Իմ օրը ճամբարի ընթացքում

Երեկ մեզ մոտ սկսվեց ճամբարը։ Ես ընտրել եմ հայրենաբնագիտական ջոկատը։ Մենք գնացինք ջերմոց լաբորատորիա, որտեղ շատ բաներ արեցինք։ Այնտեղ կայն շատ բույսեր և կենդանիներ։ Կենդանիներից կար գետնամկներ, ծովախոզուկներ և թութակներ։ Մենք տիկին Շողիկին օգնեցինք խնամել գերմանամկներին։ Նրանք շատ լավն էին և փափուկ։ Այնուհետև մենք եկանք դպրոց։ Դպրոցում մենք խաղացինք հու հա հի խաղը։ Իսկ այսօր մենք գնացինք գինետուն։ Այնտեղ մենք գեղեցիկ բաներ նկարեցինք գինու շշերի վրա։ Այնուհետև մեզ պատմեցին գինու մասին և ցույց տվեցին թե ինչպես են պատրաստում այն։ Ես գնացել էի գինեգործարան երրորդ անգամ և ևս երկու անգամ եղել եմ անցած տարի։ Եկանք այնտեղից և խաղեր խաղացինք։ Ինձ շատ է դուր գալիս այս ճամբարը։

Հրատարակված

malenasahakyan

Welcome Malena’s blog. I’m 12. I am business lady.

Թողնել մեկնաբանություն