ԱՄՓՈՓՈՒՄ

  1. XIX դարի երկրորդ կեսին և XX դարի սկզբին աշխարհի առաջատար երկր ներում զարգանում էր՝ արդյունաբերական՝ հասարակությունը: Հայաստանը արդյունաբերականացման ուղին բռնած Ռուսաստանի և կիսագաղութային Օսմանյան կայսրության կազմում hէր: Այս իրավիճակը պայմանավորեց Հա- յաստանի զարգացման առանձնահատկությունները նրա երկու խոշոր հատ- վածներում: Այնուամենայնիվ, արդյունաբերական քաղաքակրթության նվա ճումները մուտք գործեցին նաև հայ իրականություն, սկսեցին փոխել մարդ- կանց կենցաղը, ապրելակերպը, աշխարհայացքը:

Ի՞նչ բարեփոխումներ իրականացվեցին XIX դ. երկրորդ կեսին Ռուսաստա նում: Ներկայացրեք դրանց ազդեցությունն Արևելյան Հայաստանի տնտեսա- կան և սոցիալական կյանքի զարգացման վրա:

Տնտեսության զարգացումը:

պիտալը սկսեց լայնորեն ներդրվել Անդրկովկասում: Տեղի տնտեսական կյանքի զարգացմանն՝ է այնպես նպաստեց երկաթուղու շինարարությունը, որն Այսրկովկասում սկսվեց XIX դ. 60-ական թթ. և շարու- նակվեց մինչև Առաջին համաշխարհային պատերազմը: 1899 թ. գործարկվեց Թիֆլիս-Ալեքսանդրապոլ— Կարս երկաթուղին, իսկ երեք տարի անց՝ Ալեքսանդրապոլ-Երևան հատվածը: Երկաթուղին պայմաններ ստեղծեց կապիտալիստական հարաբերությունների արագ զարգացման համար:

Ինչո՞ւ ցարիզմը հայերի նկատ մամբ ուժեղացրեց ազգային ճնշման քաղաքականությունը:

Ազգային ճնշման ուժեղացումը։

XIX դ. երկրորդ կեսին ռուսական ինքնակալությունը սաստկացրեց իր գաղութային քաղաքականությունն ազգային երկրա- մասերում: Անդրկովկասի նվաճումից հետո ռուսական արքունիքի սևեռուն նպատակն էր աստիճանաբար ռու սական անացնել տեղական ժողովուրդներին:

Ընդհանուր գծերով ներկայացրեք արևմտահայության վիճակը Օսմանյան կայսրությունում:

Հայ գյուղացիության վիճակը: Թուրքական կա ռավարությունը տարբեր միջոցներով արգելում էր հայ գյուղացիներին դառնալ հողի սեփականատերեր:

Սուլթան Աբդուլ Համիդ II-ը թույլատրեց քուրդ, ավա- տատերերին ամրանալ՝ հայկական հողերի վրա, որի հետևանքով բազմահազար հայեր հողազրկվեցին, Հայ գյուղացիության համար իսկական պատուհաս էին հարկահանության կիրառվող համակարգը, ավազակային հարձակումներն ու կողոպուտը: Այդուհան- դերձ, XIX դ․ վերջերին հայկական նահանգներում գյու- ղատնտեսությունն աստիճանաբար ներգրավվում էր ապրանքադրամական հարաբերությունների ոլորտը:

  1. Հայ ազատագրական շարժումը XIX դարի երկրորդ կեսին թափ հավաքեց, ձևավորվեցին՝ հասարակական–քաղաքական երեք հիմնական հոսանքներ, որոնք մշակում էին շարժման նոր գաղափարախոսությունը, նախապատրաս- տում պայքարի զինված փուլի ծավալումը: Դրա առաջին լուրջ դրսևորումները եղան արևմտահայ սահմանադրական շարժումը և Զեյթունի 1862 թ. ապստամ բությունը:

Թվարկե՛ք երեք հոսանքները, նշեք դրանց գլխավոր տարբերությունները: Հայտնի ի՞նչ ներկայացուցիչների գիտեք:

Հայկական պահպանողականությունը: XIX դ.

50-70-ական թթ. գոյություն ունեցած հայ քաղաքա- կան հոսանքների մեջ առանձնանում էր պահպանողականությունը: Այս հոսանքի ներկայացուցիչները համոզված էին, որ հայ ժողովրդի ապագան դի ապագան ազգային արժեքների պահպանության մեջ է: Նրանք ձգտում էին վերականգնելու հայկական թագավորությունը, պահ- պանելու Հայոց եկեղեցու դերը, հայ նահապետական ընտանիքի բարոյական նկարագիրը, անաղարտ պա հելու հին հայերենը՝ գրաբարը: Ուստի հաճախ դեմ էին արտահայտվում ամեն մի նորամուծության, եվրոպա կան արժեքների ընդօրինակմանը՝ դրանք համարելով ազգի համար վնասակար:

Միաժամանակ պահպանողականները փորձում էին Հայ եկեղեցու և դպրոցի միջոցով կրթել ազգի երիտասարդությանը, պատրաստել գիտնականներ, թարգմանիչներ, գրողներ, հոգևորականներ: Աչքի ընկնող ներկայացուցիչներից էին Գաբրիել վար դապետ Այվազովսկին (նկարիչ Այվազովսկու եղնությունը և այլն:

բայրը), Հովհաննես Չամուռճյանը և ուրիշներ: Պահ- պանողականներին համակրում էին ազգային-պահ պանողական հայացքներ ունեցող գրող Ծերենցը, պատմաբաններ Ս. Պալասանյանը, Ա. Երիցյանը և ուրիշներ:

Ազատականությունը հայ իրականության մեջ:

Հայ հասարակության մեջ հանդես եկած ազատական հոսանքի ներկայացուցիչները, ոգևորված եվրոպա- կան ազատական (լիբերալ) գաղափարներով, պայ- քար սկսեցին հայության հասարակական և մշակու- թային կյանքը փոփոխելու, հայ ավանդական դպրոցն ու եկեղեցին բարեփոխել ոխելու համար: Ազատականները կամ ազատամիտները սուր քննադատությա ցան էին են

թարկում հայ իրականության՝ հին նահապետական բարքերը, հատկապես՝ դրանց ջերմ պաշտպան եկե- ղեցուն: Հաճախ ազատականների՝ այդ քննադատու- թյունը հասնում էր՝ ծայրահեղության: Ազատական»

ները նույնիսկ ըստ պատշաճի չէին գնահատում Հայ եկեղեցու երկարամյա ազգային մշակութային դերը, հայոց լեզվի անաղարտության պահպանման գործում գրաբարի բացառիկ նշանակությունը: Պատահական չէ, որ նրանք պահանջում էին հրաժարվել գրաբա րից և անցնել ամբողջ ժողովրդի համար հասկանալի

աշխարհարարին: Ազատականների մեծ մասը շատ զգուշավոր էր, ուստի դեմ էր արտահայտվում հասարակարգը հեղա փոխական՝ ճանապարհով փոխելու գաղափարներին, ապստամբական գործողություններին:

Ազգայնական գաղափարների տարածումը հայկական միջավայրում ի՞նչ նշանակություն ունեցավ: Ներկայացրեք

Բառերի բացատրություն 19․04,24

Ենիչերի— Թուրքերեն` «նոր զորք»: Օսմանյան հետևակային զորամասեր: Դրանք ստեղծվում էին մանկահավաքների միջոցով: Այսինքն` մանուկ հասակում ծնողներից (հիմնականում քրիստոնյա) խլում էին զավակներին, դարձնում իսլամի մոլեռանդ զինվոր:

Դրամատուն (բանկ) — Ծագում է լատիներեն «դրամափոխարան» բառից: Ձեռնարկություն, որտեղ իրացվում է դրամական կապիտալի առուծախ, ընդունվում են ավանդներ և տրա մադրվում՝ վարկեր: Դրամատներն արդյունաբերական արտադրության անբաժանելի մասն են: Նրանց միջոցով ազատ կապիտալը ներդրվում է տնտեսության զանազան ճյուղեր և նպաստում դրանց զարգացմանը:

Եռյակ դաշինք-1879-1822թ Գերմանիա, Աստրո-հունգարիա և Իտալիայի միջև կնքված պայմանագրերի արդյունքում ստեղծված դաշինք ՝ ուղված ՄԵծ Բրիտանիայի և Ռուսաստանի դեմ։

Երիտթուրքեր– Թուրքական բուրուազիայի ազգայնական շարժման ներկայացուցիչներ։1889 թ․ ստեղծվել են <<Միություն և առաջիմություն>> կուսակցությունը։Իրենց շուրջ համախմբել են հայկական, արաբական, հրեական, հունական ընդիմադիր ուժերը և 1908 թ․ կատարել պետական հեղաշարժում։Հռչակել են ժողովոուրդների ազատություններ, սակայն շուտով հրաժարվել դրանցից ՝ դառնալով ազգայանամոլներ։րազում էին ստեղծել պանթյուրքական տերություն ՝Բոսֆորից մինչև Միջին Ասիա։Ադ ճանապարհին կանգնած բոլոր ազգերը ենթակա էին ոչնչացման, առաջին հերթին՝ հայությունը։Առաջին աշխարհամարտի տարիներիներին երիտթուրքական կառավարությունն իրագործեց Հայոց Մեծ եղեռնը։

Երկմիասնական տերություն-Երկմիասնական տերություն — Տերություն, որտեղ ապրող բազմաթիվ ազգերից տիրապետող են երկուսը: Նրանց միջև կնքվում է դաշինք` իշխանության հստակ բաժանումով:Ասվածի լավագույն օրինակը 1867 թ. ձևավորված Ավստրո-Հունգարիան էր:

Ընկերային սոցիալական ապահովագրություն-Պետության, ձեռնարկատերերի և աշխա- տավորների մուծումների հաշվին ստեղծվում է հիմնադրամ, որից աշխատավորներին նյութական օժանդակություն (թոշակ) է հատկացվում հիվանդության և ծերության դեպ- քում: Այս համակարգը զարգացած երկրներում տարածում է գտել XIX դ. երկրորդ կեսից:

Թանզիմաթ-Ծագում է արաբերեն <<բարենորոգում >> բառից։Օսմանյան կասրության այս բարենորոգումներն ընդգրկվում էին 1839-1870 թթ․։Դրանք ձեռնարկեցին եվրոպական կրթություն ստացած և լուսավորական գաղափարներով տոգորված որոշ պետական գործիչներ։ Նպատակն էր տերության բոլոր ազգերին տալ իրավահավասարություն, անձի, գույքի անձեռնամխելիություն, խղճի կրոն ազատություն, հավասար հարկեր։Այդ ճանապարհով բարենորոգիչները հույս ունեին կանգնացնելու տերության անկումը։Սակայն պահպանողականների ճնշման ներքո այս փորձրը ձախողվեցին։

Թորի — Քաղաքական կուսակցություն Անգլիայում, որն առաջացել է XVII դ. վերջին: XIX դ.երկրորդ կեսին ստացավ «Պահպանողական» անունը:

Ժողովրդավարություն (դեմոկրատիա) — Ծագում է հունարեն «ժողովուրդ» և «իշխանու- թյուն» բառերից: Կառավարման մի համակարգ, որտեղ գերագույն իշխանությունը պատ- կանում է ժողովրդին: Ժողովրդավարության հիմքը իրավահավասար քաղաքացիներն են: Օգտվում են համընդհանուր ընտրական իրավունքից, ունեն անձի և սեփականության անձեռնմխելիություն, խոսքի, խղճի (կրոնի) ազատություն: Այս ամենն ամրագրված է երկրի հիմնական օրենքով՝ սահմանադրությամբ: Ժողովուրդն իր իշխանությունն իրա- գործում է ընտրովի խորհրդարանի և կառավարության միջոցով:

Պատմություն, բառերի նշանուկություն

Արևելյան հարց-ՄԻջազգային դիվանագիտության հիմնախնդիր՝ կապված Օսմանյան կասրության հետագա ճակատագրի հետ։Վերջինս թուլացման և քայքայման պայմաններում արդիական դարձավ հպատակ ազգերի ազադագրության և սեփական պետությունների ստեղծման հեռանկարը։Դրանից օգտվելով՝ մեծ տերությունները աշխատում էին Օսմանյան Թուրքիան վերածել կիսագաղութի։

Արհեստակցական միություններ-Հասարակական կազմալերպություններ, որոնք ստեղծել են բանվորները ՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար։Առաջինը դրանք երևացին ԱՆգլիայում XVIII դ․ վերջին ։ XIX դ․ երկրորդ կեսից արհմիութնական շարժումը մեծ թափ ստացավ։Ի հայտ եկան խոշոր արհմիություններ, որոնց անդամների թիվը հասնում էր միլիոնների։Ասվածի վառ օրիանկներ կային ԱՄՆ-ում, Ֆրանսիայում,Գերմանիայում, մյուս զարգացած երկրներում։

բազմազգ տերություն-Տերություն, ուր տիրապետող ազգի գերիշխանության ներքո իրենց պատմական հայրենիքում ապրում են բազում ազգեր՝ ենթարկելով տնտեսական, քաղաքական, ազգային, կրոնական և մշակությաին խտրականության ու բռնաճնշումների։

Բաժնետիրական ընկերություն-Արտադրական կամ այլ բնույթի ձեռնարկություն (կամ դրանց ցանց), որի հիմնական կապիտալը պատկանումմ է մարդկանց մի խմբի։Յուրաքանչյուրն ունի իր մասնաբաժինը և ըստ դրա էլ ստանում է եկամուտ։

Բոլշևիկներ-Ռուսական մարքսիստների մեծամասնությունը կազմող թևը։Կող էին ծայրահեղ գործողությունների։Իրենց առաջնորդ Վ․ Լենինի գլխավորությամբ Ռուսաստանում ուժով գրավեցին իշխանությունը։Երազում էին ամբողջ աշխարհում կառուցել կոմունիզմ (համայնավորական կարգ)։

բանվորներ– Վարձու աշխատանքով ապրող մարդիկ։Նրանց վարձում են ձեռներեցների և վճարում ըստ կատարված աշխատանքի որակի և քանակի։Սովորաբար ձեռներեցների և բանվորների միջև ծագում են հակասություններ։Դրանց կարգավորման նպատակով զարգացած երկրներում XIX դ․ ընդունվեցին բազմաթիվ օրենքներ, որոնք սահմանափակվում էին աշխատաժամանակը, բանվորներին տալիս ապահովագրություն հիվանդության ու ծերության դեպքերում և այլն։

բորսա-արդյունաբերական տնտեսության կարևոր հիմանարկություն, որտեղ, ձեռներեցները հանդիպում էին, քննարկում միմյյանց առաջարկները և կնքում տնտեսական տարաբնույթ գործարքներ։

գաղութ-Այնտեղ ՝ արդյուբերական որևէ տերության որևէ տերության իշխանության ներքո գտնվող երկիրը, որը զրկված էր ինքնուրույն տնտեսական,քաղաքական,հասարակական զարգացման հնարավորությունից։Մայր երկրի տնտեսական կցորդն էր;Այստեղից արտահանում էին բնական հարստություններ ՝ շահագործելով տեղաբնիկերի էժան աշխատուժը։Գաղութացումն սկսվել է դեռ XVդ․ սակայն իր ծաղկմանն է հասել XIXդ․ երկրորդ կեսին։Բացի բացասական հետևանքներից , այն հանգեցրել է նաև դրական արդյունքների։Ասիայի, Աֆրիկայի, Լատինական, Ամերիակյի ժողովրդները ժանոթացել են արյուանբերական հասարակության նվաճումներին։

Դաշնություն-Ծագում է լատիներեն բառից։Առանձին պետությունների և պետական կազմավորումների միություն է։Դաշնություան անդամները պահպանում են իրենց իրավունքնրի մի մասը։Ունեն տեղական համնադրություն,խորհրդարան,կառավարություն և դատական համակարգ։Սակայն դրանք ենթակա են դշանյաին սահմանադրությանը և կառավարման մարիններին։Դաշնային պետությունների օրիանկներ են ՝ ԱՄՆ, Ռուսաստանի դաշնություն, Գերմանիան, Բրազիլիան այլն։

Դոմինիոն– Լատիներեն <<տիրույթ>> բառից է։Բրիտանական գաղութային համակարգում երկիր, որն ուներ ներքին լռիվ ինքնավարություն, սակայն ենթարկվում էր անգլիական թագին։

Բառերի բացատրություն 19․04,24

Ենիչերի— Թուրքերեն` «նոր զորք»: Օսմանյան հետևակային զորամասեր: Դրանք ստեղծվում էին մանկահավաքների միջոցով: Այսինքն` մանուկ հասակում ծնողներից (հիմնականում քրիստոնյա) խլում էին զավակներին, դարձնում իսլամի մոլեռանդ զինվոր:

Դրամատուն (բանկ) — Ծագում է լատիներեն «դրամափոխարան» բառից: Ձեռնարկություն, որտեղ իրացվում է դրամական կապիտալի առուծախ, ընդունվում են ավանդներ և տրա մադրվում՝ վարկեր: Դրամատներն արդյունաբերական արտադրության անբաժանելի մասն են: Նրանց միջոցով ազատ կապիտալը ներդրվում է տնտեսության զանազան ճյուղեր և նպաստում դրանց զարգացմանը:

Եռյակ դաշինք-1879-1822թ Գերմանիա, Աստրո-հունգարիա և Իտալիայի միջև կնքված պայմանագրերի արդյունքում ստեղծված դաշինք ՝ ուղված ՄԵծ Բրիտանիայի և Ռուսաստանի դեմ։

Երիտթուրքեր– Թուրքական բուրուազիայի ազգայնական շարժման ներկայացուցիչներ։1889 թ․ ստեղծվել են <<Միություն և առաջիմություն>> կուսակցությունը։Իրենց շուրջ համախմբել են հայկական, արաբական, հրեական, հունական ընդիմադիր ուժերը և 1908 թ․ կատարել պետական հեղաշարժում։Հռչակել են ժողովոուրդների ազատություններ, սակայն շուտով հրաժարվել դրանցից ՝ դառնալով ազգայանամոլներ։րազում էին ստեղծել պանթյուրքական տերություն ՝Բոսֆորից մինչև Միջին Ասիա։Ադ ճանապարհին կանգնած բոլոր ազգերը ենթակա էին ոչնչացման, առաջին հերթին՝ հայությունը։Առաջին աշխարհամարտի տարիներիներին երիտթուրքական կառավարությունն իրագործեց Հայոց Մեծ եղեռնը։

Երկմիասնական տերություն-Երկմիասնական տերություն — Տերություն, որտեղ ապրող բազմաթիվ ազգերից տիրապետող են երկուսը: Նրանց միջև կնքվում է դաշինք` իշխանության հստակ բաժանումով:Ասվածի լավագույն օրինակը 1867 թ. ձևավորված Ավստրո-Հունգարիան էր:

Ընկերային սոցիալական ապահովագրություն-Պետության, ձեռնարկատերերի և աշխա- տավորների մուծումների հաշվին ստեղծվում է հիմնադրամ, որից աշխատավորներին նյութական օժանդակություն (թոշակ) է հատկացվում հիվանդության և ծերության դեպ- քում: Այս համակարգը զարգացած երկրներում տարածում է գտել XIX դ. երկրորդ կեսից:

Թանզիմաթ-Ծագում է արաբերեն <<բարենորոգում >> բառից։Օսմանյան կասրության այս բարենորոգումներն ընդգրկվում էին 1839-1870 թթ․։Դրանք ձեռնարկեցին եվրոպական կրթություն ստացած և լուսավորական գաղափարներով տոգորված որոշ պետական գործիչներ։ Նպատակն էր տերության բոլոր ազգերին տալ իրավահավասարություն, անձի, գույքի անձեռնամխելիություն, խղճի կրոն ազատություն, հավասար հարկեր։Այդ ճանապարհով բարենորոգիչները հույս ունեին կանգնացնելու տերության անկումը։Սակայն պահպանողականների ճնշման ներքո այս փորձրը ձախողվեցին։

Թորի — Քաղաքական կուսակցություն Անգլիայում, որն առաջացել է XVII դ. վերջին: XIX դ.երկրորդ կեսին ստացավ «Պահպանողական» անունը:

Ժողովրդավարություն (դեմոկրատիա) — Ծագում է հունարեն «ժողովուրդ» և «իշխանու- թյուն» բառերից: Կառավարման մի համակարգ, որտեղ գերագույն իշխանությունը պատ- կանում է ժողովրդին: Ժողովրդավարության հիմքը իրավահավասար քաղաքացիներն են: Օգտվում են համընդհանուր ընտրական իրավունքից, ունեն անձի և սեփականության անձեռնմխելիություն, խոսքի, խղճի (կրոնի) ազատություն: Այս ամենն ամրագրված է երկրի հիմնական օրենքով՝ սահմանադրությամբ: Ժողովուրդն իր իշխանությունն իրա- գործում է ընտրովի խորհրդարանի և կառավարության միջոցով:

Հայոց լեզու, 11.12-15.12, 8-րդ դասարան

Մակբայները արտահայտում են գործողության հատկանիշ, ցույց են տալիս տեղ, ժամանակ, ձև, չափ ու քանակ:Լինում են՝
ձևի՝ արագ, արագ-արագ, արագորեն, արտաքուստ, բարեկամաբար, բարոյապես, բացեիբաց, գործնականորեն, գիտակցաբար, դանդաղ, դանդաղորեն, զույգ-զույգ,  իսկույն, լրջորեն, խստիվ, կամաց, կամաց-կամաց, մեկ-մեկ, հազիվհազ, հանկարծ, հապճեպ, հիմնովին, հոտնկայս, հետզհետե, հօգուտ, ձեռաց, մեղմիվ, մեն-մենակ, մերթընդմերթ, մեղմիվ, միասին, միանգամայն, միաձայն, ներքուստ, շարունակ, շտապ, ջոկ-ջոկ, սրտանց, ի սրտե, ուշի-ուշով (ուշիուշով), քաջաբար, փոխեփոխ և այլն։

ժամանակի՝ այժմ, արդեն, այլևս, այսուհետև, այնուհետև, այսօր, ամսեամիս, առայժմ, առհավետ, առմիշտ, ապա, գիշեր-ցերեկ, դեռ, դեռևս, երբեք, երեկ, ընդմիշտ, ժամ առ ժամ, ժամանակ առ ժամանակ, հար, հավետ, հավիտյան, հետագայում, հետո, հիմա, հնուց, հնում, մանկուց, միշտ, մշտապես, նախ, նախապես, նախօրոք, ներկայումս, շուտ, շուտով, վաղ, վաղը, վաղուց, վաղօրոք, վերջերս, վերջիվերջո, տարեցտարի, րոպե առ րոպե, ուշ, ցարդ, ցայժմ, ցմահ, օրըստօրե, օրեցօր, օր օրի և այլն։

տեղի՝ ամենուր, ամենուրեք, այլուր, բերնեբերան, դեմառդեմ, դեմ դիմաց, դեսուդեն, դեմ հանդիման, դռնեդուռ, գյուղեգյուռ, երկրեերկիր, հետ, ընդառաջ, հեռու, հեռու-հեռու, մեջտեղ, սարնիվեր, վեր, վար, վերուստ, տեղ-տեղ և այլն։

չափի՝ ամենևին, ամբողջովին, ավել, ավելի, ավելի ևս, առավել, առավելապես, բավականին, բավական, բազմիցս, բնավ, բոլորովին, գերազանցապես, գրեթե, դարձյալ, եռակի, երիցս, է՛լ ավելի, ընդամենը, լիովին, կիսով չափ, կրկին, կրկնակի, հազիվ, հաճախ, հաճախակի, համարյա, մասամբ, մասնակիորեն, մեկ-մեկ, մեկիկ-մեկիկ, մոտավորապես, նորից, շատ, շատ-շատ, չափազանց, սակավ առ սակավ, փոքր առ փոքր, փոքրիշատե, քիչ-քիչ և այլն։

Ընդհանրական՝  որոնք տարբեր տեքստերում տարբեր իմաստներով կարող են հանդես գալ. առաջ, անընդհատ, անմիջապես, արտաքուստ, ներքուստ, դեմ դիմաց, իսկույն, հաճախ, շարունակ, միանգամայն, ստեպ-ստեպ և այլն։

Մակբայներ

1.Յուրաքանչյուր շարքում գտի՛ր մակբայը։

1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
2. ապա, մասին, լիովին, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
5. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
6. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
7. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
8. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր

2.Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։
Քաջաբար, ամբողջովին, ուժգնորեն, ամենուրեք, շատ-շատ։

Նա քաջաբար մոտեցավ ինձ և ասեց այն ինչ ուզում էր ասել այսքան տարիներ։
-Սա ամբողջովին քոնն է տղաս․-ասում էր մայրիկը
Նա ուժգնորեն սեղմեց սեղանի, որի արդյունքում այն ջարդվեց։
Դու ամենուրեք ես, ի՞նչ է հետևում ես ինձ։
Ես քեզ շատ- շատ եմ սիրում և հավատում։

3.Ընդգծիր  երեք  տեղի մակբայ:

ա.  ամենուր, գլխովին, առայժմ, դեմառդեմդռնեդուռ, արագ-արագ
բ. հեռու, միանգամայն, կրկին, տեղից տեղ, վերուստ, հիմա
գ. միշտ, մեջտեղընդառաջ, փոխնիփոխ, թեթևակի, վեր
դ. տեղ-տեղ, զույգ-զույգ, դեսուդեն, շատ-շատ, ուշ, այլուր

4․. Ընդգծիր ժամանակի երեք մակբայ

ա. ավելի, ուշվաղը, ձեռաց, այլևս, գյուղեգյուղ
բ. վերջապես, ձեռքից ձեռք, օրեցօր, կամացուկ, այժմ, լիովին
գ. ի վերջո, հազիվհազ, մոտավորապես, դեռևս, մասնակիորեն, առմիշտ

5․Ընդգծիր ձևի երեք մակբայ

ա. դանդաղ, փոքրիշատե, հավետ, հանկարծուշիուշով, ամենուրեք
բ.  հետզհետե, իսպառ, նախ, մեկ-մեկ, դեմ հանդիման, հազիվ

6․Ընդգծիր չափի երեք մակբայ:

ա. օրավուրամենևին, հազիվ, դեմուդեմ, հապճեպ, ընդամենը
բ. սրտանց, կրկինընդմիշտ, դարձյալ, գրեթե, վար:

7․Տրված մակբայները գրեցեք համապատասխան տեղերում:
Այժմ, վաղուց, մշտապես, այլևս, ժամանակով, տարիներ ի վեր, այսուհետև, արդեն, վերջապես, ցմահ:

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ ու խելացի մի թագավոր է լինում: Մի օր կանչում է իր որդիներին ու ասում.
— Սիրելի որդիներ, ձեր հայրն վաղուց ծերացել է ու արդեն չի կարող երկիրը կառավարել: Ես ցմահ իջած կլինեի իմ գահից, եթե վերջապես կատարված տեսնեի այն միտքը, որ տարիներ ի վեր հուզել է իմ հոգին: Եվ այժմ ձեզնից ով որ լուծի իմ այդ միտքը , նամշտապես կստանա իմ թագը և այսուհետևկկառավարի իմ ժողովրդին:

8․Տրված նախադասություններում ընդգծված մակբայները փոխարինեցեք հոմանիշ մակբայներով:
1. Մի վայրկյան վառվեց նրա սենյակի լույսը և անմիջապես մարեց:
2. Մայրը սովորություն ուներ հաճախակի մտնելու փոքրիկի սենյակը:
3. Կարող եմ հիմզ լիսվին  մոռանալ նրան:
4. Այնքան շատ ձյուն է եկել, որ թվում է, թե աշխարհը  միշտ մնալու է սպիտակ քաթանի տակ:
5. Երգչի պահանջները  աստիճանաբարսպառնալիքի ձև էին ընդունում:
6. Անդադար բողոքում էր, որ աչքերը ցավում են, և ինքը գրեթե  ոչինչ չի տեսնում:
7. Բոլորն զգում էին, որ նկարչի դրությունը ամենօր  ավելի էր  վատանում:

Մակբայակերտ ածանցներ
Մակբայակերտ ածանցներն են`
պես- հոգեպես, ֆիզիկապես
բար- աստիճանաբար, հայրաբար
որեն- վեհորեն, քնքշորեն
ովին- կամովին, հիմնովին
ակի- շեշտակի, շեղակի

«Կաղանդի վիպակ» (1895) Երվանդ Օտյան

Խեղճ կինը չիմացավ, թե ինչպես օրն իրիկուն եղեր էր, այնչափ անզգալի սահեր էին ժամերը: Առտվնե ի վեր նստած պատուհանին առջև` որուն ծակուծուկեն դեկտեմբերի պաղ հովը ներս կմխվեր սուր դանակի մը պես ու կմտներ իր արդեն մսկոտ մարմնին մեջ` Սուրբիկ գրեթե չէր շարժած տեղեն: Պատառբզիկ բազմոցին անկյունը կծկտած` բոլոր օրը անցուցեր էր դիտելով իրենց դեմը գտնված ունևոր ընտանիքի մը բնակարանը եկող — գնացողները ու հոն տիրած իրարանցումը, և այնչափ թաղված էր այդ տեսակ մը հայեցողության մեջ, որ գրեթե ալ չէր զգար ցուրտը: 

Տղուն հանած աղմուկը միայն, ատեն ատեն, զինքը կստիպեր գլուխը դարձնելու և հիշոցներով խառն հանդիմանություն մը ուղղելու կամ ելլելու քանի մը ապտակ տեղավորելու խեղճին պաղ և տժգույն երեսներուն, որոնք այդ շփումեն քիչ մը կը գունավորվեին ու կը տաքանային: Տասը տարեկան, նիհար, տգեղ, զրկանքե ու աղքատութենե առաջ եկած արվեստական տգեղությամբ տղա մըն էր Պողոսիկ, որուն բոլոր անառակությունն ու զբոսանքը իր կատվին հետ խաղալն էր: Սուրբիկն ինքնիրեն կը մռլտար, դիտելով միշտ ունևորին տունը. — “Աս որչափ բան ներս կրեցին, Տեր Աստված, կերևա որ շատ հյուր պիտի ունենան. խնամիները կերակուրի՞ պիտի գան, ի՞նչ պիտի ըլլա, երկու խոշոր պնակ շաքարեղեն, հնդկահավ, բանտեսբանիա, կողով-կողով պտուղներ, ալ բան չմնաց, որ չկրեին, ո՞ր մեկը պիտի ուտեն. կեսն ալ ծառաները կը գողնան ա”: Եվ Սուրբիկ կը շարունակեր իր անվերջ մենախոսությունը քթին տակեն: Հիմա կամաց կամաց հյուրերը կսկսեն գալ: Մութը կոխած էր և Սուրբիկ ալ բոլորովին փակած էր ապակիին, մեկ ձեռքը ճակտին քիվ ըրած` մինչդեռ մյուսով անընդհատ ապակին կը սրբեր, որ իր շունչին տակ ամեն վայրկյան կը միգանար: Եվ Սուրբիկ մեկիկ մեկիկ կը համրեր եկող հյուրերը, անոնց անունները կը հիշեր և դիտողությունները կըներ: — Զարմանալի բան, կըսեր ինքնիրեն, Մարկոսյանները չեկան, ինչո՞ւ չեկան, օր մի օրանց իրարմե չէին զատվեր, արդյոք բա՞ն մը անցավ մեջերնին. ահա կառք մը կուգա կոր, տեսնենք անոնք են. չէ, առաջ եկան ու ես չտեսա՞: Եվ Մարկոսյաններուն չի գալը անլուծելի մեծ խնդիր մը կերևնար Սուրբիկին համար, տեսակ մը սևեռուն գաղափար, որ իր միտքը չարչրկեր և ուրկե չէր կրնար ազատիլ: -Բան մը ըլլալու է այս գործին մեջ, կը մտածեր: — Նոր կառք մը կեցած ատեն` “եկան” կը գոչեր, հետո հուսախաբ` “չէ, ուրիշ մարդ է եղեր”: Խրխլիկ տան դուռը բացվեցավ ու ներս մտավ հաճի Համբարձումը, Սուրբիկի էրիկը: Հոգնած, դադրած եկավ սենյակ ու նետվեցավ բազմոցին վրա ջանալով իր ցեխոտ կոշիկները և բանթալոնը հեռու պահել բազմոցեն որ սակայն չէր կրնար ավելի աղտոտիլ: Պողոսիկ, որ անհամբեր կսպասեր հորը գալուն, կասկածով ու վախով լեցուն ձայնով մը հարցուց. -Հայրիկ, պտուղ բերի՞ր: -Չէ, ատ էր պակաս: Պողոսիկ իր ցամաք հացով ապրած կյանքին մեջ առանց պտուղի և անուշեղենի կաղանդներ տեսած էր արդեն` բայց չես գիտեր ինչ մանկական անխորհուրդ հույսով մը կը հուսար թե հայրը պտուղներով պիտի գար իրիկունը: Իր երազը շատ փայլուն, շատ ոսկեզօծ չէր, բայց գոնե քանի մը տեսակ չոր պտուղ ու քանի մը նարինջ կամ խնձոր չըլալիք բաներ չէին երևնար իրեն: Ցերեկը պահ մը, խոսք բացեր էր այս մասին իր մորը, կերպով մը բերան-փնտռտուք մը ըրեր էր, ու թեև մորը պատասխանը բոլորովին հուսահատեցուցիչ եղած էր, սակայն ինք իր փոքրիկ հոգիին խորը հույսի անսպառելի զորություն մը ուներ, որ զինքը մինչև իրիկուն զվարթ ու շենշող պահելու կարող ըլլար: Իր հորը գալուստը թունդ հաներ էր իր սիրտը և երբ սենյակեն ներս մտած էր ան, նախ անոր դեմքը ջանացած էր հարցաքննել, որ շատ հուսատու չէր երևնար: Վերջապես իր ամբողջ զորությունը ժողվելով հարցումը ըրեր էր: Ու հիմա հորը տված պատասխանին վրա հմայաթափ, մինչև իսկ հուսալու անկարողության մատնված, խեղճ տղան անանկ դառնություն մը զգաց, որ չկրցավ անմիջապես լալ: Կամաց կամաց հելծկլտանքը սկսավ սակայն, քիթը արմունկին մեջ առած, անշշուկ լաց մը սեղմուկ, ողորմուկ: Եվ արցունքները, որոնք կարծես իր քայքայալ հույսերուն կտորվանքներն էին, հատիկ հատիկ կիյնային տախտակին վրա: Համբարձում ուզեց մխիթարել իր տղուն, քովը գնաց ու առավ նստեցուց իր ծնկներուն վրա: Պողոսիկը կհեծկլտար միշտ ու կըսեր. “Նայե դիմացի տունը, որչափ պտուղ, շաքար, անուշեղեն առին”: — Անոնք հարուստ են, տղաս: — Դուն ալ թող հարուստ ըլլայիր: — Ի՞նչ ընենք, Աստված ասանկ ուզեր է, ավելի աղեկ է, որ աղքատ ըլլանք, երբ որ մեռնինք` արքայություն կերթանք: Ղազարոսին պատմությունը չիյտե՞ս, կեցիր պատմեմ քեզի: Պողոսիկը լացը դադրեցուցած մտիկ կըներ: — Հարուստ մարդ մը կար, որ ամեն օր փառավոր հագուստներ կը հագներ ու ամեն օր ուրախություն կըներ, և Ղազարոս անունով աղքատ մըն ալ կար, վերքերով լեցուն, պատռտած լաթեր հագած, որ ան հարուստ մարդուն դրան առջև կը կենար ու անոր սեղանին ավելցուկները երբոր փողոց թափեին, շուներուն հետ մեկտեղ կուտեր զանոնք: Ու երբ որ ան աղքատը մեռավ` հրեշտակները եկան առին ու շիտակ արքայություն տարին զինքը, հոն Աբրահամին գիրկը հանգիստ նստավ: Իսկ հարուստը երբոր մեռավ, սատանաները եկան, իրենց պոչին կապեցին ու դժոխքին մեջ իջեցուցին: Հարուստը հոն կրակներուն մեջ տանջված ատեն տեսավ Ղազարոսը, որ Աբրահամին գիրկը հանգիստ նստեր է և Աբրահամին աղաչեց, որ Ղազարոսը իր մատին ծայրը ջուրը թաթախե ու գա իր լեզուն քիչ մը զովացնե: Աբրահամ ալ անոր ըսավ. “Միտքդ բեր որ դուն քու ապրած ատենդ ամեն աղեկություն կը վայելեիր, իսկ այս խեղճ Ղազարոսը միշտ կը չարչարվեր. հիմա անիկա հոս պետք է վայելե ու դուն հոս տանջվիս”: Տեսա՞ր Աստուծո արդարությունը, տղաս: — Արդար ըլլալու տեղ թող բարի ըլլար, ըսավ Պողոսիկ, թող ամեն մարդ Կաղանդին պտուղ ունենար հոս, ու անդիի աշխարհքն ալ ամեն մարդ արքայություն երթար, ավելի աղեկ չէ՞ր ըլլար:
Աղբյուրը:

Առաջադրանք:


1.Ընդգծված հատվածը դարձրու արևելահայերեն:

Խեղճ կինը չիմացավ, թե ինչպես էր երեկոն եկել, անչափ արագ անցան ժամերը: Առավտովանից ի վեր նստած պատուհանի առջև` որից ծակերից դեկտեմբերի սառը հովը ներս էր մտնում սուր դանակի պես ու մտնում էր իր արդեն մրսած մարմնին մեջ` Սուրբիկը գրեթե չէր շարժվում տեղերից: Պատառոտված բազմոցին անկյունը կծկոտված` օրը անցնում էր դիտելով իրենց դեմի հարուստ ընտանիքի բնակարանը եկող — գնացողներին ու այնտեղի տիրած իրարանցումը, և անչափ թաղված էր այդ տեսակ հայեցողության մեջ, որ գրեթե չէր զգում ցուրտը:


2.Ո՞րն է պատմվածքի ասելիքը:

Կարծում եմ պատմվացքի հիմնական ասելիքը հենց այն է, որ հարստությամբ չի որոշվում ամեն բան։ Հենց այդպես էր կարծում հայրիկը և սփոփում իր երեխային, ով նվերներ էր ցանկանում ունենալ։


3.Վերլուծիր պատմվածքը:

Պատմվացքը մի աղքատ ընտանիքի մասին էր, ով չուներ գրեթե ոչինիչ։
Այս աղքատ ընտանիքի տանը շատ ցուրտ էր, իսկ նրանց դիմացի ընտանիքի տանը ամանօրյա մեծ հավաքույթեր էր։Մայրը՝ Սուրբիկը նստած նայում էր և հետևում անցուդարձին, նա նույնիսկ մոռացել էր ցուրտի մասին։Ամանորյա հրաշալիք էր այդ տանը շատ հյուրեր, նվերներ և այլն։Իսկ նրա տղան նույնիսկ մրգերին կարոտ մնաց, իր հայրը չուներ հնարավորություն նվեր գնելու, սակայն իրավիճակը սփոփելու համար տղային պատմում է մի առակ որի իմաստը կայանում էր նրանում, որ հիմա ովքեր որ հարուստ են երկնային կյանքում նրանք կլինեն դժոխքում իսկ ովքեր աղքատ են դրախտում։Տղան շատ հասոն պատասխանեց և ես ավելի հավանեցի տղայի պատասխանը։Նա ասեց, թող երկիր մլորակում լինի այդ ամեն ինչը։

Պատմվացքը շատ դաժան իրականության մասին էր։

Իմ սեբաստացիական ուղին

Կրթահամալիր մուտքս նշանավորվեց եռօրյա ճամփորդությամբ: Սևանում երեք գեղեցիկ ու անմոռանալի օր անցկացրի, ձեռք բերեցի նոր ընկերներ և վստահաբար կարող եմ ասել, որ իմ սեբաստացիական ուղին սկսվեց հենց այդ ճամփորդությունով։

Այդ և մյուս ճամփորդությունները մեր օրերը ավելի հագեցած էին դարձնում, մեր ընկերությունը ՝ ավելի ջերմ ու մտերմիկ:

Այցելում էինք տարբեր թանգարաններ, տեսաժան վայրեր, ճանաչում մեր հայրենիքի ամեն մի անկյունը, պատմությունը: Ճամփորդությունները մեզ դարձնում էին խիզախ, պատրաստված, ուժեղ, հայրենաճանաչ։

Օրեցօր ես ինձ համար բացահայտում էի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը՝ ագարակը, գրադարանը, արվեստանոցները, Գինու դպրոցը:

Մի օր էլ մասնակցեցի դպրոցում կազմակերպվող կլոր սեղաններից մեկին, ինձ համար նորություն էր ուսուցիչներին, տնօրենին հավասար սեղանի շուրջ քննարկումներ անցկացնելը Կլոր սեղանները ինձ համար դպրոցի առավելություններից էին։

Տարբեր ճամփորդությունների գնալով հասկացա, որ մեր դպրոցը մեծացնում է խիզախ, պատրաստված և ուժեղ սովորողների։ Ճամփորդությունների ընթացքում ձեռք էինք բերում լավ ընկերներ և կերտում լավ և անմոռանալի հիշողություններ։

Սեբաստացիական ճանապարհս շարունակվում է՝ նոր բացահայտումներով, նոր հետաքրքրություններով:

։

Հոկտեմբերի 9-14-ը, առաջադրանքներ

Առաջադրանք 1.

Հասարակության վերակառուցման հողափոխական ուղին/պատմել 20-25/ 

  • Սահմանել հեղափոխություն հասկացությունը
    Հեղափոխությունը

    Հեղափոխությունը քաղաքական երևույթ է, որի շնորհիվ հասարակության մեջ կատարվում են մեծ փոփոխություններ։ Հեղափոխությունները ուղեկցվում են քաղաքացիական պատերազմներով, երբ իշխանության համար պայքարի են ելնում տվյալ երկրի տարբեր քաղաքական ուժերը։ Հեղափոխությունների արդյունքում ավելի հաճախ հաղթում են նորի քաղաքական ուժերի կողմնակիցները՝ ճանապարհ հարթելով պատմական բարենորոգումների համար։
  • Անգլիական բուրժուական հեղափոխություն, գրավոր ներկայացրու Օլիվեր Կրոմվելին, անգլիական հեղափոխությունում նրա դերը

    Անգլիայում XIII դարից երկրում գործում էր խորհրդարան, որը բաղկացած էր լորդերի և հաայնքների պալատներից և կարևորագույն հարցերում արքան պարտավոր էր հաշվի առնել խորհրդարանի կարծիքը։ Սակայն XVII դարի սկզբից այս կարգը խախտվեց և այդ պատճառով խորացան արքայի և խորհրդարանի միրջև հակասությունները։

    Չարլզ 1-ի օրոք այդ պայքարը ավելի սրվեց, քանի որ նա սահմանում էր կամայական հարկեր, խոչընդոտում էր ձեռներեցությանը, հետապնդում ազատաղոհներին։ Եվ ի վերջո արքան որոշեց ցրեց խորհրդարանը, բայց պարզվեց, որ արքան անկարող է կառավարել առանց խորհրդարան, քանի որ անհրաժեշտ էր ապահովել հարկերի ու տուրքերի անխափան գանձումը, գտնել դրամական միջոցների նոր աղբյուներ։ Մինչդեռ հարկատուները հրաժարվում էին մուծումներ կատարելուց և գանձարանը դատարկվում էի։ Ուստի 1640թ․Չարլզ 1-ը հրավիրեց խորհրդարան, որը գործեց մինչև 1653թ․ և հայտնի է Երկարատև խորհրդարան անունով։

Ունենալով ժողովրդի աջակցությունը խորհրդարանն իրականացրեց բարենորոգումներ՝ օրինակարգեց իր գործունեություննը, արգելեց կամայական հարկերը, խրախուսեց ձեռներեցությունը, պատասխանատվության ենթարկեց մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների։ Այս իրադարձություններով սկսվեց Անգլիական հեղափոխությունը։

Չարլզ 1-ը մերժեց խորհրդարանի նախաձեռնությունը, հեռացավ Լոնդոնից և պատերազմ հայտարարեց։ Այդ ժամանակ խորհրդարան էլ ստեղծեց իր բանակը՝ Օ․ Կրոմվելի գլխավորությամբ։ 1642-1649թթ․ ծավալվեց քաղաքացիակն պատերազմ, որտեղ հաղթեցին հեղափոխականները։ Այսպիսով Անգլիան հռչակվեց հանրապետություն։

Սակայն շուտով ի հայտ եկավ մի նոր շարժում, որի մասնակիցնհերը պահանջում էին օրենքի առաջ բոլորի հավասարություն, ընդհանուր ընտրական իրավունք։ Մյուս կողմից՝ պայքարը շարունակում էին միապետականները։ Հասարակության նոր պոռտկումը կանխելու համար Կրոմվելը դիմեց վճռական քայլերի։ Զենքով ճնշեց ծայրահեղականներին, ցրեց խորհրդարանը և հաստատեց իր անձինքնիշխանությունը։ Նա իրեն հռչակեց պետության և ազգի հովանավոր՝ պրոտեկտոր։

  • Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմավորումը, Ջ.Վաշինգտոնի դերը ԱՄՆ-ի կազմավորման գործում

XVII-XVIII դդ․ Հյուսիսայիրն Ամերիկայում ձևավորվեց անգլիական 13 գաղութ։ Այստեղ հաստատվեցեին տարբեր ազգերի բնակչություն, սակայն հիմնականում՝ անգլիացիներ։ Վերբնակիչները կրոնական հալածյալներ էին, հողազուրկներ, հասարակությունից մերժվացներ։ Շուտով ի հայտ եկան ձեռներեցներ, որոնք կազմակերպում էին տնտեսությունը՝ զարկ տալով գյուղատնտեսությունը, արհեստներինմ, առևտրին։ Ամենուրեք զգացվում էի աշխատող ձեռքի պակաս։ Այդ պատճառով սկսեցին Աֆրիկայից Ամերիկաբերել հարյուրիավոր հազարավոր սևամորթ ստրուկնմերի։

Գաղութները ղեկավարվում էին անգլիական արքայի կողմից նշանակված նահանգապետները։ Անգլիան խոչընդոտում էր դրանց զարգացումը, որպեսզի գաղութները մնան միայն հումքի մատակարար։ Սակայն գաղութներում ժամանակիր ընթացքում ձևավորվեցինմիասնական տնտեսություն, յուրահատուկ մշակույթ ազգային ինքնագիտակցություն։ XVIII դ․ կեսերին բնակչության մեծ մասն իրեն համարում էր ամերիկացի։

Ամերիկացիները սկսեցին գիտակցել գաղութային լուծը թոթոփելու, ինքնիշխան պետություն ստեղծելու հրամայականը։ Այդ առումով շրջադարձային եղան XVIII դ․ 60-70-ական թթ․։
Ազգային ազատագրական պայքարը վերածվեց Անկախության պատերազմի, որն ընթացավ 1775-1783թթ․։ Ֆիլադելֆիա քաղաքում հրավիվածծ գաղութների ներկայացուցիչների համաժողովը՝ Կոնգրեսը, հռչակեց ամերիկացիների բնական իրավունքները՝ Անգլիայից պահանջելով ճանաչելու դրանք։ Սակայն մերժում ստանալով սկսեց ձևավորել կանոնավոր բանակ։ Այդ գորձը հանձնարարվեց Ջ․ Վաշինգտոնին։

Մինչ ընթանում եին ռազմական գործողությունները, 1776թ, հուլիսի 4-ին Կոնգերսն ընդունեց Անկախության հռչակագիրը։ Այն հիմնված էր լուսավորական գաղափարների վրա․ ճանաչել ամերիկյան ազգի ազժ իրավունքը՝ ստեղծելու իր ինքնուրույն կյանքը, ազատությունը և երջանկությունն ապահովող պետություն։ Կոնգրեսը հռչակեց Ամերիկայի Միացյալ նահանգների կազմավորման մասին։ Հուլսիսի 4-ը մինչ օրս նշվում է, որպես ամերիկացիների տոն։

Ամերիկյան բանակւը տպավորիչ հաղթանակներ տարավ անգլիացիների նկատմամբ։ Այդ գործում կարևոր էր նաև միջազգային հանրության դիրքորշումը․ Ֆրանսիան, Իսպանիան և Հոլանդիան օժանդակում էին ԱՄՆ-ին զենքով։ Անգլիան ի վերջո ճանաչեց ԱՄՆ-ի անկախությունը։

1787թ․ ստեղծվեց ԱՄՆ-ի Սահմանադրությունը, որը գործում է առ այսօր ։ ԱՄՆ-ը դաշնային հանրապետություն է։ Սահմանված է բարձրագույն իշխանության տարանջատում․ Կոնգրես՝ օրենսդի, նախագահ՝ գործադիր, Գերագույն դատարան՝ դատական։ 1791թ․ ուժի մեջ մտան սահմանադրության առաջին տասը ուղղումները։ Դրանք սահմանում էին ժողովրդական արժեքներ՝ խոսքի, կրոնի ազատության, անձի անձեռնմխելիության և այլն։ 1781թ․ ԱՄՆ-ի առաջին նախագահ ընտրվեց Ջ․ Վաշինգտոնը։

Առաջադրանք 2 

Համաշխարհային պատմություն/էջ 26-31/ ն

  • Ներկայացնել, համեմատել  18-րդ դարի իրադարձությւոնների  ժամանակագրությունը
    1760թ․ Արդյունաբերակկհեղաշրջման սկիզբը Անգլիայում։
    1768թ․ Առաջին շոգեշարժիչի ստեղծումը։
    1775թ․ Անկախության պատերազմը և ԱՄՆ-ի կազմակերպումը։
    1791թ ԱՄՆ- սահմանադրության ընդունումը։
    1791թ․ Ֆրասնիայի առաջին սահմանադրության ընդունումը;
  • Ներկայացնել նոր հասկացությունների բացատրությունները/էջ 20-31/

Ֆրանսիական  Մեծ հեղափոխությունը /Փոքրիկ ուսումնասիրություն/

Ներածություն

  • Ֆրանսիական հեղափոխության պատճառները
  • Ներկայացրու ֆրանսիական հեղափոխության փուլերը:
  • 1789թ. Գլխավոր շտատներ
  • Բաստիլի գրավում
  • Ավատատիրության վերացումը Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիր, հռչակագրի արդիականությունը
  • Կանանց դերը հեղափոխության ընթացքում
  • Սահմանադրական միապետություն
  • Քաղաքական ակումբների առաջացումը
  • Արքայի փախուստը Վարեն
  • Պիլնիցի հռչակագիրը և Թյուիլրիի գրավումը
  • Առաջին հանրապետությունը
  • Ռոբեսպիեռը և տեռորի իշխանությունը Դիրեկտորիա

Զուգահեռագիծ 

Զուգահեռագիծ կոչվում է այն քառանկյունը, որի հանդիպակաց կողմերը զույգ առ զույգ զուգահեռ են:

paralelograms.jpg

Զուգահեռագծի հատկությունները

1. Զուգահեռագծի հանդիպակաց կողմերը հավասար են՝ AB=DC,BC=AD

paralelograms 2.jpg

2. Զուգահեռագծի հանդիպակաց անկյունները հավասար են՝ ∢A=∢C,∢B=∢D

paralelograms 3.jpg

3. Զուգահեռագծի անկյունագծերը հատման կետով կիսվում են՝ BO=OD,AO=OC

paralelograms 5.jpg

4. Զուգահեռագիծը անկյունագծով բաժանվում է երկու հավասար եռանկյունների՝ ABC և CDA եռանկյունները հավասար են:

paralelograms 6.jpg

5. Զուգահեռագծի յուրաքանչյուր կողմին առընթեր անկյունների գումարը 180 աստիճան է՝ ∢A+∢D=180°

paralelograms 4.jpg

6. Անկյունագծի խաչադիր անկյունները հավասար են՝ ∢BAC=∢ACD,∢BCA=∢CAD

paralelograms 7.jpg

Զուգահեռագծի հայտանիշները

Զուգահեռագծի հայտանիշները թույլ են տալիս պարզելու, թե արդյո՞ք տրված քառանկյունը զուգահեռագիծ է:

1. Եթե քառանկյան երկու կողմերը հավասար են և զուգահեռ, ապա քառանկյունը զուգահեռագիծ է: 

2. Եթե քառանկյան հանդիպակաց կողմերը զույգ առ զույգ հավասար են, ապա քառանկյունը զուգահեռագիծ է: 

3. Եթե քառանկյան անկյունագծերը հատվում և հատման կետով կիսվում են, ապա քառանկյունը զուգահեռագիծ է:

Առաջադրանքներ․

Դասագիրք․

16,17


Տրված է

ABCD զուգահեռագիճ
P=48սմ
AB-BC=7սմ



Տնային աշխատանք․

18,22

Գործնական աշխատանք

5..Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
Ինձ այդքան էլ դուր չի գալիս երբ կաթի վրա թանձր սեր է առաջանում։
Սերն է կյանքի շարժիչ ուժը։

2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)
O կետը գտնվում է հատվածի մեջտեղում։
Կետը կաթնասուն կենդանի է։

3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)

Առանց քանոնի ես չեմ կարողանա գծել այս հատվածը։
Իմ ընկերուհին նվագում է քանոնի վրա։

4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)

Մարմնովս դող է անցնում հաստատ ջերմություն ունեմ։
Դողը դա անվին անցկացնող ռետինե շրջան է։

5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)


Տոնը չի կարելի բարձրացնել իմ վրա։
Անպայման պետք է նշենք այդ տոնը։

6.Երբ որևէ ստեղծագործության մասին ասում են, որ այն հեղինակի կարապի երգն է, նկատի ունեն, որ դա նրա՝
Ա. առաջին ստեղծագործությունն է
Բ. հասուն տարիքի ստեղծագործությունն է
Գ. սիրահարված շրջա\նի ստեղծագործությունն է
Դ. վերջին ստեղծագործությունն է
Ե. լավագույն ստեղծագործությունն է

7.Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի,
Ո՞ւմ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
Ո՞ւմ ուրախացած դեմքը կարևի՝
Բարեկամաբար հրճվանքով վսեմ:
Ո՞ր բառն իր հոմանիշը չունի բերված քառատողում:
Ա. վես 
Բ. նսեմ 
Գ. ցնծություն 
Դ. երես 
Ե. ցնծալ –

8..Բերված բառազույգերը, բացի մեկից, կազմվել են որոշակի օրինաչափությամբ: Ո՞րը չի համապատասխանում օրինաչափությանը:
Ա. լռիկ-մնջիկ
Բ. պստիկ-մստիկ
Գ. թելիկ-մելիկ
Դ. ծուռտիկ-մուռտիկ
Ե. չալիկ-մալիկ

9.Տրված բառակապակցություններից ո՞րը կարող է գործածվել «փոքրիկ» իմաստով:
Ա. մի գլուխ Բ. մի մատ Գ. մի թարթիչ Դ. մի հոնք Ե. մի վիզ
պատասխան՝
Բ. մի մատ
 

10.Ո՞ր նախադասությունը չունի ավելորդ բառ:
Ա. Շուշանը հնարավորինս չափով ջանք գործադրեց:
Բ. Այս շաբաթ զբաղված եմ, ուստի չենք հանդիպի:
Գ. Տանձենու ծառը ծաղկել է:
Դ. Երևանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը:
Ե. Ուսուցչուհին բազմիցս անգամ հիշեցրեց առաջադրանքի մասին:

11.. Տրված անուններից որո՞նք կարող են հասարակ գոյական լինել:
Պարգև, Շանթ, Վարդ, Տարոն, Շուշան, Գոռ, Անի, Արարատ, Հասմիկ, Արփի, Նահապետ, Սասուն, Հայրապետ, ՄասիսՆվեր,

12. Ո՞ր բառերում ք-ն ածանց չէ:
Վաճառք, միտք, ելք ,սլաք, ոտք,  աչք, հավաք, հանք, բերքքաղաքձեռք,  ։