Ճապոնիա

Դասի հղումը

Ճապոնիայի բնակչությունը

Քարտեզի վրա նշել Ճապոնիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

  1. Բնութագրեք Ճապոնիայի աշխարհագրական դիրքը:

Ճապոնիան ծովային պետություն է, որի մեծ մասը գտնվում է Հոնսյու, Հոկայդո, Կյուսյու ու Սիկոկու կղզիների, իսկ մի փոքր մասն էլ՝ Ռյուկյու,

Օկինավա և այլ կղզեխմբերի վրա:

Ճապոնիան դեռևս տարածքային չլուծված հարցեր ունի հարևան պետու թյունների հետ և, մասնավորապես, Ռուսաստանից պահանջում է 1945թ.

ԽՍՀՄ-ի կողմից գրավված Հարավկուրիլյան կղզիներից չորսը:

Տարածքի չափով Ճապոնիան գերազանցում է եվրոպական պետու- թյուններից շատերին: Հյուսիսից հարավ գրեթե 3500 կմ ձգվածության պատճառով երկրի բնակլիմայական պայմանները բազմազան են:

Մակերևույթը: Երկրի տարածքի շուրջ 3/4-ը զբաղեցնում են երիտասարդ լեռները: Նախկինում, երբ Ճապոնիան թույլ զարգացած երկիր էր, լեռները խանգարում էին տարածքների միջև հաղորդակցության կազմակերպմանը, իսկ ժամանակակից հզոր Ճապոնիայում կառուցված մի շարք տրանս պորտային թունելների, կամուրջների և օդակայանների շնորհիվ հաղթա հարվել են տրանսպորտային հաղորդակցության դժվարությունները: Սակայն շարունակում է անլուծելի մնալ՝ երկրաշարժավտանգության հիմնախնդիրը: Գտնվելով աշխարհի երկրաշարժային ամենաակտիվ գոտում` Ճապոնիայում միջին հաշվով 70 տարին մեկ տեղի են ունենում ուժեղ և նույնիսկ կործանարար երկրաշարժեր: 

  1. Ի՞նչ դեր ունի Ճապոնիան հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում

Ներքին փոխադրումներում մեծ է երկաթուղային տրանսպորտի դերը Երկաթուղիները բարեկարգ են, մեծ մասը՝ էլեկտրիֆիկացված, իսկ գնացքները` արուգընթաց: Հոնսյու ու Հոկայդո կղզիների միջև երկաթուղային հաղորդակցությունն իրագործվում է Ցուգարու նեղուցի տակով կառուցված աշխարհում ամենաերկար (ավելի քան 53 կմ) «Սեյկան» թունելով:

Ճապոնիայի ավտոմոբիլային տրանսպորտը զարգացած է ամենուրեք: Ավտոճանապարհային ցանցը խիտ է, ընդհանուր երկարությունը` 1,1 մլն կմ որի 75 % բարեկարգ մայրուղիներ են: Կառուցված են բազմաթիվ կամուրջներ, այդ թվում՝ աշխարհի ամենաերկար (4 կմ) կախովի կամուրջը՝ «Ակաշի Կայկյան», որը Հոնսյու կղզու Ակաշի քաղաքը կապում է Ավայի կղզու հետ, իսկ վերջինս էլ կապված է Սիկոկու կղզու հետ:

Զարգացած է օդային տրանսպորտը, որը կապ է հաստատում աշխարհի գրեթե բոլոր երկրների հետ: Երկրում կա 164 օդանավակայան, որոնց մի մասը միջազգային խոշոր ու գերխոշոր օդանավակայաններ են: Օդային խոշոր հանգույց է, Տոկիոն: Ցամաքային տարածքի սղության պատճառով ծովում կառուցված է արհեստական կղզի, որի վրա` «Կանսայ» միջազգային օդակայանը: Կառուցվում է ևս մեկը՝ ավելի երկար թռիչքուղիով: Դրանք ցամաքին միացած են կամրջով և թունելով:

  1. Որո՞նք են Ճապոնիայի զարգացման նախադրյալները:

Ճապոնիայի զարգացման հիմնական նախադրյալներն են երկաթուղային տրանսպորտը, օդային տրանսպորտը;

  1. Որո՞նք են Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղերը:

Տնտեսության կառուցվածքը վկայում է երկրի զարգացման շատ բարձր` հետարդյունաբերական փուլի մասին:

Գյուղատնտեսության տեսակարար կշիռը շատ փոքր է: Այդ ոլորտը հովանավորվում է պետության կողմից աչքի է ընկնում բարձր արտադրողականությամբ:

Տնտեսության կարևոր ճյուղն արդյունաբերությունն է, որը մեծ կախում ունի հումքի ու վառելիքի ներկրումից ու առանձնանում է առաջավոր տեխնո- լոգիաների կիրառմամբ, արտադրական բարձր մշակույթով, արտադրանքի ցածր ինքնարժեքով: Ճապոնական ապրանքներն իրենց բարձր մրցունա կության շնորհիվ աշխարհում մեծ պահանջարկ ունեն:

Երկրի արդյունաբերությունը բազմաճյուղ է: Բարձր զարգացած ճյուղ է էներգետիկական արդյունաբերությունը, որն օգտագործում է երկրի ածխի գետերի ջրաէներգետիկական պաշարները և ներկրվող նավթը, հեղուկացված գազը և ուրանը: 

Սև մետաղաձուլությունը հենվում է հիմնականում ներկրվող հումքի վրա: Պողպատի ձուլմամբ Ճապոնիան աշ խարհում երկրորդն է: Ամենաառաջավոր տեխնոլոգիաներով աշխատող ձեռնար կությունները տեղաբաշխված են Կյուսյու կղզու հյուսիսում և Հոնսյու կղզում՝ Տոկիո, Յոկոհամա, Օսակա և Կոբե քաղաքներում, խոշորագույն ձեռնարկու թյունը գտնվում է Հոկայդո կղզում` Մուրորան քաղաքում:

Պողպոտաձուլական գործարան Կիմիցույում (Հոնսյու կղզի)

Գունավոր մետաղաձուլության ճյուղերից աչքի է ընկնում՝ ալյումինի, պղնձի ու ցինկի ձուլումը: Այդ մետաղների ձուլարանները մեծ մասամբ տեղաբաշխված են մետաղների խտանյութի ներկրման նավահանգիստներում: Մեքենաշինությունը՝ երկրի արդյունաբերության առաջատար ճյուղն է, որն ապահովում է ամբողջ արդյունաբերական արտադրանքի արժեքի և Ճապոնիայի արտահանության շուրջ 2/3-ը: Մեքենաշինության ճյուղային կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ ունեն տրանսպորտային, ռադիո- էլեկտրոնային, էլեկտրատեխնիկական ու ծանր մեքենաշինությունը, ինչ պես նաև հաստոցաշինությունը:

Առանձնապես զարգացած է նավաշինությունը, որով մի քանի տասնամյակ է, ինչ Ճապոնիան աշխարհում առաջինն է` համաշխարհային արտադրանքի շուրջ կեսը մատակարարելով: 

Թեթև արդյունաբերությունը երկրի արդյունաբերության հնագույն ճյուղն է, որը մինչ պատերազմն արտադրանքի ծավալով առաջինն էր: Այդ ճյուղի մասնաբաժինը մոտավորապես հավասար է քիմիական արդյունաբերությանը: Թեթև արդյունաբերության առաջատար ճյուղը տեքստիլն է: Ներկայումս գերակշռում են քիմիական մանրաթելերից արտադրվող գործվածքները: Տեքստիլ արդյունաբերությունը թեպետ լայն տարածում ունի, սակայն առավել խոշոր կենտրոններն են Տոկիո, Յոկոհաման, Կիոտոն և Օսական

Սննդի արդյունաբերությունը տարածված է ամենուրեք: Կարևորագույն ենթաճյուղերն են ձկան պահածոների, շաքարի և ալրաղաց արտադրու թյունները:

Գյուղատնտեսությունն առանձնապես զարգացել է Երկրորդ աշխար համարտից հետո ու ներկայումս բավարարում է երկրի պարենի 2/3-ը: Ճյուղի կառուցվածքում խիստ մեծ է բուսաբուծության տեսակարար կշիռը: Մշակվող հողատարածությունը համեմատաբար փոքր է` երկրի տարածքի մոտ 13%-ը: Բայց երկրի հարավի տարածքի մեծ մասում տարվա ընթացքում ստացվում է 2-3 բերք: Բուսաբուծության գլխավոր ենթաճյուղը բրնձի մշակությունն է, որի համախառն բերքը բավարարում է Ճապոնիայի բնակչության պահանջարկը, իսկ երբեմն նույնիսկ ավելցուկ է առաջանում: Բրնձի ցանքերն զբաղեցնում են երկրի մշակվող հողերի 40%-ը: Բրինձ գլխավորապես մշակում են ոռոգվող հողերի վրա: Համեմատաբար զարգացած է նաև բանջարաբուծությունը Բանջարեղենը ճապոնացիների սննդաբաժնի պարտադիր բաղադրիչն է

Տեխնիկական մշակաբույսերից՝ տարածված են շաքարի ճակնդեղը, ծխախոտը, սոյան: Շատ են աճեցնում նաև թեյ: Զգալի են թթենու տնկարկները, քանի որ թթենու տերևներն օգտագործվում են շերա մապահության նպատակով:

Ադրբեջան

Դասի հղումը 

  1. Բնութագրեք Ադրբեջանի աշխարհագրական դիրքը:

Ադրբեջանը լեռնային երկիր է: Նրա հյուսիսում Մեծ Կովկասի լեռներն են, հարավում` Փոքր Կովկասի: Ծայր հարավ արևելքում ձգվում են Թալիշի լեռները: Լեռների միջև ընկած են Կուր-Արաքսյան և Լենքորանի դաշտա վայրերը: Նախիջևանի հյուսիսում Զանգեզուրի լեռներն են, որոնց ստորոտից մինչև Արաքս տարածվում է Նախիջևանի ընդարձակ հարթավայրը, որը Արարատյան դաշտի շարունակությունն է:

Լեռնային շրջաններում՝ հաճախակի են երկրաշարժերը: Կասպից ծովի մակարդակի բարձրացման պատճառով աստիճանաբար ջրածածկ է լինում Կուր-Արաքսյան դաշտավայրի ցածրադիր հատվածը:Ադրբեջանն ամբողջությամբ գտնվում է, մերձարևադարձային գոտու — հյուսիսային մասում: Աչքի է ընկնում արևոտ, չոր կլիմայով: Դա բնորոշ է հատկապես Կուր-Արաքսյան դաշտավայրին։ Այստեղ տիրապետում են կիսա

  1. Ի՞նչ դեր ունի Ադրբեջանը հվ-արմ Ասիայում:

Ադրբեջանը տարբեր երկրների համար՝

  • Մատակարարում է նավթ և գազ։
  • Ադրբեջանը արտահանում բամբակի մանրաթել, պարենամթերք, մեքանասարքավորումներ:
  • Ադրբեջանը ունի մի շարք տրանսպորտային կապեր մացած պետությունների հետ։

  1. Որո՞նք են Ադրբեջանի զարգացման նախադրյալները:

Ադրբեջանի զարգացման նախադրայալներն են

  • Օգտակար հանածոները` նավթը, արդյունաբերությունը, բնական գազը, գյուղատնտեսությունը։
  • Նաև զարգացման նախադրյալններ են համարվում բնական ռեսուրսները, առևտրային կապերն երկրների հետ, Կասպից ծովը, Կուր և Արաքս գետերը։

Գերմանիա

  1. Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:
    Գերմանիայի աշխարհագրական դիրքի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է Եվրոպայի կենտրոնում, ինչպես ասում են՝ վերջինիս <<սրտում>>։ Դրա հետևանքով էլ այստեղ են հատվում, մի կողմից, Եվրոպայի արևմտյան ու արևելյան, մյուս կողմից՝ Միջերկաճովյան և Սկանդինավյան շրջանները միմյանց կապող ցամաքային, ջրային, օդային և խողովակաշարային կարևոր ուղղինրեը։
  1. Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները:
    Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալներ են բնական ռեսուրսները, արտաքին տնտեսական կապերը և բերի հողերը:
  1. Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում:
    Գերմանիան Արևմտյան Եվրոպայի տնտեսապես ամենահզոր և բնակչության թվով ամենամեծ պետությունն է, <<Մեծ ութնյակի>> երկրներից մեկը։ Մեծ է նրա ազդեթությունը ոչ միայն Եվրոպայի, այլ նաև համաշխարհային տնտեսության և աշխարհաքաղաքականության վրա։
  2. Ուրվագծային քարտեզի վրա նշել Գերմանիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:

Ֆրանսիա

  1. Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը: 
  • Ֆրանսիան գտնվում է Եվրոպայի ծայր արևմուտքում և ունի շատ հարմար աշխարհակգրական դիրք։
  • Ֆրանսիան ունի հարմար հարևանային դիրք, նրա բոլորի հարևանները Եվրամիության անդամ զարգացած երկրներ են։
  • Ֆրանսիայի ծովային սահմանները երկու անգամ ավելի երկար են, քան ցամաքայինը։
  • Ատլանտյան օվկիանոսի և նրա մասը կազմող Միրջերկրական ծովի հետ սահմանակցումը հնարավորություն է տալիս ակտիվ մասնակցություն ունենալ համաշխարհային ծովային առևտրին։
  • Ֆրանսիայով են անցնում Միջերկրական ծովից դեպի Հյուսիսային ծով և Իսպանիայից դեպի Իտալիա ու Եվրոպայի այլ երկրներ անցնող կարևոր ճանապարհները։
  1. Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները
    Ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալներն են՝
  • Հարմար տնտեսաշխարհագրական դիրքը
  • մակերևույթի համեմատաբար հարթ բնույթը
  • բարենպաստ կլիմայական պայմանները
  • տարբեր բնական ռեսուրսների (հողային, ջրային, մետաղային) առկայությունը
  1. Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:
  • Ֆրանսիան Եվրոպայի և աշխարհիր քաղաքական, տնտեսական և մշակությաին կյանքում մեծ դերակատարում ունեցող երկրներից է։
  • Ֆրանսիան զբախեցրած տարածքով (Ուկրաինայից հետո) և բնակչության թվով (Գերմանիայից հետո) Եվրոպայի երկրորդ երկիրն է։
  • Ֆրանսիան ժողովրդական և մարդասիրական մեծ ավանդույթներ ունեցող երկիր է և Հայաստանի Հանրապետության բարեկամը։
  • Այն Եվրոպայի միասնացման հիմնադիրն ու ջատագովն է։
  • Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում են գտնվում Եվրամիության ղեկավար մարմիններից երկուսը՝ Եվրախորհրդարանը և Եվրախորհուրդը։
  1. Ուրվագծային քարտեզի վրա նշել, Ֆրանսիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները: 

Մեծ Բրիտանիա

  1. Բնութագրել Մեծ Բրիտանիայի աշխարհագրական դիրքը:
    Մեճ Բրիտանիան ունի շատ հարմար աշխարհագրական դիրք, այն մայրցամաքից բաժանվում է Հյուսիսային ծովով, Լա Մանշ և Պա դե Կալե նեղուցներով։ Այս հանգամանքը նախկինում Մեծ Բրիտանիաի համար ունեցել է դրական նշանակություն՝ երկիրը պաշտպանելով օտարերկյա նվաճումներից: Ամենակարճ հեռավորությունը մայրցամաքից 33կմ է, այստեղ նեղուցի տակով փորված ստորերկյա երկաթուղային և ավտոմոբիլային թունել, որը կղզին կապում է մայրցամաքին։
  1. Առաջին ուրվագծային քարտեզի վրա նշել Մեծ Բրիտանիայի ափերը ողողող ջրային ավազաններն ու հարևան պետությունները:

  1. Որո՞նք են Մեծ Բրիտանիայի զարգացման նախադրյալները
    Մեծ Բրիտանիայի զարգացման բնական նախադրյալներն են՝

    Մեծ Բրիտանիայի ռելիեֆը հիմնականում հարթ է, իսկ հյուսիսայիրն՝ Շոտլանդիայի ոչ բարձր լեռները չեն խոչընդոտում տնտեսական զարգացմանը։

    Մեծ Բրիտանիան ողջ Եվրապայի այն եզակի երկրներից է, որը նավթով, գազով և քարածխով, կարող է բավարարել սեփական պահանջները։

  2. Որո՞նք են Մեծ Բրիտանիայի տնտեսության ամենազարգացած ճյուղերը: 

    Մեճ Բրիտանիայի տնտեսության ամենազարգացած ճյուղերն են՝
    Ընդհանուր տնտեսությունից՝ սպասարկման ոլորտը
    Արտադրական ոլորտի ճյուղերի մեջ, գյուղատնտեսության նկատմամբ մեծ գրակշռություն ունի՝ արդյունաբերությունը

  3. Ի՞նչ դեր ունի Մեծ Բրիտանիան ժամանակակից աշխարհում: 
    Մեծ Բրիտանիրան առաջինն է թևակոխել արդյունաբերական հեղաշրժման փուլը, ուստի համարվում է <<Արդյունաբերական հեղաշրջման հայրենիքը>>

  4. Երկրորդ ուրվագծային քարտեզի վրա նշել Մեծ Բրիտանիայի խոշոր քաղաքները: