Իսպանական խմիչքներ, ուտեստներ, տոներ

Չուրոս

Չուրոսը իսպանական քաղցրավենիք է, և իմ փորձից կարղ եմ ասել որ այն շատ համեղ է:

Իսպանիայում կոնկրետ ժամանակ չկա, երբ ընդունված է չուրրո ուտել։ Սա հիմնականում նախաճաշ է կամ կեսօրվա թեյ: Երիտասարդների համար ընդունված է չուրրո ուտել զվարճալի գիշերից հետո՝ տուն գնալուց առաջ։

Ընդունված է նաև հունվարի 1-ին՝ Ամանորից հետո նախաճաշել չուրրոս: Հին ժամանակներում որոշ իսպանացիներ նույնիսկ ընթրիքին չուրրո էին ուտում՝ այդպիսով գումար խնայելով ուտելիքի վրա:

Churro

En España no existe una época concreta en la que se acostumbra comer churro. Esto es principalmente el desayuno o el té de la tarde. Es costumbre que los jóvenes coman churro después de una noche divertida antes de irse a casa.

Es costumbre desayunar el 1 de enero, después del Año Nuevo. En la antigüedad, algunos españoles incluso comían frutas secas en la cena, ahorrando así dinero en comida.

Սանգռիա

Իսպանակն խմիչք Սանգռիա

Սանգրիան հայտնի է Իսպանիայի և Պորտուգալիայի հարավում 19-րդ դարի կեսերից: Համարվում է, որ խմիչքի անունը գալիս է իսպաներեն «sangre» բառից, որը թարգմանվում է որպես արյուն: Այդ խմիչքը կարելի է փորձել ոչ միայն բարերում և ռեստորաններում, այլ նաև կարելի է այն տանը պատրաստել:

Տոմատինա

Այն տոնը, որի մասին ուզում եմ պատմել մի շատ հետաքրքիր ու զվարճալի տոն է: Տոնը կոչվում է ,,Տոմատինա,, կամ ,,Լա Տոմատինա,,: Այն նշվում է օգոստոս ամսվա վերջին շաբաթում ՝ սովորաբար օգոստոսի 26- ին: Տոնի ժամանակ մասնակիցները կռվի են բռնվում՝ միմյանց լոլիկներով հարվածելով:

Սովորաբար տոնը մեծ շուքով անց է կացվում Իսպանիայի Վալենսիա քաղաքում, սակայն տոնին մասնակցում են նաև այլ քաղաքներ, օրինակ ՝ Մադրիդ, Բարսելոնա, Մալագա, և այլն: Տոնը սկսվում է առավոտյան ժամը 10:00- ին: Տոնի նախօրեին բեռնատար մեքենաները հարակից Էստրեմադուրա քաղաքից լոլիկներ են տեղափոխում Վալենսիայի Պլազա դել Պուեբլա կենտրոնական հրապարակ:

Համաձայն փառատոնի կանոնների, տոնը կարող է սկսվել միայն այն բանից հետո, երբ տոնի համար նախատեսված հրապարակից վստահված անձը ազդարարի տոնի սկիզբը: Այդ հրահանգից հետո փառատոնի բոլոր մասնակիցները սկսում են պատերազմել լոլիկներով։ Դրանք հաճախ օգտագործում են ջրային թնդանոթներ։ Մարտերի ընթացքում յուրաքանչյուր մասնակից պետք է մրցի միայնակ: Լուրջ վնասվածքներից խուսափելու համար չի կարելի մրցույթի ժամանակ օգտագործել սուր, ծակող և կտրող իրերի, ինչպես նաև ապակյա շշեր։ Տոնի ավարտին քաղաքի կենտրոնական հրապարակը վերածվում է կարմիր հրապարակի։ Տոնի կազմակերպիչնրը շրջելով փողոցներով ջրցան մեքենաների միջոցով մաքրում են փողոցները:

Իմ կարծիքով այս տոնը շատ լավ, ուրախ, հետաքրքիր ու զվարճալի տոն է: Ճիշտ է, այդ օրը Իսպանիայում մարդիկ բոլորն էլ կեղտոտվում և ամբողջովին կարմիր են դառնում, բայց ինձ համար միևնույնն է շատ հետաքրքիր է տոնը: Տոնի մասին պատմությունը նույնպես շատ հետաքրքիր էր ինձ համար: Եթե ես լինեմ Իսպանիայում, կմասնակցեմ տոնին:


Հրատարակված

malenasahakyan

Welcome Malena’s blog. I’m 12. I am business lady.

Թողնել մեկնաբանություն