Թվական անուն, գործնական աշխատանք

Առածներում լրացնել թվականները:
Յոթ անգամ չափիր, մեկ անգամ կտրիր:
Գիտունին մեկ ասա, անգետին հազար ու մեկ։

Մի ունեցիր հարյուր դահեկան, ունեցիր հարյուր բարեկամ:

Մի խելքը լավ է, երկուսն` ավելի լավ։

Տաս մատիցդ որ մեկը կտրես, արյուն դուրս կգա:

Հերոսը մեկ անգամ է մեռնում, վախկոտը` հազար :

2. Հետևյալ թվականները գրել տառերով
ա. 69 կթ 1988, ռղձը, 357, յծե, 2968, 99, 3-րդ, 10-րդ:
բ.  I,II,III,IV,V,VI,VII,VIII,IX,X:


Ա)Վաթսունիննը, հազար ինը հարյուր ութսունութ, երեք հարյուր հիսունյոթ, երկու հազար ինը հարյուր վաթսունութ, իննսունինը, երրորդ, տասերորդ։
Բ) մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տաս։

3. Տրված բացարձակ թվականները արմատի կրկնությամբ և ածանցման միջոցով դարձնել բաշխական, նույնը դարձնել նաև դասական:
Մեկ՝ մեկմեկ, չորս՝ չորս֊չորս, չորսական, հինգ՝ հինգ֊հինգ, հնգական, ութ֊ ութ֊ութ, ութական,  ինը֊ ինը֊ինը, իներորդ, տասը֊ տաս֊տաս, տասներորդ, տասնինը֊տասնիններորդ։

4. Ըստ վերը նշված աղյուսակի ` գրիր քո և ձեր ընտանիքի անդամների ծննդյան տարեթվերը:


Արմինե (Մայրիկ) ՝ ԴԷ֊47 1985 ՌՋՀԵ
Արման (Հայրիկ)՝ ԴԷ֊ 47 1985 ՌՋՀԵ
Իլոնա(Քույր)՝ ԺԷ֊17
Մալենա(ես)՝ ԺԲ֊12

Վահան Տերյանի 12 մտքերը

Վահան Տերյանի 12 մտքերը

1. Ինչ որ չկարողացար, քեզ կներվի, բայց ինչը որ չուզեցիր՝ երբեք։ 

2. Իր արժեքն իմացող մարդը երբեք ավելին չի անի, քան ինչին ինքն արժանի է։

3. Որպեսզի կյանքն ընթանա այնպես, ինչպես ժամացույցը, այն երբեմն պետք է լարել։

4. Լեզուն ազգի հոգին է. կենդանի է այդ հոգին, կենդանի է ազգը, կենսունակ է առաջինը, ուրեմն՝ կենսունակ է նաև երկրորդը։ 

5. Մարդու ամենաթանկարժեք սեփականությունը անկեղծությունն է։ 

6. Փառքը հաճախ մարդու արժանիքի ցուցանիշը չէ։ 

7. Կան տաղանդի տեր մարդիկ՝ օժտված ընդունակություններով դեպի գիտությունը, պոեզիան, արվեստը ընդհանրապես, կան մարդիկ էլ՝ մարդկայնության տաղանդի տեր։ Ես ուզում եմ ասել մոտավորապես, որ Պուշկինը տաղանդավոր բանաստեղծ է, իսկ X-ը՝ տաղանդավոր մարդ։ 

8. Կարելի է լինել հանճարեղ գրող, կոմպոզիտոր, մաթեմատիկոս և ապաշնորհ մարդ։ Կարելի է գիտության և արվեստի մի բնագավառում չունենալ ընդունակություններ, բայց լինել հանճարեղ մարդ։ 

9. Չէ՞ որ մարդիկ երկուսով միշտ ավելի մոտ, ինտիմ և անկեղծ են, քան երբ նրանք երեքով են՝ անկախ հարաբերություններից։ 

10. Եվ հիրավի, որ մենք կանգնած ենք խոշոր, գուցե ճակատագրական գալիքի առջև… կամ համաքայլ ընթանալ ժամանակի հետ, կամ կուլ գնալ դաժան մրցակցությանը։ 

11. Նյութական կորուստները միշտ կարելի է վերադարձնել, իսկ հոգևոր կորուստն անդառնալի է։ 

12. Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար, զգալ, որ դու կաս և լինել հեռու, երկրպագել քեզ առանց սիրվելու, երազել միշտ քեզ, լինել քեզ օտար։

Տերյանական նամականի

Տերյանական նամականի

Ավ.Ւսահակյանին

1908, 23 ապրիլի, Թբիլիսի

Սիրելի Ավետիք

Այսօր ստացա նամակդ, որ Մոսկվայից շրջան գործելով հասել էր ինձ վերջապես: Ինձ համար շատ գնահատելի է քո գովասանքը իմ ոտանավորների վերաբերմամբ: Մտադիր էի հրատարակելու մի փոքրիկ գրքույկ, սակայն կարծեմ չպիտի հաջողվի «ինձնից անկախ պատճառներով»: Թեև մյուս կողմից ես այնքան էլ չեմ շտապում առանձին գրքով լույս ընծայելու այդ տողերը:

Ես հույս ունեի քեզ այստեղ գտնելու: Այժմ սպասում եմ, հուսով եմ, որ կտեսնվենք, թեև կարող է պատահել, որ ես գնամ գյուղ, որովհետև եթե մնայի, պիտի մնայի գրքի հրատարակության համար, իսկ այժմ միտք չունի մնալս, որովհետև առողջությունս բոլորովին քայքայված է և կարևոր է լուրջ բժշկվել և հանգիստ կյանք վարել: Քո Մոսկվա գնալու միտքը հիանալի է, և ես կարծում եմ, որ այնտեղ կարելի կլինի դասեր գտնել, թեև դու լավ ապրուստի սովոր լինելով շատ փողի կարիք կունենաս, այնպես որ քեզ երևի հարկավոր կլինի ամիսը առնվազն 75-80 ռուբլի, որ դասերով դժվար է հայթայթել:

Մի խոսքով կգաս այստեղ, կխոսենք ավելի երկար և ծրագրեր կկազմենք,ինձ թվում է, որ դա կարելի բան է:

Այստեղ ծանոթացա օրիորդ Քոչարյանին, որը քեզ շատ է սիրում և միշտ քո մասին է խոսում: Քո մասին շատ բաներ եմ լսել, բայց այդ ամենը գրել չարժե-կգաս կզրուցենք: Մեր Ս-Դ.-ական «Գործում» ուզում էի քո մասին գրել՝ փակել են ամենալիրբ կերպով-տեսնենք. ասում են «Մամուլ» պետք է լույս տեսնի՝ ես այնտեղ կգամ, որովհետև քո քննադատներից գոհ չեմ: Խնդրեմ դա չընդունես իբրև ինքնահավանություն, այլ միայն անհամաձայնության մտքով եմ ասում ես այդ:

Տեսնենք:

Դու հարցնում ես Մագուրի մասին-քեզ եմ նվիրում նրան-վայելիր: Ես արդեն նրա հետ կապերս կտրել եմ: Ասում են այստեղ դու սանինիզմ ես քարոզում… Մի՞թե չգիտես, որ դա միայն Ռուսիայի օրհնված դաշտերում կարող է սնվել և պտուղներ տալ:

Առայժմ այսքանը:

Կտեսնվենք կխոսենք:

ՔոՎահան

Ավ.Ւսահակյանին

1906, 20 մարտի, Մոսկվա

Սիրելի Ավո ջան

Ստանալով փոքրիկ նամակդ,մինչև այսօր սպասում էի ընդարձակ պատասխանի,բայց ըստ երևույթին Это только так говорится, մանավանդ պոետները երևի, երաշխավոր չեն իրանց խոսքերին:Իհարկե Ավետիքը առավել ևս: Երեկ լսեցի, որ Թիֆլիս էլի քեֆ ես անում և վճռեցինք Պողոսի հետ, որ էլի մի կոնֆլիկտ է պատահել avec Սոֆի կամ Աննետ:

Մի խոսքով: Մեզանում, Ավո ջան, քննությունները շուտով կսկսվեն, և այս վերջին ժամանակները այնպես են բեռնավորել պարապմունքներով (իհարկե հիմարագույն), որ չգիտես ինչ անես:Հավատացնում եմ, ոչ ոքի նամակ չեմ գրել…….

Երեկ նորից կարդում էինք քո բանաստեղծությունները և լավ հայհոյեցինք հրատարակությունը: Իհարկե համոզված լինելով, որ դու քո բնավորությամբ անընդունակ ես շնորքով հրատարակել, քո անհուն աղջկասիրությամբ և անփութությամբ դեպի քո երկիրը:Պարոն գերմարդ, այդ ի ՞նչ է պատահել, որ այժմ սկսել ես «հացի երգեր» ասել:

Լևոնիկին բարևներ:

Առայժմ այսքանը:

ՔոՎահան

Տերյանը երաժշտության մեջ

Տերյանը երաժշտության մեջ

Վ. Տերյանի բանաստեղծությունների հենքով ստեղծված հոգեթով երգերի նոտաները: Ինչպես հեղինակն է նշում` — Բանաստեղծի ներքին աշխարհից ծնված երգը մարդկային ցավի մի պատմություն է: Բանաստեղծը երգում է բնության երգը, մարդկային երջանկությունը, սիրո երգը: Նրա խոսքը մշտապես գերում է բնության և կյանքի գեղեցիկ ներդաշնակությամբ: Վահան Տերյանը հայ պոեզիայի անդաստան մուտք գործեց քնքշության, մեղմության, նրբության իր ուրույն աշխարհով: Տերյանի բանաստեղծությունները երգային են, երգեցիկ ու երաժշտական: Կոմպոզիտորներն իրենց ստեղծագործության ատաղձը որոնում ու գտնում են այնպիսի բանաստեղծություններում, որոնք իրենց տաղաչափությամբ, կառուցվածքով, բնույթով, հնչեղությամբ, տրամադրությամբ նպաստավոր են երգի համար, երգային են: Այս իմաստով հայ գրականության մեջ հազիվ թե կարելի լինի մեկ ուրիշ բանաստեղծի համեմատել Վահան Տերյանի հետ, որի տաղաչափական արվեստն իր բազմերանգությամբ, քնարական շնչով, անհատի հոգու տեսանելի ու անտես ելևէջումներով բացառիկ մի երևույթ է հայ բանաստեղծության մեջ: Եվ պատահական չէ, երբ գրական ասպարեզի վրա հայտնվեց Վահան Տերյանը, ընթերցող հասարակայնությունն աննախադեպ ցնծությամբ դիմավորեց նրան: Տերյանը դարձավ մարդկանց մտքի ու սրտի տիրակալը և մնաց այդպիսին առ այսօր: Տերյանն ամեն սերնդի հետ ծնվող, ամեն սերնդի հետ ապրող բանաստեղծ է, հավիտենական ուղեկիցը հայ ժողովրդի: Հետևելով այս առողջ տրամաբանութ յանը` պետք է ենթադրել, որ բոլորից առավել Տերյանը պետք է գրաված լիներ մեր կոմպոզիտորների ուշադրությունը, նրա բանաստեղծությունների հիման վրա պետք է ավելի շատ երգեր ու ռոմանսներ գրված լինեին: Սակայն այդպես չէ: Ինչ արած, կյանքը միայն օրինաչափությունների շղթա չէ, երբեմն պատահում են նաև պարադոքսներ: Եվ գուցե մեր երգահաններն ավելի ճիշտ են գնահատել ուժերի հարաբերակցությունը և չեն հանդգնել բանաստեղծի հանդեպ ունեցած իրենց հիացմունքն արտահայտել ձայնանիշերով և գերադասել են գերագույն արվեստի առջև միայն զմայլվել: Եվ երկյուղելով այն բանից, որ հազիվ թե հաջողվի Տերյանի տաղերին արժանի ու համազոր հնչյունաշար ստեղծել, խոհեմաբար ետ են կանգնել իրենց մտադրությունից: Այնուամենայնիվ, Տերյանի պոեզիան իր նուրբ, մտերմիկ քնարականությամբ, վառ պատկերավորությամբ և երաժշտականությամբ ոգեշնչել է շատ ու շատ կոմպոզիտորների, որոնք նրա խոսքերով գրել են տասնյակ երգեր ու խմբերգեր, ռոմանսներ ու սիմֆոնիկ ստեղծագործություններ:

Տերյանը` մարդ

Տերյանը` մարդ

ՎահանՏերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան, հունվարի 28 փետրվարի 9 1885 կամ 1885 Գանձա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն — հունվարի 7, 1920 կամ 1920, Օրենբուրգ, Խորհրդային Ռուսաստան, նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ։

Տերյանը` բանաստեղծ

Տերյանը` բանաստեղծ

1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ են ընդունում թե՛ ընթերցողները և թե՛ քննադատները։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

«Տերյանի մարդասիրական ոգին ներթափանցած է նրա ամբողջ ստեղծագործության մեջ և այդ ստեղծագործության մեծագույն արժանիքն է, նաև հայ գրականության ընդհանուր մարդասիրական ոգու մի պայծառ դրսևորումն է։ Դրանով էլ Տերյանը աշխարհի ամենալավ բանաստեղծների շարքում է, անշուշտ։ Քանի որ գեղարվեստական գրականության գլխավոր արժանիքը, աղը այդ մեծ սիրո արտահայտումն է

Վահան Տերյանը մանկության տարիներին

1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչական, թարգմանական լայն գործողություն։

1915-1916 թվականներին Տերյանը մասնակցում է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած «Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրքերի ստեղծման աշխատանքներին։

Ով է Տերյանը. կենսագրական տեղեկություններ

Ով է Տերյանը. կենսագրական տեղեկություններ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1885-1920

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների “Մթնշաղի անուրջներ” ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, եւ թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշեւիկյան հեղափոխությանը եւ այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր եւ վախճանվում է 1920թ հունվարի 7-ին:

2022 ձմեռային ճամբար 7օր

Մեր օրը սկսվեց Ֆրանսիայի մասին տեղեկություններ հանելով քանի որ մեզ մոտ այս շաբաթ Ֆրանսիական շաբաթ է։ Հետո գնացինք ընտրության առարկայի և այն ես ընտրել եմ շորերի դիզայն։ Այնտեղ մենք սովորեցինք թե ինչպես են ճիշտ շորերի չափերը վերցնում։ Եկանք դասարան և եղավ սեմինար՝ ստեղծենք մեր մուլտֆիլմը։ Քննարկեցինք թե ինչ է մուլտֆիլմը։ Ուսումնասիրեցինք թե ինչպես է ստեղծվում մուլտֆիլմը։ Այն ու հետև բաժանվեցին խմբերի այն երեխաները որոնք ցանկանում են մասնակցել և ամեն խումբ մի բան պետք է անի մուլտֆիլմի համար։ Այսօր այսքանը։

2022 ձմեռային ճամբար 6օր

Այսօր շատ բանիմաց օր ունեցանք։ Մեր օրը սկսվեց մեր հրաշք, գեղեցիկ, բարի և խելացի ընկեր Ստելլայի ծնունդը շնորհավորելով։ Մենք բոլորով կազմակերպել էինք անակնկալ և կարծում եմ նա շատ ուրախացավ և ես նույնպես քանի որ նրան անչափ շատ եմ սիրում և միշտ ուրախ եմ երջանկացնել նրան։
Այնուհետև մենք համտեսեցին համեղագույն տորթը։

Եվ ընկերներով վորոշեցինք խաղալ մաֆիա։ Խաղը շատ հետաքրքիր անցավ։ Այն ու հետև մեզ մոտ եկան հնեաբաններ։ Նրանք մեզ պատմեցին թե ինչպես են հետազոտումների միջոցով գտնում կմախքներ և կռահում սեռը, տարիքը։ Եվ ոչ միայն պատմում էին այլ ցույց տվեցին գանգեր և ոսկրեր։ Նրանք բացատրեցին թե ինչպես ենք տարբերում սեռը, այն կարողենք տարբերել ըստ այն դիրքից որով նրան թաղել են։
Օրինակ՝ տղները աջ կողմի վրա էն պարկած լինում իսկ աղջիկները՝ ձախ։
Տղաների հոնքերը ավելի առաջ եկած են քան աղջիկներինը։

Բայց եթե դին երեխա է, ապա նրա աեռը կռահել չի լինի։
Տարիքը կարող ենք տարբերել ըստ դիի ոսկռերից։
Եվ այլ շատ բաներ։Եթե ընկեր Ստելլա կարդում եք, ապա ևս մեկ անգամ շնորհավորում և մաղթում եմ ամենա լավ բաները։

Տակո

Տակոն պատրաստել իսպանացիների’ Մեքսիկա գաղթելուց առաջ։ Առկա են հնագիտական գտածոներ, որոնք վկայում են, որ Մեքսիկայում տեղաբնիկները կերել են ձվով փաթաթված տակո։ Իսպանացի կոնկիստադորների ժամանակակից Բեռնալ Դիաս Կաստիլյոն փաստում է, որ եվրոպացի եկվորներին առաջին անգամ տակո հյուրասիրվել է Կոյոական քաղաքում մի խնջույքի ժամանակ, որը Էռնան Կորտեսը կազմակերպել էր իր զինյալների համար

ԱՄՆ-ում հոկտեմբերի 4-ը նշվում է որպես Տակոյի ազգային օր

Սանգռիա

Սանգռիա

Իսպանակն խմիչք Սանգռիա

Սանգրիան հայտնի է Իսպանիայի և Պորտուգալիայի հարավում 19-րդ դարի կեսերից: Համարվում է, որ խմիչքի անունը գալիս է իսպաներեն «sangre» բառից, որը թարգմանվում է որպես արյուն: Այդ խմիչքը կարելի է փորձել ոչ միայն բարերում և ռեստորաններում, այլ նաև կարելի է այն տանը պատրաստել: