2022 ձմեռային ճամբար 7օր

Մեր օրը սկսվեց Ֆրանսիայի մասին տեղեկություններ հանելով քանի որ մեզ մոտ այս շաբաթ Ֆրանսիական շաբաթ է։ Հետո գնացինք ընտրության առարկայի և այն ես ընտրել եմ շորերի դիզայն։ Այնտեղ մենք սովորեցինք թե ինչպես են ճիշտ շորերի չափերը վերցնում։ Եկանք դասարան և եղավ սեմինար՝ ստեղծենք մեր մուլտֆիլմը։ Քննարկեցինք թե ինչ է մուլտֆիլմը։ Ուսումնասիրեցինք թե ինչպես է ստեղծվում մուլտֆիլմը։ Այն ու հետև բաժանվեցին խմբերի այն երեխաները որոնք ցանկանում են մասնակցել և ամեն խումբ մի բան պետք է անի մուլտֆիլմի համար։ Այսօր այսքանը։

2022 ձմեռային ճամբար 6օր

Այսօր շատ բանիմաց օր ունեցանք։ Մեր օրը սկսվեց մեր հրաշք, գեղեցիկ, բարի և խելացի ընկեր Ստելլայի ծնունդը շնորհավորելով։ Մենք բոլորով կազմակերպել էինք անակնկալ և կարծում եմ նա շատ ուրախացավ և ես նույնպես քանի որ նրան անչափ շատ եմ սիրում և միշտ ուրախ եմ երջանկացնել նրան։
Այնուհետև մենք համտեսեցին համեղագույն տորթը։

Եվ ընկերներով վորոշեցինք խաղալ մաֆիա։ Խաղը շատ հետաքրքիր անցավ։ Այն ու հետև մեզ մոտ եկան հնեաբաններ։ Նրանք մեզ պատմեցին թե ինչպես են հետազոտումների միջոցով գտնում կմախքներ և կռահում սեռը, տարիքը։ Եվ ոչ միայն պատմում էին այլ ցույց տվեցին գանգեր և ոսկրեր։ Նրանք բացատրեցին թե ինչպես ենք տարբերում սեռը, այն կարողենք տարբերել ըստ այն դիրքից որով նրան թաղել են։
Օրինակ՝ տղները աջ կողմի վրա էն պարկած լինում իսկ աղջիկները՝ ձախ։
Տղաների հոնքերը ավելի առաջ եկած են քան աղջիկներինը։

Բայց եթե դին երեխա է, ապա նրա աեռը կռահել չի լինի։
Տարիքը կարող ենք տարբերել ըստ դիի ոսկռերից։
Եվ այլ շատ բաներ։Եթե ընկեր Ստելլա կարդում եք, ապա ևս մեկ անգամ շնորհավորում և մաղթում եմ ամենա լավ բաները։

Տակո

Տակոն պատրաստել իսպանացիների’ Մեքսիկա գաղթելուց առաջ։ Առկա են հնագիտական գտածոներ, որոնք վկայում են, որ Մեքսիկայում տեղաբնիկները կերել են ձվով փաթաթված տակո։ Իսպանացի կոնկիստադորների ժամանակակից Բեռնալ Դիաս Կաստիլյոն փաստում է, որ եվրոպացի եկվորներին առաջին անգամ տակո հյուրասիրվել է Կոյոական քաղաքում մի խնջույքի ժամանակ, որը Էռնան Կորտեսը կազմակերպել էր իր զինյալների համար

ԱՄՆ-ում հոկտեմբերի 4-ը նշվում է որպես Տակոյի ազգային օր

Սանգռիա

Սանգռիա

Իսպանակն խմիչք Սանգռիա

Սանգրիան հայտնի է Իսպանիայի և Պորտուգալիայի հարավում 19-րդ դարի կեսերից: Համարվում է, որ խմիչքի անունը գալիս է իսպաներեն «sangre» բառից, որը թարգմանվում է որպես արյուն: Այդ խմիչքը կարելի է փորձել ոչ միայն բարերում և ռեստորաններում, այլ նաև կարելի է այն տանը պատրաստել:

2022 Ձմերային ճամբար 5 օր

Այսօր ձմեռային ճամբարի առաջին շաբաթվա վերջին օրն էր և մենք շատ հետաքրքիր օր ունեցանք։ Սկզբում մենք գնացինք երգի և երգեցինք տարբեր երգեր։ Այն ու հետև ուրախ տրամադրությամբ գնացինք դասարան։ Մենք այսօր պատրաստեցինք Չուրրոս և Սանգռիա։

Տեղեկություն տակոի մասին🌮

Տեղեկություն սանգռիայի մասին🍷

Սկզբում ընկեր Ստելլան մեզ բոլորիս բաժանեց և ասաց թե ամեն մեկս ինչ գործ պետք է անենք։ Օրինակ մի քանիսը բանջարեղեն էին կտրատում, միսն էին կտրատում հետո տապակում միքանիսը կտրատում էին մրգեր սանգռիայի համար և այլն։ Այնուհետև երբ արդեն ամեն ինչ պատրաստ էր մենք բոլոր սեղանները միացրեցինք և նստեցինք համտեսելու ինքներս մեր պատրաստած իսպանական և մեքսիկական ուտեստները։ Ահա որքան համեղ օր ունեցանք։

Մի փոքրիկ տեսանյութ

2022 Ձմեռային ճամբար 3 օր

Մենք այսօր շատ լավ օր ունեցանք։ Օրվա սկզբում ընկեր Ստելլան կազմակերպել էր շատ հետաքրքիր քվեստ։ Քվեստի ըթացքում մենք բաժանվեցինք երկու թմերի, սկզբում քաշում էինք թուղթ և այնտեղ գրված են հուշումներ թե որտեղ է գտնվում հարցը։ Այնուհետև գնում ու գտնում էինք հարցը և նրանց պետք է ճիշտ պատասխանեինք։ Հարցերը բոլորը կապված էին Իսպանիային։ Եվ որ թիմը ավելի շուտ պատասխաներ հինգ հարցերին այդ թիմն էլ կհաղթեր և մենք այսօր հաղթեցինք։

Հետո մենք գնացին սահադաշտ։ Ոտքով մենք 3.7կմ անցանք, որպեսի հասնենք սահադաշտ։ Սկզբում այդքան էլ հեշտ չեր քշելը, բայց մի քիչ հետո արդեն շատ հեշտ էր։ Մենք քշեցինք, նկարվեցինք, վայելեցինք և վերադարձանք, բայց արդեն տրանսպորտով։

Ահա մի նկար սահադաշտից՝

Շնորհակալություն ընկեր Ստելլային այսքան ուրախ օր կազմակերպելու և պարգևելու համար։

Իսպանական խմիչքներ, ուտեստներ, տոներ

Չուրոս

Չուրոսը իսպանական քաղցրավենիք է, և իմ փորձից կարղ եմ ասել որ այն շատ համեղ է:

Իսպանիայում կոնկրետ ժամանակ չկա, երբ ընդունված է չուրրո ուտել։ Սա հիմնականում նախաճաշ է կամ կեսօրվա թեյ: Երիտասարդների համար ընդունված է չուրրո ուտել զվարճալի գիշերից հետո՝ տուն գնալուց առաջ։

Ընդունված է նաև հունվարի 1-ին՝ Ամանորից հետո նախաճաշել չուրրոս: Հին ժամանակներում որոշ իսպանացիներ նույնիսկ ընթրիքին չուրրո էին ուտում՝ այդպիսով գումար խնայելով ուտելիքի վրա:

Churro

En España no existe una época concreta en la que se acostumbra comer churro. Esto es principalmente el desayuno o el té de la tarde. Es costumbre que los jóvenes coman churro después de una noche divertida antes de irse a casa.

Es costumbre desayunar el 1 de enero, después del Año Nuevo. En la antigüedad, algunos españoles incluso comían frutas secas en la cena, ahorrando así dinero en comida.

Սանգռիա

Իսպանակն խմիչք Սանգռիա

Սանգրիան հայտնի է Իսպանիայի և Պորտուգալիայի հարավում 19-րդ դարի կեսերից: Համարվում է, որ խմիչքի անունը գալիս է իսպաներեն «sangre» բառից, որը թարգմանվում է որպես արյուն: Այդ խմիչքը կարելի է փորձել ոչ միայն բարերում և ռեստորաններում, այլ նաև կարելի է այն տանը պատրաստել:

Տոմատինա

Այն տոնը, որի մասին ուզում եմ պատմել մի շատ հետաքրքիր ու զվարճալի տոն է: Տոնը կոչվում է ,,Տոմատինա,, կամ ,,Լա Տոմատինա,,: Այն նշվում է օգոստոս ամսվա վերջին շաբաթում ՝ սովորաբար օգոստոսի 26- ին: Տոնի ժամանակ մասնակիցները կռվի են բռնվում՝ միմյանց լոլիկներով հարվածելով:

Սովորաբար տոնը մեծ շուքով անց է կացվում Իսպանիայի Վալենսիա քաղաքում, սակայն տոնին մասնակցում են նաև այլ քաղաքներ, օրինակ ՝ Մադրիդ, Բարսելոնա, Մալագա, և այլն: Տոնը սկսվում է առավոտյան ժամը 10:00- ին: Տոնի նախօրեին բեռնատար մեքենաները հարակից Էստրեմադուրա քաղաքից լոլիկներ են տեղափոխում Վալենսիայի Պլազա դել Պուեբլա կենտրոնական հրապարակ:

Համաձայն փառատոնի կանոնների, տոնը կարող է սկսվել միայն այն բանից հետո, երբ տոնի համար նախատեսված հրապարակից վստահված անձը ազդարարի տոնի սկիզբը: Այդ հրահանգից հետո փառատոնի բոլոր մասնակիցները սկսում են պատերազմել լոլիկներով։ Դրանք հաճախ օգտագործում են ջրային թնդանոթներ։ Մարտերի ընթացքում յուրաքանչյուր մասնակից պետք է մրցի միայնակ: Լուրջ վնասվածքներից խուսափելու համար չի կարելի մրցույթի ժամանակ օգտագործել սուր, ծակող և կտրող իրերի, ինչպես նաև ապակյա շշեր։ Տոնի ավարտին քաղաքի կենտրոնական հրապարակը վերածվում է կարմիր հրապարակի։ Տոնի կազմակերպիչնրը շրջելով փողոցներով ջրցան մեքենաների միջոցով մաքրում են փողոցները:

Իմ կարծիքով այս տոնը շատ լավ, ուրախ, հետաքրքիր ու զվարճալի տոն է: Ճիշտ է, այդ օրը Իսպանիայում մարդիկ բոլորն էլ կեղտոտվում և ամբողջովին կարմիր են դառնում, բայց ինձ համար միևնույնն է շատ հետաքրքիր է տոնը: Տոնի մասին պատմությունը նույնպես շատ հետաքրքիր էր ինձ համար: Եթե ես լինեմ Իսպանիայում, կմասնակցեմ տոնին:


Ձմեռային ճամբար 2022 2օր

Այսօր ճամբարի երկրորդ օրն էր, ցավոք առաջին օրը ես բացակայեցի, բայց այսօր այնքան ուրախ և հետաքրքիր օր ունեցանք, որ ես կրծում եմ էլ չեմ բաց քողնի ոչ մի օր։ Այսօր մենք ինչպես միշտ արեցին ընդհանուր պարապմունք և տասնհինգ րոպեի փոխարեն երեսուն րոպե։ Այնուհետև գնացինք մեր ջոկատավարի, մեր շատ սիրելի ընկեր Ստելլայի դասասենյակ։ Սկզբում թեյեցին քաղցրավենիքներով։ Եվ յուրաքանչյուրը ներկայացրեց իր Իսպանիայի մասին հանած տեղեկությունները և նկարները։ Ընկեր Ստելլան ևս պատմեց մեզ Իսպանիայի մասին։ Ցավոք այսօր մեր թիմը չհասցրեց ներկայացնել, բայց վաղը ամպայման կներկայացնենք։ Այն ու հետև մենք զրուցեցինք ծնող երեխա հարաբերությունից։ Եվ այդպես իմանալով միմիյանց կարծիքները ավելի լավ ճանաչեցի միմյանց։ Կարծում եմ շատ կարևոր է խոսել այսպիսի թեմաների մասին, քանի որ նրանք ապագայում շատ պետք կգան։ Այս ամենից հետո Երկու երեխա դուրս եկան՝ Մերին և Վահեն նրանց ընկեր Ստելլան տրամաբանական հարցեր տվեց և կարծես հաղթեց ընկերությունը։ Ահա թե ինչպես անցավ մեր բուռն օրը։ Սպասենք վաղվան։💖