Վալենտականություն

Մարտի 6-10

Դասի թեման՝ Վալենտականություն:Տարրերի վալենտականության որոշումն ըստ քիմիական բանաձևի

Վալենտականությունը քիմիական տարրի ատոմի՝ մի այլ տարրի խիստ որոշակի թվով ատոմներ միացնելու հատկությունն է:

Վալենտականությունն արտահայտվում է ամբողջ թվերով և գրվում է տարրի քիմիական նշանի վերևում` հռոմեական թվանշանով:

Օրինակ

Մեթանի մոլեկուլում տարրերի վալենտականությունը նշվում է հետևյալ կերպ. 

CH4IIV

Քիմիական տարրերի վալենտականություն հասկացությունը պատկանում է (1852 թ.) անգլիացի նշանավոր քիմիկոս էդվարդ Ֆրանկլենդին:

Էդվարդ Ֆրանկլենդ

    (1871-1937)

Ըստ նրա՝ քիմիական միացության մոլեկուլում տարրի վալենտականությունը հավասար է այդ տարրի առաջացրած կապերի թվին:      
Նյութ առաջանալիս ատոմները կապվում են մեկը մյուսին արտաքին շերտի էլեկտրոնների փոխազդեցության հաշվին, և տարրի վալենտականությունը պայմանավորված է արտաքին էլեկտրոնների թվով, իսկ գլխավոր ենթախմբերի տարրերի արտաքին էլեկտրոնների թիվը հավասար է խմբի համարին:Քիմիական կապի առաջացմանը մասնակցող էլեկտրոններն անվանվում են վալենտային էլեկտրոններ:Ցանկացած տարրի առավելագույն վալենտականությունը հավասար է պարբերական համակարգում այդ տարրի խմբի համարին (բացառությամբ թթվածնի, ֆտորի և ազոտի):

Օրինակ՝ Քլորը և մանգանը գտնվում են  VII  խմբում և ցուցաբերում են  VI -ի հավասար առավելագույն  վալենտականություն.

Cl,VII MnVII

Ոչ մետաղները կարող են նաև դրսևորել վալենտականություն, որի թվային արժեքը ութի և խմբի համարի տարբերությունն է:

Օրինակ

Քլորն ունի նաև մեկի հավասար վալենտականություն (8−7=1),  թթվածինը՝  երկուսի  (8−6=2), ֆտորը՝  երեքի (8−5=3):

Վալենտականությունը կարող է լինել հաստատուն և փոփոխական: Այսպես, թթվածինը միշտ երկվալենտ է, ջրածինը և ֆտորը՝ միշտ միավալենտ, առաջին խմբի գլխավոր ենթախմբի տարրերը միայն միավալենտ են, երկրորդ խմբի գլխավոր ենթախմբինը՝ երկվալենտ:  Ծծումբը ցուցաբերում է փոփոխական վալենտականություն՝ երկուչորսվեց,երկաթը՝ երկու, երեք, վեց  և այլն:

Փոփոխական վալենտականությամբ տարրերի առաջացրած նյութերի անուններում տարրի անվանումից հետո փակագծերում հռոմեական թվանշանով գրվում է այդ տարրի վալենտականությունը:

Օրինակ

SO2-ի համար  գրվում է ծծմբի (IV) օքսիդ և կարդացվում է «ծծմբի չորս օքսիդ», SO3 -ի համար  գրվում է ծծմբի(VI) օքսիդ և կարդացվում է «ծծմբի վեց օքսիդ»:

Ժամանակակից տեսության համաձայն՝ ատոմի վալենտականությունը որոշվում է ատոմային օրբիտալներում չզույգված էլեկտրոնների թվով, որոնք ընդունակ են մասնակցելու այլ ատոմների հետ քիմիական կապի առաջացմանը: Ուստի հասկանալի է, որ վալենտականությունը միշտ արտահայտվում է ամբողջ թվերով:

Վալենտականություն հասկացությունն իմաստ ունի վերագրել միայն կովալենտային կապով առաջացած միացություններին: Իոնային կապով առաջացած միացությունների համար գործածվում է իոնի լիցք հասկացությունը:

Քիմիական տարրի ատոմի վալենտականությունը տարրի ատոմի առաջացրած կովալենտային կապերի թիվն է տվյալ միացության մոլեկուլում:

Կովալենտային կապերի քանակը, որն առաջացնում է քիմիական տարրի ատոմը տվյալ միացությունում, հավասար է ընդհանուր էլեկտրոնային զույգերի թվին:

Օրինակ

Ազոտի մոլեկուլում`  N2(N≡N) ազոտի ատոմի (N) վալենտականությունը 3 է, իսկ թթվածնի  մոլեկուլում՝   Օ2(O=O)  թթվածնի ատոմի  (O)՝2:

Իսկ ինչպե՞ս են որոշվում քիմիական տարրի վալենտականության հնարավոր արժեքները: Ընդունված է վալենտականության որոշման հետևյալ հասարակ կանոնը: 

Երկտարր միացության քիմիական բանաձևում տվյալ տարրի բոլոր ատոմների վալենտային միավորների ընդհանուր թիվը հավասար է մյուս տարրի բոլոր ատոմների վալենտային միավորների ընդհանուր թվին:

Այս կանոնի հիման վրա, եթե հայտնի է մեկ տարրի վալենտականությունը, կարելի է որոշել մյուսինը՝ ըստ քիմիական բանաձևի: 

Տարրի ատոմի վալենտականության որոշման համար ընդունելի է գործողությունների հետևյալ հաջորդականությունը:

1. Գրում ենք միացության բանաձևը և ատոմի վրա տեղադրում այն տարրի  վալենտականությունը, որը հայտնի է (մեր օրինակում՝  թթվածնի և ջրածնի վալենտականությունները).

2. Գտնում ենք այդ տարրերի վալենտային միավորների ընդհանուր թիվը՝ տարրերի վալենտականության թվային արժեքը բազմապատկելով ինդեքսով.

3. Գտնում ենք մյուս տարրի վալենտականությունը՝ վալենտային միավորների ընդհանուր թիվը բաժանելով այդ տարրի ինդեքսին, և տեղադրում քիմիական նշանի վերևում.

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ եք հասկանում վալենտականություն ասելով:
    Վալենտականությունը քիմիական տարրի ատոմի՝ մի այլ տարրի խիստ որոշակի թվով ատոմներ միացնելու հատկությունն է:
  2. Միացությունում ո՞ր տարրի վալենտականությունը չի համապատասխանում խմբի համարին:
    ա.F բ.S գ.O դ.Ne ե.Cl

  3. Որոշե՛ք տարրերի վալենտականությունը հետևյալ բանաձևերում՝
    CO2 SiO2 N2O3 N2OCl2O

 Իոնային կապ

Փետրվարի 20-24

Քիմիական կապը ատոմների միջև փոխազդեցություն է, ինչի արդյունքում առաջանում են մոլեկուլներ (բյուրեղներ):
Քիմիական կապն ունի էլեկտրական բնույթ: Այն իրականանում է քիմիական կապին մասնակցող ատոմների միջուկների և էլեկտրոնների էլեկտրաստատիկական փոխազդեցության (և՛ ձգողության, և՛ վանողության) շնորհիվ:

Քիմիական կապի էներգիան տատանվում է լայն տիրույթում (40-ից մինչև 1000 կՋ/մոլ), ինչը պայմանավորված է ատոմների միջև տարբեր տեսակի փոխազդեցություններով:

Ներկայումս տարբերում են քիմիական կապի մի քանի տեսակներ՝ իոնային, կովալենտային, մետաղական և ջրածնային

Իոնային կապ

Իոնային քիմիական կապի առաջացման հիմքում ընկած է գերմանացի ֆիզիկոս Վ.Կոսելի այն ենթադրությունը, որ միացություններ առաջացնելիս ցանկացած տարրի ատոմ, որոշակի թվով էլեկտրոններ կորցնելով կամ միացնելով, ձեռք է բերում մոտակա իներտ գազի էլեկտրոնային կառուցվածքը:

Kossel.jpg

Վ.Կոսել

Իոնային կապ կարող է առաջանալ էլեկտրաբացասականության արժեքների մեծ տարբերությամբ տարրերի՝ մետաղների և ոչ մետաղների ատոմների միջև: Փոքր էլեկտրաբացասականությամբ տարրի ատոմից վալենտային էլեկտրոն(ներ)ը փոխանցվում է(են) ավելի մեծ էլեկտրաբացասականությամբ տարրի ատոմին:

Օրինակ՝ նատրիումի և քլորի ատոմների միջև առաջանում է իոնային կապ, նատրիումի ատոմից վալենտային էլեկտրոնը փոխանցվում է քլորի ատոմին, առաջանում են իներտ գազի էլեկտրոնային կառուցվածքով լիցքակիր մասնիկներ՝ իոններ. Na+ և Cl−, որոնք էլեկտրաստատիկ ուժերով ձգում են միմյանց:

0029-029-KHlorid-natrija.jpg

Իոնային կապն իրագործվում է տարանուն լիցքավորված իոնների էլեկտրաստատիկ ձգողությամբ:

Իոնային կապը չունի ուղղորդվածություն՝ որոշակի ուղղությամբ հակառակ լիցք ունեցող իոնին ձգելու հատկություն, քանի որ իոնի լիցքը իոնի մակերևույթի վրա բաշխված է հավասարաչափ և էլեկտրական դաշտի ազդեցությունը տարածվում է բոլոր ուղղություններով հավասարաչափ:

Իոնային կապով միացած իոնները չեն կորցնում հակառակ լիցքով այլ իոններ ձգելու հատկությունը, այսինքն՝ իոնային կապը չունի հագեցվածություն:

Իոնային կապի հագեցվածություն չունենալու հատկության շնորհիվ է, որ իոններն ասոցացվելով ստեղծում են իոնային բյուրեղներ՝ իոնային բյուրեղավանդակով միացություններ:

Օրինակ՝

(9).png

Իոնային կապ կարող է լինել ոչ միայն երկտարր միացություններում, այլ նաև բազմատարր միացություններում, բարդ՝ բազմատարր իոնների միջև:

Օրինակ՝ անջուր կալցիումի սուլֆատի բյուրեղավանդակի հանգույցներում գտնվում են Ca2+ պարզ՝ միատոմանի և SO2−4  բարդ՝ բազմատոմանի իոններ:

Anhydrite_crystal_structure.png

Իոնային բյուրեղավանդակ ունեցող նյութերը, շնորհիվ իոնային կապի մեծ էներգիայի, բնութագրվում են հալման բարձր ջերմաստիճանով, որոշակի կարծրությամբ:

Իոնային կապի էներգիան (բյուրեղավանդակի էներգիան) մեծապես պայմանավորված է իոնի լիցքի խտությամբ՝ իոնի միավոր մակերեսին բաժին ընկնող լիցքի մեծությամբ:

Օրինակ՝ LiCl-ի բյուրեղավանդակի էներգիան ավելի մեծ է, քան NaCl-ինը, ինչը բացատրվում է նատրիումի կատիոնի համեմատությամբ լիթիումի կատիոնի լիցքի ավելի մեծ խտությամբ:

Ատոմների էլեկտրաբասականությսւնը։Բևեռային կովալենտ կապ։

Փետրվարի 13-17

Մենք դիտարկեցինք կովալենտային կապի առաջացումը նույն տարրերի ատոմների միջև` H2,O2,N3 պարզ նյութերի մոլեկուլներում: Սակայն հայտնի են մեծ թվով բարդ նյութեր, որոնք տարբեր ոչ մետաղների քիմիական միացություններ են: Այսպես, ջրածինը քիմիական միացություններ է առաջացնում բոլոր ոչ մետաղների հետ, բացի իներտ գազերից, օրինակ՝ ջուրը` H2O , մեթանը՝ CH4 և այլն:

Այս դեպքում նույնպես ատոմների միջև կովալենտային կապեր են առաջանում, սակայն պարզվում է, որ տարբեր տարրերի ատոմներ միանալիս՝ նրանցից մեկն առավել մեծ չափով է դեպի իրեն ձգում ընդհանուր էլեկտրոնային զույգը:
Այն ատոմները, որոնց արտաքին էլեկտրոնային շերտի լրացման համար քիչ թվով էլեկտրոններ են պահանջվում, քիմիական կապ առաջացնելիս էլեկտրոնները դեպի իրենց ձգելու հակում ունեն:

Քիմիական միացության մոլեկուլում կապն իրականացնող էլեկտրոնային զույգը դեպի իրեն ձգելու ատոմի հատկությունն անվանվում է էլեկտրաբացասականություն (ԷԲ):

Որքան հեշտ է տվյալ ատոմը այլ տարրի ատոմից էլեկտրոններ ձգում դեպի իրեն, այնքան մեծ է այդ ատոմի էլեկտրաբացասականությունը:
էլեկտրաբացասականությունը հարաբերական մեծություն է:
Որպես միավոր՝ ընդունված է լիթիում (Li) տարրի էլեկտրաբացասականությունը:

Ամենամեծ հարաբերական էլեկտրաբացասականությամբ օժտված է ֆտորը, այն հավասար է չորսի:
Պարբերություններում՝ ձախից աջ, կարգաթվի աճման հետ տարրերի ատոմների էլեկտրաբացասականությունը մեծանում է, իսկ խմբերում՝ վերևից ներքև՝ փոքրանում:

Ամենամեծ էլեկտրաբացասականությամբ օժտված են՝ ֆտոր, թթվածին, ազոտ, քլոր տարրերի ատոմները, ամենափոքրով՝ ալկալիական մետաղների ատոմները:

էլեկտրաբացասականության արժեքները քիմիական տարրերի ոչ մետաղականության չափանիշներն են:
Այն քիմիական կապը, որն առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև՝ դեպի առավել էլեկտրաբացասական տարրի ատոմը՝ շեղված էլեկտրոնային զույգի միջոցով, անվանվում է կովալենտային բևեռային:

Նույն էլեկտրաբացասականությունն ունեցող ոչ մետաղների ատոմների միջև ընդհանուր էլեկտրոնային զույգով առաջացած կապը կոչվում է կովալենտային ոչ բևեռային

Կովալենտային ոչ բևեռային միացությունների մոլեկուլներում ատոմների լիցքերը հավասար են զրոյի։

H-H. O=O

Պատասխանել հարցերին

  1. Ատոմի ,ո՞ր հատկությունն է անվանվում էլեկտրաբացասականություն։
    Քիմիական միացության մոլեկուլում կապն իրականացնող էլեկտրոնային զույգը դեպի իրեն ձգելու ատոմի հատկությունն անվանվում է էլեկտրաբացասականություն (ԷԲ):

  1. Ո՞ր կապն է կոչվում կովալենտ բևեռային։Բերե’ք օրինակներ։
    Այն քիմիական կապը, որն առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև՝ դեպի առավել էլեկտրաբացասական տարրի ատոմը՝ շեղված էլեկտրոնային զույգի միջոցով, անվանվում է կովալենտային բևեռային:

  1. Ո՞ր կապն է կոչվում կովալենտ ոչ բևեռային ։Բերե’ք օրինակներ։
    Նույն էլեկտրաբացասականությունն ունեցող ոչ մետաղների ատոմների միջև ընդհանուր էլեկտրոնային զույգով առաջացած կապը կոչվում է կովալենտային ոչ բևեռային

    Կովալենտային ոչ բևեռային միացությունների մոլեկուլներում ատոմների լիցքերը հավասար են զրոյի։
    H-H. O=O

Կովալենտային կապ

Փետրվարի 6-ից-10ը

Փորձենք պատասխանել այն հարցին, թե ինչու և ինչպես է տեղի ունենում մոլեկուլի առաջացումը չեզոք ատոմներից: Ինչպե՞ս են առաջանում ոչ մետաղական պարզ նյութերի երկատոմ մոլեկուլները:Դիտարկենք այդ հարցը ջրածին պարզ նյութի առաջացման օրինակով, որի մոլեկուլային բանաձևն է՝ H2:  Ջրածնի ատոմում առկա է մեկ չզույգված էլեկտրոն՝ H⋅Երկու ատոմներ միմյանց մոտենալիս առաջացնում են ընդհանուր էլեկտրոնային զույգ:

Օրինակ ՝Ջրածնի ատոմները միանում են մեկ ընդհանուր էլեկտրոնային զույգով՝ ըստ հետևյալ ուրվագրի՝
H⋅+⋅H→H:HՆոր առաջացած էլեկտրոնային զույգը, որն անվանվում է նաև ընդհանրացված, միաժամանակ և հավասարաչափ պատկանում է ջրածնի երկու ատոմին: Ընդհանուր էլեկտրոնային զույգը ձգվում է ջրածնի երկու ատոմների  դրական լիցքավորված միջուկների կողմից, «ցեմենտում» դրանք՝ ապահովելով մոլեկուլի կայունությունը:    
Քիմիական կապը, որն առաջանում է երկու ատոմի միջև ընդհանրացված էլեկտրոնային զույգի միջոցով կոչվում է կովալենտային:
Յուրաքանչյուր էլեկտրոնային զույգ մեկ քիմիական կապ է:
Ջրածնի մոլեկուլում առկա է մեկ ընդհանրացված էլեկտրոնային զույգ և հետևաբար՝ մեկ քիմիական կապ: Ընդունված է էլեկտրոնային զույգը փոխարինել գծիկով և կստացվի ջրածնի մոլեկուլի գրաֆիկական բանաձևը (գծապատկեր-բանաձև)՝  H–H: Թթվածնի ատոմների միջև առաջանում է երկու ընդհանուր զույգ՝ երկու քիմիական կապ՝ O=O :  Այդպիսի կապը կոչվում է կրկնակի կապ:Ազոտի մոլեկուլում ընդհանուր էլեկտրոնային զույգերը երեքն են՝ 

images (3).png

Ազոտի մոլեկուլում առկա է կովալենտային ոչ բևեռային եռակի կապ` N≡N Այն կապը, որն առաջանում է հավասարաչափ բաշխված ընդհանրացված էլեկտրոնային զույգերով, որոնց կապված են երկու միջուկները (կենտրոնների) կոչվում է կովալենտային ոչ բևեռային: Հաստատված է, որ ցանկացած քիմիական կապ առաջանում է ատոմների արտաքին էլեկտրոնային շերտի էլեկտրոնների մասնակցությամբ, և կապի բնույթը որոշվում է էլեկտրոնների շարժման օրինաչափություններով:Որակական առումով մոլեկուլն ատոմների փոխազդեցության արդյունք է և ոչ ատոմների պարզ մեխանիկական հավաքածու:Մոլեկուլ առաջանալիս տեղի է ունենում էլեկտրոնային ամպերի վրածածկ:

67.jpg

Եթե էլեկտրոնային ամպերի վրածածկը տեղի է ունենում երկու ատոմների միջուկների միացման գծի ուղղությամբ (կապի առանցքով), ապա  այդ կապն անվանում են սիգմա (σ) կապ: σ− կապը՝ միակի պարզ կապ է:

images (1).jpg

Եթե կապվող ատոմների միջև մեկից ավելի էլեկտրոնային զույգ է առաջացել, ապա կապն անվանվում է բազմակի՝ կրկնակի (երկու ընդհանուր զույգ) կամ եռակի (երեք ընդհանուր զույգ):Բազմակի  կապերից մեկն անպայման σ -կապ է, իսկ մյուսները՝ π -կապեր,
π -կապն առաջանում է ρ -էլեկտրոնային ամպերի կրկնակի, կողմնային վրածածկից՝ σ -կապի առանցքին ուղղահայաց:

nimages (2).jpg
0002nnnimages.jpg

Պատասխանել հարցերին

  1. Ո՞ր քիմիական կապն է անվանանվում կովալենտային:Բերե՛ք օրինակներ:
    Քիմիական կապը, որն առաջանում է երկու ատոմի միջև ընդհանրացված էլեկտրոնային զույգի միջոցով կոչվում է կովալենտային:

  1. Ո՞ր քիմիական կապն է անվանվում կովալենտային բևեռային:Բերե՛ք օրինակներ:
    Կովալենտային ոչ բևեռային անվանվում է այն քիմիական կապը, որը առաջանում է նույն ոչ մետաղների ատոմների միջև: 

Քիմիական կապի բնույթը

Հունվարի 30-ից-փետրվարի 3-ը

Քիմիական միացությունների մոլեկուլները որոշակի հաջորդականությամբ միմյանց կապված ատոմների համախումբ են:Նյութերի քիմիական հատկությունները պայմանավորված են քիմիական կապերի տեսակով, կապ առաջացնող ատոմների բնույթով և մոլեկուլում դրանց փոխազդեցությամբ:Հին ժամանակներից սկսած՝ գիտնականները փորձում են պարզել, թե ինչպես են կառուցված նյութերը, ինչպե՞ս և ինչու՞ են ատոմները միանում, և ի՞նչ ուժեր են նրանց իրար մոտ պահում:
XX դարում ֆիզիկոսները պարզեցին, որ ատոմները կապվում են էլեկտրական լիցք ունեցող մասնիկներով` արտաքին էներգիական մակարդակի էլեկտրոններով, որոնք ձգվում են կապվող ատոմների դրական միջուկների կողմից: Հետևաբար, ատոմները կապող ուժերը էլեկտրական բնույթի են:
Ատոմների կապը մեկը մյուսի հետ անվանում են քիմիական կապ:
Քիմիական   կապը փոխազդեցություն է էլեկտրոնների և միջուկների միջև,որը հանգեցնում է մոլեկուլում ատոմների միացմանը:
Քիմիական կապն ատոմների փոխազդեցություն է, որն ուղեկցվում է էներգիայի անջատումով:
Այդ էներգիան կազմում է  40-ից մինչև 1000կՋ/մոլ: Էներգիայի այդպիսի լայն միջակայք հնարավոր է տարբեր փոխազդեցությունների պատճառով, որոնք ներկայումս հիմնականում դասակարգվում են որպես կովալենտային,իոնային և մետաղային կապեր:
Կովալենտային կապ առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև:Իոնային կապ առաջանում է մետաղների և ոչ մետաղների ատոմների միջև:Մետաղական կապ առաջանում է մետաղական պարզ նյութերում և համաձուլվածքներում:
Քիմիական կապի տեսությունը քիմիայի կարևորագույն ուսմունքներից է, առանց որի հնարավոր չէ հասկանալ մոլեկուլների տարբեր կառուցվածքների և փոխազդունակության պատճառները։

  1. Ի՞նչ է քիմիական կապը, և ի՞նչ բնույթ ունի:
    Քիմիական միացությունների մոլեկուլները որոշակի հաջորդականությամբ միմյանց կապված ատոմների համախումբ են:Նյութերի քիմիական հատկությունները պայմանավորված են քիմիական կապերի տեսակով, կապ առաջացնող ատոմների բնույթով և մոլեկուլում դրանց փոխազդեցությամբ:
  2. Ո՞ր կապն է կոչվում կովալենտային կապը:
    Կովալենտային կապ առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև:
  3. Ո՞ր կապն է իոնային կապը:
    Իոնային կապ առաջանում է մետաղների և ոչ մետաղների ատոմների միջև:
  4. Ի՞նչ է կոչվում քիմիական կապ:
    Քիմիական կապի տեսությունը քիմիայի կարևորագույն ուսմունքներից է, առանց որի հնարավոր չէ հասկանալ մոլեկուլների տարբեր կառուցվածքների և փոխազդունակության պատճառները։

Հարաբերակն մոլեկուլլային զանգված

  1. Ի՞նչ է ցույց տալիս հարաբերական մոլեկուլլային զանգվածը:
    Հարաբերական մոլեկուլային զանգվածը ցույց է տալիս , թե տվյալ նյութի մեկ մոլեկուլի զանգվածը քանի անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը։
  2. Հաշվեք P2O5, Li2O, Fe3O4, SO3 նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները:

    Mr(P2O5)= 2Ar(P)*5Ar(O)= 2*31+5*16=142
    Mr(Li2O)= 2Ar(Li)* Ar(O)=2*7+16=30
    Mr(Fe3O4)=3Ar(fe)*4Ar(O)=56*3+16*4=232
    Mr(SO3)=3Ar(So)=32+16*3=288

Հաշվեք կալցիումի օքսիդի(CaO) մոլեկուլի զանգվածը(m0) եթե (CaO)=56

Գրեք հետևյալ նյութերի բանաձևերը.

ա.մեկ ատոմ կալցիումից և մեկ ատոմ թթվածին
CaO
բ.մեկ ատոմ ծծումբ և երկու ատոմ ջրածին
SH2

Մոլեկուլ

  1. Սահմանե՛ք քիմիական բանաձև հասկացությունը:

    Քիմիական բանաձևը նյութի բաղադրության պայմանական գրառումն է քիմիական տարրերի նշաններով և ինդեքսով։

    Քիմիական բանաձևը ցույց է տալիս
    ա․Նյութի անվանումը
    բ․Այդ նյութի մեկ մոլեկուլը
    գ․Նյութի որակական բաղադրությունը
    դ․Նյութի քանակական բաղադրությունը

  2. Ի՞նչ է ինդեքսը, և ե՞րբ է այն օգտագործվում:
    Նյութի բաղադրությունն արտահայտվում է քիմիական բանաձևով, օրինակ՝ քլոր պարզ նյութի  քիմիական բանաձևն է Cl2:  Թիվը, որը բանաձևում գրվում է քիմիական նշանից ներքև և աջ, անվանվում է ինդեքս (երբ ինդեքսը հավասար է 1-ի, այդ դեպքում չի գրվում):
  3. Ի՞նչ տեղեկություն է ՙՙհաղորդում՚՚ քիմիական բանաձևը նյութի վերաբերյալ:
    Քիմիական բանաձևը նյութի բաղադրության պայմանական գրառումն է քիմիական տարրերի նշաններով և ինդեքսով։
  4. Կարդացե՛ք քիմիական բանաձևերն ու շարադրե՛ք դրանցից ստացված տեղեկությունները.
    ա. CuO
    բ. NaOH
    գ. LiH
    դ. SiO2

Ատոմային զանգված

Պատասխանել հարցերին

  1. Տվե՛ք հարաբերական ատոմային զանգվածի սահմանումը:
    Հարաբերական ատոմային զանգված կոչվում է այն մեծությունը, որը ցույց է տալիս, տվյալ տարրի ատոմի զանգվածը քանի անգամ է մեծ որպես ատոմի միավոր ընդունված ջրածնի ատոմի զանգվածից։
  2. Մեկնաբանե՛ք Ar(ֆտոր)=19 հավասարությունը:
    Դա նշանակում է, որ Ar(ֆտոր) հարաբերական զանգվածը հավասար է 19:
  3. Նեոնի ատոմի զանգվածը m0(Ne)=3,32*10-23 գ է:Հաշվե՛ք նեոն տարրի հարաբերական ատոմային զանգվածը:

Մետաղական և ոչ մետաղական տարրեր

  1. Բերե՛ք հեղուկ և պինդ մետաղական պարզ նյութերի օրինակներ:
    Պինդ-ալյումին, փայտ, երկաթ
    Հեղուկ-սնդիկ, ֆրանսիում, ձեթ
  2. Բերե՛ք գազային ,հեղուկ և պինդ ոչ մետաղական պարզ նյութերի օրինակներ:
    պինդ-ածխածին , ճճումբ
    հեղուկ-բրոմ
  3. Ո՞ր նյութերն են հանդիպում բնության մեջ ազատ վիճակում:
    Արծաթ, պղինձ, ոսկի
  4. Հիմնականում ո՞ր տարրերից է կազմված Երկրի կեղևը:

Քիմիական տարրերի նշանները

  1. Ո՞վ և ե՞րբ է առաջարկել ցայսօր օգտագործվող քիմիական նշանները:
    Քիմիակն տարրերը առաջարկել է՝ շվեդ քիմիկոս՝ Ի․ Բերցելիսուսը։
  2. Ի՞նչ սկզբունքով են կազմում քիմիական տարրերի նշանները:Բերեք օրինակներ:

    Եթե մի քանի տարբեր անվանումների սկզբնատառերը նույնն են ապա՝ առաջին տառին մոտ փոքրատառով գրվումմ է հայորդ տառերից որևէ մեկը
    Օրինակ՝ Կալցիում-Ca

    Տարրի հիմնակյան հատկություններով
    Օրինակ՝ ջրածին ջուր ծնող

    Արեգակնային համակարգի մոլորակների անուններով
    Օրինակ՝ սելեն՝լուսին, տելուր՝երկիր
  3. Ի՞նչ ծագում ունեն քիմիական տարրերի անվանումները:
  4. Քիմիական տարրերի ո՞ր բնութագրերն է արտահայտում քիմիական նշանը:

Քիմիական տարր

Պատասխանել հարցերին

  1. Բացատրե’ք 《ատոմ》 բառի իմաստը և տվե’ք նրա սահմանումը։

Բոլոր նյութերը կազմված են մանր և անտեսանելի մասնիկներից որոնք կոչվում են ատոմներ։

2․Թվարկե’ք որո՞նք են պարզ նյութերը։
Պարզ նյութերը կազմված են մեկ քիմիական տարրի ատոմներից։

3․Սահմանե’ք ի՞նչ է քիմիական տարրը։
Քիմիական տարրը միատեսակ հատկություններով օժտված ատոմների որոշ տեսակ է։

4․Բերե’ք բարդ նյութերի օրինակներ։
Բարդ նյութ կաող է համարվել շաքարը, քանի որ կազմված է երեք քիմիական տարրերից։