Ճաշացանկի իմ առաջարկը

Այո, ես չեմ սնվում դպրոցի ճաշացանկից, քանի որ այն միայն երկարորյաի երեխաների համար է, որը արդեն սխալ է։

Մեր դպրոցի ճաշացանկը լավը չէ, եթե լավը լինի հաստատ դպրոցի մեծամասնությունը չեն գնա տարբեր խանութներ, որպիսի գնեն իրենց ուտելիքները։

Եկեք նայենք տարբեր երկրների դպրոցական ճաշացանկը և կազմենք առողջ և հասանելի գումարի չափով ճաշացանկ մեր դպրոցի երեխաների սնունդը ապահովելու համար։

Ֆրանսիա

Տավարի մսով սթեյք, պանիր, գազար, կանաչ լոբի, մրգեր:

Հարավային Կորեա

Ձկան ապուր, տոֆու և բրինձ, կիմչի (թթու կաղամբ), բրոկոլի, թարմ պղպեղ:

ԱՄՆ

Հավի նագեթս սոուսով, կարտոֆիլի պյուրե, ոլոռ, պահածոյացված մրգեր, բլիթ:

Հունաստան

Օրզոյով (մանր մակարոն) հաց, բանջարեղենով լցոնված խաղողի տերևներ, աղցան, մրգեր, յոգուրտ՝ նռան հետ:

Ֆինլանդիա

Ոլոռով ապուր, շոգեխաշած ճակնդեղ, գազարով աղցան, բլիթներ, թարմ հատապտուղ, հաց:

Իսպանիա

Մանրածովախեցգետիններ, դարչնագույն և սպիտակ բրնձի խառնուրդ, գասպաչո (լոլիկով ապուր), բանջարեղենով աղցան, հաց, նարինջ:

Ահա մի քանի երկրների հիմնական դպրոցական ճաշացանկը։

Իմ կարծիքով ճիշտ ճաշացանկը կպարունակի այս բաները՝

Բանջարեղեն- վարունգ, լոլիկ

Կարտոֆիլ

Բանջարեղային աղցան

Մրգեր՝ խնձոր, բանան, նարինջ և այլն

Բրինձ

Խմիչքներից՝

Կոմպոտներ

Եվ երեխաները կնտրեն այս ամենից իրենց ցանկացածը և կվճարեն ըստ իրենց ունեցած գումարի չափով։

Սովորում ենք ճիշտ լվացվել և պատրաստել օճառ

Առողջագիտության ժամին մենք պատրաստել ենք օճառ։ Այն շատ կարևոր է հիգենան ճիշտ պահպանելու համար։

Ահա այն՝

Օճառի բաղադրությունը՝

•Նուշի յուղ

•Կարմիր ներկ

•Սեխի հոտ


Իսկ ինչու է այն կարևոր կարդացեք ներքևում՝

Լվացե՛ք ձեռքերը: Ձեռքերի պաշտպանության լավագույն միջոցն է: Ձեռքերը հաճախակի պետք է լվանալ ջրով՝ առնվազն 20-30 վայրկյան տևողությամբ:

Քիթը մաքրելուց, փռշտալուց, տնից դուրս գալիս և վերադառնալիս, սնունդ պատրաստելուց կամ ուտելուց, դիմահարդարվելուց, ինչպես նաև աչքի կոնտակտային լինզաները տեղադրելուց առաջ անպայման լվացեք ձեռքերը:

Ձեռքի ախտահանիչ օգտագործելիս՝ համոզվեք, որ այն պարունակում է առնվազն 60 տոկոս ալկոհոլ, արեք այնպես, որ այն տարածվի ձեռքի բոլոր մասերի վրա և երկու ձեռքը միասին տրորեք 20-30 վայրկյան՝ մինչև ձեռքերի չորանալը: Եթե ձեռքերը ակնհայտորեն կեղտոտ են, դրանք միշտ լվացեք օճառով ու ջրով:

Առողջություն

Առողջությունն ապահովելու բաները, ես դասավորել եմ այնպես ինչպես ես կարևոր եմ համարում, ըստ իմ կարևորության

1)վնասակար սովորություններից

2)մարզանքից

3)առողջ սնունդ

4)հիգենա

5)հոգեվիճակից

6)շրջակա միջավայրից

7)վարքագծից

8)աղքատությունից

9)ժառանգությունից

10)կրթությունից