Մթնոլորտային ճնշում

Դաս 27.  (25.04 — 29.04)

§39. Մթնոլորտային ճնշում:

§40. Մթնոլորտային ճնշման չափումը: Տորիչելիի փորձ:             

§41. Ծանրաչափ: Անհեղուկ ծանրաչափ:    

Քննարկվող հարցեր՝

1.Ինչպե՞ս կարելի է ապացուցել օդի առկայությունը մեր շրջապատում:
Օդի առկայությունը մեր շրջապատում կարելի է ապացուցել փորձերի միջոցով:Օրինակ՝ եթե արագ շրժվող մեքենայից դուրս հանենք ձեռքը, ապա կզգանք, որ ավտոմեքենայի վրա հակառակ ազդում է մեկ այլ ուժ, դա օդի ազդեցությունն է ձեռքի վրա:

2.Ի՞նչ է մթնոլորտը:
Մթնոլորտը՝ երկրագունդը շրջապատող օդային թաղանթն է:

3.Ի՞նչ գազերից է հիմնականում բաղկացած մթնոլորտը: 
Մթնոլորտը գազերի մեխանիկական խառնուրդ է, որը բաղկացած է ազոտից(78%) և թթվածնից(21%):

4.Ինչո՞ւ մթնոլորտի մասնիկները չեն հեռանում Երկրից դեպի տիեզերք:
Մթնոլորտի մասնիկները չեն հեռանում երկրից դեպի տիեզերք, քանի որ օդի մասնիկները ներքև է քաշում երկրի ձքողության ուժը:

5.Ինչո՞ւ մթնոլորտի մասնիկները չեն կուտակվում Երկրի մակերևույթին։

6.Ինչու է օդը ճնշում գործադրում մարմինների վրա:
Ձգվելով Երկրից՝օդը ճնշում է գործադրում շրջապատի մարմիների վրա։ Մարմիների վրա մթնոլորտի գործադրած ճնշումն անվանում են մթնոլորտային ճնշում։

7.Ինչն են անվանում մթնոլորտային ճնշում:
Երկրագնդի մթնոլորտի կողմից նրանում գտնվող մարմինների վրա գործադրվող ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։

8.Ինչու է ջուրը խողովակում  բարձրանում  մխոցի հետևից:
Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մխոցի ազատած ծավալը մթնոլորտային ճնշման հետևանքով իսկույն լցվում է ջրով։

9.Բացատրել Տորիչելիի փորձը:

10. Ինչ կառուցվածք ունի սնդիկային ծանրաչափը:
Սննդիկային ճանրաչափը՝ խողովակին ամրացված մի քանոն է, որով չափվում է սնդիկի սյան երկարությունը խողովակում:

11. Ի՞նչ կառուցվածք ունի անհեղուկ ծանրաչափը:
Սարքի հիմնական մասը մետաղե առաձգական տուփիկն է, որից օդը հանված է:Առաձգական տոփիկի կափարիչը պահվում է զսպանակով, որպեսզի մթնոլործային ճնշման տակ այն չճզմվի:Մթնոլորտային ճնշումը մեծանալիս տուփիկը սեղմում է, իսկ փոքրանալիս ուռչում:

Հաղորդակից անոթներ

Դաս 29.  (17.04-21.04)

§38. Հաղորդակից անոթներ: Հաղորդակից անոթներում հեղուկների հավասարակշռության պայմանը:

1.Ո՞ր անոթներն են անվանում հաղորդակից անոթներ:
Հաղորթակից անոթներ կոչվում են այն անոթները, որոնք ստորին մասերով միացած են իրար։

2․ Ինչպե՞ս է կանգնում հեղուկը հաղորդակից անոթներում հավասարակշռությունը հաստատելուց հետո։
Երբ հաղորթակից անոթներում տարբեր խտությամբ հեղուկներ են լցված, ապա հավասարակշռության ժամանակ նրանց մակարդակները էլ նույնը չեն։

3․ Ինչպե՞ս է հնչում հաղորդակից անոթների օրենքը։
Հաղորդակից անոթներում համասեռ հեղուկի ազատ մակերևույթները գտնվում են նույն մակարդակի վրա։

4․ Ինչպե՞ս կարելի բացատրել հաղորդակից անոթների օրենքը։
Եթե հաղորդակից անոթներից մեկի մեջ լցնենք որևէ հեղուկ (օրինակ՝ ρ1  խտություն ունեցող ջուր), իսկ մյուսի մեջ` մի այլ հեղուկ (օրինակ՝ ρ2 խտություն ունեցող կերոսին), ապա այդ հեղուկների մակարդակները տարբեր կլինեն։

images (2).jpg

Սակայն, քանի որ այս դեպքում էլ հեղուկները հանգստի վիճակում են, ապա առաջվա նման կարելի է պնդել, որ հեղուկների աջ և ձախ սյուների կողմից առաջացրած ճնշումները (օրինակ՝ նկարում կետագծով նշված մակարդակի վրա) հավասար են՝ ρ1=ρ2

5․Ինչպե՞ս է աշխատում ջրաչափը։
Ջրաչափն աշխատում է հիմնված հաղորթակից օրենքի վրա։

6․ Ինչպե՞ս է աշխատում շատրվանը։
Շատրվանային սարքը հիմնված է հաղորդակցվող անոթների սկզբունքի վրա։ Ցանկացած ձևի և կտրվածքի հաղորդակցվող անոթներում միատարր հեղուկի մակերեսները տեղադրվում են նույն մակարդակի վրա, ջուրը հավաքվում է շատրվանի ավազանի վերևում գտնվող տարայի մեջ։ Այս դեպքում շատրվանի ելքի վրա ջրի ճնշումը հավասար կլինի ջրի բարձրությունների տարբերությանը: Ըստ այդմ, որքան մեծ է այդ բարձունքների տարբերությունը, այնքան ավելի ուժեղ է ճնշումը և այնքան բարձր է շատրվանի շիթը: Շատրվանի ելքի տրամագիծը նույնպես ազդում է ցայտաղբյուրի բարձրության վրա: Որքան փոքր է, այնքան բարձր է ցայտաղբյուրը:

7․ Ի՞նչ մակարդակներով է կանգնում հեղումկը հաղորդակից անոթներում, եթե նրանց մեջ լցնում են տարբեր հեղուկներ։ Դուրս բերեք համապատասխան բանաձևը։

Մեխանիզմի օգտակար գործողության գործակից

Դաս 26.  (20.03-24.03)

         §30. Մեխանիզմի օգտակար    գործողության գործակից:

          Քննարկվող հարցեր՝

1. Ո՞ր աշխատանքն է կոչվում օգտակար:
Այն աշխատանքը, որի կատարման համար ստեղծված է մեխանիզմը կամ մեքենան, կոչվում է օգտակար աշխատանք (Aօգ):

2. Ո՞ր աշխատանքն է կոչվում լրիվ կամ ծախսված:
Մեխանիզմի օգտագործմամբ նպատակին հասնելու համար կատարված ամբողջ աշխատանքը կոչվում է լրիվ աշխատանք — (Aլր):

3. Ինչո՞ւ լրիվ աշխատանքը միշտ մեծ է օգտակար աշխատանքից:
Օգտակար աշխատանքը միշտ լրիվ աշխատանքի որոշ մասն է, որը մարդը կատարում է մեխանիզմների միջոցով։

4. Ո՞ր մեծությունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից:
Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե օգտակար աշխատանքը ծախսված աշխատանքի որ մասն է կազմում, կոչվում է մեխանիզմի օգտակար գործողության գործակից (կրճատ՝ ՕԳԳ)։

5. Հնարավո՞ր է, որ ՕԳԳ-ն հավասար կամ մեծ լինի 100% -ից:

6. Ձևակերպեք մեխանիկայի  «ոսկի կանոնը»:
Այսպիսով, մեխանիզմի օգնությամբ քանի անգամ շահում ենք ուժի մեջ, նույնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ և հակառակը:

Այս պնդումը կոչվում է մեխանիկայի «ոսկե կանոն»։

Ճախարակ

Դաս 25.  (13.03-17.03)

§29. Ճախարակ:

Քննարկվող հարցեր՝

1. Ինչ է ճախարակը:
Ճախարակը շրջագծով փորակ ունեցող փոքրիկ անիվ է, որը պտտվում է գոտեկապի մեջ ամրացված առանցքի շուրջը:

2. Ճախարակի ինչ տեսակներ գիտեք:
Ճախարակի տեսակներից են՝ շարժական ճախարակներ, նշարժ ճախարակ և բազմաճախարակ:

3. Որ ճախարակն է կոչվում անշարժ:
Անշարժ ճախարակ է կոչվում՝ երբ բեռը բարձրացնելիս ճախարակի առանցքը մնում է անշարժ։

4. Որ ճախարակն է կոչվում շարժական;
Բեռի շարժման ժամանակ շաչժվում է նաև ճախարակը, ուստի այն կոչվում է շարժական ճախարակ:

5. Ինչ նպատակով է օգտագործվում անշարժ ճախարակը:
Այդպիսի ճախարակները կիրառվում են միայն ուժի ազդման ուղղությունը փոխելու համար։

6. Ինչ նպատակով է օգտագործվում շարժական ճախարակը: Այն օգտագործելիս որքան ենք շահում ուժի մեջ:

Այս ճախարակը թույլ է տալիս որոշակի ուժով դրանից երկու անգամ ավելի մեծ ուժ հավասարակշռել։

7.Ինչ  է  բազմաճախարակը: Այն օգտագործելիս որքան ենք շահում ուժի մեջ:

Ուժի մեջ ավելի մեծ շահում ստանալու համար օգտագործում են բաղմաճախարակը, որն անշարժ և շարժական ճանապարհների համակցութուն է: Երեք անշարժ և շարժական ճախարակներով բազմաճախարակը տալիս է վեցապատիկ շահում ուժի մեջ:

8. Ցույց տվեք ուժի կիրառման կետը, լծակի հենման կետը և ուժերի բազուկները:

Պատրաստել և ներկայացնել ուսումնական նյութ՝

Հին ժամանակներում շատ պարզ մեխանիզմներ օգտագործվել են ոչ միայն կենցաղում այլև ռազմական նպատակներով։ Պատրաստել տեսանյութ կամ պատումի տեսքով ուսումնական նյութ, պրեզենտացիա այս թեմայի վերաբերյալ հետևյալ վերնագրով՝

«Պարզ մեխանիզմները կենցաղում և ռազմական նպատակներով» կամ «Տվեք ինձ հենման կետ, և ես կշրջեմ աշխարհը» վերնագրով։

Դիտեք հետևյալ տեսանյութերը՝

Պարզ մեխանիզմներ: Լծակ: Լծակի կանոնը: Թեք հարթություն:

Դաս 25.  (06.03-10.03)

§27. Պարզ մեխանիզմներ: Լծակ: Լծակի կանոնը: Թեք հարթություն:

§28. Լաբորատոր աշխատանք 4: Լծակի հավասարակշռության պայմանի ուսումնասիրումը:(էջ 91- 95)

Քննարկվող հարցեր՝

1․ Որոնք են պարզ մեխանիզմները: Ինչ պարզ մեխանիզմներ գիտեք:
Մարդկային ուժը մեծացնող սարքերը կոչվում են՝ պարզ մեխանիզմներ։

2․ Ինչ նպատակով են օգտագործվում պարզ մեխանիզմները:
Մեխանիզմներն օգտագործվում են մարդկանց գործը հեշտացնելու համար։

3․ Ինչ է լծակը:
Լծակը անշարժ հենարանի շուրջը պտտվելու հնարավորություն ունեցող պինդ մարմին է, այն պարզագույն մեխանիզմ է, որը հնարավորություն է տալիս փոքր ուժով հավասարակշռել մեծ ուժին կամ, ինչպես ասում են, ուժի մեջ շահում ստանալ:

4․ Ինչն են անվանում ուժի բազուկ:
Ուժի բազուկ կոչվում է՝ հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը:

5․ Ինչպես կորոշեք ուժի բազուկը:
Ուժի բազուկը գտնելու համար պետք է՝
Հենման կետից ուղղահայաց իջեցնել ուժի ազդման գծին: Այդ ուղղահայացի երկարությունն էլ համարվում է տվյալ ուժի բազուկը:

6․ Ինչպիսի ազդեցություն են գործում ուժերը լծակի վրա:
Եթե լծակի վրա ազդող  ուժերի բազուկները երկու կողմից հավասար են, ապա լծակը կգտնվի հավասարակշռության մեջ:

7․ Որն է լծակի հավասարաակշռության պայմանը:
Լծակը գտնվում է հավասարակշռության մեջ, եթե նրա վրա ազդող ուժերի մոդուլները հակադարձ համեմատական են այդ ուժերի բազուկներին:

8․ Չափահասն ու երեխան պետք է անցնեն գետակի վրայով՝ մեկը՝ աջ ափից ձախ, մյուսը՝ հակառակ ուղղությամբ: Երկու ափերին էլ կա մեկական տախտակ, որոնցից յուրաքանչյուրը մի փոքր կարճ է գետակի լայնությունից:

Ինչպե՞ս կանցնեն գետակը չափահասն ու երեխան:
Չափահասն ու երեխան գետն անցնելու համար պետք է երկու տախտակներն էլ դնեն իրար վրա։ Եվ միայն այդպես նրանք կկարողանան անցնել գետը։

9․ Օգտվելով նկարից՝  բացատրեք մկրատի  գործողությունը, որպես լծակ:Բացատրեք, թե ինչու մետաղաթերթ կտրելու  մկրատ և ակցան օգտագործելիս շահում ենք ուժի մեջ:
Այս նկարում՝ լծակի հենման առանցքը պտուտակն է, որը երկու հատվածները իրար է միացնում: Ուժերից մեկը՝ մկրատը սեղմող մատների ուժն է, իսկ մյուսը՝ լծակի վրա կտրվող նյութի դիմադրության ուժը: Այսպիսով՝ բեռն ու ճիգը կիրառված են հենարանի տարբեր կողմերում և լծակի վրա ազդում են նույն ուղղությամբ:

10․ Բերեք կենցաղում, տեխնիկայում և բնության մեջ լծակի կիրառման այլ օրինակներ:

Դիտեք տեսանյութերը՝

https://www.youtube.com/watch?v=lueqE0lxLychttps://www.youtube.com/watch?v=g3-7bQWeL50&list=PLDgBqvuGQEq3z1Iv0KtQRZT_0a2QEw_3f

Լծակի բնորոշ օրինակ է ՄԿՐԱՏԸ։

Այս լծակի հենման առանցքն այն պտուտակն է, որն իրար է միացնում մկրատի երկու կեսերը; Ուժերից մեկը մկրատը սեղմող մատների ուժն է, իսկ մյուսը՝ լծակի վրա կտրվող նյութի հակազդեցության ուժը։ Տարբեր նյութեր կտրելու համար նախատեսված մկրատներն ունեն տարբեր կառուցվածք։

Շփման ուժ

Դաս.23. (20.02 — 24.02).

Պատասխանել և բլոգում ներկայացնել հետևյալ հարցերի պատասխանները՝

§22. Շփման ուժ: 

§23. Շփման ուժի դերը բնության մեջ, տեխնիկայում և կենցաղում: 

§24.  Մի ուղղով ուղղված ուժերի գումարումը: (Ֆիզիկա 7 դասագիրք՝ էջ 75- 81):

Սահնակները, գլորվելով սարից և հասնելով հոիզոնական տեղամաս, անհավասար շարժվում են հորիզոնական ճանապարհով, նրանց արագությունը աստիճանաբար նվազում է, և որոշ ժամանակ անց կանգ են առնում։ Տղան, թափ հավաքելով, սահում է սառույցի վրա, բայց, որքան էլ սառույցը հարթ լինի, տղան, այնուամենայնիվ, կանգ է առնում։ Հեծանիվը նույնպես կանգ է առնում, երբ հեծանվորդը դադարում է ոտնակով քայլել: Մենք գիտենք, որ շարժման արագության ցանկացած փոփոխության (այս դեպքում՝ նվազման) պատճառը ուժն է։ Սա նշանակում է, որ դիտարկված օրինակներում յուրաքանչյուր շարժվող մարմնի վրա ուժ է գործել:

Պատասխանել հետևյալ հարցերին՝ 

1․ Ի՛նչ տեսակի շփման ուժ է առաջնում ա/ քայլելիս; բ/ փայտի կտորը գետնից վերցնելիս; գ/ սահնակով սարից սահելիս; դ/ անիվը գետնին գլորելիս;

ա/ քայլելիս-դադարի շփման ուժ
բ/Փայտի կտորը գետնից վերցնելիս
գ/սահնակով սարից սահելիս-սահքի շփման ուժ
դ/ անիվը գետնին գլորելիս-գլորման շփման ուժ

2. Բլուրից դահուկներով իջնելիս ո՞ր դեպքում եք ավելի հեռու սահում՝ երբ բլուրի ձյունը լավ է «հարթեցված, ամրացված, կպցրած է բլուրին», թե՞ երբ այն ծածկված է նոր տեղացած չամրացված ձյունով: Ինչո՞ւ։
Երբ ձյունը հարթեցված, ամրացված, կպցրած լինի բլուրին ապա ավելի հեռու կսահենք։

3․ Լեռան վրայից դահուկներով ցած իջնելուց հետո ո՞ր դեպքում ավելի արագ կանգ կառնի լեռնադահուկորդը՝ անցնելով փափուկ ձյան միջով, թե սառցապատ, ռցակալած ճանապարհով:
Լեռան վրայից դահուկներով ցած իջնելուց լեռնադահուկորդը ավելի արագ կանգ կառնի երբ անցնի փափուկ ձյան միջով։

4․ Եթե ​​պտուտակին օճառ քսենք, այն ավելի հեշտությամբ կարելի է մտցնել, պտուտակել փայտի մեջ։ Ինչո՞ւ։
Այո, պատճառն այն է, որ օճառի և պտուտակի մեջ շփման ուժը փոքր է։

5․ Որտե՞ղ է գետի հոսքն ավելի արագ՝ մակերևութի՞ն, թե՞ հատակին:Գետի ափամերձ վայրերում, թե՞ մեջտեղում։ Բացատրություն տվեք։
Գետի հոսքն ավելի արագ է մակերևութին, քանի որ հատակի շփման ուժն ավելի մեծ է։

6․ Սեղանի վրա հորիզոնական ուղղությամբ 10Ն ուժ ազդելիս այն տեղից չի շարժվում։ Որքա”ն է այդ դեպքում սեղանի և հատակի միջև շփման ուժը։
Սեղանի ուժը 10Ն է

7․ Ինչու կավիճը գրատախտակին հետք է թողնում։

8․ Ի”նչ ամենափոքր ուժ պետք է գործադրել 1կգ զանգվածով փայտե չորսուն հորիզոնական սեղանի վրայով շարժելու համար, եթե դադարի շփման ուժի առավելագույն արժեքը չորսուի կշռի 0,5 մասն է։ 

Դիտել տեսանյութը՝ Շփան ուժ; Ինչու է կանգ առնում ինքնագլորը…?

.Մարմինների փոխազդեցությունը, Մարմնի զանգված


Լուծել խնդիրները՝

1.Օգտագործելով բաժակ, կշեռք և կշռաքարեր՝ .ինչպե՞ս կարելի է  որոշել, թե որն է ավելի մեծ ջրի, թե կաթի խտությունը?

2.Պղնձի դետալը տաքացրեցին։ Փոխվեցին արդյոք այդ դեպքում դետալի զանգվածը, ծավալը և խտությունը: Պատասխանը հիմնավորե՛ք.

3.Ջուրն առավելագույն խտությունն ունի 4 ° C-ում: Ինչպե՞ս են փոխվում ջրի զանգվածը, ծավալը և խտությունը, երբ այն սառչում է 4-ից մինչև 0 ° C:

4.Փակ գլանում գտնվող գազը սեղմում են: Փոխվու՞մ է արդյոք այդ դեպքում  գազի մոլեկուլների զանգվածը, գլանում եղած գազի զանգվածը: Արդյո՞ք բալոնում գազի խտությունը փոխվում է?

5. 59գ զանգվածով կարտոֆիլն ունի 50սմ3 ծավալ: Որոշեցեք կարտոֆիլի խտությունն ու այն արտահայտեք կգ/մ3-ով:

6.125 սմ3 ծավալով թուջե գունդն ունի 800 գ զանգված: Արդյոք այս գունդը հոծ է, թե՞ խոռոչ ունի:

7. 461,5 գ զանգվածով մետաղի կտորը 65 սմ3 ծավալ ունի։ Ի՞նչ մետաղ  է դա:

8. 1լ ծավալով արևածաղկի ձեթն ունի 920 գ զանգված։Գտե՛ք ձեթի խտությունը։ Արտահայտեք այն կիլոգրամներով մեկ խորանարդ մետրի համար (կգ/մ3):

9. Պղնձե կշռաքարի զանգվածը 0,5կգ է: Ինչ զանգված կունենա նույն ծավալով երկաթե կշռաքարը:

10.Պահածոյի տուփերի պատրաստման համար օգտագործվող թիթեղը պատում են անագի բարակ շերտով. թիթեղի 200սմ3 մակերեսի համար ծախսվում է 0, 45 գ անագ: Ինչ ահստություն ունի անագի շերտը:

11.Վերելակի բեռնատարողությունը 3տ է: Քանի երկաթե թիթեղ կարելի է բարձրացնել վերելակով, եթե յուրաքանչյուր թիթեղի երկարությունը 3մ է, լայնությունը 60սմ, իսկ հաստություը 4մմ:

Նյութի խտություն

§14.Նյութի խտություն: Մարմնի զանգվածի և ծավալի հաշվումը

Քննարկվող հարցեր.

1.Ո՞ր մեծությունն է կոչվում նյութի խտություն:

Նյութի խտություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և ծավալի հարաբերությանը.

2.Ինչպե՞ս է որոշվում նյութի խտությունը:

Խտությունը = զանգված/ծավալ

3.Ի՞նչ միավորներով է արտահայտվում խտությունը:

1կգ/մ³ 1գ

4.Առաջին անոթի մեջ լցրել են ջուր, իսկ երկրորդի մեջ նույն զանգվածով անհայտ հեղուկ: Ո՞ր անոթի հեղուկի խտությունն է ավելի մեծ:

Նրանք հավասար են։

5.Կշեռքի մի նժարին դրված է կապարե չորսու, իսկ մյուսին՝ անագե: Ո՞ր նժարին է դրված կապարե չորսուն:
Կապարը դրված է ձախ նժարին։

6. Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի զանգվածը, եթե հայտնի են նրա ծավալը և նյութի խտությունը:
Պետք է խտությունը բազմապատկենք ծավալին։

7. Ինչպես կարելի է հաշվել մարմնի ծավալը, եթե հայտնի են նրա զանգվածը և նյութի խտությունը:
Պեռք է զանգվածը բաժանել խտությանը։

8.Հայտնի է, որ մետաղի կտորը տաքացնելիս ընդարձակվում է: Այդ դեպքում նշված որ մեծությունը չի փոխվում.
ա. ծավալը; բ. զանգվածը; գ. խտությունը:

Ինքնաստուգում(ֆիզիկա)

Ինքնաստուգում.

Հարցեր և խնդիրներ.

1.Որ շարժումն  են անվանում մեխանիկական շարժում:  
Շարժում են անվանում՝ ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում։

2. Որ շարժումն են անվանում  հավասարաչափ:
Հավասարաչափ է անվանվում՝ այն շարժումը որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ժանապարհներ։

3.Գրել հավասարաչափ շարժման արագության, ճանապարհի և ժամանակի բանաձևերը:
V=S\T
Արագությունը = Ճանապարհ\Ժամանակամիջոց
S=V . T
T=S\V
V=Արագություն
S=Ճանապարհ
T=Ժամանակամիջոց

4. Որ դեպքում կարելի է ֆուտբոլիստին համարել նյութական կետ.

ա. խլում է գնդակը հակառակորդից;  

բ. վիճում է մրցավարի հետ;

գ. բժիշկը նրան օգնություն է ցուցաբերում;

դ. խաղադաշտի կենտրոնից վազում է մինչև հակառակորդի դարպասը

5. Ո՞ր երևույթն է կոչվում իներցիա:
Իներցիա
է կոչվում՝ Այլ մարմինների ազդեցության բացակայությամբ մարմնի դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը պահպանելու երևույթը։

6. Բացատրեք՝ ինչո՞ւ բժշկական ջերմաչափում սնդիկի սյունն իջնում է, երբ այն թափ են տալիս:

Իներցիայով ջերմաչափի սնդիկը իջնում է։

7. Ո՞ր կողմ է թեքվում ուղևորը, երբ ավտոբուսը կտրուկ թեքում է իր շարժման ուղղությունը   (օրինակ՝ շրջադարձ է կատարում):

Եթե մեքենան թեքվում է դեպի աջ, ապա ուղևորը թեքվում է ձախ։

8.Գնացքը շարժվում է  18 կմ/ժ արագությամբ: Որքան է այդ արագությունը արտահայտված մ/վ -ով:
18*1000մ/3600վ =5մ/վ

9. Արագընթաց նավը, շարժվելով հավասարաչափ, 1 րոպեի ընթացքում լճում անցնումէ 1020մ ճանապարհ: Որքան է նավի արգությունը մ/վ- ով:

1ր=60վ
1020մ ։ 60վ=17մ\վ

10. Հեծանվորդը 2 ժամում անցավ որոշակի ճանապարհ՝ շարժվելով 2 մ/վ արագությամբ: Որքան ժամանակում նա կանցնի այդ հեռավորությունը՝ շարժվելով 3 մ/վ արագությամբ: 

t=2ժ=7200վ
v1=2մ/վ
v2=3մ/վ
s=?
t2=?
1)S= T * V
7200 * 2=14400մ/վ
2)t2=S/V2
14400:3=4800վ=1ժ 20 ր

Կրկնել հավասարաչափ  շարժման թեման

Դաս.12

Թեման՝     (31.10-04.11)

Կրկնել հավասարաչափ  շարժման թեման՝(Դաս.11): Լուծել հետևյալ խնդիրները՝

1)  20 կմ ճանապարհը գայլը վազում  է 30 րոպեում:

Որոշել գայլի արագությունը: 50կմ/ժամ

2) Ավտոմեքենան շարժվում է 72կմ/ժ արագությամբ:

Ինչ ճանապարհ կանցնի ավտոմեքենան 10 վ-ում: 72×1000։3600=20կմ/ժամ

3) Մարդը քայլում է ճանապարհով 3,6 կմ/ժ արագությամբ:

Ինչքան ժամանակում նա կանցնի 500մ հեռավորությունը: 3,6×1000։3600=1մ/վարկյան
1մ/վարկյան:500=0,002մ/վարկյան

4) Նապաստակը վազում է 60 կմ/ժ արագությամբ, որքան ժամանակում նա կանցնի 100 կմ-ը:

5) Կրիայի արագությունը 0,3 կմ/ժ է,

 արջինը՝ 60 կմ/ժ, իսկ հովազինը՝ 120 կմ/ժ:

 Նրանցից յուրաքանչյուրը որքան ժամանակում կանցնի 100 մ հեռավորությունը:

§11.Իներցիայի երևույթը:

§12.Մարմինների փոխազդեցությունը, (կատարել փորձ):

Լուծել խնդիրներ. Վ. Ի. Լուկաշիկ՝ 108; 112; 113; 116; 121:

Աշնանային լաբորատորիա…

Տնային փորձարարական առաջադրանքներ.

Սիրելի՛ սովորող. 

Դու արդեն որոշակի սկզբնական գիտելիքներ ունես ֆիզիկայից, փորձիր տանը ինքնուրույն կատարել հետևյալ փորձերը մեկնաբանել, համապատասխան եզրակացություններ անել և արդյունքնը տեղադրել բլոգում՝ փոքրիկ պատումի կամ տեսանյութի տեսքով:

Առաջադրանք 1. Վերցրեք որևէ գիրք, օգտագործելով քանոն չափեք այդ գրքի չափերը՝ երկարությունը, լայնությունը, փորձեք գտնել այդ գրքի էջի հաստությունը: Հաշվե՛ք էջի մակերեսը և արտահայտե՛ք այն քառակուսի դեցիմետրերով։ Կատարեք չափումներ, գրանցեք ձեր գործողությունները և չափման արդյունքը բլոգում:

Առաջադրանք 2.  Մեղուն A ծաղկից թռավ B ծաղկի վրա: Որոշեք մեղվի անցած

ճանապարհը, ըստ նրա շարժման հետագծի (AB գծի երկարությունը (նկ.): Ձեր տրամադրության տակ կա թել և դպրոցական քանոն։

Առաջադրանք 3. 

Որոշեք նկարում պատկերված հարթ տերևի մակերեսը: Բացատրեք, թե ինչպես կարելի է դա անել: Ի՞նչ եք օգտագործել դրա համար:

Առաջադրանք 4. 

Դիտարկենք բժշկական ջերմաչափ սարքը, որը նախատեսված է մարդու մարմնի ջերմաստիճանը չափելու համար: Որոշեք և գրանցեք ջերմաչափի սանդղակի բաժանման արժեքը, սարքի ջերմաստիժանի չափման վերին և ստորին սահմանները: Չափեք ձեր մարմնի ջերմաստիճանը: Անվանե՛ք այն ֆիզիկական երևույթը, որի վրա հիմնված է ջերմաչափի գործողությունը:

Առաջադրանք 5. 

Որոշեք ձեր ձեռքի ափի մակերեսը վանդակավոր տետրի թերթիկի միջոցով:

Առաջադրանք 6. Վերցրեք 2 լիտր տարողությամբ կաթսա, երեք լիտրանոց բանկա՝ ջրով լիքը  և թեյնիկ։ Ինչպե՞ս կարող եք դրանք օգտագործել թեյնիկի մեջ 1 լիտր ջուր լցնելու համար:

Առաջադրանք 7. Առաջարկեք պողպատե գնդիկի (կամ սեղանի թենիսի գնդակի) տրամագիծը չափելու եղանակ, եթե ունեք 1 մմ բաժանման արժեքով քանոն և փայտե խորանարդներ, որոնց եզրերը մեծ են գնդակի տրամագծից: Կատարեք գծանկար՝ բացատրելով, թե ինչպես կարելի է չափել: Արդյունքը տեղադրել բլոգում: