Գործնական աշխատանք

Որոշիր ընդգծված գոյականների հոլովը:

Ասում են, թե հենց մի փշուր հաց(ուղղական)է գետնին(տրական) ընկնում, երկնքից(բացառական) մեզ համար անտեսանելի հրեշտակ(ուղղական) է իջնում և կանգնում հացի(սեռական) փշուրի վրա, որպեսզի այն ոտնատակ չընկնի, չպղծվի: Այնպես որ, իմացեք՝ գետնին ընկած բոլոր փշուրների վրա մի-մի հրեշտակ է կանգնած: Քանի որ դա շատ դժվար է և հոգնեցուցիչ, մարդիկ պետք է հրեշտակներին(սեռական) օգնության շտապեն, հացը գետնից(բացառական)վերցնեն ու մի բարձր տեղ դնեն:

Հացը գետնին գցելը մեղք է ,քանի որ այն թոնիր է մտել, կրակով(գործիական) մաքրվել, սրբացել:

2.Ընդգծե՛ք ուղղական հոլովի 5 ձև։

ա. Տիկին, հատակին, մարտին, գետին, կաղին, ջրվեժին, բաժին, խուրջին, հաղարջին


բ. Թղթակից, կողակից, դաշնակից, ծուղակից, խոսակից, ուղեկից, խոյակից, կղզյակից

գ. Կորով, գորով, նավով, կավով, ժողով, տողով, տաղով, մաղով, կողով, հոլով.

դ.Այգում, ոռոգում, շենքում, խաղում, հակազդում, փլուզում, երկնքում, անկում, շտկում, որջում

2. Ընդգծե՛ք սեռական հոլովի 5 ձև։
ա. Օրվա, տեսքով, գիշերվանից, շարժմամբ, կրակի, այգուց, որդու, քրոջ, Հակոբենց, անտառի մեջ

3. Ընդգծե՛ք տրական հոլովի 5 ձև։Տիկին, ձորին , արձանին, հոգին, գերանդին, հացին, գրին, բանալին, սարին

4. Ընդգծե՛ք բացառական հոլովի 5 ձև։
ա. Որդուց, վահանով, այգուց, հարթակում, գնդակից, գավիթների, գումարման, անտառից, Վահանենց, փաստից

բ. Հոգուց, ուղուց, սպիտակուց, էգուց, գոտուց, նեղուց, այտուց, ոզնուց, դեղնուց, ապակուց

4. Ընդգծե՛ք գործիական հոլովի 5 ձև։ Հրով, եզրում, սանրով, պարկեր, պանրով, խաղողի, սայրով, պատին, թեյով, կարագից

5. Ընդգծե՛ք ներգոյական հոլովի 5 ձև։
Կրակում, լիտրով, խոսքում, կողքից, հարկում, վարկեր, կերպարում, երեսին, կարգում, կապանցի

6. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը
ա. Տղամարդիկ (կանանցում, կանանց մեջ) ամենից ավելի գնահատում են նվիրումը և հավատարմությունը։

բ. Այսօր մեր (փողոցով, փողոցովն) անցնելիս քիչ էր մնում մեքենայի բախվեի։

գ. <<Տեսնես օրերից մի օր (Աստված, Աստվածը) կպատժի՞ այդ ավազակներին>>, — մրմնջում էր ծերունին։

դ. —(Զգուշություն, զգուշությունը) լավ բան է, — ինձ միշտ խրատում էր պապս։

ե. Քիչ հետո գնալու ենք քաղաքի (կենտրոնը, կենտրոն):

զ. Ես հիմնարկի բոլոր ( տիկնանց, տիկնանցը) կզգուշացնեմ, որ միջոցառմանը մասնակցելու են միայն տղամարդիկ։

Պատմության Նոյեմբեր ամսվա ամփոփում

Ինչ նշանակություն ունի մարդու ազգանունը ինձ համար(Շարադրություն)

Պապ թագավոր(Պրեզենտացիա)

Շապուհը փորձում է Արշակին հայրենի հողով ու ջրով(Պրեզենտացիա)

«Թագավորության պահպանման վերջին փորձերը» 

Կարոլինգների կայսրություն

Հին Ռուսիան

Ես կատարել եմ այն ամենը, ինչը ինձնից պահանջված էր(սովորել եմ և կատարել առաջադրանքները), կատարել եմ պրեզենտացիաներ, որոնց միջոցով ավելի հետաքրքիր են դառնում աշխատանքները։ Եվ քանի որ չկան բաց թողնված առաջադրանքներ, ես ինձ գնահատում եմ 9:

Հին Ռուսիան

  • Պատմիր ռուսական պետության առաջացման մասին:
    Արևելյան սլավոնները IX դարում ստեղծեցին երկու պետություններ։ Դրանցից մեկը Հյուսիսում էր՝ Նովգորոդ կենտրոնով, իսկ մյուսը՝ հավաում՝ կիև կենտրոնով։ Այդ ժամանակ սլավոններին հյուսիսից սպառնում էին վարյագները։ Հարուստ ունեցվացքի համար նրանք Բալիթիկ ծովից հասնում էին Բկյուզանդիաի մայրաքաղաք։ Դա Վայրագնեիրց Հույներ տանող առևտրական ճանապհն էր։
    Նովգորոդի իշխան Օլեգը 882 թ գրավեցԿիևը։ Նա Վայրագնեիրց Հույներ ճանապարհի երկայնքով ընկած սլավոնական հողերը միավորեց մեկ պետության մեջ։ Այդպես առաջացավ Հին Ռուսիա պետությունը։
  • Հիմնավորիր  քրիստոնության ընդունման կարևորությունըԿիևյան Ռուսիայի համար:
    Վլադիմիրը հասկանում էր, որ պետության ու ժողովրդի համախմբման համար անհրաժեշտ է ստեղծել հոգևոր միասնություն։ 988թ Հին Ռուսիայում քրիստոնեությունն ընդունվեց որպես պետական կրոն։

    Այն կարևոր էր նրանով, որ
    Քրիստոնեության ընդունման շնորհիվ Ռուսիան մտավ քաղաքակիրթ երկրների շարքը։
    Ամրապնդվեցին հարաբերությունները եվրոպական պետությունների հետ։Դրանում կարևոր դեր խաղաց դինաստիական կապերի հաստատումը։
  • Համեմատիր Յարոսլավ Իմաստունի գործունեությունը Հուստինիանոս Առաջինի գործունեության հետ։

    Հուստանիանոս I
  • Կայսրը սկսել է քաղաքացիական, ռազմական և եկեղեցական ծավալուն շինարարություն, ձեռնարկել է Սբ Սոֆիայի տաճարի կառուցումը Կոստանդնուպոլսում:
  • Հուստինիանոս I-ի հրամանով 528– 534 թթ-ին կազմվել է «Քաղաքացիական իրավունքի ժողովածու» («Հուստինիանոսի օրենսգիրքը»), որն ընդգրկել է մ. թ. II դարից մինչև իր ժամանակաշրջանը հրապարակված կայսերական կարգադրությունների 4652 հատված:
  • Հուստինիանոս I-ը ռազմական, վարչական և տնտեսական վերափոխումներ է արել նաև Հայաստանի բյուզանդական մասում՝ նպատակ ունենալով Արևմտյան Հայաստանը զրկել ներքին ինքնուրույնությունից և դարձնել կայսրության սովորական մասերից մեկը:

    Յարոսլավ Իաստուն
  • Յարոսլավ Իմաստունի օրոք կազմվել է ռուսական իրավունքի առաջին հայտնի օրենքների ժողովածուն, որը պատմության մեջ մտել է որպես «Ռուսկայա Պրավդա»։
  • Միավորել է գրեթե բոլոր հին ռուսական հողերը։
  • Յարոսլավ Իմաստունի նախաձեռնությամբ հաստատվել է առաջին ռուսական մետրոպոլիտը, որով ամրապնդվել է Կիևյան Ռուսիայի միջազգային հեղինակությունը։
  • Յարոսլավ Իմաստունն ազգակցական կապերի մեջ էր եվրոպական շատ կառավարողների հետ։ 

  • «Աննա Բյուզանդացի-Ռուսաստանի «կնքամայրը»»/փոքրիկ հետազոտական աշխատանք/

Հոլովման տեսակները

Գոյականի սեռական հոլովը կազմելիս բառերը փոփոխվում են տարբեր ձևերով: Ըստ
դրանց՝ առանձնացվում են տարբեր հոլովումներ։ Ժամանակակից հայերենում կա
ութ հոլովում՝ -ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց, -ա-, -ո-։ Հոլովումները լինում են արտաքին և
ներքին։ Արտաքին հոլովման ժամանակ հոլովական մասնիկն ավելանում է բառի վերջից, իսկ
ներքին հոլովման ժամանակ փոփոխությունը կատարվում է բառի ներսում։ Արտաքին են
-ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց հոլովումները, իսկ -ա-, -ո- հոլովումները ներքին են։

Արտաքին հոլովումներ
Ի հոլովմանը պատկանող բառերի թիվը շատ մեծ է՝ գրքի, դպրոցի, նկարի,
բառի և այլն։ Բոլոր գոյականների հոգնակիի ձևերը նույնպես հոլովվում են -ի-ով, բացի -ց հոլովմանը պատկանող բառերից, օրինակ՝ գառան, բայց գառների, քրոջ-քույրերի, տարվա-տարիների, իսկ Վարդանանք-Վարդանանց: Գոյականի հոլովումը որոշվում է ըստ եզակի սեռական հոլովի։
Ու հոլովմանը պատկանում է ի-ով ավարտվող բառերի մեծ մասը (օրինակ՝
հոգի-հոգու, գինի-գինու), հետևյալ բառերը՝ ամուսին, անկողին, Աստված,
մարդ;
Վա հոլովմանը պատկանում է ժամանակ ցույց տվող գոյականների մի մասը,
օրինակ՝ գիշեր-գիշերվա, օր-օրվա, ամիս-ամսվա, շաբաթ-շաբաթվա և այլն։
Սակայն ժամանակ ցույց տվող մի շարք բառեր այս հոլովմանը չեն պատկանում՝
րոպե, դար, վայրկյան, երեկո բառերը, ամսանունները և այլն։ Շաբաթ բառը
հոլովվում է վա-ով, եթե արտահայտում է ամբողջ շաբաթվա՝ 7 օրվա իմաստ, այլ
ոչ թե շաբաթ օրվա։
ԱՆ հոլովմանը պատկանում է գրաբարում -ն վերջնահնչյունն ունեցած բառերի
մի մասը՝ մուկ- մկան, դուռ- դռան, լեռ-լեռան, թոռ-թոռան, բեռ-բեռան, ծոռ-ծոռան, եզ-եզան, գառ-գառան, նուռ-նռան և այլն, ինչպես նաև -ում վերջածանցով կազմված բառերը, օրինակ՝ գրավում-գրավման, ուսում-ուսման, մոտեցում-մոտեցման։ Այս հոլովմամբ են հոլովվում նաև մանուկ (եթե
անձնանուն չէ), գարուն, աշուն, ամառ, ձմեռ բառերը՝ գարնան, աշնան, ամռան,
ձմռան, թեև գործածական են նաև ամառվա և ձմեռվա ձևերը։
Ոջ հոլովման պատկանում են անձ ցույց տվող մի քանի բառեր՝ ընկեր-ընկերոջ, քույր-քրոջ,
կին-կնոջ, տեր-տիրոջ, սկեսուր-սկեսրոջ, աներ-աներոջ և այլն։ Սրանց մի մասը կարող է հոլովվել նաև -ի-ով։
Ց հոլովման պատկանում են -անք, -ենք, -ոնք, -ունք ածանցներով կազմված
այն բառերը, որոնք տոհմ, ազգակցություն, գերդաստան են ցույց տալիս, ինչպես՝
Սահակենք-Սահակենց, Վարդանանք-Վարդանանց, մերոնք-մերոնց, Վեդունք-
Վեդունց և այլն։ Այսպես են հոլովվում նաև մարդիկ, կանայք և տիկնայք հոգ-
նակիները՝ մարդկանց, կանանց, տիկնանց։

Ներքին հոլովումներ
Ո հոլովման պատկանում են հայր-հոր, մայր-մոր, եղբայր-եղբոր և նրանցով կազմված այն
բառերը, որոնցում նրանք վերջին բաղադրիչ են (օրինակ՝ հորեղբայր, նախա-
հայր)։ Այս հոլովումը ներքին է, որովհետև փոփոխությունը կատարվում է բառի
ներսում։
Ա հոլովման պատկանում են -ություն վերջածանցով կազմված բառերը
(օրինակ՝ մեծություն-մեծության, ընկերության, գեղեցկության), ինչպես նաև տուն,
շուն, սյուն, ձյուն, արյուն, անկյուն, անուն բառերը։ Անկյուն բառը հիմնականում
այսպես է հոլովվում, երբ երկրաչափական հասկացություն է (օրինակ՝ Որոշել
տրված սուր անկյան աստիճանը), իսկ մյուս դեպքերում սովորաբար հոլովվում է
ի-ով (օրինակ՝ Սենյակի անկյունի մոտ կախված նկարը գեղեցիկ էր)։ Հոլովման
ժամանակ անուն բառում կատարվում է ու-վ հնչյունափոխություն՝ անուն-
անվան։
Այլաձև հոլովում։ Ընդհանուր հոլովումից շեղվում են մի քանի բառեր, որոնք
ունեն այլաձև հոլովում՝ աղջիկ-աղջկա (-ա արտաքին հոլովում), սեր-սիրո (-ո
արտաքին հոլովում), մահ-մահվան (-վան արտաքին հոլովում), դուստր-դստեր,
կայսր-կայսեր (-ե ներքին հոլովում)։ Դուստր և կայսր բառերը կարող են հոլովվել
նաև -ի-ով։ Սրանցից բացի՝ կան նաև այլ ձևեր, որոնք, սակայն, հնացած են և գործածվում են միայն որոշ կապակցություններում, ինչպես՝ հուսո, լուսո, սգո, պատվո (-ո արտաքին),
ծննդյան, հանգստյան, գալստյան, կորստյան (-յան հոլովում)։ Սովորաբար այս
բառերը հոլովվում են ի-ով։

Առաջադրանքներ:

Արտաքին հոլովում
1. Բառաշարքում ընդգծիր ի հոլովման պատականող 6 բառ:
Երեկո
, մորաքույր, ամառ, մեղու, տղա, մարդ, վարձ, ձու, ընկեր, ուսուցիչ:

2. Բառաշարքում ընդգծիր ու հոլովման պատկանող 6 բառ:
Կսկիծ, ամուսին, տատ, ուռենի, ականջօղ, տղամարդ, թագուհի, պապ, ոսկի, քեռի:

3.Բառաշարքում ընդգծիր վա հոլովման պատկանող 6 բառ:
Ուրբաթ, տարի, ժամ, գագաթ, գիշեր, րոպե, ամիս, դար, օր, ցերեկ:

4.Բառաշարքում ընդգծիր ան հոլովման պատկանող 6 բառ:
Ընդմիջում
, ձնաբուք, սառցալեռ, հուշասյուն, ամառ, բեռ, ազգանուն, նուռ, տեսանկյուն, գարուն:

5.Բառաշարքում ընդգծիր ոջ հոլովման պատկանող 6 բառ:
Բաժնետեր
, տերտեր, տիկին, որդի, հարսնաքույր, լապտեր, դասընկեր, դուստր, տեր, կին:

Ներքին հոլովում
1.Բառաշարքում ընդգծիր ա հոլովման պատկանող 6 բառ:
Եռանկյուն
, շարժում, ձյուն, թոնրատուն, ձուկ, շուն, թերություն, կորյուն, արյուն, հանգիստ:

2.Բառաշարքում ընդգծիր ո հոլովման պատկանող 6 բառ:
Բուժքույր, հայր, տիրամայր, խաղընկեր, մորեղբայր, վանահայր, քույր, եղբայր, սկեսրայր, նախահայր:

Талант рождается из труда 

У всех людей есть таланты, у каждого человека свои таланты и они разные. Мы знаем талантливых художников, талантливых поэтов, певцов, танцоров и т.д. Да, они работали, чтобы достичь этого результата, но если бы у них не было этого таланта, они не достигли бы этого результата, даже если бы много работали. Например, человек, который рисует невероятно красивые картины, и в этом его талант, он не может быть певцом, как бы ему этого ни хотелось, потому что его роль — роль художника. Таланты можно открыть в течение жизни, попробовав все, вы в конце концов найдете свое место в жизни. Мы должны любить талант, который у нас есть, потому что это наша специальность.

Բուքը, երգը, երեխան։ Վանո Սիրադեղյան

Երեխան արդեն հասնում էր դպրոցին։ Վազքից արդեն անցել էր քելքի։ Վախենում էր գլուխը վեր առնի՝ դպրոցը տեսնի սպասվածից հեռու։ Նաև թիփին աչքերին էր խփում, և երեխան գնում էր՝ փալաս կեպին աչքերին քաշած։

Դպրոցին, փաստորեն, հասել էր, մնում էր հասնի շեմին։ Չորս պատերի ապահովության հեռանկարից արդեն տաքանում էր։ Կամ լավ թմրել էր։ Այդպես գլուխը կախ գնալու դեմ էր առնելու դռանը և իրեն հաճելի անակնկալ էր մատուցելու։

Երեխան այնքան էր ինքն իրեն ապավինել, այնքան էր մտել ինքն իր մեջ, որ մրմռացող ոտքերը այլևս իրենը չէին։ Նա արդեն ոտքերին օգնել չէր կարող և ճիշտը դրանց գոյությունը ուրանալն էր։ Եթե ոտքերը իրենը չեն, ուրեմն ցավն էլ իրենը չի, խորամանկում էր երեխան։

Ձեռքից եկածը արել էր. գուլպայի ծակ թաթը ձգել, ոտքի տակ էր դրել, ոտքին մեծ, պոռթած կոշիկների ներսը դարման ու քուրջ էր խցկել, ձեռքն ընկածով կապոտել էր, բայց կարծես բան արած չլիներ։ Սառած, անզգալի, պրոտեզի վրա քաշած կոշիկի նման, ուրիշի ոտքին եղածի նման անհաղորդակից կային ու տարօրինակ էլ էր, որ հետը գալիս էին։ Այսինքն, առաջն ընկած գնում էին։

Рекламаabout:blankПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Երեխան հասավ դռանը ու դուռը չբացած՝ ներսում էր… Դուռը դեմ ընկավ, ու երեխան ցրտից ոտքից գլուխ դաղվեց։ Ուրեմն, դեռ ներսում չէր։

— Հարութ քեռի,— կանչեց,— սառա, Հարութ քեռի։

Երեխային թվաց հեռվի՜ց, դանդաղ, միջանցքով գալիս են։ Գալիս—չեն հասնում։ Դռան դեմ անակնկալի եկած երեխան անպաշտպան էր։ Այդքան չզգալու տված ցուրտը, այդքան իրենից վանած, արհամարհած ու չարացած ցուրտը մեկեն, վրիժառու խփել էր երեխային։ Կամքը հաշվարկված էր որոշակի տարածության, որոշակի ժամանակի համար և հիմա իր գործը արել՝ վերացել էր։ Սառնամանիքի դեմ նոր խաղ սկսել չէր լինի, և կամազուրկ մարմինը ցրտի բերանը տված՝ երեխան տղամարդավարի մղկտում էր։ Ու ամեն պահ ներսում հայտնվելու հույս ուներ։

Դռան փեղկը հույսով ետ գնաց ու դխկոցով դեմ առավ նիգին։

— Էսքան շուտ ո՞ւր ես եկել, այ լակոտ։

Հանգը այնպես չէր, թե՝ այ որդի, բա դու մեղք չե՞ս, բա դու քուն ու դադար չունե՞ս… Ձայնը քնահարամ եղած հարբածի չարություն ուներ, բայց երեխան չարությունը բիձու փնթփնթոց հասկացավ։
Լավ մարդուն նեղություն տալու համար երեխան մեղավորություն զգաց և արդեն որպես ներս մտած՝ բացատրեց, արդարացավ.

— Հարութ քեռի,— ասաց,— վազելով եմ եկել՝ շուտ հասա։

— Իմ գործը չի, Ավագը կարգադրել է չթողնեմ։

Երեխան կարծեց լավ չարդարացավ։

— Ավագը չի իմանա, Հարութ քեռի, կմտնեմ նստարանի տակ։

— Գնա ձեր թախտի տակ մտի,— ասաց։

Երեխան կարծեց հոգու հետ խաղ են անում։ Կարծեց հետագա վայելքն են ձգելով քաղցրացնում։

— Ավագը իմ մոր քեռու տղեն է, Հարութ քեռի, բաց արա։

— Գնա, գնա,— ասաց,— մի անգամ էլ ետ վազի արի՝ ժամը կգա։

Երեխան առաջին պահ չհավատաց, բայց հեռացող ոտնաձայնը իրոք հեռանում էր։ Երեխայի խելքը մտավ, որ, ուրեմն, ճիշտը տուն գնալ—դառնալն է։ Եթե դուռը չեն բացում, ուրեմն ճիշտը դա է, ու իր լավն են ուզում։ Բայց բուքը, մութը, բքից սսկված, տեղները չմատնող շները… Երեխան դպրոցի մատույցներում ձեռքի փայտը վախի հետ շպրտել էր՝ ո՞նց գտներ։ Հետո, ախր, ո՞նց կարող էր տուն գնալ—դառնալը ավելի հարմար լինել։ Իսկ եթե հարմար չէ, դուռն ինչո՞ւ չբացեցին… Երեխայի միտքն էլ էր սառչում։ Իսկ ոտքերը ինքնաբերաբար դոփդոփում էին։ Երեխան արդեն պարում էր։ Բայց ուսը գցած շորի պայուսակը լնգլնգում էր և գրպանիկի թանաքամանը կարող էր շուռ գալ։ Երեխան ձախ ձեռքը հանեց թևատակից, շորի վրայից բռնեց թանաքամանը, բութ, սառչող մատով խցեց բերանը։ Հիմա կարող էր ապահով թռչկոտել։

Ձախ ձեռքն էլ ոտքերի հետ սառչում էր։ Ականջներին երեխան կամքի գերագույն լարումով ձեռք չէր տալիս. տրորեր՝ մղկտոցը սաստկանալու էր։ Միտքը ցրտից, ցավից շեղել էր պետք։ Մի բան անել պետք էր։ Հիշեց, որ գրպանում հացի կտոր կա, աջ ձեռքն էլ թևատակից հանեց, կոխեց գրպանը՝ լիքը ձյուն էր, ձյան տակ հացը քարացել էր։ Եվ երեխան սկսեց երգել.Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել,Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել…

— Սովից ցնդել ե՞ս, այ լակոտ։

Երեխան քարացավ։ Ամոթից մի երկվայրկյան նույնիսկ տաքացավ։ Իր երգելը երգեցողության դասատուն անգամ լսած չկար, իսկ սա Ավագն էր։ Երեխան կուչ եկավ ու սպասում էր, որ վզակոթին տան։ Միաժամանակ սպասում էր դուռը բացվելուն։ Լարումից երեխան մի քիչ էլ տաքացավ։

Առաջադրանքներ

330 334. 335

334. Տեքստը համառոտի՛ր՝  տասը նախադասություն հանելով (անհրաժեշտության դեպքում բառեր ավելացրո՛ւ կամ փոխի՛ր):
 
Երկու ընկեր անապատով գնում էին:
Ընկերներից մեկը ծարավից թուլացավ, ընկավ: Իսկ մյուսը, որի մոտ ջուր կար, ոչ օգնեց ընկերոջը, ոչ էլ նույնիսկ ջուր տվեց: Թողեց, հեռացավ: Աղետյալը վերջին շնչում ընկած մնաց:
Բարեբախտաբար եկավ, մի քարավան հասավ այդտեղ: Մարդիկ կիսամեռ տղային գտան, ջուր տվեցին ու նրան ուշքի բերեցին:
Տղան, նորից առույգացած, շարունակեց ճամփան:
Գնա՜ց, գնա՜ց, հասավ ընկերոջը: Բան չասաց, լուռումունջ շարունակեց ճամփան:
Երբ լեռնոտ մի կածանով էին անցնում, ջուր չտվող ընկերը սայթաքեց, ընկավ ու չկարողացավ ոտքի կանգնել: Ոտքը կոտրվել էր:
Ընկերը նրան շալակն առավ, մեծ դժվարությամբ տարավ հայրենի քաղաքը, հասցրեց տուն, կնոջ մոտ: Ու հրաժեշտ տվեց.
-Է՜հ, մնաս բարով, եղբա՛յր: Քանի կանք, դու մարդկանց քո ջրից պատմիր, ես՝ իմ շալակից:

Երկու ընկեր են լինում անապատով գնում են, ընկերներից մեկը ծարավում է այնքան է ծարավում, որ գիտակցությունը կորցնում է, երրկրորդ ընկերը թողնում է ընկերոջը և գնում չնայած նրան, որ նա ջուր է ունենում իր մոտ։Տղային գտնում են ուրիշ մարդիկ ջուր են տալսի և տղան առույգանում է գնում հասնում ընկերոջը, ոչինիչ չի ասում, հետո երրկրորդ ընկերը ոտքը սայթաքում է և չի կարողանում քայլել, ընկերը օգնում է նրան շալակում է և տանում կնոջ մոտ։Եվ ասում է․
-Դե դու կպատմես քո ջրի պատմությունը, իսկ ես ՝ իմ շալակի։


335. Տեքստը համառոտի՛ր՝  դարձնելով այն կարճ (3-4 նախադասությունից կազմված)  հաղորդում՝ ստեղծված նոր սարքի մասին:  Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
  Մարդիկ ուզում են իրենց կյանքը հեշտացնել ու հետաքրքիր դարձնել: Նրանք անընդհատ մտածում են՝ ինչպե՛ս անեն, որ իրենց անհրաժեշտ իրերը միշտ իրենց մոտ լինեն: Եվ քանի գնում, անհրաժեշտ  առարկաների ցանկն ավելանում է: Ճապոնական մի ֆիրմա սկսել է գրպանի հեռուստացույց արտադրել: Տեսնո՞ւմ եք, թե ուր է հասել մարդու պահանջը: Նոր սարքն ընդամենը երեք հարյուր հիսուն գրամ է կշռում: Այսինքն՝ երկու խնձորն ավելի ծանր կարող է լինել, քան այդ հեռուստացույցը: Դա շատ փոքր մարտկոցների օգնությամբ ինը ժամ անընդմեջ կարող է աշխատել: Հարմար է, չէ՞, գրպանում այդպիսի առարկա ունենալը. էլ ոչ շտապել է պետք ու ոչ էլ հուզվել: Որտեղ էլ լինես, սիրած ֆիլմը կամ հետաքրքիր հաղորդումը կդիտես:

Մարդիկ ունեն շատ իրեր և դրանք շատանում են ամենօր, և դրա համար Ճապոնացիները արտադրել են մի սարք, որը կոչվում է ՝ գրպանի հեռուստացույց։Այն 350 գրամ է, շատ փոքր մարտկոցների օգնությամբ աշխատում են 9 ժամ անընդմեջ։Այնպես որ օգտվելով այս սարքից դու կարող ես աշխարհի, որ վայրում և տարբեր իրավիճակներում նայել քո սիրելի ֆիլմը։

330.Նախադասությունները համապատասխանաբար տեղադրի՛ր տեքստում: Տրված և ստացված տեքստերը համամատի՛ր:

ԱՄՆ-ի Նյու-Ջերսի  նահանգում մի փոքրիկ քաղաք կա:Քաղաքի անունը Օուշեն Գրոուվ է:Յոթ հազար բնակիչ ունի:Երկարատև բանավեճերից հետո մի բացատրություն է արվել:Արդեն հայուր տարի է, ինչ այնտեղ կիրակի օրը հայտարարված է «լռության օր»:Քաղաքի փողոցներում ո՛չ մի ճռռոց ու հռնդյուն չես լսի:Մա՛րդ են, հանկած մեքենա վարելու  գայթակղությանը չտրվեն: Այդ օրը տրանսպորտի երթևեկությունն արգելված է : Թերթերն առաքվում են հեծանիվներով: Փողոցները ծանր, թուջե շղթաներով ցանկապատվում են ու փականքով փակվում:

Հարաբերակն մոլեկուլլային զանգված

  1. Ի՞նչ է ցույց տալիս հարաբերական մոլեկուլլային զանգվածը:
    Հարաբերական մոլեկուլային զանգվածը ցույց է տալիս , թե տվյալ նյութի մեկ մոլեկուլի զանգվածը քանի անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը։
  2. Հաշվեք P2O5, Li2O, Fe3O4, SO3 նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները:

    Mr(P2O5)= 2Ar(P)*5Ar(O)= 2*31+5*16=142
    Mr(Li2O)= 2Ar(Li)* Ar(O)=2*7+16=30
    Mr(Fe3O4)=3Ar(fe)*4Ar(O)=56*3+16*4=232
    Mr(SO3)=3Ar(So)=32+16*3=288

Հաշվեք կալցիումի օքսիդի(CaO) մոլեկուլի զանգվածը(m0) եթե (CaO)=56

Գրեք հետևյալ նյութերի բանաձևերը.

ա.մեկ ատոմ կալցիումից և մեկ ատոմ թթվածին
CaO
բ.մեկ ատոմ ծծումբ և երկու ատոմ ջրածին
SH2

Նոյեմբեր ամսվա պատմության ինքնաստուգում

Լրացնել բաց թողնված բառերը:

Ավատատիրության հաստատումը Հայաստանում, հասարակական գործընթացՄեծ Հայքի թագավորությունում/4-5-րդ դարեր/:Հայաստանում հին դարերից միջնադար անցումը տեղի էր ունենում ավատատիրական (ֆեոդալական) ուղիով։ Ավատ բառի հիմքում <<Իհավատ»,<<հավատարմությամբ>> (ծառայել)» իմաստն է։

2. Վաղ միջնադարի Հայաստանում հաստատվում են ավատատիրական հարաբերություններ։ Ավատատիրական հարաբերություններին բնորոշ էր./առնվազն 3 բնորոշում/

Հասարակության դասերը, աստիճանակարգը ՝
1․Աստիճանակարգի գլուխ կանգնած էր թագավորը։
2․Հաջորդ խոշոր նախարարներն էին ՝ բդեշխները։
3․Ապա գործակալ նախարարները։

3. Լրացնել բաց թողնված բառերը:

Ավատատիրական հասարակությունը բաղկացած էր ազատներ և անազատներից։

Ազատ էին թագավորները, իշխանները և եկեղեցական հոգևորականները:

Ժողովրդի մյուս հատվածը անազատներն էին, որոնք կազմում էին բնակչության մեծ մասը։

Ազատները և անազատները միմյանցից տարբերվում էին իրենց հնարավորություններով և իրավունքներով։

4. Առավել հզոր իշխանական տոհմերը, բացի իրենց կալվածքից, ունեին նաև համապետական կարևոր պաշտոններ, որոնք կոչվում էին գործակալություններ։ Գործակալությունները պատկանում էին իշխանական տոհմերին՝ ժառանգական իրավունքով։

Մաղխազություն

Թագադիր ասպետություն


մարդպետություն- Մարդպետություն


հազարապետություն


սպարապետություն- պարապետություն

Մեծ դատավորություն

Նշել գործակալությունները, իրենց գործառույթները:

5. Ավատատիրության շրջանում հողը սեփականության և ժառանգականության հիմունքներով պատկանում էր միայն ազատներին։ Հողատեր լինելը իրավունքների հետ նաև մի շարք պարտականություններ էր ենթադրում հողատիրոջ համար։ Վաղ միջնադարում գոյություն ունեին հողատիրության տարբեր ձևեր, որոնք էին:

Հայրենի-
Հորից որդուն ժառանգաբար  անցնող հողատարծքը

Պարքեվական-
Զինվորականներին, ծառայության դիմաց տալիս էին հողատարածք։

Գանձական-
առքուվաճառքի ենթակա մասնավոր կալվածքը

վանքապատկան-
ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐԸ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՀՈՂԵՐ ԷՐ ՇՆՈՐՀՈՒՄ։



6.Արշակունյաց արքայատոհմի գահակալության օրոք հայկական բանակի թիվը հասել է 100-120 հազարի։ Այն կազմված էր  հեծելաձոր  և Ազատներից բաղկացած հեծելազորը կոչվում է նաև Այր ու ձի:


. IVդարի վերջին քառորդում ծանր ժամանակներ են սկսվում հայոց անկախ թագավորության համար։ ՀռոմԻ և Սասանյան Պարկսաստանը պայքարը տարածաշրջանում գերիշխանության համար անընդհատ բարդ խնդիրների առջև էր կանգնեցնում Մեծ Հայքի թագավորության արքաներին։ Այս երկու հզոր կայսրությունները մշտապես ձգտում էին Հայաստանը դարձնել իրենց դաշնակիցը, տեղակայել իրենց զորքերը Հայկական լեռնաշխարհի՝ մարտավարական տեսանկյունից բարենպաստ վայրերում։ Այսպիսի իրավիճակում Արշակունյաց արքաների հիմնական խնդիրը պետք է դառնար ներքին համախմբումը երկրի անկախությունը պահպանելու համար։




. IVդարի վերջին քառորդում ծանր ժամանակներ են սկսվում հայոց անկախ թագավորության համար։ ՀռոմԻ և Սասանյան Պարկսաստանը պայքարը տարածաշրջանում գերիշխանության համար անընդհատ բարդ խնդիրների առջև էր կանգնեցնում Մեծ Հայքի թագավորության արքաներին։ Այս երկու հզոր կայսրությունները մշտապես ձգտում էին Հայաստանը դարձնել իրենց դաշնակիցը, տեղակայել իրենց զորքերը Հայկական լեռնաշխարհի՝ մարտավարական տեսանկյունից բարենպաստ վայրերում։ Այսպիսի իրավիճակում Արշակունյաց արքաների հիմնական խնդիրը պետք է դառնար ներքին համախմբումը երկրի անկախությունը պահպանելու համար։


7. Հայատառ ծածկագրերը

Մեզ են հասել հայատառ ծածկագրեր և հայերեն այբուբենի հիման վրա արված ծածկագրեր։ Այդ ծածկագրերն արվել են տարբեր նպատակներով, օրինակ, որպեսզի խարդախ մարդիկ չկարողանան հայտնաբերել և փոխել որևէ ստեղծագործության հեղինակի անունը, կամ որևէ արհեստի ներկայացուցիչ վարպետ, ցանկանալով իր լավագույն գիտելիքները փոխանցել բարի նպատակներ ունեցող մարդկանց, դրանք գրի է առել ծածկագրված։ Նրանք, հավանաբար, մտածել են, որ խարդախ մարդիկ այնքան հետևողական չեն լինի, որպեսզի փորձեն հասկանալ ծածկագիրը։ Առկա են նաև քաղաքական բնույթի ծածկագրեր։ Նկ. 2-ում ներկայացված է հայոց այբուբենի ծածկագրային համակարգերից մեկը, փորձի՛ր հասկանալ այն և վերծանել ստորև այդ համակարգով ծածկագրված մշակութային գործչի անունը՝ ՕՕՕ.. Օ::. ՕՕՕՕ.. ՕՕՕՕ::. ՕՕՕ::: ՕՕՕ:::: ՕՕՕ.. Օ. ՕՕՕ::. ՕՕՕՕ:: ՕՕՕ::: ՕՕՕՕ:::

Մեսրոպ Մաշտոց

Օգնություն.

  • Օ. Օ.. Օ… Օ:: Օ::. Օ::: Օ:::. Օ:::: Օ::::.
  • ՕՕ. ՕՕ.. ՕՕ… ՕՕ:: ՕՕ::. ՕՕ::: ՕՕ:::. ՕՕ:::: ՕՕ::::.
  •  ՕՕՕ. ՕՕՕ.. ՕՕՕ… ՕՕՕ:: ՕՕՕ::. ՕՕՕ::: ՕՕՕ:::. ՕՕՕ:::: ՕՕՕ::::.

  • ՕՕՕՕ. ՕՕՕՕ.. ՕՕՕՕ… ՕՕՕՕ:: ՕՕՕՕ::. ՕՕՕՕ::: ՕՕՕՕ:::. ՕՕՕՕ:::: ՕՕՕՕ::::
  • Հայոց այբուբենի հիման վրա ստեղծված ծածկագրային համակարգ

Համեմատել Արշակ Երկրորդ, Պապ թագավորների ներքին, արտաքին քաղաքականությունները:
Արշակ II -ը (350-368) դարձավ հայ Արշականունիների ամենանշանավոր արքաներից մեկը։Նա սկսեց վարել ինքնուրույն քաղաքականություն։Հայոց արքային ահաբեկելու նպատակով կայսրը հրամայեց Հռոմում սպանել նրա եղբորը ՝ արքայազն Տրդատին։Սակայն Արշակը չընկճվեց։Նրա խորհրդով Ներսես Ա կաթողիկոսը միջնորդնեց,որ Գնելն ու Տիրիթը վերադառնան Հայաստան։
Կայսրն իր սպանված եղբոր հարսնացու Օլիմպիային կնության է տվել Արշակին՝ իբրև երաշխիք երկու երկրների փոխհավատարմություն։ Միաժամանակ նա պատանդությունից արձակել է Տրդատի Տիրիթ և Գնել որդիներին։Գնելը ամուսնանում է Փառանձեմի հետ, բայց Տիրիթը սիրահարված է լինում Փառանձեմին։Նա Արշակին տրամադրում է Գնելի դեմ, սակայն վերջինս սպանությունից հետո Տիրիթը ևս չի խուսափում արքայի ցասումից և մահապատժի է ենթարկում։Այդ դեպքից հետո Արշակը ամուսնանում է Փառանձեմի հետ և ինչ-որ ժամանակ անց ծնվում է ՝ Պապը։

ՊԱՊ

Պապը անչափահաս ժամանակ ստանձնել է Արշակունիների գահը, քանի որ իր հայրը գերի էր Անհուշ բերդում։ Նա Մեծ Հայքում որպես արքա հաստատվեց Հռոմեական կայսրության օգնությամբ։ Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի ղեկավարությամբ հայ-հռոմեական զորքը կարողացել է հաղթանակ տանել պարսիկների նկատմամբ և Մեծ Հայքը ամբողջովին անկախ դարձնել։

Պապը կատարել է մի շարք բարեփոխումներ, որոնք կարևոր էին այդ արտաքին և ներքին ծանր պայմանների ժամանակաշրջանում։ Նա վերամիավորել է մի շարք նահանգներ, որոնք անջատվել էին Մեծ Հայքից ծանր ներքաղաքական շրջանում։ Նա փակել է կուսանոցները՝ այդպիսով փորձելով բարձրացնել ծնելիության մակարդակը։ Նա սահմանափակել է եկեղեցու դերը երկրի կառավարման մեջ, կրճատել եկեղեցական հողերը, որի պատճառով հակասություններ են առաջացել Պապի և Ներսես Մեծի միջև։ Նրա գահակալման ընթացքում կաթողիկոսները սկսեցին ձեռնադրվել ոչ թե Կեսարիայում, այլ հենց Հայաստանում։ Նրա օրոք հայոց զորքի թիվը հասել է 90 հազարից 100 հազարի։

10. Արշակունյաց արքայատոհմի անկման պատճառները:

Վռամշապուհի մահից հետո հայ նախարարների խնդրանքով պարսից արքունիքը կրկին Հայոց թագավոր է հաստատում Խոսրով IV-ին, սակայն նա մահանում է(415թթ)

Պարսից արքան գահին է բազմեցնում իր որդուն՝ Շապուհին (416-420թթ), բայց ժողովուրդը դժգոհում է։

Հայոց գահին հաստատվում է Վռամշապուհու որդին՝ Արտաշեսը (422-428)։ Նա եղավ Արշակունիների վերջին արքան։

428թ Արշակունյաց թագավորությունը անկում ապրեց։

Վառելիքաէներգետիկ արդյունաբերություն

Դասի հղումը 

  1. Քարտեզի վրա նշել նավթ, գազ և ածուխ արդյունահանող առաջատար երկրները: 


  1. Ի՞նչ դեր ունի վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը տնտեսության զարգացման գործում:
    Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը տնտեսության զարգացման գործում շատ մեծ դեր ունի, և առանց դրա տնտեսություն ուղղակի չի կարող լինել։ Եվ դա էլ տալիս է վառելիք և էլեկտրոնիկա։
  2. Որո՞նք են վառելիքաէներգետիկ արդյունաբերության զարգացման նախադրյալները: 

    Էներգետիկ ռեսուրսներով հարուստ պաշարները կամ դրանց հումքի էժան ներմուծումը:

    Բազմաբնույթ տրանսպորտային միջոցների առկայությունը՝ այդ թվում նավթամուղներ ու գազատարներ

    Ծովերին մոտ լինելու կարգավիճակը

    Վառելիքաէներգետիկ ռեսուրսների մշակման տեխնոլոգիական ենթակառուցվածքների և աշխատուժի առկայությունը