Եռօրյա ճամփորդություն Սևանա լճում

Ես վերջերս եմ եկել Սևանա լճի եռօրյա ճամփորդությունից։ Այժմ կպատմեմ իմ տպավորությունների մասին։

Ճանապարհին, երբ տեսա Սևանա լիճը, ինձ այն շատ դուր եկավ։ Դա ինձ ուրախացրեց, քանի որ իմ կապուտաչյա Սևանը այդքան էլ կեղտոտ չէր, որքան պատկերացնում էի։ Հասնելուն պես ծանոթացանք մեր վրաններին։ Ի դեպ սա իմ առաջին եռօրյա վրանային ճամբարն էր որպես սեբաստացի։ Օրերը այնքա՜ն հետաքրքիր էին անցնում։ Վաղ առավոտյան արթնանում էինք, լվացվում, կատարում մարմնամարզական վարժություններ, նախաճաշում։ Այնուհետև խաղում էինք բակային խաղեր և հովանում պաղ լճում։ Երեկոներին զբոսնում էինք, երգում, պարում։ Իսկ խարույկը մի այլ աշխարհ էր։ Ճամփորդությունիցս այնքա՜ն զգացված ու տպավորված եմ։

Շնորհակալություն եմ հայտնում ընկեր Սաթենին և մյուս ուսուցչուհիներին այսպիսի հիասքանչ ճամփորդություն կազմակերպելու համար։

Հրատարակված

malenasahakyan

Welcome Malena’s blog. I’m 12. I am business lady.

Թողնել մեկնաբանություն