Գարնանային նախագիծ

Ֆիլմը՝ Ռուսերեն

Александр-Ալեկսանդր

Հարցեր

Ո՞վ էր Ալեքսանդր Մակեդոնացին

Ո՞ր թվականներին է կառավարել Ալեքսանդր Մակեդոնացին

Քա՞նի տարեկանում է Մակեդոնական գահին բազմել

Ո՞ր թվականին և որտեղ է իր մահը կնքել

Ալեքսանդր Մակեդոնացի, Հին Հռոմ

Փաստերով հիմնավորիր, որ Ալեքսանդր Մակեդոնացին հին աշխարհի մեծագույն գործիչներից է:

1)331թ.Ադիաբենեի Գավգամելա Իրաք գյուղի մոտակայքում Ալեքսանդրը ջախջախել է պարսկական բանակը:

2)Ք.ա. 332-331թթ. գրավել է Եգիպտոսը:

3)Ալեքսանդրն իրեն հռչակել է Աքեմենյանների ժառանգորդ և Ասիայի արքա: Հետագայում պարսիկներն առանց հանձնեցին:

4)Պարսիկներն  հանձնեցին իրենց մայրաքաղաքը՝ Պերսեպոլիսը: 

5)Ք.ա. 325 թ. արքան վերադարձավ Բաբելոն, որը դարձել էր իր տերության մայրաքաղաքը:

Ներկայացրու Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո նրա ստեղծած աշխարհակալ տերության տրոհման պատճառները:

Ք.ա. 305 թ.- Տարածք ընդգրկում էր Նեղոսի հովիտը:
Ք.ա. 30 թ.-երկիրը գրավվեց Հռոմի կողմից և վերածվեց նրա մի նահանգի:
Ք.ա. 305 թ.- Իր տարածքով հելլենիստական երկրներից ամենամեծն էր:
Ք.ա. 190 թ.- Մագնեսիա քաղաքի մոտ սելևկյանները ծանրպարտություն կրեցին հռոմացիներից: Տիգրան Մեծը դարձավ արքա:
Ք.ա. 83 թ.- Ասորիքը միացվեց հայոց տերությանը: Հետագայում Ասորիքը բռնակցվեց Հռոմին և վերածվեց նրա մի նահանգի:

Տալ հելլենիստական մշակույթ հասկացության բացատրությունը:Պատմեկ հելլենիստական մշակույթի կենտրոնների , նրանց նվաճումների մասին:

Հելլենականություն բառացի նշանակում է հունականություն: Ալեքսանդրի տերության հսկայական տարածքում լուրջ խնդիր ծառացավ:

Ալեքսանդրը փորձեց միավորել Արևելքի՝ իրիշխանությանը ենթակա ժողովուրդներին: Նա սկսեց հետաքրքրվել նրանց օրենքներով, սովորույթներով ու բարքերով, իր կողմն էր գրավում ավագանուն: Նրա նպատակն էր համադրել այն լավագույնը, որ ստեղծել էին հույները և Արևելքի ժողովուրդները:  Արքան ցանկանում էր իր տերության մեջ հաստատել հավերժական կրակի պաշտամունքը: Մտցվեց նաև արքայի պաշտամունքը: Նա ներկայացվում էր իբրև կենդանի աստված: Նա իր արշավանքի ժամանակ հիմնեց ավելի քան յոթանասուն քաղաք:

  Տեղեկություն հին Հռոմի մասին

հապավմամբ՝ «S.P.Q.R.», թարգմանվում է որպես «Հին Հռոմի Սենատ և Ժողովուրդ»), հռոմեական քաղաքակրթության ընդհանուր անվանում, որը տևել է մ․թ․ա․ 8-րդ դարում նույնանուն քաղաքի հիմնադրումից մինչև Արևմտյան Հռոմեական կայսրության անկումն ընկած ժամանակաշրջանը՝ բաժանվելով երեք հիմնական շրջափուլերի՝ թագավորական (մ․թ․ա․ 753 -509), հանրապետական (մ․թ․ա․ 509-27) և կայսերական (մ․թ․ա․ 27-մ․թ․ 476): Հռոմուլոս և Հռեմոս եղբայրների կողմից հիմնադրված Հռոմը կարճ ժամանակահատվածում վերաճել է ընդարձակ թագավորության, որն էլ հաջորդ տասնամյակներում՝ նվաճողական արշավանքների արդյունքում, դարձել է այդ ժամանակաշրջանի աշխարհի կարևորագույն քաղաքական ուժն ու հին աշխարհի ամենաընդարձակ կայսրություններից մեկը։

Պատմություն՝ Փետրվար ամսվա ամփոփում

փետրվարի 7-13-ը

Արտաշիսյան արքայատոհմ

փետրվարի 7-13-ը

Տիգրան Մեծ

փետրվարի 20-26

Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք

Փետրվարի 21-27

Հին Հունաստան

Հին Հունաստան առաջադրանքներ

Առաջադրանք 1

Հին Հունաստան/պատմել էջ 61-66/

Դիտել մուլտֆիլմը՝ Հին Հունաստան

Ամփոփել-ա. ինչ գիտեի Հին Հունաստանի մասին , բ.ինչ նոր պատմություններ իմացա Հին Հունաստանի մասին,գ. ինչի մասին ավելին կուզեիր ուսումնասիրել

Հին Հունաստտանի մասին ես շատ քիչ բաներ գիտեի, բայց երբ կարդացի շատ նոր բաներ իմացա։

Առաջադրանք 2

Պատմել արխաիկ դարաշրջանի Հունաստանի

Պոլիսային կարգը

Այս դարաշրջանում հույներն սկսեցին ընթանալ իրենց ուրույն պատմական ուղիով՝ ստեղծելով ինքնիշխան քաղաք–պետություն՝ պոլիս: Այն ձևավորվեց միևնույն երկրամասի ցեղերի միավորման շնորհիվ: Պատճառը համատեղ պաշտպանության ու կառավարման անհրաժեշտությունն էր: Միավորման հիմքը ընդհանուր բարբառը,

աստվածների ու նախնիների պաշտամունքը, սովորույթներն էին: Երկրամասերի կենտրոնական բնակավայրերը՝ Մեգարան, Կորնթոսը, Աթենքը, վերածվեցին խոշոր պոլիսների:

Դրանցում սկսեցին բուռն զարգացում ապրել գյուղատնտեսությունը, արհեստները, առևտուրը, ծովագնացությունը: Ժողովրդի՝ դեմոսի ճնշող մեծամասնությունը ազատ երկրագործներ էին: Շուկայական գների տատանումնե րի պատճառով ոմանք հարստանում էին, ոմանք, ընդհակառակը, կորցնում էին ունեցվածքը: Վերջիններիս թիվն անհամեմատ շատ էր:

Դրությունը շտկելու նպատակով նրանք փողի դիմաց գրավ էին դնում իրենց հողակտորը և դառնում հողազուրկ երկրագործներ: Հողը կորցնելուց հետո նրանք երբեմն գրավ էին դնում իրենց և ընտանիքի անդամներին: Պարտքը չվճարելու դեպքում նրանք դառնում էին պարտային ստրուկներ:

Հակառակ դրան՝ ձևավորվել էր ավագանու մի նեղ վերնախավ, որն ուներ և՛ հող, և՛ հարստություն, և՛ հասարակական բարձր դիրք: 

2.Տալ հետևյալ բառերի բացատրությունը. արխաիկ, պոլիս, դեմոս, պարտային ստրուկ, էվպատրիդներ, օլիգարխիա, դեմոկրատիա, տիրան, տիրանիա, գաղութ:

Արխաիկ-հին հնություն, հնամենիություն, հնադարյան հատկություն՝ որևէ երևույթի զարգացման պատմության

պոլիս-ստորագնրություն, անդորրագիր վկայական, որը տրվում է ապահովագրական ընկերության կողմից անձին

դեմոս

պարտային-պար•տա•յին պարտքերից գոյացած ստեղծված ◆ Պարտային գումարներ պարտքերից առաջացած պարտքերի առաջացած՝ ստեղծած ◆ Պարտային ստրկություն պարտքերի հաշվառման՝ գրանցման

ստրուկ-ծանր աշխատանք կատարող(կատարել)ստրուկ, օրավարձու բանվոր ՄՀԱ:

էվպատրիդներ

օլիգարխիա-շահագործողական փոքրամասնության իշխանություն իմպերիալիստների՝ խոշոր

դեմոկրատիա-ռամկավարություն

տիրան-հին Հունաստանում բռնությամբ իշխանությունը զավթած և միանձնյա կառավարող անձ, որի իշխանությունը

Տիրանիա-Հին Հունաստանում բռնությամբ իշխանությունը զավթած անձի իշխանությունը բռնապետություն

գաղութ-իմպերիալիստական պետության կողմից բռնատիրված

Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք

փետրվարի 14-20-ը

Առաջադրանք 1

• Համեմատել Արտավազդ Բ-ի և Արտաշես Բ-ի գործունեությունը.

• կառավարման թվականները
Արտավազդ Բ—Ք․ ա․ 55-34 թթ․
Արտաշես Բ—Ք․ ա․ 30-20 թթ․

• ներքին քաղաքականությունը
Արտավազդ Բ-ն թագավոր լինելով հանդերց հորինում էր ողբերգություններ, գրում ճառեր, նա առաջին մշակույթային գործիչն է եղել։ Նա նաև հմուտ դիվանագետ էր, իրատես քաղաքագետ և, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, ռազմական գործիչ: Արտավազդ Բ-ն գահ է բարձրացել Հայաստանի համար բարդ քաղաքական իրավիճակում: Արտաշատի պայմանագիրն արմատապես փոխեց ուժերի հարաբերակցությունն Առաջավոր Ասիայում:

Մեծ Հայքի թագավորությունը նրա օրոք նշանակալից չափով ուժեղացավ: Ուստի պատահական չէ որ նրա հատած դրամները կրում էին «արքայից արքա» մակագրությունը: Երիտասարդ և եռանդուն թագավորը լի էր վճռականությամբ՝ վերականգնելու Հայոց թագավորության երբեմնի հզորությունը:

• արտաքին քաղաքականությունը


Հայոց թագավորությունը, որ երկար տարիներ հաջողությամբ պայքար էր մղում Հռոմի նվաճողական քաղաքականության դեմ, այժմ իր դիրքերը զիջեց Պարթևստանին: Հայաստանը հայտնվեց երկու հզոր տերությունների միջև, որոնցից յուրաքանչյուրը ջանք չէր խնայում ապահովելու նրա դաշնակցությունը: Արտավազդ Բ-ն կողմնակից էր չեզոքության քաղաքականությանը: Նա փորձում էր երկու տերությունների հետ էլ բարիդրացիական հարաբերություններ պահպանել և թույլ չտալ, որ Հայաստանը ներքաշվի պատերազմների մեջ: Հակառակ դեպքում Արտավազդը հակված էր ընտրելու Հայաստանի համար առավել անվտանգ դաշնակցությունը: Դա երբեմն լինում էր Հռոմը, երբեմն՝ Պարթևստանը: Դիվանագիտական ճշգրիտ քայլերով Արտավազդը ձգտում էր պահպանել Հայաստանի՝ տարածաշրջանի երրորդ հզոր պետության տարածքային ամբողջականությունն ու անկախությունը:

Արտաշես Բ-ի շեշտված հակահռոմեական դիրքորոշումը և հատկապես դաշինքը Պարթևստանի հետ մեծապես հարվածում էին Հռոմի արևելյան քաղաքականությանը՝ խոչընդոտելով նրա զավթողական ծրագրերին: Ուստի Օգոստոս կայսրը, որ ուշի-ուշով հետևում էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, վճռում է տապալել անցանկալի Արտաշես Բ-ին և փոխարենը գահ բարձրացնել նրա կրտսեր եղբորը՝ արքայազն Տիգրանին: Վերջինս տասը տարուց ի վեր գտնվելով Հռոմում, ստացել էր հռոմեական դաստիարակություն: Ք.ա. 20 թ. հռոմեացիները կազմակերպեցին Հայոց թագավորի սպանությունը: Արտաշիսյան Հայաստանը զրկվեց իր վերջին հզոր տիրակալից, որը շատ բան արեց վերականգնելու համար Հայոց թագավորության երբեմնի հզորությունը:

Արտավազդ Բ-ն ի տարբերություն Արտաշես Բ-ի նաև մշակույթային գործիչ էր։
Ի տարբերություն իր որդու Արտավազդ Բ-ն կարողացավ կանխել հռոմեացիների արշավանքը՝ ունենալով բարեկամության դաշինք Պարթև արքայի հետ՝ միասնական ուժերով։

ժամանակագրությունը

Պատմել/գրավոր/ Արտաշեսյան վերջին արքաների մասին:

Ներկայացնել Արտաշեսյան արքայատոհմի կործանման պատճառները:

Աղբյուրներ՝ Հայոց պատմություն, դասագիրք 6-րդ դասարան, էջ 105-111, համացանց

Արտաշես Բ-ի գահակալումը

Արտավազդ  Բ-ի գահակալումը

ԱՐՏԱՎԱԶԴ Բ. ՊԱՏԻՎԸ՝ ԿՅԱՆՔԻՑ ՎԵՐ/ֆիլմ/

Տիգրան Երկրորդի գահակալումը:Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը:

փետրվարի 7-13-ը

Տիգրան Երկրորդի գահակալումը:Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը:

Առաջադրանք 1

• Պատմել Արտաշես Առաջինից հետո մինչ Տիգրան Երկրորդ արքայի գահ բարձրանալու ընկած ժամանակահատվածը:

Պարթևստանի և Մեծ Հայքի միջև տեղի է ունենունմ պատերազմ, Որը ավարտվում է Հայերի պարտությամբ: Պարթևստանցիները վախենալով հայերի վրեժից պատանդ են պահանջում արքայազնին: Քանի, որ Արտավազդ-I եղբայր զզավակ չուներ, նա պատանդ է տալիս իր եղբայր Տիգրանի որդուն, որի անունը նույն պես Տիգրան էր: Արտաավադ-I-ից հետո գահ բարձրացավ նրա եղբայր Տիգրան-I, որը իշխեց Ք. ա. 95թ.: Նրա մահից հետո արքայազն Տիգրանը վերադարձավ պայմանով, որ Պարթևոսներին պետքեն զիջել որոշ տարածություն: Ք. ա. 95թ. վերադառնալով Հայաստան արքայազն Տիգրանը թագադրվեց Աղձնիք նահաանգի մինչ այդ անհայտ մի վայրում, որտեղ հետո նա կառուցեց իր տիրության նոր մայրաքաղաք Տիգրանաշենը: Պատմիր Տիգրան Երկրորդի գահակալման սկզմնական քայլերի հաջորդականությունը: Գահ բարձրանալու պես Տիգրան II (Ք. ա. 95-55թթ) սկսեց անել բարեփոխումներ` հատկապես ռազմական բնագավառում: Իր թագավորության երկրորդ տարում ` Ք. ա. 94թ., Տիգրան II պարտության մատնեց այնտեղ իշխող Արտանես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորվեց Մեծ Հայքին: Հայոց արքան ծրագրել էր շարունակել իր նվաճոումները: Դրա համար անհրաժեշտ էր մեկտեղել ռազմական, տնտեսական և դիվանագիտական հմտությունները:

• Պատմիր Տիգրան Երկրորդի գահակալման սկզբնական քայլերի հաջորդականությունը:

Մ.թ.ա. 115 թվականին անժառանգ Արտավազդ Ա-ն, ով կարճատև պատերազմում պարտվել էր պարթևաց գահակալին, ստիպված է լինում եղբորորդուն՝ Տիգրանին, որպես պատանդ հանձնել հակառակորդի արքունիքին։ Վերջինս պատանդությունից վերադառնում է միայն մ․թ․ա․ 95 թվականին՝ հոր՝ Տիրան կամ Տիգրան Ա արքայի մահվամբ պայմանավորված։ Պատանդությունից ազատվելու դիմաց հայոց աշխարհաժողովը ստիպված է լինում Միհրդատ Բ-ին զիջել Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը։

Տիգրան Արտաշեսյանը՝ իր տոհմում այդ անվան երկրորդ կրողը, նախնիններից ժառանգում է կայացած պետություն և մարտունակ բանակ, որի միջոցով էլ կարողանում է իրականացնել հայրենիքի հզորացման և աշխարհակալ տիրակալության ստեղծման իր արկածախնդիր ծրագրերը։ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայքը կարճ ժամանակով դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցնում է իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։ Օրեցօր բարգավաճող Հայոց թագավորության զարթոնքն արգելակելու նպատակով երբեմնի հակառակորդները դաշինք են կնքում և արյունարբու պատերազմներից հետո՝ մ․թ․ա․ 66 թվականին, պաշարում հայոց թագավորանիստ-ոստան Արտաշատը։ Այնուամենայնիվ, բանակցությունների արդյունքում կնքված Արտաշատի պայմանագրով Հայաստանը շարունակում էր պահպանել իր տարածքային ամբողջականությունը (15 նահանգները) և նույնիսկ որոշ նվաճյալ հողեր։

Տիգրան Երկրորդի գահակալումը:Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը:

փետրվարի 7-13-ը

Տիգրան Երկրորդի գահակալումը:Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը:

Առաջադրանք 1

• Պատմել Արտաշես Առաջինից հետո մինչ Տիգրան Երկրորդ արքայի գահ բարձրանալու ընկած ժամանակահատվածը:

Պարթևստանի և Մեծ Հայքի միջև տեղի է ունենունմ պատերազմ, Որը ավարտվում է Հայերի պարտությամբ: Պարթևստանցիները վախենալով հայերի վրեժից պատանդ են պահանջում արքայազնին: Քանի, որ Արտավազդ-I եղբայր զզավակ չուներ, նա պատանդ է տալիս իր եղբայր Տիգրանի որդուն, որի անունը նույն պես Տիգրան էր: Արտաավադ-I-ից հետո գահ բարձրացավ նրա եղբայր Տիգրան-I, որը իշխեց Ք. ա. 95թ.: Նրա մահից հետո արքայազն Տիգրանը վերադարձավ պայմանով, որ Պարթևոսներին պետքեն զիջել որոշ տարածություն: Ք. ա. 95թ. վերադառնալով Հայաստան արքայազն Տիգրանը թագադրվեց Աղձնիք նահաանգի մինչ այդ անհայտ մի վայրում, որտեղ հետո նա կառուցեց իր տիրության նոր մայրաքաղաք Տիգրանաշենը: Պատմիր Տիգրան Երկրորդի գահակալման սկզմնական քայլերի հաջորդականությունը: Գահ բարձրանալու պես Տիգրան II (Ք. ա. 95-55թթ) սկսեց անել բարեփոխումներ` հատկապես ռազմական բնագավառում: Իր թագավորության երկրորդ տարում ` Ք. ա. 94թ., Տիգրան II պարտության մատնեց այնտեղ իշխող Արտանես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորվեց Մեծ Հայքին:

Հայոց արքան ծրագրել էր շարունակել իր նվաճոումները: Դրա համար անհրաժեշտ էր մեկտեղել ռազմական, տնտեսական և դիվանագիտական հմտությունները:

• Պատմիր Տիգրան Երկրորդի գահակալման սկզբնական քայլերի հաջորդականությունը:

Մ.թ.ա. 115 թվականին անժառանգ Արտավազդ Ա-ն, ով կարճատև պատերազմում պարտվել էր պարթևաց գահակալին, ստիպված է լինում եղբորորդուն՝ Տիգրանին, որպես պատանդ հանձնել հակառակորդի արքունիքին։ Վերջինս պատանդությունից վերադառնում է միայն մ․թ․ա․ 95 թվականին՝ հոր՝ Տիրան կամ Տիգրան Ա արքայի մահվամբ պայմանավորված։ Պատանդությունից ազատվելու դիմաց հայոց աշխարհաժողովը ստիպված է լինում Միհրդատ Բ-ին զիջել Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը։

Տիգրան Արտաշեսյանը՝ իր տոհմում այդ անվան երկրորդ կրողը, նախնիններից ժառանգում է կայացած պետություն և մարտունակ բանակ, որի միջոցով էլ կարողանում է իրականացնել հայրենիքի հզորացման և աշխարհակալ տիրակալության ստեղծման իր արկածախնդիր ծրագրերը։ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայքը կարճ ժամանակով դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցնում է իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։ Օրեցօր բարգավաճող Հայոց թագավորության զարթոնքն արգելակելու նպատակով երբեմնի հակառակորդները դաշինք են կնքում և արյունարբու պատերազմներից հետո՝ մ․թ․ա․ 66 թվականին, պաշարում հայոց թագավորանիստ-ոստան Արտաշատը։ Այնուամենայնիվ, բանակցությունների արդյունքում կնքված Արտաշատի պայմանագրով Հայաստանը շարունակում էր պահպանել իր տարածքային ամբողջականությունը (15 նահանգները) և նույնիսկ որոշ նվաճյալ հողեր։

Արտաշիսյան արքայատոհմ

Արտաշիսյան արքայատոհմ/մ.թ.ա.189-մ.թ.1թթ./

1.Փորձիր սահմանել զինանշան բառի հասկացությունը:

Զինանշան, կրողի պատմական ավանդույթներն արտահայտող պատկերների ու առարկաների համադրությամբ խորհրդանշանային ժառանգական տարբերանշան։

Բոլոր երկրները, քաղաքները ունեն զինանշան: Զինանշանի վրա պատկերված են այդ քաղաքի գլխավոր խորհրդանիշները և այն բաները, որոնք նկարագրում են տվյալ քաղաքը:

  • պատկերիր քո պատկերացրած Արտաշեսյանների զինանշանը

  • գտիր իրական զինանշանը, տուր բացատրությւոնը,ապացուցիր, որ դա հենց Արտաշեսյաններին է պատկանում:

Սա արտաշեսյանների դրոշն է:Դրոշի գույնը վերականգնված է որպես կարմիր (նույն աշխատությունում նկարագրվում է, որ Իրանի շեյխը հայոց գահաժառանգին կարմիր վրան էր ուղարկել): Ճիշտ է, մեծ է նաև հավանականությունը, որ Դսեղ գյուղի և մյուս եկեղեցիների նկարները զուտ դեկորատիվ բնույթ էին կրում:

Արտաշեսյանների թագավորություն, Մեծ Հայքի 3 թագավորական հարստություններից Արտաշեսյան դինաստիայի հիմնած պետությունը Հայկական լեռնաշխարհի տարածքում։ Գոյատևել է շուրջ 2 դար՝ մ.թ.ա. 189 — մ.թ. 1: Տարածքը կազմել է նվազագույնը 250 000 քառ. կմ (Արտաշես Բարեպաշտի գահակալման առաջին տարիներին), առավելագույնը՝ 3 000 000 քառ. կմ՝ Տիգրան Մեծի օրոք։

2.Արտաշես Առաջինի կառավարման թվականները

Արտաշես Առաջինը կառավարել է՝ 30 տարի: Մթա-190-մթա160 թվականներում:

3.Ներկայացրու, Արտաշես Առաջինի վարչական, ռազմական, հողային բարեփոխումները, հիմնավորիր դրանց կարևորությունը:

4.Փորձիր գտնել տարբերություն , նմանություն քաղաքի և մայրաքաղաքի միջև: Պատմիր նոր մայրաքաղաքի հիմնադրման մասին /քարտեզում գտիր, նշիր մայրաքաղաքը/:

Քաղաք, մարդկային բնակավայր։ Կարող է ներկայացվել որպես մշտական խիտ բնակեցված բնակավայր՝ վարչականորեն բաժանված սահմաններով, որի անդամների զբաղվածությունն ընդգրկում է ոչ գյուղատնտեսական ոլորտները։

Բնակավայր
NYC wideangle south from Top of the Rock.jpg

Քաղաքները երկրի տնտեսական, մշակութային ու գիտական կյանքի կենտրոններն են:

Մայրաքաղաք, պետություն կամ վարչական միավորի այն քաղաքը, որտեղ գտնվում են համապետական կամ մարզային կենտրոնական իշխանությունը կամ այդ իշխանության օրենսդիր, գործադիր և դատական մարմինները։

5.Գնահատիր Արտաշես Առաջինի գործունեությունը որպես թագավոր:

Արտաշես Առաջինը շատ լավ մարդ էր: Նա շատ լավ բաներ արեց Արտաշեսյանների համար: Նա խրախուսեց քաղաքաշինությանը և նրա ժամանակ կառուցվել է Արտաշատ մայրաքաղաքը:

6. Հայ հին վիպաշխարհ  էջ 68-73 կարդալ  ,տասնհինգ նախադասությամբ ամփոփիր:

Դեկտենբերի 6-12 Աքեմենյան Իրան

Դասարանական աշխատանք

1: Էլամի մայրաքաղաքն է Շոշ-ը: Այն

2: Իրան ներթափանցեցին արիական ցեղերը: Արյա(ազնվազարմ)

3:Իրանի հյուսիսում էին ապրում իրական Մարական ցեղերը: VIII- դարում նրանք ստեղծեցին միավորված պետություն:

4:Նա ապստապեց Պարսերի դեմ Ք.ա 550թ:

5: Կրյուսոնն ցանկանում էր գրավել ամբողջԱռաջավոր Ասիան, բայց նա գրավեց Բաբելոնը և Լիդիայի թագավորությունը:

6:Նոր էր Դարեհ1-ը արքա հռչակվել երբ նրա դեմ ապստամբեցին նվաճված երկրները՝ Բաբելոնը, Մարաստանը, Էլամը և մյուսները:

7: Նա իր տերությունը բաժանեց մարզերի և սատրապությունների և այդպես բոլոր մարզերի համար սահմանվեցին հարկեր:

8: Դարեհը կառուցեց 2500կմ երկարությամբ նշանավոր Արքայական ճանապարհ:

9: Աքեմենյան պետությունը համաշխարհային տերություն էր: Այն ներառում էր ամբողջ Առաջավոր Ասիան:Այնտեղի տերությունը շատ լայնածավալ էր: Այնտեղ էր գտնվում Արքայական ճանապարհը որը ստեղծել Դարեհը:

Հին Եգիպտոս

Աֆրիկայի հյուսիս –արևելքում՝ Նեղոս գետի ափերին է ձևավորվել ու զարգացել Հին Եգիպտոսի պետությունը: 

Նեղոսի պարգևը 

Նեղոսն աշխարհի ամենաերկար գետն է, որի երկարությունը՝ մոտ 6700 կմ է: Հորդառատ անձրևներից և ձնհալից Նեղոսի ջրի մակարդակն ամռանը բարձրանում էր և ողողում ափերը՝ պարարտացնելով հողը: Ողողվող հողերից արևելք և արևմուտք անծայրածիր անապատ էր: Այնտեղ անձրևներ չէին տեղում, և Նեղոսը կենարար ջրի միակ աղբյուրն էր: Նեղոսը կյանք էր պարգևում շրջակայքում ապրող մարդկանց: Պատահական չէ, որ հույն պատմիչ Հերոդոտոսը Եգիպտոսն անվանել է «Նեղոսի պարգև»:Բնակավայրեր էին առաջանում այնտեղ, որտեղ մարդկանց հաջողվում էր կառուցել ջրանցքներ և ամբարտակներ: Նեղոսի վարարումների դեմ մշտական պայքարը համախմբում էր մարդկանց, ստիպում ստեղծել ուժեղ պետություն: Միայն այս կերպ էր հնարավոր իրականացնել համատեղ կառուցողական աշխատանքներ: Ք. ա. IV հազարամյակի վերջին Նեղոսի ափերին ստեղծվեց շուրջ 40 փոքր պետություն: Հետագայում դրանց միավորումից կազմվեցին Վերին և Ստորին Եգիպտոսների թագավորությունները: Ք.ա. XXXI դարում այդ երկուսի միավորումից Եգիպտոսում ստեղծվեց միացյալ թագավորություն: Հիմնադիրը Մինա արքան էր: Մայրաքաղաք հռչակվեց Մեմֆիսը (եգիպտերեն Մինֆի՝ Սպիտակ պարիսպ): Աստծո որդին Եգիպտոսի արքային անվանում էին փարավոն, որ նշանակում էր «մեծ տան (այսինքն՝ պալատի) տեր»: Կենդանության օրոք փարավոնին երկրպագում էին՝ ինչպես աստվածներին: Նրա անունը ոչ ոք իրավունք չուներ արտասանելու, քանի որ արքան համարվում էր աստծո որդի, կենդանի աստված: Երկրային կյանքին հրաժեշտ տալուց հետո փարավոնը պետք է միանար մյուս աստ ածներին և վայելեր աստվածներին արժանի հավերժական կյանք: Այդ պատճառով փարավոնների համար կառուցում էին շքեղ դամբարաններ՝ բուրգեր: Մինչև Ք. ա. XV դարը ոչ մի փարավոն չէր կարողացել նվաճել Ասորիքը և հասնել Եփրատ գետին: Առաջինը դա հաջողվեց Թութմոս III–ին (Ք. ա. 1468–1434 թթ.): Մեկը մյուսի հետևից պարտության մատնելով բոլոր հակառակորդներին՝ փարավոնի զորքն անցավ Եփրատը և հասավ մինչև Հայկական Տավրոսի լեռները: Պատերազմների ավարտին Եգիպտոսի տերության տարածքը հյուսիսից հարավ ձգվում էր շուրջ 3200 կմ: «Հավերժ բարեկամներ» Եգիպտոսը և Խեթական տերությունը շուրջ երկու դար անհաշտ թշնամիներ էին: Ք. ա. 1274 թ. Ասորիքում նրանց միջև տեղի ունեցավ խոշոր ճակատամարտ: Հակառակորդներից ոչ մեկը չկարողացավ հասնել վճռական հաջողության: Տասնվեց տարի անց փարավոն Ռամզես II–ը (Ք. ա. 1279–1213 թթ.) և խեթական արքան կնքեցին «Հավերժական բարեկամու թյան» պայմանագիր: Այնտեղ ասվում էր, որ այդ պահից սկսած՝ վիճելի հարցերը պետք է լուծվեին խաղաղ բանակցությունների ճանապարհով: Եթե որևէ թշնամի սպառնար դաշնակիցներից մեկին, մյուսը պարտավոր էր նրան անմիջապես օգնել զորքով: Պայմանագիրն ամրապնդվեց Ռամզեսի և խեթական արքայադստեր ամուսնությամբ: