրություններում տեղակայված հայկական կայազորները և դրանք
փոխարինեց պարսկականով: Վասակը կարծում էր, որ առանց դաշնակիցների
ապստամբությունը չէր կարող հաջող ելք ունենալ, և փորձում էր համաձայնության եզրեր գտնել Սասանյան կառավարության հետ: Վասակի հետ համակարծիք էին որոշհայ նախարարներ:
Հազկերտ II արքան հատուկ հրովարտակով խոստացավ ներել ապստամբներին, ազատ արձակել կալանված նախարարներին և վերադարձնել նրանց ունեցվածքը, եթե հրաժարվեն զինված ապստամբությունից: Այս հանգամանքը Վասակ Սյունուն դրդեց դեմ գնալ ապստամբներին և պնդել, որ Հազկերտը չի հիշի ապստամբության մասին, եթե այն դադարեցվի: Վասակը վստահեցնում
էր, որ միջնորդ կլինի Հազկերտի և ապստամբների միջև, և Հայաստանում պատժիչ գործողություններ չեն լինի:
Այս ամենը, սակայն, վստահություն չէր առաջացնում ապստամբների շրջանում, և նրանք համոզված էին, որ Հազկերտի հրովարտակը նենգ խաղ է, որի նպատակն է ջլատել հայերի միասնականությունը և իրականացնել իր
վաղեմի նպատակները: Այսպիսով՝ ապստամբները, չհավատալով Հազկերտի խոստումներին, վճռականորեն շարունակում էին պայքարը, իսկ Հազկերտը, օգտվելով Բյուզանդիայի չեզոքությունից, պատրաստվում էր վճռական հարվածի: Կողմերը նախապատրաստվում էին ճակատամարտի:
Իմանալով, որ Վասակ Սյունին խախտել է միաբանությունը՝ Վարդան Մամիկոնյանը իր զորքով Աղվանքից վերադառնում է Հայաստան։


Ավարայրի ճակատամարտը
Գարունը բացվելուն պես պարսկական մի խոշոր բանակ՝ Մուշկան Նիսալավուրտի հրամանատարությամբ, շարժվեց Հայաստան: Պարսկական բանակի կազմում էին նրանց ուժեղագույն ջոկատները՝ Մատյան գունդը, ինչպես նաև մարտական փղեր։ Պարսկական զորքերը հասան Հեր և Զարևանդ գավառները, իսկ այնտեղից՝ Տղմուտ գետի ափեր, և բանակ դրեցին Ավարայրի դաշտում: Վարդան Մամիկոնյանը համախմբեց իր զորքերը և նույնպես շարժվեց դեպի Ավարայրի դաշտը։ Նրա բանակում մեծ թիվ էին կազմում աշխարհազորայինները։ Ճակատամարտից առաջ սպարապետը խոսքով դիմեց իր զորքին։
Տեքստային աշխատանք
Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։
Մեջբերված տեքստում ներկայացված է Վարդան
Մամիկոնյանի խոսքից մի հատված։
Սպարապետը նախարարների միաբանությամբ սկսեց
խոսել զորքի հետ և ասաց.
– Շատ պատերազմներ եմ մղել ես, և դուք էլ ինձ հետ.
տեղ կար, որ քաջաբար հաղթեցինք թշնամիներին, տեղ էլ
կար, որ նրանք հաղթեցին մեզ։ Բայց ավելի շատն այն է,
որ հաղթող ենք դուրս եկել և ոչ թե հաղթված։ Բայց այդ
բոլորը մարմնավոր պարծանք էր, որովհետև անցավոր
թագավորի հրամանով էինք մարտնչում։ Ով փախչում էր,
վատանուն էր երևում աշխարհում և նրանից անողորմ մահ
էր ստանում, իսկ ով քաջությամբ առաջ էր ընկնում, քաջ
անուն էր ժառանգում և մեծամեծ պարգևներ էր ստանում
անցավոր ու մահկանացու թագավորից։ Եվ մեզնից ամեն
մեկս էլ ահավասիկ շատ վերքեր ու սպիներ ունենք մեր
մարմինների վրա, և ուրիշ շատ քաջություններ էլ են եղել,
որոնց համար և մեծամեծ պարգևներ են ստացվել: Անարգ
և անօգուտ եմ համարում այդ քաջությունները և ոչինչ
բաներ՝ այդ բազմաթիվ պարգևները, որովհետև բոլորն
էլ ոչնչանալու են: Իսկ արդ՝ եթե մահկանացու հրամանատուի համար քաջ գործեր էինք կատարում, ինչքան ավելի
ևս պետք է կատարենք մեր անմահ թագավորի համար,
որ տերն է կենդանիների ու մեռելների և բոլոր մարդկանց
դատելու է իրենց գործերի համեմատ։
Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին


1 Ուշադրությո՛ւն դարձրու, թե ինչ գեղեցիկ համեմատություն է անում Վարդան Մամիկոնյանն իր խոսքում՝ զորքին քաջալերելու համար։ Նա նշում է, որ
ի տարբերություն նախկին ճակատամարտերի, որ
մահկանացու արքաների համար են մղել, այս մեկը
անմահ թագավորի համար է։
2 Շատ հետաքրքիր է նաև, թե ինչպես է սպարապետն
անուղղակիորեն նշում, որ ամեն պարգև ժամանակավոր է և անցողիկ, միայն մարդու գործերն են կարևոր։

3.5 նախադասությամբ հիմնավորիր քո տեսակետը  Վարդան Մամիկոնյանի խոսքի շուրջ:


Ճակատամարտը տեղի ունեցավ 451 թ. մայիսի 26-ին: Վարդան Մամիկոնյանը բանակը բաժանեց 4 գնդի։ Կենտրոնական գնդի հրամանատար նշանակվեց Ներշապուհ Արծրունին, աջ թևինը՝ Խորեն Խորխոռունին, իսկ ձախ թևն առաջնորդելու էր հենց Վարդան Մամիկոնյանը։ Չորրորդ՝ վերջապահ զորամասի հրամանատար նշանակվեց սպարապետի եղբայր Համազասպը: Հարձակումը սկսեց հայկական զորքը, որն անցնելով Տղմուտ գետը՝ գրոհեց թշնամու վրա:
Վարդանն իր գլխավոր հարվածն ուղղեց Մատյան գնդի վրա, որը պարսից բանակի ամենից պատրաստված զորամասն էր:
Հայկական զորքի հարվածների տակ պարսից գունդը սկզբում նահանջեց, և թվաց, թե հայկական զորքի հաղթանակը մոտ էր: Բայց պարսկական զորքերը շրջապատեցին Վարդան Մամիկոնյանի զորամասը, և թեժ մարտում զոհվեց սպարապետը: Կատաղի կռիվը տևեց մինչև երեկո, և երկու կողմերից զոհվեցին
բազմաթիվ զինվորներ: Եղիշեն պատերազմի մասին գրել է. «Ոչ թե մի կողմը հաղթեց, և մյուսը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով՝ երկու կողմն էլ պարտություն կրեցին»: Ճակատամարտից հետո հայկական զորքերը հեռացան լեռները, որպեսզի, հարկ եղած դեպքում, շարունակեն պայքարը։


Արդյունքները
Ավարայրի ճակատամարտը հայերին տվեց ամենակարևորը՝ քրիստոնյա ինքնությամբ ազատ և ինքնուրույն ապրելու իրավունք: Պարսիկները ճակատամարտից անմիջապես հետո ձերբակալեցին Հայաստանում
ազատագրական շարժման ընթացքում աչքի ընկած մի շարք իշխանների և եկեղեցականների: Ավարայրի ճակատամարտից հետո Մուշկան Նիսալավուրտը պարսից արքունիքին տեղեկացրեց պատերազմի հետևանքների և սկսված մանր կռիվների մասին: Սասանյանները ստիպված էին փոխել իրենց քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ` հրաժարվելով բռնի կրոնափոխության քաղաքականությունից:
1.Պարսից արքան Հայաստանից հետ կանչեց բանակը:
2. Պարսկաստանում գտնվող հայկական այրուձին
վերադարձավ Հայաստան:
3. Մարզպանի պաշտոնից հեռացվեց Վասակ Սյունին:
4. Բռնի կրոնափոխ եղած հայերին թույլատրվեց վերադառնալ քրիստոնեությանը:
5.Թեթևացվեցին հարկերը:
Հայ առաքելական եկեղեցին սրբադասել է Ավարայրի ճակատամարտում զոհված հայ զորականներին։

Տեսանյութ-Վարդան Մամիկոնյան

1. Ներկայացրո՛ւ Հազկերտ II-ի քաղաքականությանը հատուկ գծերը:
Հազկերտ II-ի քաղաքականության հատուկ գծերը հետևյալն են՝
Տնտեսական-հարկերի ավելացում
Հոգևոր-կրոնական
Քաղաքական-նախարարական ուսումնասիրություն

2. Վերընթերցի՛ր «Ավարայրի ճակատամարտի արդյունքները» բաժինը և կատարիր կանխատեսում. արդյոք պարսիկները կհրաժարվե՞ն հայերի կրոնափոխության քաղաքականությունից: Հիմնավորի՛ր տեսակետդ փաստերով:
Կարծում եմ որ նրանաք չեն դադարեցնի և կփորձեն ամեն գնով հասնել իրենց ուզածին(հայերի կրոնափոխությանը) և վերջի վերջո,
Մի ժամանակ նրանք դադարեցնում են հարձակումները, բայց հետո կրկին հարձակվում են, որպեսզի Հայաստանում և Վրաստանում կրոնափոխություն կատարեն։

3. Նկարագրի՛ր կամ այլ կերպ ներկայացրո՛ւ (նկար,
բեմականացում, ֆիլմ և այլն) պատմական այն դրվագը, երբ Հազկերտ II-ը հայ նախարարներից պահանջում է ուրանալ իրենց կրոնը։

4. Պատկերացրո՛ւ, որ Արտաշատի ժողովի մասնակից ես և պետք է պատասխանես Հազկերտի հրովարտակին: Ի՞նչ պատասխան կտայիր պարսից արքային։ Բացատրի՛ր, թե ինչո՞ւ հենց այդպիսի պատասխան
որոշեցիր տալ։

Ողջույն Հազկերտ հրամանատար, ես կարդացի քո հետագա պլանների մասին և իմ պատասխանը հետևյալն է՝ Կրոնափոխությունը դա շատ մեծ և բարդ գործ է, և ես վստահաբար չեմ կարող ասել, որ մեր ժողովուրդը կհամաձայնի այդ մտքի հետ։ Եվ քանի դեռ մենք քրիստոնեա ենք, մենք չենք պատրաստվում փոխել մեր կրոնը։

5. Մեկնաբանի՛ր, թե ի՞նչ է նշանակում կեղծուրացություն: Ինչո՞ւ հայ նախարարները դիմեցին այդ քայլին

կեղծուրացություն նշանակում է՝ քայլերի դիմել խաբեությամբ

Հայ նախարարները ուղղակի չցանկացան մահանալ և դիմեցին այդ քայլին։

Գերմանիայի պատմություն

Գերամանիայում ֆաշիստական բռնապետության հաստատումը

CurtisHawk.JPG

Գերմանիայում հաստատվեց ֆաշիստական դիկտատուրա Տինդենբուրգի մահից (1934 թվական) հետո Հիտլերն իրեն հայտարարեց պետության ղեկավար։ 1933 թվականի փետրվարի 27-ին ֆաշիստները հրդեհեցին Ռայխսթագը՝ մեղադրանքը բարդելով կոմունիստների վրա։ Սկսվեցին հակաֆաշիստների մասսայական ձերբակալությունները։ 1933թվականի մարտի 3-ին ձերբակալվեց Է․ Թելմանը։

Պատերազմ Եվրոպայում ( երկրորդ համաշխարհային պատերազմ)

Военные манёвры, Германия, 1935.2.jpg

Սովետական Միությունը, ձգտելով կանխել հակասովետական միացյալ ճակատի ստեղծումը և նկատի ունենալով, որ կոլեկտիվ անվտանգության սիստեմ ստեղծելու իր ջանքերը ձախողվել էին Անգլիայի և Ֆրանսիայի կողմից, ստիպված ընդունեց Գերմանաիայի առաջարկությունը։ 1939 թվականի սեպտեմբերի 1-ին Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա՝ սկսելով պատերազմ Եվրոպայում սեպտեմբերին Անգլիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին, սակայն ակտիվ մարտական գործողություններ չձեռնարկեցին։ 1940 թվականի մարտին հիտլերականները գրավեցին Բելգիան, Նիդերլանդները, Լյուքսեմբուրգը, իսկ ապրիլին ներխուժեցին Դանիա և Նորվեգիա։ Հունիսին հանձնվեց Ֆրանսիան։ 1940 թվականի սեպտեմբերին Բեռլինում Գերմանիայի, Իտալիայի և ճապոնիայի միջև կնքվեց ռազմական դաշինք։ Գերմանիան անմիջապես սկսեց ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու նախապատրաստությունները։ 1941 թվականի ապրիլին Գերմանիան գրավեց Հարավսլավիան և Հունաստանի մեծ մասը։ 1941 թվականի հունիսի 22-ին, խախտելով սովետագերմանական չհարձակման պայմանագիրը Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա։ Ծանր պաշտպանողական մարտերում սովետական զորքերը կանգնեցրին գերմանական բանակը, իսկ Մոսկվայի մոտ նրա ջախջախումը վերջնականապես խափանեց ԽՍՀՄ-ի դեմ «կայծակնային պատերազմի» հիտլերյան պլանը։ Կազմվեց հակահիտլերյան կոալիցիա՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ, որտեղ վճռական դերը պատկանում էր ԽՍՀՄ-ին։ Ստալինգրադի մոտ գերմանաֆաշիստական զորքերի ջախջախումով բեկում առաջացավ ինչպես Հայրենական մեծ պատերազմի, այնպես էլ երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ։ 1943 թվականին սկսեց քայքայվել ագրեսորների դաշինքը՝ նրանից դուրս եկավ Իտալիան։ Լայն թափ ընդունեց դիմադրության շարժումը գրավված երկրներում։ Ակտիվացան հակաֆաշիստական անլեգալ կազմակերպությունները։ 1944 թվականի հունիսին, երբ Գերմանիայում ռազմական և քաղաքական պարտությունն ակնհայտ էր, դաշնակիցները բացեցին երկրորդ ճակատը։ 1945 թվականի հունվար փետրվար ամիսներին սովետական բանակը մտավ Գերմանիա, ապրիլի 30-ին հաղթանակի դրոշ կանգնեցվեց Ռայխսթագի վրա։ Մայիսի 8-ին Բեռլինում ստորագրվեց ֆաշիստական Գերմանայիի անվերապահ կապիտուլյացիայի ակտը։

Գերմանիայի միավորման վերջին փուլ

Գերմանիայի միավորման վերջին փուլը հանդիսացավ պատերազմը Ֆրանսիայի դեմ։ 1871 թվականի հունվարի 18-ին Վերսալում Գերմանիան հռչակվեց կայսրություն՝ Վիլհելմ I-ի գլխավորությամբ։ Ֆրանսիայից Պրուսիային անցան Էլզասը և Արևելյան Լոթարիևգիան։ Պրուսիան ստացավ 5 միլիարդ ֆրանկ ռազմատուգանք (տես Ֆրանկֆուրտյան հաշտություն 1871)։ Այս բոլորը նպաստեցին Գերմանիայի արագ զարգացմանը։ 19-րդ դարի 70-ական թվականներին Գերմանիայի բանվոր դասակարգը հասավ զգալի հաջողությունների։ 1875 թվականին Գերմանիայի բանվորական կուսակցության (Այզենախականներ, հիմնադրվել է 1869 թվականին Ա․ Բեբելի ու Վ․ Վ․ Լիբկնեխտի գլխավորությամբ) և լասալյան Համընդհանուր գերմանական բանվորական միության (հիմնադրվել է 1863 թվականին) միավորման հետևանքով ստեղծվեց։

Գերմանիայի սոցիալիստական բանվորական կուսակցություն

Kanzlei1.jpg

Գերմանիայի սոցիալիստական բանվորական կուսակցությունը (1890թվականից՝ Գերմանիայի․սոցիալդեմոկրատական կուսակցություն)։ Բանվորական շարժման դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով ռայխսթագը 1878 թվականին բացառիկ օրենք ընդունեց սոցիալիստների դեմ։ Սակայն կանգնեցնել կուսակցության ազդեցության աճն այլևս չէր կարելի։ 1890 թվականին օրենքը վերացվեց։ Բիսմարկի քաղաքականությունն ուղղված Էր միլիտարիստական պետության ամրապնդմանը։ 1879 թվականին Գերմանիայի դաշինք կնքեց Ավստրո Հունգարիայի հետ ընդդեմ Ֆրանսիայի և Ռուսաստանի։ Երբ 1882 թվականին նրանց միացավ Իտալիան, կազմվեց Եռյակ միությունը, ի հակակշիռ որի հետագայում կազմվեց Անտանտը։ 80 թվականներին Գերմանիայի պրոտեկտորատը հաստատեց Աֆրիկայի զգալի տերիտորիաների (Տոգո, Կամերուն, Արևելյան Աֆրիկա ) վրա, 90֊ ական թվականներին ազատվեց խաղաղօվկիանոսյան մի շարք կղզիներ։

 ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ VI ԴԱՐՈՒՄԺամանակաշրջանի ընդհանուր դիմագիծը

Առաջադրանք 2

Այս թեմայում՝
 1.Արաբական խալիֆայության նվաճումները և
Հայաստանը:
2. Ներսես Տայեցու և Թեոդորոս Ռշտունու գործունեությունը:
3. Հայ-արաբական պայմանագիրը:
4.Արաբական խալիֆայության քաղաքականությունը Հայաստանում:
5. Հակաարաբական ապստամբությունները:
6. Բագրատունիների հզորացումը:
7.Պատմաբանի բառարան՝ քոչվորներ, օազիս,
խալիֆայություն, սուրհանդակ, վարչական միավոր, ոստիկան, ռոճիկ, ռազմավարություն, ամիրա, ամիրապետ, ցփսի, կանոնական իրավունք,
հարկահան, արյան վրեժ, բաբան, դարանակալել,
անջատողականություն, թյուրք, աշտե:


 ԱՐԱԲԱԿԱՆ ԱՐՇԱՎԱՆՔՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Քոչվորությունից դեպի նվաճող կայսրություն
Արաբական թերակղզու տարածքում հնագույն ժամանակներից բնակվող արաբական ցեղերը միավորված չէին մեկ իշխանության ներքո: Այդ ցեղերի մի
մասը քոչվորներ էին՝ բեդուիններ, որը թարգմանաբար նշանակում է վրանաբնակ: Արաբները հիմնականում զբաղվում էին անասնապահությամբ, իսկ օազիսներում՝ երկրագործությամբ: Այսպիսով, արաբներն ունեին միավորման խնդիր, որը VII դարի սկզբում լուծեց նրանց առաջին ընդհանուր առաջնորդը՝ Մուհամմեդը: Այդ միավորման մեջ մեծ նշանակություն ունեցավ
նոր կրոնը՝ իսլամը (բառացի՝ հնազանդություն Ալլահին), որը նաև անվանում են մուսուլմանություն կամ մահմեդականություն: Միավորվելով մուսուլմանության
շուրջ՝ արաբական ցեղերը ստեղծեցին նոր պետական կազմավորում՝ Արաբական խալիֆայությունը, և սկսեցին արտաքին նվաճումները: Մուհամմեդը պատգամել էր արաբներին աշխարհով մեկ տարածել իսլամը, իսկ հրաժարվող ժողովուրդներին՝ նվաճել:

 ՀԱՅԱՍՏԱՆԸ VII ԴԱՐՈՒՄ
Մեր թշնամու թշնամին մեր բարեկամը չէր

Արաբական զորքերը Միջագետքում մոտեցան Բյուզանդիայի և Սասանյան Պարսկաստանի սահմաններին: Իրար դեմ երկարատև պատերազմներից խիստ թուլացած այդ կայսրությունները պարտություններ կրեցին արաբներից: Վերջիններս նախ 636 թ. պարտության մատնեցին բյուզանդացիներին, ապա՝ 637 թ., կործանեցին Սասանյան Պարսկաստանը: Գրեթե ամբողջ պարսիկ ժողովուրդն ընդունեց իսլամ, ավելին՝ նրանք հրաժարվեցին իրենց գրային համակարգից և սկսեցին օգտագործել արաբականը:
Տարածաշրջանում Բյուզանդիայի և Պարսկաստանի դիրքերի թուլացումից հետո հայոց սպարապետ Թեոդորոս Ռշտունին կարողացավ միավորել Հայաստանի արևելյան և արևմտյան մասերը` ստեղծելով անկախ
իշխանապետություն: Նա իր նստավայրը դարձրեց Վանա լճի Աղթամար կղզին:
Ազատվելով կրակից` կանգնեցինք հրդեհի վտանգի առաջ
Բյուզանդական և պարսկական բանակներին պարտության մատնելուց հետո արաբական զորքերը արշավեցին Հայաստան: Արաբներն այս ժամանակաշրջանում, բացի տարածքներ նվաճելուց և իսլամ քարոզելուց,
նպատակ ունեին նաև պատերազմների միջոցով հարստություն կուտակել և գերիներ տանել: Նրանց այս նպատակները տարածվեցին նաև հայ ժողովրդի վրա: Առաջին անգամ 640 թ. նրանք Հայաստան ներխուժեցին
Տարոն գավառից` հասնելով մինչև Կոգովիտ: Հաջորդ տարի` 641 թ., արաբները արշավեցին Արարատյան դաշտ: Կարճ մարտերից հետո նրանք գրավեցին Դվին
քաղաքը, որը ենթարկվեց ավերի ու թալանի: Բնակիչների մի մասին սրի քաշեցին, շատերին գերեվարեցին: Արաբների հերթական՝ ծավալուն ուժերով արշավանքը տեղի ունեցավ 643 թ.: Սպարապետ Թեոդորոս Ռշտունին Հայաստանում գտնվող բյուզանդական զորքի հրամանատարին առաջարկեց համատեղ ճակատամարտ տալ արաբներին, սակայն վերջինս որոշեց չմիավորել իր ուժերը և, առանձին ճակատամարտ տալով, պարտվեց:

Արդարանալու համար, բյուզանդացի զորավարը մեղքը
բարդեց հայոց սպարապետի վրա: Թեոդորոս Ռշտունուն ձերբակալեցին և ուղարկվեցին Կոստանդնուպոլիս: Բյուզանդիայի կայսրը, տեսնելով իր առջև կանգնած Թեոդորոս Ռշտունուն, անմիջապես հրամայում է
ազատ արձակել նրան, քանի որ ինքը հայոց իշխանին և
սպարապետին ձերբակալելու հրաման չէր տվել։ Կայսրը պատվում է հայոց սպարապետին և վերահաստատելով հայոց իշխանի ու սպարապետի պաշտոններում՝ հետ ուղարկում հայրենիք: Վերադառնալով Հայաստան՝ Թեոդորոս Ռշտունին կրկին գլխավորում է հայերի զինված պայքարն ընդդեմ արաբ նվաճողների։ Արաբական երրորդ արշավանքը տեղի ունեցավ
650 թ.: Արաբները երեք ուղղությամբ հարձակվեցին
Հայաստանի վրա: Բյուզանդիայի կայսրը ստեղծված
իրավիճակում հայերի զինված պայքարին օժանդակություն չցուցաբերեց՝ պատճառաբանելով, որ հայերը մերժում են քաղկեդոնականությունը։ Բյուզանդացիները ոչ միայն չէին օգնում հայերին, այլև նվաճողական քաղաքականություն էին վարում: Այս արշավանքի ժամանակ
հայերը, Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ, կազմակերպված դիմադրություն ցույց տվեցին: Թեոդորոս Ռշտունու նշանակալի ռազմական հաջողություններից
էր Արծափ բերդի մոտ տարած հաղթանակը։ Արաբները պատրաստվում էին կոտորել Արծափ բերդի գրավումից հետո գերված մոտ 3000 բնակիչներին, սակայն Թեոդորոս Ռշտունին հանկարծակի հարձակումով փրկում է
նրանց և փախուստի մատնում արաբներին։ Անսպասելի որոշում Թեոդորոս Ռշտունու կողմից :Այս արշավանքներից հետո հասկանալի էր, որ
արաբների հիմնական նպատակը Հայաստանի վերջնական նվաճումն էր: Ստեղծված իրավիճակում Թեոդորոս Ռշտունին որոշեց գնալ արաբների հետ հաշտության բանակցությունների ճանապարհով: Այս ժամանակահատվածում հայ իշխանները միասնաբար չէին գործում։
Նրանց մի մասը դեմ էր Արաբական խալիֆայության
հետ հաշտության բանակցությունների գնալուն և կողմ էր Բյուզանդիայի հետ դաշնակցելուն։ Բյուզանդամետ թևը ղեկավարում էր Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը: Մյուս մասը՝ Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ, կարծում
էր, որ հարկավոր է արաբների հետ հաշտության հասնել։ Այսպիսի իրավիճակում Թեոդորոս Ռշտունին գնաց համարձակ քայլի ու որոշեց բանակցել արաբների հետ: 652 թ. նա մեկնեց Դամասկոս, որտեղ հանդիպեց Ասորիքի ու Հյուսիսային Միջագետքի արաբ կառավարիչ Մուավիայի հետ: Արաբները համաձայնում են կնքել պայմանագիր: Ըստ 652 թ. կնքված պայմանագրի.
1. Խալիֆայությունը երեք տարի հարկ չէր գանձելու,
իսկ դրանից հետո հարկի չափը հայերն էին որոշելու:
2. Հայաստանն իրավունք էր ստանում խալիֆայությանը տրվելիք հարկի հաշվին ունենալ 15 000-անոց
այրուձի: Այն պաշտպանելու էր Հայաստանի սահմանները, իսկ անհրաժեշտության դեպքում կռվելու
էր արաբների կողմից:
3. Խալիֆայությունը ճանաչում էր Հայաստանի ներքին
ինքնավարությունը:
4. Հայաստան արաբական զորք ու պաշտոնյաներ չէին
մտնելու:
5. Արտաքին հարձակումների դեպքում արաբներն
օգնելու էին հայերին զորքով:
Պայմանագրի լուրը ստանալուց հետո Բյուզանդիայի
Կոնստանդ II կայսրը, անհանգստացած հայ-արաբական
դաշնակցությամբ, հարյուր հազարանոց բանակի գլուխ
անցած, շարժվեց դեպի Հայաստան։

Տեքստային աշխատանք
Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։
Մեջբերված տեքստում ներկայացված են հատվածներ Բյուզանդիայի կայսր Կոնստանդ II-ի՝ հարյուր հազարանոց բանակով Հայաստան մտնելու և այստեղ
նրա եղած ժամանակ մի քանի պատմական դրվագների մասին։
Այնժամ Կոնստանդ կայսրը հարյուր հազարանոց զորքով շարժվեց դեպի Հայաստան։ Եվ երբ հասավ Դերջան,

նրան ընդառաջ եկան արաբ դեսպաններ և կայսրին
փոխանցեցին խալիֆի նամակը։ Նամակում խալիֆն
ասում էր Կոնստանդ կայսրին, որ Հայաստանն իրենն է, և
եթե նա կանգ չառնի ու շարունակի առաջ շարժվել դեպի
Հայաստանի կենտրոնական շրջանները, ապա Արաբական խալիֆայությունը պատերազմ կսկսի Բյուզանդիայի
դեմ։ Կայսրը պատասխանում է խալիֆին, որ ինքը առաջ է
շարժվելու, քանի որ Հայաստանն իրենն է, իսկ եթե պատերազմ լինի՝ Աստված է որոշող դատավորը, թե ով է արդար։
Կայսրին ընդառաջ գնացին բյուզանդամետ իշխանները Ներսես Տայեցի կաթողիկոսի և Մուշեղ Մամիկոնյան
իշխանի գլխավորությամբ։ Նրանք ավելի մանրամասն
ներկայացրին Թեոդորոս Ռշտունու և նրան համակիր
իշխանների դաշինքը արաբների հետ։ Կայսրը, այս ամենից խիստ բարկացած, որոշեց պատժիչ ռազմական գործողություններ իրականացնել Թեդորոս Ռշտունու և նրան համակիր իշխանների, ինչպես նաև Աղվանքի և Վիրքի
նկատմամբ, սակայն կաթողիկոսին և Մուշեղ Մամիկոնյանին մեծ աղաչանքներով հաջողվեց նրան համոզել, որ նոր ռազմական գործողություններ չսկսի, և հայոց երկիրն ու ժողովուրդը նոր աղետներ չտեսնեն։ Այդժամ կայսրը
Թեոդորոս Ռշտունուն, որը նաև մի շարք անգամներ մերժել էր հանդիպելու և բանակցելու իր հրավերը, զրկեց հայոց իշխանի պաշտոնից, իսկ Մուշեղ Մամիկոնյանին նշանակեց հայոց հեծելազորի հրամանատար։
                                                                          Սեբեոս, Պատմությու
ա. Ինչպիսի՞ զգացողություններ կունենար մի հայ մարդ, եթե ներկա լիներ մեջբերված առաջին հատվածում ներկայացված կայսեր և դեսպանների միջև զրույցին… Թերևս վրդովմունք կապրեր, որովհետև երկու
օտար պետությունների ներկայացուցիչներ իր հայրենիքի մասին խոսում են որպես իրենց պատկանող մի երկրամասի մասին, որի ճակատագիրը որոշողն
իրենք են։ Նա կհասկանար, որ Հայաստանն այնքան անկախ և հզոր չէ, որպեսզի դիմակայի նվաճողներին։ Եվ, այնուամենայնիվ, նա չպետք է տրվեր
բացասական հույզերին՝ փորձելով որոնել լավագույն հնարավորությունը ստեղծված իրավիճակում հայրենիքի ազատագրության համար:
բ.Գուցե նա լավագույն տարբերակ համարեր այն, որ
հայ իշխանները ոչ թե պետք է բաժանվեն արաբների կամ բյուզանդացիների հետ դաշինքի կողմնակիցների, այլ միավորվեն անկախ Հայաստանի
թագավորության վերականգնման գաղափարի շուրջ։ Իրենց ուժերը այս նպատակի շուրջ միավորելու դեպքում արաբ նվաճողների դեմ նրանք
կկարողանային դուրս բերել ամբողջ հայկական զորքը դաշնակից Աղվանքի և Վիրքի բանակների հետ: Այսպիսով, հնարավոր կլիներ ոչ միայն միասնաբար գործել արաբների դեմ, այլև չենթարկվել Բյուզանդիայի կամայականություններին և սկսել հայոց անկախ թագավորության վերականգնման գործընթացը։
գ. Հայաստանում եղած ժամանակ կայսրը ճնշումներ գործադրեց նաև հայ եպի
սկոպոսների վրա, որպեսզի նրանք ընդունեն քաղկեդոնականություն։
Թեև սպառնալիքների միջոցով կարողացավ որոշ արդյունքների հասնել, նրա հեռանալուց հետո Հայ առաքելական եկեղեցու առաջնորդները շարունակեցին մերժել քաղկեդոնականությունը։ Այստեղից կարելի է եզրակացություններ անել, որ Հայաստան գալով՝ կայսրը նաև թաքնված նպատակներ ուներ.
փորձել ստիպել Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդներին՝ ընդունել Քաղկեդոնի 451 թ.տիեզերական ժողովի որոշումները։
դ. Դժվար է հասկանալ Բյուզանդիայի կայսրի՝ հայերին արաբների դեմ պայքարում օգնելուն ուղղված քայլերի տրամաբանությունը։ Թերևս նա անկեղծ չէր օգնության իր մտադրություններում և ցանկանում էր, օգտվելով առիթից, հայերին մեղադրել քաղկեդոնականությունը մերժելու համար՝ փորձելով ստիպել
ընդունել Քաղկեդոնի ժողովի բոլոր որոշումները։ Իր այս խորամանկ և ոչ վճռական քաղաքականության պատճառով Բյուզանդիան կարճ ժամանակ անց նոր ծանր պարտություններ կրեց նույն արաբական զորքերից, որոնք կարողացան անգամ պաշարել Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը։
ե.Այն փաստը, որ Մեծ Հայքի արևմտյան սահմանի մոտ կայսրին հանդիպում են արաբ դեսպաններ և փոխանցում խալիֆի սպառնալիքը Հայաստան
մտնելու դեպքում, թույլ է տալիս ենթադրել, որ արաբներն անմիջապես կիրառեցին հայ-արաբական պայմանագրի համապատասխան կետը։
Սակայն, հայ-արաբական պայմանագիրը լիովին չէր պահպանվում հենց արաբների կողմից։ Քանի որ պայմանագրից շատ չանցած, երբ բյուզանդական
զորքերը Հայաստանում էին, արաբները բյուզանդացիների դեմ կռիվների հետ մեկտեղ կրկին հարձակումներ էին գործում հայկական բնակավայրերի
վրա։ Թերևս նրանց նպատակն էր այդ պայմանագրով պարզապես.
 ցույց տալ Բյուզանդիային, որ տարածաշրջանում (Հյուսիսային Միջագետք, Մեծ Հայք, Աղվանք և Վիրք) նա այլևս չունի գերիշխանություն և ամրապնդել սեփական դիրքերը.պայմանագրի կետերն օգտագործել սեփական
քաղաքական ազդեցությունը մեծացնելու և հայերի
զգոնությունը թուլացնելու նպատակով։
Բյուզանդիայի կայսեր՝ Հայաստանից հեռանալուց
հետո որոշ բախումներ տեղի ունեցան հայ իշխանների միջև։ Հայ իշխանների երկու խմբավորումները փորձում էին պատժիչ գործողություններ իրականացնել միմյանց նկատմամբ։ Շուտով Թեոդորոս Ռշտունին ծանր հիվանդացավ և հեռացավ իր նստավայրը՝ Աղթամար կղզի։ Այնուհետև նա կամավոր միացավ
արաբների կողմից բռնի կերպով տեղահանված հայ գերիներին և նրանց հետ հեռացավ խալիֆայություն, որտեղ 656 թ. կնքեց իր մահկանացուն։ Նրա մարմինը, սակայն, թաղվեց հայրենի Ռշտունիքում։
Ի բարեբախտություն հայ ժողովրդի՝ իշխանները շուտով միավորվեցին, և հայոց իշխան դարձավ Համազասպ Մամիկոնյանը։ VII դարի երկրորդ կեսին
Հայաստանում համեմատական խաղաղություն էր, ինչը կարևոր հանգամանք էր մշակութային, սոցիալտնտեսական և մյուս ոլորտների կյանքը կարգավորելու
համար։

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ փաստեր են վկայում VII դարում արաբական
խալիֆայության ռազմական հզորության մասին։


Խալիֆայությունը երեք տարի հարկ չէր գանձելու,
իսկ դրանից հետո հարկի չափը հայերն էին որոշելու:

Հայաստանն իրավունք էր ստանում խալիֆայությանը տրվելիք հարկի հաշվին ունենալ 15 000-անոց այրուձի: Այն պաշտպանելու էր Հայաստանի սահմանները, իսկ անհրաժեշտության դեպքում կռվելու էր արաբների կողմից:

Խալիֆայությունը ճանաչում էր Հայաստանի ներքին ինքնավարությունը:

Հայաստան արաբական զորք ու պաշտոնյաներ չէին մտնելու:

Արտաքին հարձակումների դեպքում արաբներն օգնելու էին հայերին զորքով:
Պայմանագրի լուրը ստանալուց հետո Բյուզանդիայի Կոնստանդ II կայսրը, անհանգստացած հայ-արաբական դաշնակցությամբ, հարյուր հազարանոց բանակի գլուխ անցած, շարժվեց դեպի Հայաստան։



2. Արդյոք արաբական խալիֆայությունը նպատակ
ունե՞ր Հայաստանը նվաճելու հետ մեկտեղ նաև իր
կողմը գրավել հայ զինական ուժը։ Փորձի՛ր հիմնավորել պատասխանը՝ օգտվելով թեմայի տեքստից։


Արաբներն այս ժամանակաշրջանում, բացի տարածքներ նվաճելուց և իսլամ քարոզելուց,
նպատակ ունեին նաև պատերազմների միջոցով հարստություն կուտակել և գերիներ տանել:



3. Ինչպիսի՞ տրամադրություններ էին առկա մարդկանց
շրջանում՝ կապված հայ-արաբական պայմանագրի
և բյուզանդական մեծ զորքի՝ Հայաստան մտնելու
հետ։ Օրինակ՝ ուրախություն, հնարավոր բարեկեցության նկատմամբ հույսերի արթնացում, կասկածամտություն, անվստահություն։ Ընտրի՛ր առաջարկված
տարբերակներից մեկը և հիմնավորիր կամ առաջարկիր քոնը։


Ես կարծում եմ տրամադրությունները հայ-արաբական պայմանագրի
և բյուզանդական մեծ զորքի՝ Հայաստան մտնելու հետ կապված կար
հետկասկածամտություն և անվստահություն։
Մեծ Հայքի արևմտյան սահմանի մոտ կայսրին հանդիպում են արաբ դեսպաններ և փոխանցում խալիֆի սպառնալիքը Հայաստան
մտնելու դեպքում, հասկանալի է, որ արաբներն կիրառեցին հայ-արաբական պայմանագրի համապատասխան կետը։
Սակայն, հայ-արաբական պայմանագիրը լիովին չէր պահպանվում հենց արաբների կողմից։ Քանի որ պայմանագրից շատ չանցած, երբ բյուզանդական
զորքերը Հայաստանում էին, արաբները բյուզանդացիների դեմ կռիվների հետ մեկտեղ կրկին հարձակումներ էին գործում հայկական բնակավայրերի
վրա։ Եվ կարելի է ենթադրել, որ նրանց նպատակն էր այդ պայմանագրով պարզապես.
 ցույց տալ Բյուզանդիային, որ տարածաշրջանում (Հյուսիսային Միջագետք, Մեծ Հայք, Աղվանք և Վիրք) նա այլևս չունի գերիշխանություն և ամրապնդել սեփական դիրքերը.պայմանագրի կետերն օգտագործել սեփական
քաղաքական ազդեցությունը մեծացնելու և հայերի
զգոնությունը թուլացնելու նպատակով։


4. Փորձի՛ր ենթադրել, թե ինչպիսի գերակշռող կարծիքներ էին ձևավորված ժողովրդի շրջանում հետևյալ գործիչների նկատմամբ. Ներսես Տայեցի կաթողիկոս, Թեոդորոս Ռշտունի, Բյուզանդիայի կայսր
Կոնստանդ, արաբական խալիֆայության առաջնորդ։
Համադրի՛ր այդ կարծիքները նրանց հանդեպ քո մեջ
ձևավորված տեսակետների, կարծիքների հետ։



5. Աշխատանք պատմական տեքստի հետ հատվածի
պնդումների 4-րդ կետում խոսվում է «օգնություն»
հասկացության մասին։ Եվս մեկ անգամ ընթերցի՛ր
այդ հատվածը և փորձի՛ր պատասխանել ստորև բերված հարցերին.


ա. Ինչպիսի՞ն է հեղինակների վերաբերմունքը Բյուզանդիայի կայսեր՝ հայերին օգնության շտապելու փաստի առթիվ։

Հեղինակը շատ ուժեղ կասկածում էր Բյուզանդիայի կայսրի՝ հայերին արաբների դեմ պայքարում օգնելուն ուղղված քայլերի տրամաբանությանը, նա կարծում էր, որ նա անկեղծ չէր օգնության իր մտադրություններում և ցանկանում էր, օգտվելով առիթից, հայերին մեղադրել քաղկեդոնականությունը մերժելու համար՝ փորձելով ստիպել
ընդունել Քաղկեդոնի ժողովի բոլոր որոշումները։ Իր այս խորամանկ և ոչ վճռական քաղաքականության պատճառով Բյուզանդիան կարճ ժամանակ անց նոր ծանր պարտություններ կրեց նույն արաբական զորքերից, որոնք կարողացան անգամ պաշարել Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը։

բ. Առհասարակ, ինչպիսի՞ն պետք է լինի իրական օգնությունը։

Ես կարծում եմ որ, ընդհանրապես օգնությունը պետք է լինի անկեղծ, այսինքն հիմնված չլինի սեփական շահերի վրա։ Իհարկե դա ևս օգնություն է, բայց իհարկե շահերից դրդված։

գ, Արդյոք կարո՞ղ էր և պե՞տք էր առանց նախապայմանների, այսինքն՝ հայ հոգևորականությունից, իշխաններից, ամբողջ ժողովրդից որևէ բան պահանջելու,
Բյուզանդիան օգնություն տրամադրեր Հայաստանին։


դ.Ունե՞ր արդյոք Հայաստանը օգնության կարիք:
Հայաստանը օգնության կարիք ուներ։ Բյուզանդական և պարսկական բանակներին պարտության մատնելուց հետո արաբական զորքերը արշավեցին Հայաստան: Արաբներն այս ժամանակաշրջանում, բացի տարածքներ նվաճելուց և իսլամ քարոզելուց,
նպատակ ունեին նաև պատերազմների միջոցով հարստություն կուտակել և գերիներ տանել: Նրանց այս նպատակները տարածվեցին նաև հայ ժողովրդի վրա: Առաջին անգամ 640 թ. նրանք Հայաստան ներխուժեցին
Տարոն գավառից` հասնելով մինչև Կոգովիտ: Հաջորդ տարի` 641 թ., արաբները արշավեցին Արարատյան դաշտ: Կարճ մարտերից հետո նրանք գրավեցին Դվին
քաղաքը, որը ենթարկվեց ավերի ու թալանի: Բնակիչների մի մասին սրի քաշեցին, շատերին գերեվարեցին: Արաբների հերթական՝ ծավալուն ուժերով արշավանքը տեղի ունեցավ 643 թ.: