Թթվածին, քիմիական տարր և պարզ նյութ 

Թթվածինը երկրագնդի վրա ամենատարածված տարրն է: Երկրակեղևում այդ տարրի զանգվածային բաժինը 47,2 % է: Բնության մեջ թթվածին տարրը հանդիպում է  երեք կայուն իզոտոպների ձևով`  016(99,8%),  017և0:18 

Թթվածին տարրի բնութագիրը`Հայերեն անվանումԼատիներեն անվանումՔիմիական նշանՔիմիական
 նշանի արտասանություն
Հարաբերական ատոմային զանգված (Ar)

Օքսիդացման աստիճանը

միացություններումԹթվածինOxygenium      Օ        Օ15,999416Հիմնականում՝ −2,պերօքսիդներում՝ −1,ֆտորի հետ միացություններում՝
+1 և +2

Թթվածինը պարբերական համակարգում գտնվում է երկրորդ պարբերության Vlխմբի գլխավոր ենթախմբում: Կարգաթիվը  8 է, միջուկի լիցքը՝ +8: Թթվածնի ատոմում առկա 8  էլեկտրոնները ըստ էներգիական մակարդակների բաշխված են հետևյալ կերպ՝ առաջին մակարդակում` 2էլեկտրոն, իսկ երկրորդում (արտաքին)` 6:  6 էլեկտրոններից միայն երկուսը զույգված չեն: Ատոմին չի բավականացնում ընդամենը 2 էլեկտրոն մինչև կայուն օկտետի առաջացումը: 

Թթվածինը  միացություններում երկվալենտ է:

th.jpg

          Թթվածնի ատոմի կառուցվածքը

Թթվածին պարզ նյութի բնութագիրը`

Թթվածինն ազատ վիճակում առաջացնում է երկու պարզ նյութ` երկթթվածին կամ պարզապես թթվածին՝ Օ2, և եռթթվածին կամ օզոն՝  Օ3:

th (3).jpg
th (1).jpg

 Թթվածնի մոլեկուլի մոդել       Օզոնի մոլեկուլի մոդել

Թթվածին պարզ նյութի մոլեկուլի  գրաֆիկական բանաձևն է՝  O=O: Մոլեկուլում կապն ատոմների միջև կրկնակի է, կովալենտային ոչ բևեռային

Հարաբերական մոլեկուլային զանգվածը՝ Mr (Օ2) =32

Մոլային զանգվածը՝ M(Օ2) =32 գ/մոլ: 

Մոլային ծավալը նորմալ պայմաններում՝ Vm=22,4 լ/մոլ է:

Թթվածին պարզ նյութը կազմում է օդի 1/5 մասը  կամ ծավալի 21  տոկոսը: Օդի թթվածինը հիմնականում ծախսվում է նյութերի այրման, օքսիդացման, օրգանական նյութերի նեխման և կենդանի օրգանիզմների շնչառության վրա: Սակայն, ծախսված թթվածինը վերականգնվում է լուսասինթեզով:

Դասարանական աշխատանք

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին.

ա)Ո՞րն է թթվածին տարրի քիմիական նշանը։
Թթվածնի քիմիական նշանը O:


բ)Որքան է թթվածնի հարաբերական ատոմային և մոլային զանգվածը։

Ar=16
M(O2)=32


գ)Ո՞րն է թթվածին տարրի կարգաթիվը:
Թթվածնի կարգաթիվը 8:


դ)Քանի՞ էլեկտրոն է առկա թթվածնի ատոմի էներգիական մակարդակում։
Էներգիական մակարդակների թիվը հավասար է պարբերության համարին ՝

2․Հիմնականում ի՞նչ գործընթացներով է պայմանավորված թթվածնի ծախսը բնության մեջ, և ո՞ր երևույթով է այն վերականգնվում։
Օդի թթվածինը հիմնականում ծախսվում է նյութերի այրման, օքսիդացման, օրգանական նյութերի նեխման և կենդանի օրգանիզմի շնչառության:

3․Գազային խառնուրդը պարունակում է 2,5 մոլ թթվածին և 3 մոլ օզոն: Որքա՞ն է այդ խառնուրդի զանգվածը (գ):