Սեպտեմբեր ամսվա ամփոփում

Ամսի 1-5 Տիեզերք

Ամսի 6-12 ժայռապատկեր

Ամսի 13-19 Հայկական լեռնաշխարհ

Ամսի 20-26 Օրացույց

Սեպտեմբեր ամսվա Ինձ ամենաշատը դուր եկավ օրացույց — ը, սակայն բոլորն էլ շատ հետաքրքիր էին և բոլորից էլ ես շատ բաներ սովորեցի: Ինչու հենց օրցույցը, որովհետև ամեն ինչ կապված է օրացույցի: Ես իմացա ամիսների անվան ծագումները և այլն:

Տիեզերք

Տիեզերքը երբեք հնարավոր չէ մինչև վերջ ուսումնասիրել ու բացահայտել, և գուցե հենց դա է այն դարձնում այսքան գրավիչ ու հետաքրքրաշարժ բոլորի համար: Մարդիկ տարիներ են անցկացնում՝ հասկանալու համար տիեզերքի մի չնչին մասի առանձնահատկությունները և նվիրում են իրենց ամբողջ կյանքն այս ոլորտի ուսումնասիրությանը: Մեր տիեզերական կենտրոնի ստեղծման գործում էլ ամենաոգեշնչող գործոնը դարձել է հենց տիեզերքը, ինչն ակնհայտ է անգամ միայն մեր անունից՝ Գալակտիկուս: Դե ինչ, քանի որ մեր նախորդ բլոգը շատ էր սիրվել հետևորդների կողմից, այսօր կներկայացնենք ևս 20 տիեզերական փաստ:

Շարունակել կարդալ Տիեզերք

Օրացույց

Երբ 16-րդ դարում ընդունվեց համպշխարհային օրացույցը, ապա ըստ այդ տոմարի տարվա առաջին ամիսը համարվեց հունվարը, իսկ ամիսները կոչվեցին հռոմեական անուններով։ Այդ բանը հայերը նույնպես ընդունեցին և Նավասարդ անունը փոխարինվեց օգոստոս անունով և դարձավ տարվա ոչ թե առաջին, այլ ութերորդ ամիսը։

Ներկայիս տարվա բաժանումը ամիսների գոյություն ունի ավելի քան երկու հազար տարի։ Նա մեզ մոտ է եկել Հուլյան օրացույցի հետ, Հին Հռոմից։ Այդտեղից էլ եկել են ամիսների անունները։

Ինչպես հայտնի է, հռոմեացիների Նոր տարին սկսվում էր գարնանը, և ամիսները սկզբում պարզապես համարակալվում էին, առաջինը այն ամիսն էր, որը հիմա կոչվում է մարտ։ Բայց ժամանակի ընթացքում միայն չորս ամիս մնացին թվական անուններով։ Ամիսներից ապրիլը կոչվեց ըստ տարվա եղանակի, նկատի ունենալով Իտալիայի ապրիլյան օրերը։ Իսկ մյուա երկու ամիսներից մեկը կոչվեց Հուլիոս Կեսարի, մյուսը՝ նրա հաջորդ Օգոստոս կայսեր անունով։

Այժմ մոտիկից ծանոթանանք ամիսների անունների ծագմանը։

Հունվար. Տարեմուտի ամիսն է։ Տարվա սկիզբն է, բայց, ձմեռվա կեսը։

Հունվարը այդպես է կոչվել ի պատիվ հռոմեական Յանուս աստծու։ Սակայն այդ անունը մեզ անցել է հունարենից, արդեն որոշ փոփոխման ենթարկվելով՝ դառնալով հունվար։

Ըստ ավանդության հռոմեացիների մոտ երկար ժամանակ վեճ է գնացել, թե տարվա առաջին ամիսը որն ընդունել, հունվարը (Յանուսի անունով), թե մարտը (պատերազմի աստված Մարսի անունով)։ Վիճաբանության արդյունքը եղել է այն, որ մեծամասնությունը կողմ է եղել նոր տարվա սկիզբը համարել հունվարը այն ակնկալությամբ, որ ամբողջ տարին խաղաղություն լինի։

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհ կամ Հայկական բարձրավանդակ, ֆիզիկաաշխարհագրական տարածք, հայ ժողովրդի բնօրրան։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև։ Հյուսիսում Կովկասյան լեռներն են և Սև ծովը, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը։ Երբեմն Հայկական լեռնաշխարհ և Հայկական բարձրավանդակհասկացությունները նույնացնում են, սակայն աշխարհագրության հայ մասնագետները հաճախ հստակորեն սահմանազատում են դրանք։ Մասնավորապես, Հայկական լեռնաշխարհը ֆիզիկաաշխարհագրական առանձին ռեգիոն է, որն իր մեջ ընդգրկում է մի շարք մասեր, այդ թվում Հայկական բարձրավանդակը, որը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը։