Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան

Թանգարանի պատմությունը

Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը ստեղծվեց 1972թ․ Հենրիկ Իգիթյանի կողմից, ով 37 տարի հանդիսանում էր թանգարանի տնօրեն։ Թանգարանի ստեղծման գործում Հ․Իգիթյանը մեծ աջակցություն ստացավ Երևանի այն Ժամանակվա քաղաքապետ Գ․Հասրաթյանից, ինչպես նաև 60-ական թվականների հայ լավագույն նկարիչների կողմից

Պատմական Երևան

Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ ապրել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ։ Քաղաքի տարածքում տարբեր ժամանակներում առաջացել պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր։

7-րդ դարում Կարմիր բլուրում կառուցվել է Թեյշեբաինի ամրոցը, որը  6-րդ դարում կործանել են սկյութները և մեդիացիները:Հայ մատենագիրները Երևանի անվան ծագումը երկար ժամանակ կապել են Նոյյան տապանի աստվածաշնչյան ավանդության հետ, իբր երբ Նոյի տապանը կանգ է առել Արարատի գագաթին, և Նոյը, ջրհեղեղից հետո տեսնելով առաջին ցամաքը, որն ապագա Երևանի կառուցման վայրն էր, կոչել է՝ երևան։ Առավել տարածված է այն տեսակետը, որ «Երևան» անունը կապված է երեբունի անվան հետ։

Սուրբ զատիկ

Հայոց բոլոր ազգագավառներում Զատիկ անունով հայտի տոնը համապատասխանում է եկեղեցական Սուրբ Հարություն տոնին և նշվում է գարնանային գիշերահավասարին հաջորդող լուսնի լրմանը հաջորդող առաջին կիրակի օրը, այսինքն մարտի 21-ից մինչև Ապրիլի 25-ն ընկնող այն կիրակին, որը կհաջորդի առաջին լուսնի լրմանը։ Զատիկի տոնի 35–օրյա շարժականությամբ են պայմանավորված տոնացույցի մյուս շարժական տոները, ինչպես Համբարձման, Պայծառակերպության (Վարդավառ) և այլն։ Տոնի եկեղեցական անունը Հարություն, լիարժեք արտահայտում է գարնանային այս տոնի թե՜ եկեղեցական, թե՜ ժողովրդական բովանդակությունը։ Ըստ եկեղեցական տոնացույցի այդ օրը տոնվում է Քրիստոսը հարություն առնելու հրաշքը։

Գեղարքունիքի մարզ

Գեղարքունիքի մարզկենտրոնն է Գավառը: Այն հիմնադրել են 1830թ. Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքից վերաբնակեցված հայերը`   պատմական Գավառականի տեղում: Խորհրդային իշխանությունների տարիներին քաղաքը կոչվել է`   սկզբում Նոր Բայազետ, ապա`   Կամո:Գավառը նախախորհրդային Հայաստանի չորս քաղաքներից մեկն էր: Նրա բնակչությունը գյուղատնտեսությունի բացի զբաղվում էր արհեստագործությամբ ու առևտրով: Արդյունաբերությունը թափ առավ խորհրդային տարիներին: Կառուցվեցին սարքաշինական, էլեկտրատեխնիկական, տեքստիլ ու սննդի արդյունաբերության գործարաններ, որոնց շնորհիվ Գավառը դարձավ Հայաստանի աչքի ընկնող արդյունաբերական կենտրոններից մեկը: Այժմ քաղաքում գործում են նաև կրթական, կուլտուր-լուսավորական ու առողջապահական`   մարզային նշանակության կենտրոններ:

874 թ.-ին Աշոտ Բագրատունի թագավորի դուստրը, Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կինը՝ Մարիամը, այստեղ կառուցել է երկու եկեղեցի՝ Սրբոց Առաքելոց (մեծը) և Սուրբ Հովհաննու Կարապետի։ Առաքելոց եկեղեցու թմբուկի արևելյան նիստին պահպանվել է շինարարական արձանագրությունը՝ գրված 874 թ.-ին։ Դեպի հարավ-արևելք, ոչ հեռու գտնվող Ս. Հովհաննու Կարապետի եկեղեցին ունի նույն եռաբսիդ հորինվածքը։ Արևմտյան կողմում կցվել է գավիթ, որը հնագույններից է (կանգուն էր մինչև 1930-ական թթ.)։ Գավթի սյուները պսակել են փայտե քանդակազարդ խոյակները, որոնք այժմ պահվում են Հայաստանի Պատմության Պետական Թանգարանում և Էրմիտաժում։ 

Բերդավան ամրոց

Բերդավանը (նախկինում`   Ղալաչա) գտնվում է Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Բերդը կառուցվել է 10-11-րդ դդ. և վերականգնվել է 17-րդ դարում:

Բերդավան կարելի է գնալ Կողբից հյուսիս-արևմուտք շարժվելով: Իսկ ասֆալտապատ ճանապարհով ձախ թեքվելու և գետակն անցնելու դեպքում, եթե նորից թեքվեք ձախ, կարող եք մեքենայով բարձրանալ միջնադարյան գեղատեսիլ Գալինջաքար ամրոցի մոտ: Ամրոցը գտնվում է բլրի վրա, Ադրբեջանի սահմանից ոչ հեռու: Այստեղ կա հին խաչքարեր:

Տավուշի մարզ

Մարզկենտրոնը`   Իջևան
Տարածաշրջանները`   Իջևանի շրջան, Նոյեմբերյանի շրջան, Բերդի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   5 համայնք՝ Իջևան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան, Այրում:
Գյուղական համայնքների թիվը`   60 համայնք
Ընդհանուր տարածքը`   5.8 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 2009թ.ի հունվարի 1-ի)`   134.1

Խոր Վիրապ

Խոր Վիրապ(18-րդ դար) վանք-ամրոցը գտնվում է Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մոտակայքում, բլրի վրա։ Եղել է Հայոց հանրահայտ ուխտատեղիներից՝ կապված Գրիգոր Ա Լուսավորչի անվան հետ:  Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի բանտի գուբը/խոր փոս/, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Ըստ ավանդույթի նրան գաղտնի կերակրել է մի կին, որի շնորհիվ էլ նա ողջ է մնացել: Տրդատ 3-րդն այդ ժամանակ օգնության կարիք ուներ, քանի որ  քրիստոնյաներին հալածելու համար, Աստված նրան պատժում է և նրա դեմքը վերածվում է խոզի մռութի, և նրան կարողանում է բժշկել միայն Լուսավորիչը:  Այդ դեպքից հետո, Տրդատը նրան բաց է թողնում, մկրտվում է որպես քրիստոնյա, և երկրով մեկ թույլատրում է քրիստոնեության տարածումը, և այն հռչակում է որպես պետական կրոն:

Խոսրովի անտառ

Խոսրովի անտառ (Ուրծի արգելոցԳառնու արգելոց), Հայոց արքա Խոսրով Բ Կոտակի կողմից 4-րդ դարում հիմնադրված որսատեղ։ Սկիզբ է առնում Արարատյան դաշտում, Արաքսի ափից, Դվինի մոտակայքում և ձգվում է մինչև Ազատ գետը։ Խոսրովի անտառը 1958 թ-ից հանդիսանում է պետական արգելոց։ Կենդանական աշխարհին բնորոշ են հայկական մուֆլոնը (վայրի ոչխարը) և բեզոարյան այծը։ Հանդիպում են նաև ընձառյուծ, գորշ արջ,վարազ, աղվես, նապաստակ, լուսան, կզաքիս, գայլ, այլն։ Հարուստ է թռչնաշխարհը։ Խոսրովի անտառում են գտնվում Գեղարդը, Հավուց Թառը, Կաքավաբերդը։«Խոսրովի անտառ» անվանումն ստացել է Խոսրով Բ Կոտակ թագավորի պատվին։

Տարոն աշխարհ

Ազգագարկան փառատոն

Էկո-հայրենագետների ջոկատը Ազգագրական փառատոնին ընդառաջ ուսումնասիրում է Տարոն աշխարհը՝

Ավանդապատումներ

Անվան ծագումնաբանություն

Երգ, պար

Պատմամշակութային կոթողներ

Տարազ

Աշխարհագրական դիրք — Տարոնը եղել է պատմական Տուրուբերան նահանգի գլխավոր գավառը և կենտրոնական դիրք ուներ։ Այս պատճառով էլ Տուրուբերանը հայտնի է եղել «Տարոնի աշխարհ» անունով։ Տարոնի կենտրոնը Մուշ քաղաքն է, որը մեր բանահյուսության օրրաններից մեկն է եղել։ Տարոնը գտնվելով Տուրուբերանի կենտրոնական մասում, շրջապատված էր ՍասունՍալնո ձորԲզնունիքՀարքԱպահունիքՀաշտեանքԱսպակունիք գավառներով։

Իմ օրը ճամբարի ընթացքում

Երեկ մեզ մոտ սկսվեց ճամբարը։ Ես ընտրել եմ հայրենաբնագիտական ջոկատը։ Մենք գնացինք ջերմոց լաբորատորիա, որտեղ շատ բաներ արեցինք։ Այնտեղ կայն շատ բույսեր և կենդանիներ։ Կենդանիներից կար գետնամկներ, ծովախոզուկներ և թութակներ։ Մենք տիկին Շողիկին օգնեցինք խնամել գերմանամկներին։ Նրանք շատ լավն էին և փափուկ։ Այնուհետև մենք եկանք դպրոց։ Դպրոցում մենք խաղացինք հու հա հի խաղը։ Իսկ այսօր մենք գնացինք գինետուն։ Այնտեղ մենք գեղեցիկ բաներ նկարեցինք գինու շշերի վրա։ Այնուհետև մեզ պատմեցին գինու մասին և ցույց տվեցին թե ինչպես են պատրաստում այն։ Ես գնացել էի գինեգործարան երրորդ անգամ և ևս երկու անգամ եղել եմ անցած տարի։ Եկանք այնտեղից և խաղեր խաղացինք։ Ինձ շատ է դուր գալիս այս ճամբարը։