Գործնական քերականություն, 08,05


Հոմանիշներ

1. Յուրաքանչյուր շարքից քամի բառին երկուական հոմանիշ առանձնացնել:
ա) Մեգ, հողմ, թխկի, թավալգլոր, զեփյուռ, լաջվարդ
բ) Հովիկ, որթատունկ, ոսկեզօծ, պղտոր, շոգ, մրրիկ
գ) Գողտրիկ, բարկ, խորշակփոթորիկ, տարերք, ժխոր:

2.Առանձնացրու և կողք կողք գրիր հոմանիշ բառերի 6 զույգ երկու բառ ավելորդ է:

ա) Ալեզարդ, գագաթ, վիթխարի, ազդ, կռնատ, անվախ, ճերմակահեր, գեր, հայտարարություն, թևատ, մեծ, բազուկ, քաջ, կատար:

ա)ալեզարդ-ճերմակահեր
գագաթ-կատար
վիթխարի-մեծ
ազդ-հայտարարություն
կռնատ-թևատ
անվախ-քաջ

Ավելորդ են՝ գեր և քաջ

բ) Արեգակ, կապույտ, հսկա, թագուհի, բացատ, տարաժամ, արփի, ժամանց, դշխուհի, լուրթ, ուշ, վերջալույս, ահագին:
արեգակ-արփի
կապույտ-լուրթ
հսկա-ահագին
բացատ-բացուտ
թագուհի-դշխուհի
տարաժամ-ուշ

Ավելորրդ են՝ ժամանց և վերջալույս

3 Տեքստի ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշներով:

Արդար վճիռ

Բաբելացի մի հանհրահայտ փերեզակ մահացել էր Հնդկաստանում: Աղջկան պսակելուց հետո նա, իր  հարստությունը բաժանելով երկու հավասար մասերի, ժառանգություն էր թողել երկու որդիներին: Բացի դրանից, նա երեսուն հազար ոսկի ընծա էր թողել այն որդուն, որին կհաջողվեր ապացուցել, որ ինքն շատ է սիրում հորը: Մեծ որդին հոր պատվին մի հուշարձան կառուցեց, իսկ երկրորդ որդին իր ստացած ժառանգության մի մասն քրոջ օժիտին ավելացրեց: Բոլորն այն կարծիքին էին, որ ավագ որդին է հորը ավելի շատ սիրում, մինչդեռ  փոքրը քրոջն է սիրում: Ուստի միաշունչ պնդում էին, որ այդ երեսուն հազարը պիտի ավագ որդուն հատկացվի:
Արդարամիտ մի դատավոր երկուսին էլ իր մոտ կանչեց և առանձին-առանձին զրուցեց նրանց հետ: Ավագ եղբորը նա ասաց.
-Ձեր հայրը բնավ էլ չի վախճանվել. նա իր վերջին հիվանդությունից բուժվել է և վերադառնում է Բաբելոն:
— Օրհնյալ լինի Աստված, — պատասխանեց երիտասարդը,- բայց այդ հուշարձանը ինձ վրա շատ թանկ նստեց:
Դատավորը նույն բանը նաև կրտսեր եղբորն ասաց.
-Օրհնյալ լինի Աստված,- ասաց կրտսերը,- ես իմ ամբողջ կարողությունը հորս կվերադարձնեմ, բայց ես կցանկանայի, որ իմ տվածը թողներ քրոջս:
— Դուք ոչինչ չեք վերադարձնի,- ասաց դատավորը,- ավելին, դուք ևս երեսուն հազար ոսկի կստանաք, որովհետև ձեր հորը բոլորից շատ եք սիրում:

Մակբայ

Մակբայները արտահայտում են գործողության հատկանիշ, ցույց են տալիս տեղ, ժամանակ, ձև, չափ ու քանակ:Լինում են՝
ձևի՝ արագ, արագ-արագ, արագորեն, արտաքուստ, բարեկամաբար, բարոյապես, բացեիբաց, գործնականորեն, գիտակցաբար, դանդաղ, դանդաղորեն, զույգ-զույգ,  իսկույն, լրջորեն, խստիվ, կամաց, կամաց-կամաց, մեկ-մեկ, հազիվհազ, հանկարծ, հապճեպ, հիմնովին, հոտնկայս, հետզհետե, հօգուտ, ձեռաց, մեղմիվ, մեն-մենակ, մերթընդմերթ, մեղմիվ, միասին, միանգամայն, միաձայն, ներքուստ, շարունակ, շտապ, ջոկ-ջոկ, սրտանց, ի սրտե, ուշի-ուշով (ուշիուշով), քաջաբար, փոխեփոխ և այլն։

ժամանակի՝ այժմ, արդեն, այլևս, այսուհետև, այնուհետև, այսօր, ամսեամիս, առայժմ, առհավետ, առմիշտ, ապա, գիշեր-ցերեկ, դեռ, դեռևս, երբեք, երեկ, ընդմիշտ, ժամ առ ժամ, ժամանակ առ ժամանակ, հար, հավետ, հավիտյան, հետագայում, հետո, հիմա, հնուց, հնում, մանկուց, միշտ, մշտապես, նախ, նախապես, նախօրոք, ներկայումս, շուտ, շուտով, վաղ, վաղը, վաղուց, վաղօրոք, վերջերս, վերջիվերջո, տարեցտարի, րոպե առ րոպե, ուշ, ցարդ, ցայժմ, ցմահ, օրըստօրե, օրեցօր, օր օրի և այլն։

տեղի՝ ամենուր, ամենուրեք, այլուր, բերնեբերան, դեմառդեմ, դեմ դիմաց, դեսուդեն, դեմ հանդիման, դռնեդուռ, գյուղեգյուռ, երկրեերկիր, հետ, ընդառաջ, հեռու, հեռու-հեռու, մեջտեղ, սարնիվեր, վեր, վար, վերուստ, տեղ-տեղ և այլն։

չափի՝ ամենևին, ամբողջովին, ավել, ավելի, ավելի ևս, առավել, առավելապես, բավականին, բավական, բազմիցս, բնավ, բոլորովին, գերազանցապես, գրեթե, դարձյալ, եռակի, երիցս, է՛լ ավելի, ընդամենը, լիովին, կիսով չափ, կրկին, կրկնակի, հազիվ, հաճախ, հաճախակի, համարյա, մասամբ, մասնակիորեն, մեկ-մեկ, մեկիկ-մեկիկ, մոտավորապես, նորից, շատ, շատ-շատ, չափազանց, սակավ առ սակավ, փոքր առ փոքր, փոքրիշատե, քիչ-քիչ և այլն։

Ընդհանրական՝  որոնք տարբեր տեքստերում տարբեր իմաստներով կարող են հանդես գալ. առաջ, անընդհատ, անմիջապես, արտաքուստ, ներքուստ, դեմ դիմաց, իսկույն, հաճախ, շարունակ, միանգամայն, ստեպ-ստեպ և այլն։

Առաջադրանքներ:

1. Դուրս գրել մակբայները և որոշել տեսակը:

Մարդկությունը վերջերս ամեն ինչ չէ, որ իմանում է իր մոլորակի մասին:

Մինչև հիմա հայտնաբերում են դամբարաններ ու քաղաքներ:
Մինչև հիմա — ժամանակի մակբայ

Մոտ ժամանակներս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նորածին երեխաները չեն սիրում ջազը և սիրով լսում են քնքուշ երաժշտություն:
Մոտ ժամանակներս — ժամանակի մակբայ

Ճապոնական մի ընկերություն ուր որ է սկսելու է գրպանի հեռուստացույցների արտադրություն:
 ուր որ է — ժամանակի մակբայ

Սարքերն ասում էին, որ այսօր պիտի ուժեղ երկրաշարժ լիներ:
այսօր — ժամանակի մակբայ

Զարմացած թագավորը դանդաղ նստեց գահին:
դանդաղ — ձևի մակբայ

Սոված առյուծները զույգ-զույգ կանգնեցին նրա գահավորակի մոտ:
 զույգ-զույգ — ձևի մակբայ

Օդը կամաց-կամաց սկսեց սառչել, անձրևը հորդացավ:
կամաց-կամաց — ձևի մակբայ

Նրանք ընկերներ էին և միասին շատ դժվար ճանապարհ էին անցել:
դժվար — ձևի մակբայ

Զինվորները հրամանատարի կենացը հոտնկայս էին խմում:
հոտնկայս — ձևի մակբայ

Մի ուլիկ ժայռից ցած ընկավ:
ցած — տեղի մակբայ

Փահլևանները գյուղեգյուղ ընկած՝ ելույթներ էին ունենում:
գյուղեգյուղ — տեղի մակբայ

Կամակոր տղան դեսուդեն շպրտեց խաղալիքները:
դեսուդեն — տեղի մակբայ

Հանրապետությունում տեղ-տեղ սպասվում են տեղումներ:
տեղ-տեղ — տեղի մակբայ

Գզիրն ընկավ դռնեդուռ, էլ չթողեց տուն-կտուր:
դռնեդուռ — տեղի մակբայ

Թափառաշրջիկը ամբողջովին թրջվել էր անձրևից:
ամբողջովին — ձևի մակբայ

Նա հաճախ է դասից բացակայում:
հաճախ — չափ ու քանակի մակբայ

Աշակերտները իսպառ մոռացել են գիրք կարդալը:
իսպառ — ձևի մակբայ

Նրա ձայնը գրեթե չէր լսվում:
գրեթե — ձևի մակբայ

Լևոնին ամենևին չէր հետաքրքրում ուրիշի ասածը:
ամենևին — չափի մակբայ

2.Հետևյալ մակբայները գործածեք բայի հետ։

Քաջաբար-համաձայնվել

աստիճանաբար-համակերպվել

օրեցօր-զարգանալ

խորապես-համոզվել

շարունակ-մտացել

կուզեկուզ-քայլել

հավիտյան-հավատալ

սրտանց-կամենալ

գյուղեգյուղ-փնտրել

լռելյայն-քայլել

բերնեբերան-ասել

արագ-արագ-վազել

վերջնականապես-համոզվել

հոտնկայս-կանգնել

ներքուստ-հավատալ

շատ-շատ-կամենալ

Մակբայ կազմող ածանցները կոչվում են մակբայակերտ ածանցներ:
Մակբայակերտ են հետևյալ ածանցները։

-(ա)բար -աստիճանաբար, համեմատաբար, գիտակցաբար

(ա)պես -նմանապես, մասնավորապես, առանձնապես

-(ա)վարի -մարդավարի, քաղաքավարի,

-իվ- խստիվ, շնորհիվ,

-ովին -գլխովին

-որեն -մեղմորեն

-ուստ -վերուստ

Առաջադրանք: Վերը նշված շարքերում  ավելացնել ևս երկուական ածանցավոր մակբայ:

Հայոց լեզու, 17.04


Լրացնել  բաց թողնված տառերը՝ ն կամ մ:
Մանվելն ու Սամվելը մանկության ընկերներ են: Իրարից միշտ անբաժան են եղել: Դեռ  փոքր էին, երբ վերցնում էին զամբյուղները դամբուլ բերելու, խաղում գետեզրի շամբուտում, մայրիկների համար սարի սմբուլ, սուսամբար բերում: Ապրում էին գյուղական անպաճույճ կենցաղով ու երջանիկ էին:  Պատանեկության ամբասիր անուրջներն անավարտ մնացին, սկսվեց պատերազմը: Անբարիշտ ֆաշիստները հարձակվեցին, ռմբակոծեցին, հրդեհեցին: Անբարտավան հրոսակներին հակահարված տալու և հայրենիքի պատիվն անեղծ պահելու համար տղաները մեկնեցին ռազմաճակատ: Հոծ ամբոխ էր հավաքվել կայարանում: Հրաժեշտի ամպագոռգոռ խոսքեր չասվեցին: Ժողովուրդն անբարբառ տխուր-տրտում, ճամփա գցեց իր բազում զավակներին: Մանվելն ու Սամվելը ծառայում էին նույն վաշտում: Մեկը բանբեր էր մյուսը` կապավոր: Անվերապահորեն վստահ էին, որ անպայման կհաղթեն: Այդպես էլ եղավ: Երկուսն էլ պարգևներով տուն վերադարձան: Այժմ էլ ապրում են իրենց գյուղում:  ունեն բարի համբավ, սիրված են բոլորից:  Գյուղը  սակավաջուր էր: Ընկերներն ամբարձիչներ բերեցին, ամբարտակ կառուցեցին: Գյուղը անբավ բերք ստացավ, ամբարները լցվեցին: Մեծ բարեկամությունից բոլորն են օգտվում:

Լրացնել բաց  թողնված տառերը` զ կամ ս:
Ալեհույզ էր Հելլադայի մեծագույն քանդակագործ Ֆիդիա-ը:  Գրակալի առաջ մտասույզ նստած` քննախույզ հայացքը հառել էր դիմացը փռված գծագրերին: Պիտի կերտեր Զև-ի արձանը: Նրա հոգին բզկտում էր այն միտքը, թե կկարողանա կյանք ու հոգի  տալ անշունչ մարմարին:
Պարզկա գիշեր էր: Պարսկական երկնակամարում փայլփլում էին աստղերը:  Հազկերտի հրավերով Վասակը` Հայաստանի մարզպանը, ժամանել էր Տիզբոն և այժմ բաց նստած` նայում էր մսկիթների երկնասույզ մինարենիներին: Անհույս էր, թե գործերը հարթ  կգնան:
Պարտիզպանը Թիֆլիսից բերված թաղարները տեղադրում էր հողի մեջ: Շուտով այդ մասում կաճեն  գույն-գույն ծաղիկներ և հետզհետե կտարածվեն շուրջբոլորը:
Ավտոբուսի պատուհանից հիպնոսված նայում էի շրջակայքի գեղեցկություներին: Որպիսի աննման տեսարան:
Որպեսզի պատկերացնես, աչքովդ պիտի տեսնես:

Որտեղ անհրաժեշտ է ը գրիր:
Դասնկերներով անակնկալ  մի որոշում կայացրինք, արշավ կազմակերպել դեպի Մայմեխի կատարը և ամրացնել հայոց եռագույնը: Ակ-նթարթորեն ընդունված որոշումը բոլորիս ոգևորեց: 
Վերընթաց ճանապարհն անցնում էր որոտընդոստ գետակին զուգընթաց, ծառերը մթ-նկա անտառում թվում էին գիրկընդխառն կարպարանքներ և անըմբռնելի երկյուղով լցնում մեր սրտերը: 
 Վերելքը դժվարին էր, բայց  ինքն-ստիքյան հասկանալի է, որոշեցինք հաղթահարել, խոչընդոտները և չ-նկրկել: 
Լուս-նկան նոր էր անհետացել երկնակամարից, երբ  հասանք հովվական  վրանների, որտեղ մեզ  հյուրընկալեցին ջերմորեն:  
Նախընտրեցինք չհանգստանալ և ոտքի վրա մի-մի  բաժակ  կամ ըմպելով` առաջ ընթացանք: 
Կորընթարդ բլրակները թվում էին  անվերջանալի;
 Որքան  բարձրանում էինք, սրընթաց գետակի ջրերն ավելի զուլալվում էին,  և մենք  մերթընդմերթ տեսնում էինք արևի տակ ցոլացող  կարմրախայտ ձկներին, որոնք,  ասում են ձկնկիթ են դնում բարձրանմատչելի  ակունքներում;  
Հետ-զհետե օրը ցրտեց, և  դաշտային բուսականության փոխարեն մեր առջև  փռվեցին Ալպյան գույն-գույն ծաղիկներ: 
Վերջապես սարի կատարին ենք: Ակ-նդետ նայում ենք հրաշալի  բնապատկերներին և սքանչանում:

Լրացնել բաց թողնված տառերը` ջ, ճ կամ չ:
Զիջելով կնոջս ու զոքանչիս ցանկությունը՝ ամռանը ամբողջ  ընտանիքիս տարա Սոչի: Առաջին անգամ էինք լինում այնտեղ: Իսկական ծովափնյա քաղաք՝ գաղջ, բայց առողջարար օդով, լաճվարդ երկնքով, պչրուհու սեթևեթանքով նազով սոճիներով ու նոճիներով, պճնված ծաղկաստաններով լի չինական խառնիճաղանճ  վարդաթփերով, գաճաճ ալոճենիներով, որոնց միջև հանգիստ ճեմում են գույնզգույն թռչուններ, հատկապես` սիրամարգեր: Ողջ օրը`  աղջամուղջից մինչև ուշ գիշեր ծովափը լեցուն է հովեկներով: Միայն միջօրեին մարդիկ մի  կարճ ընթացք մինչև երեկո փախչում են լողափերից, ապա ամբողջ երեկոն դարձյալ անցկացնում այնտեղ: Երեխաներն ուրախ  թռչկոտում են, թրջում միմյանց, մխրճվում տաք ավազի մեջ: Սոչիում հանգստացողը չի զղջա, որովհետև որևէ խոչընդոտի չի հանդիպի ոչինչ չի աղճատի լիարժեք անհոգությունը: Ամեն ինչ կարելի է ձեռք բերել զեղչ գներով: Երեխաներիս սիրած վայրը գազանանոցն էր, ուր  կային դարչնագույն արջեր, եղջերուներ, վայրի խոզեր` իրենց գոճիներով ու  խոճկորներով, այծեղջյուրներ, փղեր` երկար կնճիթներով, նեւյնիսկ  չղչիկներ, բվեճներ, կարիճների տեսակներ: Հատկապես հետաքրքիր էին կապիկները, որոնք  մարդու պես քրքջում են,  քրթմնջում, հառաչում, կառչում ճյուղերից, իջնում, բարձրանում: Հրաշալի անցկացնելով ամառը` օգոստոսի վերջին հրաժեշտ տվեցինք Սոչիին:

Ընդգծիր բարդածանցավոր բառերը:
Ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ, գործարանատեր, վիրակապարան,աչքաբաց, ավտոկայան, անհուսություն, տարրալուծում, լեզվաբանություն,հայազգի, թռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղի, հեռուստացույց:

Հայոց լեզու, 12.04


1.Լրացնել  բաց թողնված տառերը` օ կամ ո:

Օդանավը թռչում է հնօրյա երկրի` Հայաստանի վրայով: Միօրինակ հոնդյունից ձանձրացած` դիտում ենք բացօթյա թանգարան համարվող յուրօրինակ լեռնաշխարհը: Վաղորդյան արեգակի ճառագայթները հոծ ամպերի միջով լուսավորել են դեղնազոծ արտերը, արծաթազոծ սառնորակ գետակները: Փչում է մեղմօրոր քամին, և մեղմորեն օրորվում են ցորենի հուռթի ցանքատարածությունները: Որքան են սիրում  հայերն իրենց բնօրրանը, ինչպես են տնօրինում երկրի բախտը և ամեն ինչ անում հօգուտ նրա բարգավաճման: Հոգումդ ոտճանում է հարգանքն այս կենսախինդ ժողովրդի նկատմամբ, և հօդս է ցնդում այն մտավախությունը, թե իր հողին արմատներով կառչած և քնքշորեն կապված Հայկա զարմը երբևէ կարող է պարտվել; Եթե անողոք դարերը ծնկի չբերեցին այս համառ ցեղին, էլ ին՞չը  նրանց կարող է ընկճել: Ինքնաթիռն սկսում է վայրէջքը: Պարզորոշ գծագրվում են երկվորյակ քույրեր Մասիսները, տարորոշվում են նորաոճ շենքերը, օրեցօր ընդարձակվող Երևանը: Մեզ դիմավորում է նախօրոք պատվիրված ավտոմեքենան, և մենք ուղևորվում ենք դեպի քաղաքի կենտրոնում գտնվող գիշերօթիկ դպրոցի շենքը, որը պիտի դառնա մեր հնգօրյա օթևանը:

2.Լրացնել բաց թողնված տառերը` գ,  կ կամ ք:

Օքսեն Մարգարյանը քաշեց վարագույրը, բացեց պատուհանի փեղկերը: Արևի  բար- ճառագայթներն արդեն սփռվել էին ամենուրեք: Մարգարյանն արագ հագավ հագուստները, խոզանակով սրբեց անդրավարտիքի փոշոտված փողքերը և դուրս եկավ պատշգամբ: Գիշերվա գինարբուքից հետո գլուխը ցավում էր: Խոր հոգոց արձակեց, ապա հաճույքով ներշնչեց շրջակայքում տարածված սերկևլենու բուրմունքը:  Դիմացը` մրգատու ծառերի մեջ, կային մի քանի բարաքներ, որոնց առջև  անհոք խաղում էին մի խումբ մանուկներ, իսկ ծառի շվաքում նստած բարաքը հետևում էր նրանց:  Պատշգամբ եկավ տանտիրուհին` գիրգ թևերով, պիրկ կազմվածքով մի կին, և հոգատարությամբ հարցրեց:
-Ձեր հոգնությունն անցավ: Հիմա մաքուր սրբիչ կտամ ձեզ: Բռնելով բազրիքից` Մարգարյանը սանդուղքներով իջավ և զիգզագ արահետով քայլեց  դեպի գետակը: Չոքեց, անհա-որեն   ձեռքերը մխրճեց  սառը ջրի մեջ, լվացվեց:  Ուժերը կարծես նորոգվեցին: Քայլելով ցողաթաթախ գինարբուքների միջով` հասավ շաղգամի արտին, կանգնեց: <<Չէ,- մտածեց,- պիտի փոխեմ վարքագիծս,  պիտի մտածեմ  վարկաբեկված հեղինակությունս վերականգնելու մասին: Շրջապատված եմ շողոքորթներով: Բարեհոքի ձևանալով՝ ինչ  հերյուրանքներ ասես, որ չեն տարածում>>:
Շնկշնկան սյուքը սթափեցրեց Մար-արյանին, նա գլխահա- քայլեց դեպի տուն: 

3.Լրացնել բաց թողնված տառերը՝ դ, տ կամ թ:

Խեղդուկ տոթ էր, լաջվարդ երկնքում ամպի ծվեն չկար: Ավտոմեքենան մի ակնթարթում շրջանցեց կորնթարդ բլրակը և դուրս եկավ հարթավայր, դիմացը ծփաց ականակիտ, լճակը, տարածեց խորդենու և խայտաբղետ ծաղիկների բուրմունքը: Խորթուբորթ ճանապարհը վերջացավ, և հեռվում երևացին տների երթիկները, խաղողի փարթամ որթատունկերը, հուռթի պարտեզները և եկեղեցու գմբեթարդ տանիքը: Ճանապարհորդ մարդկանց տրամադրությունը գիրթ փոխվեց: Խորթ մտքերը, որ պաշարել էին Վարդանին, հօդս ցնդեցին՝ փոխարինվելով զվարթ տրամադրությամբ: Վարդանը մեքենան արգելակեց  մոտակա խորտկարանի մոտ:
-Այստեղ հիանալի կարմրախայթ ձկնկիթ են մատուցում,- ասաց նա:
-Չլինի՞ ուզում ես հյուրասիրել,- խայթեց Վարդանը: Վարորդը ինչ-որ  բան քրթմնջաց և, թաշկինակով սրբելով քրտնած ճակատը, ավտոմեքենան քշեց դեպի ճանապարհի երթևեկելի հատվածը: Կանգնեցին խորանաձև մի տան մոտ: Բակում աճել էին ասես որդան կարմրով ներկված ծաղիկներ, սաղարթախիտ ծառեր, որոնց տակ արածում էր մի հորթուկ: Բրդոտ գամփռը նետվեց դեպի եկվորները: Հաչոցի վրա տնից դուրս եկավ մի մարդ՝ բիրտ արտաքինով, պարթևահասակ՝ թևատակին՝ անթացուպ մոտենալով Վարդանին՝ անդամալույծը վրդովված ասաց.
-Որդի, երրորդ օրն է՝ սպասում եմ ձեզ: Ուշանալուդ մասին լուր ուղարկեիր: Գամփռից խուսափելու համար զարտուղի ճանապարհով մտան տուն:

Հայոց լեզու, 10.04


1.Լրացնել  բաց թողնված տառերը՝ բ, պ կամ փ:

Վարպետ Հակո-ը հմուտ դարբին էր: Եղ-որ՝ Գաբրիելի հետ գետափին՝ աղբյուրի մոտ, մի փոքրիկ հողակտոր մաքրել էր աղբից, ցանկապատել, դարպաս դրել և հիմնել դարբնոց: Գաղթել էին Արևմտահայաստանից: Երբեմն հավաքվում էինք վարպետի տան պատշգամբում և խնդրում պատմել իր ողբերգական կյանքից, երբեմնի, հայրենիքից: Հապշտակությամբ լսում էինք նրան: 
— Ամբարիշտ թշնամուն հակահարված տալու նպատակով հապշտապ կազմեցինք զորագնդեր,- պատմում էր նա բամբ ձայնով:
— Մեր սուրբ հողը թանկ էր բոլորիս համար: Դիմադրեցինք մի քանի շաբաթ, սարսափելի օրեր տեսանք: Վերջը հակադրաբար թողեցինք մեր տունուտեղը և հուսախաբ, ընկճված բռնեցինք օտար աշխարհների ճամփաները: Մանկության բնօրրանի մասին խոսելիս վարպետ Հակոբը սփրթնում էր, զգում էինք, որ սիրտը թփրտում է, չի կարողանում ձերբազատվել հոգին կրծող ցավից: Ժայռակոփ այդ մարդու ակնակապիճները սևանում էին, և կոպերի տակ ծովանում էր թախիծը: Զգում էինք հայրենիքը տեսնելու այն  ահագնացող փափագը, որից պապակվում էր սիրտը: Աչքը երկնահուպ լեռներին, ոսկեծուփ հորիզոնին` ինքնաբերաբար խաղում էր ասեղնագործ բարձի ծոպերի հետ, և  հավանաբար աչքերի առջև գծագրվում էին մայրը՝ Հռի-սիմեն, հայրը՝ Սերո-ը՝ ապա լեփ-լեցուն ճամփաներ, որբանոց, քաղցի ու կեղտի մեջ խարխափող  որբեր: Այդ պահերին վարպետը կծկվում էր, խեղճանում, իսկ  մենք նրբանկատորեն լսում էինք:

2.Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը: 

Շոշափեց ու տեսավ, որ խեղճ կենդանու ողը կոտրվել է: (ող, ոխ) 

Ոխը սրտում որ մնա, թույն կդառնա, կքայքայի սիրտը: (ող, ոխ) 

Երբ երեկոյան հետ թռան, տեսան, որ իրենց բույնը գրավել է անծանոթ մի թռչուն: (բույն, բուն) 

Մի քանի հոգի ձեռք-ձեռքի էին տվել ու փորձում էին գրկել հինավուրց ծառի վիթխարի բուն: (բույն, բուն) 

Մոտակայքում ապրողներն այնքան են վարժվել Վիկտորյա շառաչին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա) 

Տնեցիներն այնքան են վարժվել Վիկտորիայի անտեղի լացուկոծին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա) 

3.Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը: 

Քո չքնաղ ծաղկի բույրն է ինձ այստեղ բերել: (բույր, բյուր) 

Անթիվ ու բյուր են աստղերը: (բույր, բյուր

Ասիան երբևէ կհանգստանա՞ պատերազմներից: (Ասիա, Ասյա) 

Ասյան երբևէ կհանգստանա՞ իրեն այդքա՜ն հուզող մտքից: (Ասիա, Ասյա) 

Սոֆիան գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է: (Սոֆիա, Սոֆյա) 

Սոֆյան գեղեցիկ ու նրբանկատ աղջիկ է: (Սոֆիա, Սոֆյա

4.Կետերի փոխարեն մի այնպիսի բառ գրի՛ր, որ աջ և ձախ գրված բառերի հետ բարդ  բառ կազմի:

Գարի….ամբար
շաքար…. բլուր
պատկեր….քանդակ
գանգ….. ախտ
արծաթ….զարդ
բարձր…. ժառանգ
գինի….ընկեր
խաղ…. վայր
հայր….որդի
ականջ… բլիթ

5. Յուրաքանչյուր բառի համար գրի՛ր 1-ական հոմանիշ և հականիշ բառ:

Գաղտնի-Թաքուն, բացահայտ
գթառատ-Առատագութ, անգութ
վախկոտ-Երկչոտ, անվախ
ազնիվ-Առաքինի, անազնիվ
երախտագետ-Երախտապարտ, երախտամոռ
ուժգին-Սաստիկ, կամաց
անաղարտ-Անպիղծ,
պարկեշտ-Համեստ, անպարկեշտ
ահռելի-Մեծ, մանր
հանդուգն-Համարձակ, խոնարհ
փութաջան-Ջանասեր, անփույթ
բազմազան-Բազմապիսի, միօրինակ

6. Գտի՛ր հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը և օրինակի նմանությամբ կազմիր նոր բառ:

Բուսական-բույս-դեղաբույս, խոտաբույս
հրեղեն
նվիրատվություն-նվեր-
բնավեր-բուն-բնադրում
գունատ-գույն-գունագեղ
ձկնաբուծարան-ձուկ-շնաձուկ, ձկնագետ
մանկական-մանուկ-մանկապատանեկան
մատենագիր-գիր-ծածկագիր
բուրավետ-բույր-ծաղկաբույր
շնագայլ-շուն-շնաբանություն
մկնդեղ-մուկ-մկնաթակարդ
սրտացավ-սիրտ-սրտաբաբախ

Գործնական աշխատանքներ, 07,04

1. Գտիր տրված բառերի հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը:

Թզուկ— թիզ
խճավազ-խիճ
մշտադալար-միշտ
հրանման-հուր
հուզական-հույզ
փշրանք-փշուր
կրթասեր-կիրթ
ձիթապտուղ-ձեթ
մրջնաբույն-մրջույն
խնկաման-խունկ
կրաման
բնավեր-բույն
ալրափոշի-ալյուր

2. Որտեղ անհրաժեշտ է, գծիկի փոխարեն գրիր հ տառը:

Անշնորհք, խորհուրդ, նիրհել, նժդեհ, նշխար-, խոնարհվել, նախագահ, ընդ-առաջ, արհեստ, ընդ-ամենը, ընդհանուր, օրհնություն, արհամար-ել, հայթհայթել, ապաշխարհել, աշխարհակալ:

3. Բացատրի՛ր դարձվածքները դարձվածաբանական բառարանի օգնությամբ:

Իրար սրտից ջուր խմել – Իրար հաճելի վարմունք ունենալ, մեկը մյուսի սրտովը լինել՝ խոսել՝ վարվել:
Հազար մաղով անցկացրած – մշակված
Հիվանդի համար ջուր բերող
– դանդաղաշարժ
Գլխին կրակ թափել – բարկանալ
Կանաչ-կարմիրը կապել – տղային ամուսնացնել
Կոպեկի համար մեռած – ագահ, աչքածակ
Ուրիշի բնում ձու ածել –ուրիշին օգուտ տալ
Ոտքի կոխան դարձնել – նվաստացնել
Փուշը մատից հանել – օգնել, աջակցել
Գրքի մի երեսը կարդալ — հարցին միակողմանի նայել

4. Բառաշարքում ընդգծել բայերը՝ 8 բայ:

Արևագալ, թնդալ, ցախավել, զգալ, բղավել, ջահել, հմայել, ավել, շողալ, ձնհալ, շրխկալ, կոշկաթել, ծավալ,  գդալ, սխալ, համակարգել, հողմարգել, ծամթել, ճնշել, անվայել:

5. Կապակցության իմաստը արտահայտիր գոյականով:

Բարին կամեցող— բարեկամ
բլուրների շարք-բլրաշար
գարու հաց-գարեհաց
երթևեկության ուղի-երթուղի
զենք կրող-զինակիր
զույգերով պար-զուգապար
ժամանակ անցկացնելը-ժամանց
դեմքի նկար-դիմանկար
չմուշկներով վազելը-չմշկավազք
պատվեր տվողը-պատվիրատու
լուր բերողը-լրաբեր

6.Բառաշարքում առանձնացնել 5 թվական:

Քառապատիկ, զրովաթսունմեկերորդ, եռակի, տասներկու-տասներկույոթական, ությնյակ, չորսբոլորը, երկու հինգերորդ, միավոր:

7. Բառաշարքում ընդգծել հինգ ածական:

Խոշոր, անձրև, անտառ, քնքուշխեղճ, աղանձ, բարձր, պաստառ, բողոք, արգավանդ:

8. Բառաշարքում առանձնացնել գոյականներն ու ածականները:

Գոյական-ավանդ, բլիթ, հողակոշտ, գեղեցկություն, գորգ, աղմուկ, հայրենիք, հարազատ

Ածական-Երջանիկ, չքնաղ, տխուր, բոբիկ, սիրելի, հարազատ, դատարկ, կարմրավուն, մայրենի

9.Հետևյալ բառերից սոսկական` ան, են, ն, չ ածանցների օգնությամբ կազմիր ածանցավոր բայեր:
Ծեր
-ծերանալ
հարց-հարցնել
կիպ-կպչել
մահ-մահանալ
գեղեցիկ-գեղեցկանալ
վախ-վախենալ
մոտ-մոտենալ
բազում-բազմանալ
կանգ-կանգնել
կույր-կույրանալ
ոչինչ-ոչնչանալ
ուրախ-ուրախանալ
առաջ-առաջանալ

10.Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել բազմապատկական, ( ատ, ոտ կոտ, տ)

Մրել-մրոտել
պատռել— պատռտել
ցատկել-ցատկոտել
կտրել-կտրտել
նստել
պոկել-պոկոտել
կոտրել-կոտրտել
թռչել-թռչկոտել
խոցել
մորթել-մորթոտել
գրել-գրոտել

11.Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել պատճառական,(ացն, եցն, ցն)
Պայթել-պայթեցնել
նստել-նստեցնել
խմել-խմեցնել
խոսել-խոսեցնել
հիշել-հիշացնել
հագնել-հագցնել
իջնել-իջեցնել
քնել-քնացնել
մեծանալ-մեծացնել
փախչել-փախցնել
դողալ-դողացնել
խաղալ-խաղացնել
վախենալ-վախեցնել
թռչել-թռցնել
ծիծաղել-ծիծաղեցնել
փայլել-փայլեցնել
առաջանալ-առաջացնել
կարմրել-կարմրեցնել
կատաղել-կատաղեցնել

Գործնական աշխատանք, 03.04

1․Փակագծերում տրված տարբերակներից ընտրիր ճիշտը՝:

Այդպես արեց այն (հույսով, հուսով), որ հաջողության կհասնի։
2․ Նա ունի (առաջվանից, առաջուց) ավելի լավ տեսք։
3․ Մի շուն գտանք, որ փախել էր իր դաժան (տերից, տիրոջից
4․ Ձմեռ պապը հանեց իր պարկի (տփերից, տուփերից) մի քանիսը և բաժանեց երեխաներին։

2.Տրված բառերից առանձնացրու 4 բարդ բառ՝ թեյատուփ, գորգածածկ, սևքարեցի, միանգամյա, կերակուր, կոճղասունկ, սևծովյան, քառասուն, տասնօրյակ:


3.Բաց թողած տեղում գրիր է կամ ե:
Մանրէ, հետմիջօր-ե անէանալ, այժմեական, Սևան հէկ, ծովեզր, հրեշ, գոմեշ, նախօրե, մանրէաբան, հնեագետ, անէություն, ջրջք, ամենաէական, դողէրոցք, երբևէ

4. Բաց թողած տեղում գրիր օ կամ ո:

արծաթազօծ, պնդօղակ, գիշերուզօր, ընդօրինակել

միջօրեական, յուրօրինակ, նորօրյա, արջաորս

հակաօդային, անօթևան, առօրյա, ովքեր

փոխօգնություն, օրեցօր, ապօրինի, պարզորոշ

5.Ո՞ր դարձվածքի դիմաց գրվածը նրա իմաստի ճիշտ բացատրությունը չէ․

գլուխ խոնարհել- հնազանդվել, ենթարկվել

բախտ վիճակվել-հաջողություն ունենալ, լավ բանի հանդիպել

դպրոց անցնել- կենսափորձ՝ հմտություն ձեռք բերել

տեղի տալ- առիթ տալ, պատրվակ հանդիսանալ

Առաջադրանքներ

236. Ընդգծված պատճառական բայաձևերը փոխարինի՛ր հոմանիշներով:

Հասկանալ տվեց-հասկացրեց, որ ինքն այլևս չի հավատում նրա խոսքին:

Հրեշին միայն իր հաստատակամությամբ ու համառությամբ հեռանալ տվեց-հեռացրեց այդկողմերից:

Իմանալ տվեց-իմացրեց,  որ շուտով գալու է:

Զգացրեց-զգալ տվեց, որ այլևս չի ուզում խոսել:

Վտանգի մասին բոլորին զգուշացրեց-զգուշացնել տվեց, որ քաղաքից հեռու չգնան:

237. Սխալ կազմած պատճառական ձևերը դո՛ւրս  գրիր և ուղղի՛ր:

Վախեցնել տալ-վախեցնել

խոսել տալ-խոսեցնել

բարկանալ տալ-բարկացնել

համոզեցնել-համոզել տալ 

ապրեցնել տալ 

ներեցնել-ներել տալ 

փրկեցնել-փրկել տալ 

 նախանձել տալ

թվացնել

փայլեցնել

 բանեցնել տալ

հայտարարել տալ-հայտարարել 

անել տալ

ցավեցնել տալ-ցավեցնել, 

ափսոսել տալ, սիրել տալ

 մտածեցնել-մտածել տալ 

ճանաչեցնել-ճանաչել տալ

 պայթեցնել տալ, խնդրել տալ

238. Սխալ կազմած պատճառական ձևերը գտի`ր և ուղղի՛ր:

Առավոտից իրիկուն, հետո էլ նորից միրչև առավոտ աշխատեցնել է տալիս-աշխատել է տալիս, մինչև որ մշակն էլ չի դիմանում: Զգացնել տվեց-զգալ տվեց, որինքը բնավ էլ համաձայն չէ մերորոշմանը:

Մեզ այսքան սպասեցնել տվեց-սպասել տվեց, ինքն իր համար ման է գալիս:

— Հասկացնել կտամ-կհասկացնեմ, թե ես ով եմ,- զայրացած գոռգոռում էր նա:

Երբ բոլոր ընդդիմախոսներին լռել տվեց-լռեցրեց ու համոզեց, սկսեց ուրիշ բանի մասինխոսել:

Բայ, գործնական աշխատանք, 17.03

1.Ընդգծիր բայի 5 անդեմ ձև կամ դերբայ:
ա) ծավալ, ողբալ, ձնհալ, հոգալ, թնդալ, զուլալ, քանդող, նվագելիս
բ) դավել, խոցեն, լարած, թվեմ, կարի, սլանալ, աշխատելիս, կարդացած
գ) ողբաց,) հարբած, դարձված, տարած, կասկածող, ելնել, անցկացան, դարձած:

2. Ընդգծիր 5 դիմավոր բայ:
ա) կուտեմ, խոհեմ, լսեմ, վազի, մորի, մարի, ավերեց, վսեմ:
բ) գնաց, քնած, ելնես, նվագող, խրախուսեմ, պատմեցիր, բռնկվող, լսեմ:

3. Ընդգծիր 5 հարակատար դերբայ:
ա) երգող, գրկած, նստոտել, բազմած, հանգած, վարկած, հրավիրված, գործած
բ) տխրամած, քնած, բարձած, համատարած, փտած, հասարակած, կռված, ծաղկած:

4.Ընդգծիր 5 ենթակայական դերբայ:
ա) փոքրացող, կարճափող, շոշափող, տապալող, անսքող, հազացող, փախչող, սևաքող
բ) քանդող, դոնդող, ծաղկող, ավետող, եռակող, ստող, ծակող, այգացող:

5. Ընդգծիր 5 համակատար դերբայ:
Պաշտելիս, ասուլիս, ցնծալիս, կռվելիս, ավետիս, մոտենալիս, պտղամիս, պատասխանելիս

Բայ, գործնական աշխատանք, 02.03

1.Խմբավորիր բայերը ըստ ի՞նչ անել, ի՞նչ լինել  հարցերի:

Ի՞նչ անել-հանդիպել,ժպտալ, ներել, կահավորել, անհետանալ, խնամել,պայքարել,վստահել,նեղանալ

Ի՞նչ լինել -շքեղանալ,հարստանալ,սևանալ,մթնել, թանկանալ, ճաքել, կապտել ՝ ծարավել,շիկնել,

2.Կազմիր բայեր տրված գոյականներից:

Ավարտ-ավարտեք

կռիվ-կռվել

վեճ-վիճել

շղթայել

հաշիվ-հաշվել

կույտ-կիտել

ժպիտ-ժպտալ

սղոց-սղոցել

վճիռ-վճռել

տոն-տոնել

փունջ-փնջել

կարոտ-կարոտել

վկա-վկայել

կազմ-կազմել

կերակուր-կերակրել

գործ-գործել

հունձ-հնձել

սոսինձ- սոսնձել

փայլ-փայլել

անձրև-անձրևել

քրքիջ-քրքջալ

ավել-ավլել

գին-գնել

նվեր-նվիրել

3.Գտիր առաջին շարքի բայերի հոմանիշները երկրորդ շարքում:


ա. գերել, կազդուրվել, փայլել, գոռոզանալ, չքանալ, ընկղմվել, ոգևորել

բ. խրախուսել, անհայտանալ, սուզվել, կախարդել, մեծամտանալ, ցոլալ,

գերել-կախարդել

կազդուրվել-առողջանալ

փայլել-ցոլալ

գոռոզանալ-մեծամտանալ

չքանալ-անհայտանալ

ընկղմվել-սուզվել

ոգևորել-խրախուսել

ա. ննջել, գողանալ, դժգոհել, ուղղել, մտորել, անարգել, մարտնչել


բ. պայքարել, փնթփնթալ, խորհել, ստորացնել, շտկել, հափշտակել, նիրհել:

Ննջել-նիրհել
Գողանալ-հափշտակել
Դժգոհել-փնթփնթալ
Ուղղել-շտկել
Մտորել-խորհել
Անարգել-պայքարել
մարտնչել-ստորացնել


4.Ընդգծիր բայերը:
Բայեր-Հմայել, շահել,ջերմել, փսփսալ,ձնհալ,հեկեկալ:

Հայոց լեզու, 20.02

1.Կետերի փոխարեն գրի՛ր մենք  անձնական դերանվան համապատասխան ձևերը՝ մեր, մեզ մեզնից, մեզնով:

Մեր քաղաքում հիմա շատ բան է փոխվել:
Երկար ժամանակ մեզ պատմում էր, թե որտե՛ղ է եղել և ինչե՛ր է տեսել:
Հիմա նա մեզնից հեռու է հազարավոր կիլոմետրերով:
Գրում է, թե մեզնով է ապրում ու մեզ սպասելով է անցկացնում ժամանակը:
Մի  քանի տարի մեր տանը ապրեց:
Տատս մեզնից բողոքում է, բայց առանց մեզ էլ չի դիմանում:

2.Կետերը փոխարինի՛ր մի դեպքում համապատասխան հարցական, մյուս դեպքում՝ հարաբերական դերաննուններով: Ուշադրություն դարձրո՛ւ կետադրությանը:

Ով, ինչ, երբ, որտեղ, ինչքան:

Ով է ջուր հավաքվում այս փոսում:(հարցական)
Ինձ հետաքրքրում է, թե ով է  ջուր հավաքվում այս փոսում:(հարաբերական)

Ինչ պետք է անեն՝ տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:(հարցական)
Իրենք էլ չգիտեն, թե  ինչ պետք է անեն տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:(հարաբերական)

Ով պետք է վերականգնի հատված անտառները:(հարցական)
Ձեզ հարց տվե՞լ եք, թե ով պետք է վերականգնի հատված անտառները:(հարաբերական)

Ինչքան ժամանակ է պետք՝ ամեն ինչ վերականգնելու համար:(հարցական)
Ճարտարապետին հարցնում են, թե ինչքան ժամանակ է պետք ամեն ինչ վերականգնելու համար:(հարաբերական)

Ով այդպես գրավեց  քո ուշադրությունը:(հարցական)
Ցո՛ւյց  տուր տեսնեմ , թե ով այդպես գրավեց  քո ուշադրությունը:(հարաբերական)

Երբ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:(հարցական)
Գոնե ասա՛, թե երբ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:(հարաբերական)

3.Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

Ոչ ոք չի լսել, թե որտեղի՛ց  են գալիս ոտնաձայները:

Ոչ մեկը չփորձեց բարձրաձայնել, բոլորը լուռ նայում էին:

Բոլոր ճանապարհները մի տեղ են տանում:

Բոլորը հավաքվել են եկեղեցու բակում:

Կարծես թե ամբողջ քաղաքը հրապարակ էր լցվել:

Ամբողջը ոչնչացավ մեկ օրում:

4.Այս, այդ, նույն, ես, երբ, ոչինչ, որ, ամեն, մի, իրար, ինքն, բոլոր, ողջ դերանուններով կազմիր նոր բաղադրյալ բառեր: