2022 Ձմեռային ճամբար 3 օր

Մենք այսօր շատ լավ օր ունեցանք։ Օրվա սկզբում ընկեր Ստելլան կազմակերպել էր շատ հետաքրքիր քվեստ։ Քվեստի ըթացքում մենք բաժանվեցինք երկու թմերի, սկզբում քաշում էինք թուղթ և այնտեղ գրված են հուշումներ թե որտեղ է գտնվում հարցը։ Այնուհետև գնում ու գտնում էինք հարցը և նրանց պետք է ճիշտ պատասխանեինք։ Հարցերը բոլորը կապված էին Իսպանիային։ Եվ որ թիմը ավելի շուտ պատասխաներ հինգ հարցերին այդ թիմն էլ կհաղթեր և մենք այսօր հաղթեցինք։

Հետո մենք գնացին սահադաշտ։ Ոտքով մենք 3.7կմ անցանք, որպեսի հասնենք սահադաշտ։ Սկզբում այդքան էլ հեշտ չեր քշելը, բայց մի քիչ հետո արդեն շատ հեշտ էր։ Մենք քշեցինք, նկարվեցինք, վայելեցինք և վերադարձանք, բայց արդեն տրանսպորտով։

Ահա մի նկար սահադաշտից՝

Շնորհակալություն ընկեր Ստելլային այսքան ուրախ օր կազմակերպելու և պարգևելու համար։

Հրատարակված

malenasahakyan

Welcome Malena’s blog. I’m 12. I am business lady.

Թողնել մեկնաբանություն