Պատմության՝ Սեպտեմբեր ամսվա ամփոփում

Սեպտեմբերի 1ից-5ը

Ամենակարևոր իրադարձությունները

Սեպտեմբերի 5ից-11ը
Ավատատիրական հասարակության ձևավորումը

Սեպտեմբերի 12ից-18ը
Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն

Սեպտեմբերի 18ից-25

Ժողովրդի մեծ գաղթը

Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 2-ը
Քրիստոնեական եկեղեցին

Քրիստոնեական եկեղեցին

Առաջադրանք 1

Քրիստոնեությունը համաշխարհային խոշորագույն կրոններից մեկն է: Այն ունի մոտ 2,1 մլրդ հավատացյալ աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Իսլամի և բուդդայականության հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ:

1.Քրիստոնեական եկեղեցին/ էջ10-14/պատմել/, տալ նոր հասկացությունների բացատրությունը

2.Համեմատել քրիստոնեությունը/աղբյուր/ և հեթանոսությունը/աղբյուրը/՝ գտնելով տարբերություններ, նմանություններ:

Տարբերություններ

Հեթանոսության մեջ երկրպագվում են բնական երևույթները՝ տարերքները՝ կայծակ, ամպրոպ, քամի և այլն, որոնք էլ դառնում են Աստվածների հիմական բնորոշիչները։

Քրիստոնեական կրոնի աստվածը Ս. Երրորդությունն է՝ Հայրը, Որդին և Ս.Հոգին։ 

Նմանություններ

Երկու կրոններին էլ մարդիկ հավատով են մոտենում։

3.Կատարել փոքրիկ ուսումնասիրություն.

«Հռոմի «պապուհին», մի՞ֆ է, թե՞ իրականություն»/ներկայացնել, գտնել տարբեր լեգենդներ, հիմնավորել տեսակետդ/

Պապուհու՝ միֆ լինելու գլխավոր ապացույցները.

1. Ոչ մի ժամանակակից պատմական աղբյուր ոչինչ չգիտի նրա մասին: Բացի այդ, չկա նրա մասին որևէ հիշատակում մինչև XIII դ. և հիմա անհնար է պատկերացնել, թե ինչպես կարող է պապուհու գահակալումը վրիպել X- XIIIդդ. պատմագիրների աչքից:

2. Ժամանակակից պապական պատմության մեջ չկա մի տեղ, որտեղ կարելի է պապուհուն «տեղավորել»: Լևոն IV-ի և Բենեդիկտոս III-ի միջև, որտեղ նրան «տեղավորում» է Մարտին Պոլյակը, նա չի կարող լինել, քանի որ Լևոն IV-ը մահացել 855 թ. հուլիս 17-ին, և, անմիջապես նրա մահից հետո, հոգևորականների ու մարդկանց կողմից Հռոմում պապ է ընտրվել Բենեդիկտոս III-ը:

3. Ավելի քիչ հավանական է, որ պապուհին «գահակալի» Վիկտոր III-ի (1087) և Ուրբան II-ի (1088-99 ) կամ Պասկալ II-ի միջև, ինչպես ասվում է Ժան դե Մայիի ժամանակագրության մեջ:



Աղբյուրները՝ Папесса Иоанна. Существовала ли женщина, ставшая папой римским?

Փաստավավերագրական ֆիլմ ` Պատմության առեղծվածները — Հովհաննես պապուհի

Գեղարվեստական ֆիլմ `  Հովհաննեսուհի ` կին` պապական աթոռին

4.Կարդալուց հետո ներկայացրու քեզ դուր եկած հատվածը, 

5.Հիմնավորիր, որ դու քրիստոնյա ես:

Այո, ես հավատում եմ Ասծուն և ընդունում եմ նրան, բայց այդքանով ես չեմ կարով վստահաբար ասել, որ ես քրիստոնյա եմ քանի որ, քրիստոնյա լինելու համար մարդ պետք է մինչև վերջ իմանա Քրիստոներությունը, Աստվածաշունչը։ Իսկ մարդիք ովքեր այդքան էլ տեղյակ չեն այդ ամենից և ամենուրեք ասում են, որ քրիստոնյա են և հետո իրենց գործերով հակառակն են ապացուցում, մարդկանց մեջ վատ տպավորություն են ստեղծում քրիստոնեության նկատմամբ։ Իսկ ես չեմ կարող ասել, որ այն ամբողջովին գիտեմ։ Այսպիսով ես մեծ ցանկություն ունեմ անվանվել իրական քրիստոնյա։

Ժողովրդի մեծ գաղթը

Առաջադրանք 1

Եվրոպայի սահմանները 1թ-ից մինչև 2016 թթ-ը/տեսաֆիլմ/

1.Համաշխարհային պատմության ո՞ր ժամանակաշրջանն է ընդգրկում միջնադարը:

Միջին դարեր, Ժողովուրդների Մեծ գաղթը/ էջ 5-9, պատմել/

Միջին դարերի պատմություն/տեսաֆիլմ, ամփոփիր 15-20 նախադասությամբ/

2.Պատմիր ժողովուրդների մեծ գաղթի մասին: http://www.wikiwand.com/hy/Ժողովուրդների_մեծ_գաղթ

3.Գաղթի սկիզբը
4րդ-7րդ դարերը համարվել են գաղթի տարիներ, գաղթից առաջ կար միայն մեկ պետություն Հռոմեական Կայսրություն, բայց գաղթի հետևանքով ավելացան նոր պետություններ։ Հռոմեական կայսրության սահմանամերձ շրջանում բնակվող ցեղերը պահանջները յուրացնելու համար նոր տարացքներ էին յուրացնում։ Եվրոպայի և Ասիայի մարդկանց տեղաշարժի վրա ազդեց կլիմայի ցրտելը, որը սկսվել է երկրորդ դարից։ Գերմանական գոթական ցեղերը հաստատվեցին Դոնուփ գետից մինչև Դնեպր գետն ընկած շրջանում։ Ձևավորվեցին երկու մեծ նցեղային միություններ՝ արևելյան և արևմտյան գոթեր։ Նրանք դուրս մղեցին Սև ծովի հյուսիսային շրջանում բնակվող՝ արևելյան գոթերին։ Իսկ արևմտյան գոթերը տեղափոխվեցին Հռոմեական կայսրության տարացք։ Այնտեղ նրանք սահմանապահ ծառայություն էին կատարում և ստանում էին կայսրության կողմից օգուտ։

4.Գերմանների տեղաշարժը
Հին գերմանների բնօրրանը համարվում է Յուտլանդիա և Սկանդինավիա թերակղզիները։ Մինչ մեծ գաղթև մի շարք գերմաններ բնակություն էին հաստատել Հռոմեական Կայսրության տարածքում։ Հռոմեական Կայսրության անկման գործում մեծ դեր խաղացին գերմանական ցեղերից գոթերը։ Նրանք II դ. Վիսլա գետից տեղափոխվեցին Դնեպրից Դանուպ ընկած ճանապարհը։ Կարճ ժամանակ անց նրանք բաժանվեցին երկու խոշոր ցեղային միությունների՝ վեստ և օստ գոթերի։ 375 թ.-ին հոները ջախջախեցին օստ գոթերին և արշավեցին վեստ գոթերի տիրույթներ։ Վախենալով հոներից վեստգոթերը ապաստան խնդրեցին հռոմեացի կայսրից և հաստատվեցին սահմանների մոտ։ Հռոմեացիները սննդամթերք էին մատակարարում վեստ գոթերին, իսկ գոթերը սահմաններն էին հսկում։ Շուտով հռոմեացիները դադարեցրեցին պարենի ներկրումը վեստ գոթերի տիրույթներ և վերջինս ապստամբության պատճառ դարձավ։ Հռոմեացիները պարտվեցին, իսկ սպանվածների կազմում էր նաև հռոմեացի Վաղես կայսրը։


Քարտեզի օգնությամբ ներկայացրու ներքոհիշյալ հատվածը:

Ժողովուրդների_Մեծ_գաղթՀին գերմանների բնօրրանը համարվում է Յուտլանդիա և Սկանդինավիա թերակղզիները։ Մինչ մեծ գաղթև մի շարք գերմաններ բնակություն էին հաստատել Հռոմեական Կայսրության տարածքում։ Հռոմեական Կայսրության անկման գործում մեծ դեր խաղացին գերմանական ցեղերից գոթերը։ Նրանք մ.թ.ա. II դ. Վիսլա գետից տեղափոխվեցին Դնեպր-Դանուբ ընկած ճանապարհը։ Կարճ ժամանակ անց նրանք բաժանվեցին երկու խոշոր ցեղային միությունների՝ վեստ և օստ գոթերի։ 375 թ.-ին հոները ջախջախեցին օստ գոթերին և արշավեցին վեստ գոթերի տիրույթներ։ Վախենալով հոներից վեստգոթերը ապաստան խնդրեցին հռոմեացի կայսրից և հաստատվեցին սահմանների մոտ։ Հռոմեացիները սննդամթերք էին մատակարարում վեստ գոթերին, իսկ գոթերը սահմաններն էին հսկում։ Շուտով հռոմեացիները դադարեցրեցին պարենի ներկրումը վեստ գոթերի տիրույթներ և վերջինս ապստամբության պատճառ դարձավ։ Հռոմեացիները պարտվեցին, իսկ սպանվածների կազմում էր նաև հռոմեացի Վաղես կայսրը։

5.Երբ տեղի ունեցավ Հռոմեական կայսրության բաժանումը, 451 թ.-ի հայտնի ճակատամարտը ինչ նշանակություն ունեցավ Եվրոպայի համար:
451թ Հռոմեական բանակը Գերմանական ցեղերի հետ միասին Կատալունյան դաշտում պարտության մատնեցին Հոներին, այն անվանվեց Ժողովուրդի ճակատամարտ և համաշխարհային պատմության գլղավոր իրադարձություններից է։

Այսպիսով բարբարոսները գրավեցին Արևմտահռոմեական կայսրության գրեթե բոլոր տարացքները բացի Իտալիայից և հռոմեական Գալլիայից։

6.Թվարկիր Արևմտյան հռոմեական կայսրության տարածքում կազմավորված բարբարոսական թագավորությունները՝ օգտվելով նաև քարտեզից:

Ամփոփում -մի քանի նախադասությամբ ամփոփիր ՙՙԺողովուրդների մեծ գաղթի ՚՚ դերը համաշխարհային պատմության մեջ:

Գաղթից առաջ կար միայն մեկ պետություն Հռոմեական Կայսրություն, բայց գաղթի հետևանքով ավելացան նոր պետություններ։

Ձևավորվեցին երկու մեծ նցեղային միություններ՝ արևելյան և արևմտյան գոթեր։ Նրանք դուրս մղեցին Սև ծովի հյուսիսային շրջանում բնակվող՝ արևելյան գոթերին։

Իսկ արևմտյան գոթերը տեղափոխվեցին Հռոմեական կայսրության տարացք։ Այնտեղ նրանք սահմանապահ ծառայություն էին կատարում և ստանում էին կայսրության կօղմից օգուտ։


Լրացուցիչ

Երեխաները միջնադարում/տեսաֆիլմ/

Ֆիմը դիտելուց հետո առանձնացնել.

1.ամենահետաքրիր հատվածը

2.ինչ նոր տեղեկություններ իմացար

3.ամփոփիր կես էջի սահմանում

Առաջադրանք 2

Ովքեր էին հոները, պատմիր հոների մասին:

Հոների տեղաշարժը Հարավարևելյան Եվրոպայի տափաստաններում IV դ. 70-ականներին երևան եկան։ Նրանք թուրքական մի քանի ժողովուրդներից սերված ազգ էին։ Նրանք սկզբում բնակվում էին Չինաստանի սահմաններում։ Նրանք իրենց վարվելակերպով և արտաքինով համարվում էին եվրոպացիների ահն ու սարսափը։ 375 թվականին նրանք հարձակվեցին Սև ծովի ափին գտնվող մի քանի երկրների վրա և հաղթեցին։ Մինչ ժողովուրդների Մեծ գաղթը Եվրոպայում կար մեկ ընդարձակ պետություն՝ Հռոմեկան Կայսրությունը։ Մեծ գաղթը հիմք հանդիսացավ նոր երկրների առաջացման։

Հոների առաջնորդ Աթիլլա

Ներկայացրու մի փոքր ուսումնասիրություն

  • Աթիլլայի մասին
  • Հոները համարում էին Աթթիլային գերբնական անձնավորություն, անհաղթությամբ օժտող ռազմի աստծո թրի տիրակալ։ Նա ծնվել է Կովկասում սեպտեմբերի 2-ին, 406 թվականին։ Մահացել է մարտ ամսին 453 թվականին։ Իր հորեղբայր՝ խաքան Ռոասի մահից հետո իր եղբոր՝ Բլեդայի հետ դառնում է հոների առաջնորդ, որոնք այդ ժամանակ վարում էին քոչվոր կյանք Դանուբից ու Սև ծովից հյուսիս ընկած տափաստաններում։ Հավանաբար սպանելով Բլեդային՝ իշխում է միանձնյա։ 434–441 թթ, ենթարկելով ալաններին, օստգոթերին, հեպիդներին, հեռուլներին և շատ այլ ցեղեր՝ ստեղծում է հզոր ցեղային միություն, որը վերահսկում էր Հռենոս գետից մինչև Չինաստանի սահմանն ընկած տարածքները։

    Լեգենդներ Աթիլլայի մասին՝

    «Մի հովիվ նկատել է, որ իր հոտից մի երինջ կաղում է, բայց չէր գտնում նրա կաղալու պատճառները: Մտահոգ, նա արյան հետքեր է նկատել, հետևել է այդ հետքերին մինչեւ որ նկատել է մի սուր, որի վրա կենդանին վիրավորել էր ոտքը: Հովիվը վերցրել է սուրը եւ անմիջապես բերել է Աթիլլային: Վերջինս ուրախացավ ընծայի համար և, առանց այդ էլ ամբարտավան լինելով, հասկացավ, որ նշանակված է ողջ աշխարհի տիրակալ և որ Մարսյան սրի միջոցով նրան պատերազմներում շնորհվել է հզորություն
    Ծանոթացում-Իտալացի երգահան Ջուզեպպե Վերդին գրել է օպերա ըստ գերմանացի դրամատուրգ Զաքարիուս Վերների Աթիլլ , հոների թագավորը պիեսի:

Ծանոթացում-Իտալացի երգահան Ջուզեպպե Վերդին գրել է օպերա ըստ գերմանացի դրամատուրգ Զաքարիուս Վերների Աթիլլ , հոների թագավորը պիեսի:

https://www.youtube.com/watch?v=k6KeR3da0mw Ջ. Վերդի «Աթթիլա» օպերա

https://www.youtube.com/watch?v=DKmsPoBXoC0 Ֆիլմ Աթիլլայի մասին

Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն

Առաջադրանք 1

Փոփոխությունների սկիզբը Հայաստանում: Քրիստոնեւթյան ընդունումը որպես պետական կրոն

Երկու առաքյալները Հայաստանում
Առաջին դարում հայոց իշխանները, թագավորները հեթանոսներ էին և թշնամաբար էին տրամադրված քրիստոնեության նկատմամբ, քանի որ այն սպառնում էր իրենց համար սովորական դարձած կենցաղին և կարգերին։ Չնայած այդ հանգամանքին՝ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, ըստ հետագա շրջանի հայ պատմագիրների, առաջին դարում սկսում են քրիստոնեություն տարածել Հայաստանում։ Առաքյալների շնորհիվ
քրիստոնեությունը սկսում է տարածվել Հայաստանի տարբեր հատվածներում։ Նրանք բազում մարդկանց են մկրտում՝ թե՛ ռամիկների, շինականների, արհեստավորների ու առևտրականների, թե՛ իշխանական ընտանիքների ներկայացուցիչների։ Վերջիններիս շնորհիվ քրիստոնեությունն ավելի է տարածվում Հայաստանում:
Չնայած դրան, երկրի կենտրոնական իշխանությունը դեռ հեթանոսական հավատալիքների կրող էր։Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, փաստորեն, առաջին դարում հիմնադրում են հայոց եկեղեցին, ինչի շնորհիվ էլ այն կոչվում է առաքելական։
Թադեոսն ու Բարդուղիմեոսը նահատակվել են Հայաստանում, նրանց նահատակության վայրերում կառուցվել
են եկեղեցիներ։ 

Ըստ ավանդության, երբ Թադեոս առաքյալը գալիս է հայոց Եդեսիա քաղաքը, նրան ուղեկցում են Աբգար V-ի մոտ։ Տեսնելով Թադեոսին՝ Աբգարն ուրախանում է, քանի
որ հասկանում է, որ նա Քրիստոսի խոստացած բժիշկն է, որ եկել է իրեն բժշկելու։ Թադեոսի քարոզի ժամանակ Աբգարը հավատքով է լցվում և հրաշքով բժշկվում
իր հիվանդությունից։ Աբգար թագավորը շատ թանկարժեք նվերներ է ընծայում Թադեոսին, սակայն նա մերժում է և փոխարենը խնդրում Աբգարին թույլ տալ իրեն
քրիստոնեություն քարոզել Եդեսիայում։ Քրիստոնեությունը հաստատվում է Եդեսիայում. իշխաններ ու իշխանուհիներ, հասարակ մարդիկ խմբերով քրիստոնյա են դառնում,
եկեղեցիներ են կառուցվում, և ավետարանը զորանում է Եդեսիայի մեջ։
Մաղաքիա Օրմանյան, Ազգապատու

Առաջադրանք1

1.Հիմնավորիր, որ Թադեոս առաքյալի նպատակը միայն Աբգար թագավորին բուժելը չէ, ինչ այլ նպատակ էր հետապնդում Թադեոս առաքյալը:

Թադեոս առաքյալը իհարկե հրաշքով բուժեց Աբգար թագավորին, բայց նաև քրիստոնեություն հաստատեց Եդեսիայում, իշխաններ ու իշխանուհիներ, հասարակ մարդիկ խմբերով քրիստոնյա դարձան, եկեղեցիներ կառուցվեցին, և ավետարանը զորացավ Եդեսիայի մեջ։

2.Մեկնաբանիր Թադեոս առաքյալի նկարը, ինչ է պատկերված նրա ձախ ձեռքում:

Նրա ձեռքում խաչ է։

Հավատքի նվիրյալ միանձնուհիների փախուստը Հռոմի հեթանոս կայսրից


I-III դարերի ընթացքում Մեծ Հայքի թագավորությունը հեթանոսական էր և չէր նպաստում ժողովրդի քրիստոնյա դառնալու գործին: Իրավիճակը փոխվում է, Տրդատ III-ի օրոք (287-330 թթ)։ Նրա գահակալությունն ամրապնդվում է 298 թ. կնքված Մծբինի 40-ամյա
հաշտության պայմանագրով, որով ավարտվում է նաև հռոմեա-պարսկական հերթական պատերազմը: Իր իշխանության սկզբում Տրդատ III-ը նույնպես թշնամաբար էր տրամադրված քրիստոնեության և քրիստոնյաների հանդեպ, սակայն, կարճ ժամանակ անց, ամեն ինչ փոխվում է։ 300 թ. Հռոմից Հայաստան են գալիս քրիստոնյա միանձնուհիներ:Ճանապարհին միանձնուհիներից շատերը հեռանում են այլ երկրներ, տարբեր ժողովուրդների շրջանում տարածում քրիստոնեական վարդապետությունը,
նրանցից շատերը նահատակվում են հեթանոսների ձեռքով կամ ճանապարհի փորձությունների զոհը դառնում։ Դիոկղետիանոսի հետապնդումներից փրկված մենակյաց կույսերի մի խումբ՝ ավելի քան երեք տասնյակ կուսակրոն աղջիկներ, որոնց թվում էին
նաև Գայանեն և Հռիփսիմեն, հասնում է Հայաստան՝ բնակություն հաստատելով Վաղարշապատ քաղաքի մոտակայքում։ Շուտով Դիոկղետիանոս կայսրն իմանում է, որ հեռացած աղջիկները, որոնց թվում էր նաև Հռիփսիմեն, անցել են Հայաստան, և նամակ է գրում հայոց Տրդատ արքային։ Դիոկղետիանոսն իր նամակում տեղեկացնում է մենակյաց կույսերի՝ Հայաստանում գտնվելու և Հռիփսիմեի մասին, ինչպես նաև ասում, որ աղջիկներին հայտնաբերելու դեպքում Տրդատը կարող է նրանց ետ ուղարկել Հռոմ կամ
վարվել այնպես, ինչպես կցանկանա։ Իմանալով այս մասին՝ Տրդատը շուտով հայտնաբերում է միանձնուհիներին, որոնց նաև անվանում են՝ Հռիփսիմյան հավաքական անունով, և հրամայում է Հռիփսիմեին ամենայն պատվով ու ընծաներով բերել իր մոտ։ Տրդատը պահանջում է Հռիփսիմեից դառնալ իր կինը, սակայն մերժում է ստանում։ Այդժամ նա հրամայում է բերել նաև Գայանեին, որպեսզի նա համոզի Հռիփսիմեին
հնազանդվել իրեն։ Սակայն Գայանեն, ընդհակառակը, հորդորում և քաջալերում է իր սանին՝ Հռիփսիմեին, անխախտ պահել Աստծու առաջ արված ուխտը։ Այս ամենը տեղի է ունենում Տրդատ արքայի և պալատականների ներկայությամբ։ Նրանք, ովքեր
հասկանում էին հռոմեացիների լեզուն, բացատրում են Տրդատին, որ Գայանեն արքայի ասածին հակառակ խորհուրդներ է տալիս Հռիփսիմեին։ Տրդատը բարկանալով՝ ցանկանում է բռնությամբ հնազանդեցնել Հռիփսիմեին, սակայն չի հաջողում, դեռ ավելին՝ Հռիփսիմեն կարողանում է հեռանալ պալատից։ Այդ գիշեր Տրդատի ուղարկած դահիճները տանջամահ են անում Հռիփսիմեին և նրա ընկերուհիներին, հաջորդ օրը նույն ճակատագրին են արժանանումնաև Գայանեն ու ևս երկու միանձնուհի։ Հռիփսիմյան
կույսերի նահատակությունը քրիստոնեական քաղաքակրթության նշանավոր էջերից է։ Նրանց մասին հիշատակության օրեր ունեն մի շարք քրիստոնեական եկեղեցիներ։

Մենակյաց աղջիկներից
Նունեն անցնում է վրաց
աշխարհ։ Հետագայում
բժշկելով վրաց Միհրան
արքայի զավակին՝ նա
մկրտում է արքայական
ընտանիքին, ինչի
շնորհիվ սկիզբ է դրվում
վրաց պետության
քրիստոնեացմանը։
Վաց լուսավորիչ Սբ. Նունե

Հռոմի Դիոկղետիանոս կայսրը, չնայած ամուսնացած էր, ցանկացավ երկրորդ կին ունենալ։ Նա հրաման տվեց, որ կայսրության տարբեր հատվածներ ուղարկված իր ծառաները փնտրեն գեղեցկատես աղջիկների և պատկերելով նրանց դիմանկարները՝ դրանք բերեն իր մոտ, որպեսզի ինքը ընտրություն կատարի։ Նրա ուղարկած ծառաներն անմիջապես գործի անցան. տեսնելով գեղեցկատես աղջիկների՝ անմիջապես պատկերում էին նրանց դիմանկարը հատուկ տախտակների վրա, որպեսզի ցույց տան կայսրին։ Շուտով նրանք մի լեռնոտ վայրում հայտնաբերում են մենաստան, որտեղ ապրում էին իրենց կյանքը աղոթքով անցկացնել ուխտած միանձնուհիներ։ Նրանց գլխավորի անունը Գայանե էր, իսկ միանձնուհիների թվում էր Հռիփսիմե անունուվ շատ գեղեցիկ մի աղջիկ։ Նրան տեսնելով՝ Դիոկղետիանոսի ծառաներն անմիջապես պատկերում են Հռիփսիմեին
և պատկերը ցույց տալիս կայսրին։ Տեսնելով Հռիփսիմեի պատկերը՝ կայսրը շատ է ուրախանում և հրամայում է հարսանեկան պատրաստություն տեսնել, իսկ մենաստան այցելած ծառաներին հրամայում է գնալ և Հռիփսիմեին ուղեկցել պալատ։ Իմանալով կայսեր մտադրության մասին՝ միանձնուհիները Գայանեի գլխավորությամբ որոշում են հեռանալ մենաստանից, որպեսզի չընկնեն կայսեր ծառաների ձեռքը։
Մ. Չամչյան, Հայոց պատմություն

Առաջադրանք -Շարունակել միտքը

Նրանք հեռանում են քանի որ ըստ նրանց ուխտի նրանք չպետք է ամուսնանան, և նրանց էլ չեն գտնում։

Տեքստից կարելի է ենթադրել, որ Դիոկղետիանոս կայսրը քրիստոնյա չէր, քանզի ։


 Տեքստից կարելի է հասկանալ, որ միանձնուհիները ուխտ էին արել իրենց կյանքը նվիրել Ասծուն, և նրանք իրենց ամբողջ կյանքը տրամադրել էին աղոթքին։

Տեքստից իմանում ենք նաև, որ միանձնուհիները հավատարիմ են մնում իրենց ուխտին և չեն ցանկանում ենթարկվել Դիոտղետիանոսին։ Այդ իսկ պատճառով նրանք հեռանում
են Հռոմից։

Տրդատ III-ի կարևոր որոշումը։ Գրիգոր Լուսավորչի գործունեությունը

Հռիփսիմյան կույսերի դաժան մահապատժից հետո Հայաստանում սկսվում է մեծ փոփոխությունների շրջան։ Տրդատ արքան և պալատական մի շարք ծառայողներ ու իշխաններ հիվանդանում են: Հատկապես ծանր էր Տրդատի վիճակը. ըստ ավանդության՝
նրա դեմքը վայրի խոզի դիմագծեր էր ստացել, և նա մոլեգնած գազանի պես թափառում էր Վաղարշապատ քաղաքի շրջակա տարածքներում: Ըստ մեկ այլ ավանդության՝ այդ օրերին Խոսրովիդուխտին՝ արքայի քրոջը, այցելում է Աստծո ուղարկած մի հրեշտակ, որը
հայտնում է, որ Տրդատին և մյուսներին կարող է բժշկել միայն Արտաշատում գետնափոր խուցը նետված Գրիգորը: Երբ Խոսրովիդուխտը այս մասին պատմում է պալատականներին, շատերը նրան ծաղրում են՝ ասելով, թե ինչպե՞ս կարող է նա մտածել,
որ Գրիգորը, ով բավական երկար ժամանակ նետված է օձերով ու կարիճերով լեցուն խուցը, դեռ ողջ լինի: Սակայն, ըստ ավանդության, շուտով հրեշտակը կրկին հայտնվում է Խոսրովիդուխտին՝ ասելով նույն բանը, այն է՝ անպայման ազատել Գրիգորին: Այս մասին պալատականներին և իշխաններին կրկին պատմելուց հետո որոշվում է մարդիկ ուղարկել
Արտաշատ՝ Գրիգորի ետևից: Գալով Արտաշատ՝ նրանք իրոք գտնում են Գրիգորին կենդանի և առողջ վիճակում իր խցում՝ Խոր Վիրապում: Անմիջապես նրան
հասցնում են Վաղարշապատ՝ պատմելով պատահածի մասին: Երբ Գրիգորը՝ շրջապատված ժողովրդի և իրեն ուղեկցող պալատականների ու զինվորների խմբով, մոտենում է մայրաքաղաք Վաղարշապատին, իշխանները և Տրդատ թագավորը ընդառաջ են գնում նրան: Գրիգորը բժշկում է արքային, իշխաններին ու պալատականներին, որից հետո, տեղեկանալով Հռիփսիմյան կույսերի նահատակության վայրերի մասին,
շրջում և գտնում է նրանց մասունքները, իսկ միանձնուհիների նահատակությունների վայրերում սկսում քրիստոնեական սրբատեղիների կառուցումը, որոնք
հետագայում վերածվում են եկեղեցիների:Գործընթացն իրականացնելու համար Տրդատը
Գրիգորին զորք է տրամադրում, որպեսզի նա հարված հասցնի Հայաստանում հին կրոնի պաշտպան հեթանոսական մեհյաններին: Գրիգորը հաջողությամբ
իրականացնում է այս գործը, որից հետո որոշվում է նրան ուղարկել Կեսարիա քաղաք՝ հայոց եկեղեցու առաջնորդ՝ եպիսկոպոսապետ ձեռնադրվելու համար:
Եպիսոկոպոսապետ ձեռնադրվելուց հետո Գրիգորը շարունակում է քրիստոնեության քարոզչությունը հայոց մեջ, այսինքն՝ շարունակում է դեռևս առաջին դարում Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների սկսած գործը: Վերադառնալով Հայաստան՝ Գրիգորը Եփրատ գետում մկրտում է արքային, նրա ընտանիքը, արքունիքի ներկայացուցիչներին, բազմաթիվ իշխանների, զորականների և ժողովրդին: Հայ առաքելական եկեղեցին այսպիսով դառնում է ամենահին ազգային եկեղեցիներից մեկը։ 325 թ. Նիկեա
քաղաքում տեղի է ունենում Տիեզերական եկեղեցական ժողով, որին մասնակցում է Գրիգոր Լուսավորչի որդին՝ Արիստակես եպիսկոպոսը։ Նա այնտեղից Հայաստան է բերում Նիկեական հավատո հանգանակը՝ բաղկացած 22 կետից։
Գրիգոր Լուսավորիչը և Տրդատ III Մեծը հսկայական ջանքեր գործադրեցին ժողովրդին քրիստոնեական վարդապետության և հավատքի գիտելիքները, կենսակերպի և համակեցության սկզբունքները փոխանցելու ուղղությամբ։ Սակայն նրանց ջանքերը միշտ չէ, որ ցանկալի արդյունք էին տալիս։ Շատերը շարունակում էին հեթանոսական վարքուբարքը։ Նրանց մեջ հատկապես մեծ էր նախարարների թիվը։ Հիասթափված մարդկանց այսպիսի վերաբերմունքից՝ Տրդատ III Մեծը որոշում է թողնել աշխարհիկ կյանքը, երկրի կառավարումը և ապրել քարանձավներում ճգնավորի աղոթական կյանքով։ Ինչպես Մովսես Խորենացին է նշում, որոշեց երկրային պսակը փոխել երկնայինով։ Նրա հեռանալուց որոշ ժամանակ անց հայ նախարարները մարդիկ են ուղարկում՝ նրան համոզելու վերադառնալ, սակայն Տրդատը մերժում է։ Ըստ Խորենացու՝ այս մասին իմանալուց հետո հայ նախարարները կազմակերպում են արքայի դավադիր սպանությունը՝ թունավորելով նրան։ Տրդատ III Մեծի մահվան պատճառների այլ վարկածներ ևս կան:
Այսպիսով, 301 թ. քրիստոնեությունը Հայաստանում հռչակվում է պետական կրոն։ Հայաստանը դառնում է աշխարհում առաջին երկիրը, որտեղ քրիստոնեությունը
պաշտոնապես դառնում է պետական կրոն;

Նկարում Տրդատ III-ը, Աշխեն
թագուհին և …
Փորձի՛ր եզրակացնել, թե ո՞վ
է երրորդը ներկայացված
որմնանկարում։
Որմնանկարի հեղինակ՝ Նաղաշ
Հովնաթանյան

Տալ հետևյալ բառերի բացատրությունը

Պատմական բառարան —

առաքյալ-Առաքյալների շնորհիվ
քրիստոնեությունը սկսում է տարածվել Հայաստանի տարբեր հատվածներում

սրբապատկեր-Սրբի պատկեր

ավանդություն-Պատմականորեն հաստատված կարգ, չգրված օրենք, ավանդույթ

ձեռնադրություն-Մկրտություն

ուխտել-Ասծուն խո-ստում տալ

միանձնուհի-մարդ ով իր կյանքը նվիրել է Ասծուն

Տիեզերական ժողով-Եկեղեցական ժողով, որին մասնակցում են բոլոր քրիստոնյա եկեղեցիների ներկայացուցիչները և որի որոշումները պարտադիր են բոլոր քրիստոնյաների համար

Նիկեական հավատո հանգանակ-դավանանք

Հիմնավորել քրիստոնեկան կրոնի ընդունման կարևորությունը:

Որպեսզի

Ավատատիրական հասարակության ձևավորումը

1.Պատկերացրու հայտվել ես  ավատատիրական հասարակության
մեջ, չիմանալով այդ մասին, հիմնավորիր, որ դու
ավատատիրական հասարակությունում ես/ինչի՞ց կարող էիր գլխի ընկնել/։

Նկատեցի որ մարդիկ սկսեցին հարկերի պոխարեն, իրենց բերքի մի մասը տալ հողատերերին։ Եկեղեցիներ չկաին և դրանք վերածվել էին աավատատիրական կառույցներ իսկ հոգեվորականները ավատատերերի։ Եվ այս ամենը տեսնելկով հասկացա, որ ավատատիրական հասարակության մեջ եմ։


2. Պատկերացրու, որ հայտնվել ես վաղմիջնադարյան հայ հասարակությունում և արքայից հրաման ես ստանում յուրաքանչյուր գործակալության համար ստեղծել տարբերանշան։/քո իմացած ծրագրերի միջոցով ստեղծիր, հիմնավորիր:

Այս տեքստում ներկայացված է գործակալությունների վերաբերյալ համառոտ տեղեկատվություն։


Ամենակարևոր գործակալություններն Արշակունյաց
Հայաստանում, որ հանձնարարված էին ավագ նախարարություններին և կաթողիկոսությանը, աղբյուրներում անվանվում էին թագակապ ասպետություն, մարդպետություն, մաղխազություն, սպարապետություն, հազարապետություն
և մեծ դատավորություն։
Թագակապ ասպետության իշխանությունը հանձնված էր Բագրատունիներին։ Իբրև թագակապ ասպետներ՝ նրանք գահաժառանգման արարողության ժամանակ թագադրում
էին նոր արքային։ Այս գործակալության պարտականությունների մեջ էր մտնում նաև հետևել պալատական արարողակարգերի պահպանմանը:
Մարդպետության մեծ իշխաններին հանձնարարված էր Արշակունիների կանանոցի և արքունիքի վերակացությունը, թագավորական ամրությունների և բերդերի պահպանությունը և արքունի գանձերի ու կալվածների վերահսկողությունը։
Մաղխազության պաշտոնը, ինչպես ենթադրում են, վերաբերել է թագավորի անձի պաշտպանությանը։ Մաղխազը որպես արքունի գործակալ, Խորենացու վկայության
համաձայն, թիկնապահների գլխավորն էր։
Հազարապետի պարտականությունն էր աջակցել երկրի շինարարական աշխատանքներին և շինական տնտեսության զարգացմանը։ Հազարապետության այս պարտականությունները կապված էին հարկահանության գործի հետ։ Հողի մշակությունը, ոռոգման գործը և, ընդհանրապես, երկրի շեն վիճակը նշանակություն ունեին՝ իբրև
հիմք և աղբյուր պետական բարեկեցության և պետական եկամուտների։
Չորրորդ և հինգերորդ դարերում սպարապետության պաշտոնը ժառանգաբար վարել են Մամիկոնյանները։ Փավստոսի վկայությամբ նրանք ընդհանուր հրամանատարներ էին։
Մեծ դատավորության գործակալությունը հանձնված է եղել հոգևոր բարձր իշխանությանը։ Պետք է նկատի ունենալ, որ դատական մի շարք հատուկ գործեր, ինչպես դժվար չէ կռահել աղբյուրների վկայություններից, վերաբերել են, հավանորեն, թագավորի, իշխանների և նրանց ներկայացուցիչների անմիջական իրավասության։
/ժողովրդի պատմության, Հատոր Բ, Մաս Ա/

3. Վերհիշիր Հայաստանում եղած հողատիրության ձևերը. եթե դու լինեիր ազատների դասին պատկանող հողատեր վաղ միջնադարի Հայաստանում, ո՞ր եղանակով կցանկանայիր ստացած լինել քո հողը,հիմնավորիր՝ ինչո՞ւ։

Ես իմ հողը կցանկանայի ստացած լինել ժառանգական, կարծում եմ էտպես շատ ավելի նպատակահարմար կլիներ։


4.  «Այս ամենի շնորհիվ թագավորը համարվում էր հայոց երկրի տեր»: Ինչպե՞ս կմեկնաբանես «տեր լինել» արտահայտությունը:

Քանի որ ավատատիրական հասարակություն էր, մարդիկ կարևորում էին հողերը, իսկ դրանք տրամադրում էին հողատերերը։

5.Գահնամակ,  Զորանամակ- կարդալուց հետո հիմնավորել այս փաստաթղթերի կարևորությունը:

Գահնամակ– Հայոց արքունիքում իշխանների կամ նախարարների ունեցած տեղերի, գահերի կամ պատվաստիճանների հրովարտակ, վավերական ցուցակ։ Նախարարի կամ իշխանի գահը որոշվել է նրա տնտեսական ու ռազմական հզորությամբ, ինչպես նաև հնագույն ավանդական հիմքով։ Գահնամակը մեզ հասած տեսքով հայտնաբերել է հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը 424 թվականի դեկտեմբերի 26-ին պարսից արքունի դիվանում։
Ավատատիրական համակարգին հատուկ այդ արտոնագիրը վավերացրել է նախարարների կամ իշխանների նկատմամբ տերունական իրավունքներ ունեցած թագավորը։ Նախարարների գահերը եղել են կայուն և ժառանգական։ Միայն բացառիկ դեպքերում թագավորը կարող էր Գահնամակում մասնակի փոփոխություններ մտցնել։

Գահանամակը, թագավորի գրավոր դիմումը ժողովրդին կարևոր նշանակություն ունի, այնտեղ արտոնագիրը վավերացրել է նախարարների կամ իշխանների նկատմամբ տերունական իրավունքներ ունեցած թագավորը։

Զորանամակ- Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակ։ Գործադրվել է Մեծ Հայքում մինչև հայ Արշակունի արքայատան անկումը (IV դարի վերջ – V դարի սկիզբ)։ Կազմվել է քառաբաժին բոլորակ աղյուսակի ձևով՝ ըստ Մեծ Հայքի չորս կուսակալ զորավարությունների (Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան դռների)։ Յուրաքանչյուր բաժնում դասվել են 21 կամ 22 նախարարություն՝ նշելով նրանց յուրաքանչյուրի զորաքանակը։ Ըստ մեզ հասած զորանամակի, Արշակունիների օրոք Հայոց զորքի ընդհանուր թվաքանակը եղել է 124 հազար մարտիկ, որից 84 հազարը կազմել են նախարարական կամ սեպուհական, իսկ 40 հազարը՝ արքունի (ոստանիկ) և մարդպետական գնդերը։ Արտաքին վտանգի ժամանակ նախարարները իրենց զինվորական ուժերը գումարել են Զորանամակով սահմանված զորաթևում, իսկ անհրաժեշտության դեպքում Հայոց արքայի կամ սպարապետի հրամանով օգնել են այս կամ այն զորաթևին։

Զորանամակը, մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակ։ Այն կարևոր էր նրանով որ այնտեղ գրվում էին նախարարությունների զորաքանակները, վտանգի ժամանակ նրանք իրենց զինվորական ուժերը գումարել են Զորանամակով սահմանված զորաթևում, իսկ անհրաժեշտության դեպքում Հայոց արքայի կամ սպարապետի հրամանով օգնել են այս կամ այն զորաթևին։

6.Ստեղծիր «Պատմական բառարան», որտեղ հետևյալ բառերի բացատրությունը ներկայացրու.

Պատմական բառարան

ավատատեր-ավատատիրոջ, ավատատերեր

աստիճանակարգություն-Ծառայության՝ կոչումների՝ աստիճանների հաջորդական կարգերի ամբողջությունը, նվիրապետություն:

Գահնամակ-Հին Հայաստանի նախարարական գահերի՝ պատվաստիճանների ցուցակ:

Զորանամակ-Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակ։

պարգևականք-Պետական պաշտոնյաններին,հատկապես զինվորներին ծառայության դիմաց հողեր էր շնորհում,այդ կարգի հողատարծը կոչում են պարգևականք։

գանձագին-Կային նաև առուվաճառքի ենթակա մասնավոր կալվածքներ, որը կոչվում էր գանձագին։

սեպուհ-Նախարարական տոհմից սերած իշխան հին Հայաստանում:

մարզպետ-Մարզի պետ։

մաղխազ-Հայ Արշակունիների թիկնապահ զորքի պետը։

Դասարանական աշխատանք

1.Ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները/ժամանակագրությամբ/:

1)Էրեբունու հիմնադրում

Մթա 782 թվական Արգիշտի թագավորը հիմնադրեց Էրեբունին որը հետագայում անվանվեց Երևան, ՀՀ մայրաքաղաք

2)Տրդատի  թագադրում

Հռանդեայի պայմանագրի համաձայն՝ 65 թվականին Տրդատը մեկնում է Հռոմ։ Հասնելով Նեապոլիս քաղաքը և տեսնելով Ներոնին, Տրդատը հրաժարվում է իր վրայից հանել սուրը։ Դա արարորակարգի խախտում էր, բայց Տրդատն իրեն որպես հաղթանակած կողմ է պահում։ Կայսերության մայրաքաղաքում մեծ հանդիսավորությամբ Տրդատը թագադրվում է։ Ներոնը բացի թագից նաև արհեստավորներ է տրամադրում հռոմեացիների կողմից ավերված Արտաշատի վերականգնման համար։ 66 թվականին Տրդատ Առաջինը վերադառնում է Մեծ Հայք։

3)Տրդատ Երրոդի գահակալումը

Հռոմեացինները հետապնդումներից փախչլու համար գալիս են Հայաստան և Հռիփսիմեն էլ է գալիս։Տրդատ III-ը սիրահարվում է, բայց Հռիփսիմեն մերժում է նրան։Այդ դարդից, որ մերժել է նրան, Տրդատը հիվանդնաում է և իր քույրը երազի մեջ տեսնում է, որ իր եղբորը և մոյւս հիվանդ մարդկանց կարող է օգնել միայն Գրիգոր լուսավորիչը։Նա քարոզ է կարդում, աղոթում է սովորեցնում է հավատալ աստծուն և այդպես Տրդատը լավանում է և ասում է, որ Հայերի կրոնը ընդունված է արդեն ինչպես՝ Քրիստոնեություն։

4)Տիգրան մեծի մասին

Տիգրանը մեր թագավորներից ամենահզոր և ամենախոհեմն էր և նրանցից բոլորից քաջ։ Նա Կյուրոսին աջակից եղավ Մարաց իշխանությունը տապալելու, հույներին էլ ոչ քիչ ժամանակ նվաճելով` իրեն հնազանդեցրեց, և մեր բնակության սահմաններն ընդարձակելով՝ հասցրեց մինչև հին բնակության սահմանների ծայրերը։ Տիգրանը, ցույց տալով քաջություն, մեր ազգը բարձրացրեց, և մեզ, որ օտարների լծի տակ էինք, դարձրեց շատերին լուծ դնողներ և հարկապահանջներ։ Նա խաղաղություն և շենություն բերեց, բոլորին լիացրեց յուղով և մեղրով։

5)Արտաշատ քաղաքի մասին

Արտաշատը հիմնադրվել է՝ ք․ ա 176թ․-ին ,Գտնվում է Արաքս գետի ափին, Արարատյան դաշտում՝ Երևանից 30 կմ հարավարևելք։ Լինելով Հայաստանի չորրորդ մայրաքաղաքը, Արտաշատը ներկայումս Արարատի մարզի մարզկենտրոնն է։Քաղաքը կառուցվում է Խոր Վիրապի(այժմ քրիստոնեական եկեղեցի այն ժամանակ բանտ ավազակների համար)։ Քաղաքը գտվում էր Մեծամոր և Արաքս գետերի խառնարանում։

6)Տիգրանակերտ

Տիգրանակերտ-Տիգրանակերտը, որ կառուցվել էր Տիգրան Բ-ի օրոք՝ 70-ական թթ. (մ. թ. ա) և նրա անունով էլ կոչվել, տարբեր ժամանակներում կրել է տարբեր անուններ՝ Մարտիրոսուպոլիս, Մարտիրուպոլիս, Մուաֆարկին, Ֆարկին, Նփրկերտ և այլն։Տիգրան Մեծի ժամանակ, հատկապես մինչև Պոմպեոսի հետ կնքած հաշտությունը (65թ. մ. թ. ա.), իրոք որ նորաշեն Տիգրանակերտը տնտեսական, քաղաքական և ռազմաստրատեգիական առումներով ուներ նպաստավոր դիրք:

7)Վանի թագավորության հիմնադրում

Վանի թագավորության հիմնադրումը

2․Վանի թագավորության հիմնադրման մասին վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է մ. թ. ա. XIII–XI դարերում՝ Վանա լճից հարավ հիշատակվող Ուր(ու)ատրի ցեղային միության հիմքի վրա: Մեկ այլ տեսակետ այն կապում է Արարատյան դաշտի հետ` ելնելով թագավորության Արարատ-Ուրարտու անվանումից: Ներկայումս ընդունված է այն տեսակետը, ըստ որի՝ թագավորության սկզբնատարածքը Վանա լճի ավազանն է, որի հետ էլ կապվում է թագավորության հիմնական ինքնանվանումը` «Բիայնիլի» (այդ պատճառով էլ գիտության մեջ պետությունը հայտնի է նաև «Վանի թագավորություն» անվամբ):

8)Ժամանակ անիշխանություն

Այս դարը հայտնի է որպես մարդկության պատմության դարաշրջաններից մեկի՝ առանցքային ժամանակի զարգացման գագաթնակետ։ Այս դարում են իրենց գործունեությամբ հանդես եկել 5 աշխարհահռչակ մտածողներ, որոնք էապես նպաստել են մարդկության զարգացմանը։ Նրանք էին՝ Բուդդան և Մահավիրան Հնդկաստանում, Զրադաշտը Պարսկաստանում, Պյութագորասը Հին Հունաստանում, Կոնֆուցիոսը Չինաստանում և Պանինին Հնդկաստանում։

Սարդուի Ա -ի մասին

Սարդուրի Ա-Շարունակելով նախորդների՝ Արամեի և իր հոր՝ Լուտիպրիի քաղաքականությունը, հաջողությամբ դիմակայել է Ասորեստանի կողոպտչական արշավանքներին, ընդարձակել և ամրապնդել թագավորության սահմանները։ Գահակալման սկզբնական տարիներին միավորելով Արածանի գետի միջին և ստորին ավազանի «երկրները», արևմտյան սահմանը հասցրել է մինչև Եփրատ գետը։

10)Մեծ Հայքի Արշակունյաց թագավորություն

Գայոս Կեսարի գլխավորված բանակը, 2թ․ ներխուժելով Հայաստան, շարժվեց դեպի երկրի խորքերը։Հասնելով Արշարունյաց գավառը՝ հռոմեացինները պաշարում են Արտագերս բերդ։Հայ պաշտպանները հզորաբար դիմադրում են հռոմեական լեգեոններին։

2. Ներկայացնել,հիմնավորել 3 թագավորների ամենանշանակալի գործողությունները։

1)Էրեբունու հիմնադրում

Մթա 782 թվական Արգիշտի թագավորը հիմնադրեց Էրեբունին որը հետագայում անվանվեց Երևան, ՀՀ մայրաքաղաք

2)Տիգրանակերտ.

Տիգրանակերտ-Տիգրանակերտը, որ կառուցվել էր Տիգրան Բ-ի օրոք՝ 70-ական թթ. (մ. թ. ա) և նրա անունով էլ կոչվել, տարբեր ժամանակներում կրել է տարբեր անուններ՝ Մարտիրոսուպոլիս, Մարտիրուպոլիս, Մուաֆարկին, Ֆարկին, Նփրկերտ և այլն։Տիգրան Մեծի ժամանակ, հատկապես մինչև Պոմպեոսի հետ կնքած հաշտությունը (65թ. մ. թ. ա.), իրոք որ նորաշեն Տիգրանակերտը տնտեսական, քաղաքական և ռազմաստրատեգիական առումներով ուներ նպաստավոր դիրք:

3. Ներկայացնել 5 ամենահետաքրքիր իրադարձությունները, փաստերը:

1)Տիգրանակերտ

Տիգրանակերտ-Տիգրանակերտը, որ կառուցվել էր Տիգրան Բ-ի օրոք՝ 70-ական թթ. (մ. թ. ա) և նրա անունով էլ կոչվել, տարբեր ժամանակներում կրել է տարբեր անուններ՝ Մարտիրոսուպոլիս, Մարտիրուպոլիս, Մուաֆարկին, Ֆարկին, Նփրկերտ և այլն։Տիգրան Մեծի ժամանակ, հատկապես մինչև Պոմպեոսի հետ կնքած հաշտությունը (65թ. մ. թ. ա.), իրոք որ նորաշեն Տիգրանակերտը տնտեսական, քաղաքական և ռազմաստրատեգիական առումներով ուներ նպաստավոր դիրք:

2)Վանի թագավորության հիմնադրում

Վանի թագավորության հիմնադրումը

2․Վանի թագավորության հիմնադրման մասին վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է մ. թ. ա. XIII–XI դարերում՝ Վանա լճից հարավ հիշատակվող Ուր(ու)ատրի ցեղային միության հիմքի վրա: Մեկ այլ տեսակետ այն կապում է Արարատյան դաշտի հետ` ելնելով թագավորության Արարատ-Ուրարտու անվանումից: Ներկայումս ընդունված է այն տեսակետը, ըստ որի՝ թագավորության սկզբնատարածքը Վանա լճի ավազանն է, որի հետ էլ կապվում է թագավորության հիմնական ինքնանվանումը` «Բիայնիլի» (այդ պատճառով էլ գիտության մեջ պետությունը հայտնի է նաև «Վանի թագավորություն» անվամբ):

3)Ժամանակ անիշխանություն

Այս դարը հայտնի է որպես մարդկության պատմության դարաշրջաններից մեկի՝ առանցքային ժամանակի զարգացման գագաթնակետ։ Այս դարում են իրենց գործունեությամբ հանդես եկել 5 աշխարհահռչակ մտածողներ, որոնք էապես նպաստել են մարդկության զարգացմանը։ Նրանք էին՝ Բուդդան և Մահավիրան Հնդկաստանում, Զրադաշտը Պարսկաստանում, Պյութագորասը Հին Հունաստանում, Կոնֆուցիոսը Չինաստանում և Պանինին Հնդկաստանում։

4)Սարդուի Ա -ի մասին

Սարդուրի Ա-Շարունակելով նախորդների՝ Արամեի և իր հոր՝ Լուտիպրիի քաղաքականությունը, հաջողությամբ դիմակայել է Ասորեստանի կողոպտչական արշավանքներին, ընդարձակել և ամրապնդել թագավորության սահմանները։ Գահակալման սկզբնական տարիներին միավորելով Արածանի գետի միջին և ստորին ավազանի «երկրները», արևմտյան սահմանը հասցրել է մինչև Եփրատ գետը։

5)Մեծ Հայքի Արշակունյաց թագավորություն

Գայոս Կեսարի գլխավորված բանակը, 2թ․ ներխուժելով Հայաստան, շարժվեց դեպի երկրի խորքերը։Հասնելով Արշարունյաց գավառը՝ հռոմեացինները պաշարում են Արտագերս բերդ։Հայ պաշտպանները հզորաբար դիմադրում են հռոմեական լեգեոններին։

4. Ներկայացնել Հին աշխարհի 5 ամենակարևոր հայտնագործությունները:

Ներկայացնել Հին աշխարհի 5 ամենակարևոր հայտնագործությունները:

1․Ստրուկների կյանքը

2․Ազատ մարդիկ

3․Հին Արևելքի երկրներ

4․Ուրարտու

5․Հին Հունաստան