Հետաքրքիր փաստեր Գերմանիայի մասին

Փախուստը բանտից հանցագործություն չէ

Դեռևս 19-րդ դարում գերմանական կառավարությունը որոշել է, որ ազատության ձգտումը հանդիսանում է մարդու «հիմնական» բնազդը, և նշանակում է, որ փախուստը միանգամայն բացատրելի է և չի կարող հանցագործություն հանդիսանալ:

Առաջին տպագիր գիրքը գերմաներեն է

1455 թվականին Յոհան Գուտենբերգը՝ գրքի տպագրության գյուտարարը, տպագրել է առաջին գիրքը: Դա 42 էջանոց գերմաներեն Աստվածաշունչն էր:

Կարելի է ծորակից ջուր խմել

Գերմանական ջրի որակը ամենաբարձրերից մեկն է աշխարհում, այնպես որ, Գերմանիայում հանգիստ կարող եք ծորակից ջուր խմել:

Ամենանեղ ճանապարհն աշխարհում

Ռոյտլինգեն քաղաքում կա ճանապարհ, որի լայնությունը կազմում է 31 սմ:

«Ամենաուժեղ» անձնագիրը Եվրոպայում

Գերմանական անձնագիր ունեցողները կարող են առանց վիզայի այցելել ավելի քան 170 երկիր:

Աշխարհի ամենահին պանդոկը

1146 թվականին Ռեգենսբուրգում բացվել է պանդոկ, որը պաշտոնապես համարվում է ամենահինն աշխարհում: Այն աշխատում է մինչ օրս և փակվել չի պատրաստվում:

Գերմանիայի պատմություն

Գերամանիայում ֆաշիստական բռնապետության հաստատումը

CurtisHawk.JPG

Գերմանիայում հաստատվեց ֆաշիստական դիկտատուրա Տինդենբուրգի մահից (1934 թվական) հետո Հիտլերն իրեն հայտարարեց պետության ղեկավար։ 1933 թվականի փետրվարի 27-ին ֆաշիստները հրդեհեցին Ռայխսթագը՝ մեղադրանքը բարդելով կոմունիստների վրա։ Սկսվեցին հակաֆաշիստների մասսայական ձերբակալությունները։ 1933թվականի մարտի 3-ին ձերբակալվեց Է․ Թելմանը։

Պատերազմ Եվրոպայում ( երկրորդ համաշխարհային պատերազմ)

Военные манёвры, Германия, 1935.2.jpg

Սովետական Միությունը, ձգտելով կանխել հակասովետական միացյալ ճակատի ստեղծումը և նկատի ունենալով, որ կոլեկտիվ անվտանգության սիստեմ ստեղծելու իր ջանքերը ձախողվել էին Անգլիայի և Ֆրանսիայի կողմից, ստիպված ընդունեց Գերմանաիայի առաջարկությունը։ 1939 թվականի սեպտեմբերի 1-ին Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա՝ սկսելով պատերազմ Եվրոպայում սեպտեմբերին Անգլիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին, սակայն ակտիվ մարտական գործողություններ չձեռնարկեցին։ 1940 թվականի մարտին հիտլերականները գրավեցին Բելգիան, Նիդերլանդները, Լյուքսեմբուրգը, իսկ ապրիլին ներխուժեցին Դանիա և Նորվեգիա։ Հունիսին հանձնվեց Ֆրանսիան։ 1940 թվականի սեպտեմբերին Բեռլինում Գերմանիայի, Իտալիայի և ճապոնիայի միջև կնքվեց ռազմական դաշինք։ Գերմանիան անմիջապես սկսեց ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու նախապատրաստությունները։ 1941 թվականի ապրիլին Գերմանիան գրավեց Հարավսլավիան և Հունաստանի մեծ մասը։ 1941 թվականի հունիսի 22-ին, խախտելով սովետագերմանական չհարձակման պայմանագիրը Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա։ Ծանր պաշտպանողական մարտերում սովետական զորքերը կանգնեցրին գերմանական բանակը, իսկ Մոսկվայի մոտ նրա ջախջախումը վերջնականապես խափանեց ԽՍՀՄ-ի դեմ «կայծակնային պատերազմի» հիտլերյան պլանը։ Կազմվեց հակահիտլերյան կոալիցիա՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ, որտեղ վճռական դերը պատկանում էր ԽՍՀՄ-ին։ Ստալինգրադի մոտ գերմանաֆաշիստական զորքերի ջախջախումով բեկում առաջացավ ինչպես Հայրենական մեծ պատերազմի, այնպես էլ երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ։ 1943 թվականին սկսեց քայքայվել ագրեսորների դաշինքը՝ նրանից դուրս եկավ Իտալիան։ Լայն թափ ընդունեց դիմադրության շարժումը գրավված երկրներում։ Ակտիվացան հակաֆաշիստական անլեգալ կազմակերպությունները։ 1944 թվականի հունիսին, երբ Գերմանիայում ռազմական և քաղաքական պարտությունն ակնհայտ էր, դաշնակիցները բացեցին երկրորդ ճակատը։ 1945 թվականի հունվար փետրվար ամիսներին սովետական բանակը մտավ Գերմանիա, ապրիլի 30-ին հաղթանակի դրոշ կանգնեցվեց Ռայխսթագի վրա։ Մայիսի 8-ին Բեռլինում ստորագրվեց ֆաշիստական Գերմանայիի անվերապահ կապիտուլյացիայի ակտը։

Գերմանիայի միավորման վերջին փուլ

Գերմանիայի միավորման վերջին փուլը հանդիսացավ պատերազմը Ֆրանսիայի դեմ։ 1871 թվականի հունվարի 18-ին Վերսալում Գերմանիան հռչակվեց կայսրություն՝ Վիլհելմ I-ի գլխավորությամբ։ Ֆրանսիայից Պրուսիային անցան Էլզասը և Արևելյան Լոթարիևգիան։ Պրուսիան ստացավ 5 միլիարդ ֆրանկ ռազմատուգանք (տես Ֆրանկֆուրտյան հաշտություն 1871)։ Այս բոլորը նպաստեցին Գերմանիայի արագ զարգացմանը։ 19-րդ դարի 70-ական թվականներին Գերմանիայի բանվոր դասակարգը հասավ զգալի հաջողությունների։ 1875 թվականին Գերմանիայի բանվորական կուսակցության (Այզենախականներ, հիմնադրվել է 1869 թվականին Ա․ Բեբելի ու Վ․ Վ․ Լիբկնեխտի գլխավորությամբ) և լասալյան Համընդհանուր գերմանական բանվորական միության (հիմնադրվել է 1863 թվականին) միավորման հետևանքով ստեղծվեց։

Գերմանիայի սոցիալիստական բանվորական կուսակցություն

Kanzlei1.jpg

Գերմանիայի սոցիալիստական բանվորական կուսակցությունը (1890թվականից՝ Գերմանիայի․սոցիալդեմոկրատական կուսակցություն)։ Բանվորական շարժման դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով ռայխսթագը 1878 թվականին բացառիկ օրենք ընդունեց սոցիալիստների դեմ։ Սակայն կանգնեցնել կուսակցության ազդեցության աճն այլևս չէր կարելի։ 1890 թվականին օրենքը վերացվեց։ Բիսմարկի քաղաքականությունն ուղղված Էր միլիտարիստական պետության ամրապնդմանը։ 1879 թվականին Գերմանիայի դաշինք կնքեց Ավստրո Հունգարիայի հետ ընդդեմ Ֆրանսիայի և Ռուսաստանի։ Երբ 1882 թվականին նրանց միացավ Իտալիան, կազմվեց Եռյակ միությունը, ի հակակշիռ որի հետագայում կազմվեց Անտանտը։ 80 թվականներին Գերմանիայի պրոտեկտորատը հաստատեց Աֆրիկայի զգալի տերիտորիաների (Տոգո, Կամերուն, Արևելյան Աֆրիկա ) վրա, 90֊ ական թվականներին ազատվեց խաղաղօվկիանոսյան մի շարք կղզիներ։

Ձմեռային ճամբար՝ երկրորդ օրվա ամփոփում

10.01.2023

Օրը սկսեցինք պարի դասով, պարեցինք լիցքաթափվեցինք և գնացինք մեր դասարան։ Դասարանում մենք հարցերի էինք պատասխանում և հավաքում միավորներ։ Իսկ օրվա գլխավոր մասն էր սահադաշտը, գնացինք սահադաշտ։ Հագանք չմուշկները և գնացինք սահելու։ Դե իհարկե սկզբում շատ վախենալու էր, բայց ընթացքում արդեն շատ հեշտ էր դառնում սահելը և այն իրոք շատ հանգստացնող էր։ 45 րոպե սահելուց հետո վերադարձանք տուն՝ շատ լավ տպավորություններով։

2023 Ձմեռային ճամբարի առաջին օրվա ամփոփում

09.01.2023

Այսօր սկսվեց 2023-ի ձմեռային ճամբարը, սկսվեցին մեր ուրախ, հետաքրքիր և անմոռանալի օրերը։ Օրը սկսեցինք տարբեր երկրների մասին նախագծեր կազմելով։ Բաժանվեցինք խմբերի, ընտրեցինք մեզ հետաքրքիր երկիրը և գրեցինք դրա մասին. Օրինակ՝ պատմություն, մշակույթ, խոհանոց և այլն։ Այնուհետև ներկայացրեցինք այն ամենը ինչը արել էինք և խմբերով գնահատեցինք միմիանց աշխատանքները, ըստ նրանց կատարած աշխատանքի։ Դրանից հետո խաղացինք Վիկտորինա, որը կազմել էին մեր ջոկատի անդամներից մի քանիսը, խաղի ընթացքում մենք հնչված հարցերին էինք պատասխանում և զարգացնում մեր տրամաբանությունը, ստանալով նոր գիտելիքներ։ Այս ամենից հետո գումարեցինք բոլոր միավոները, որոնք վաստակել էինք խաղերի ընթացքում և ունեցանք հաղթող խումբ։ Օրվա վերջում գնացինք ֆիզկուլտուրայի և այդպես ավարտեցինք մեր ձմեռային ճամբարի առաջին օրը։