Ձմեռային ճամբար 2022 2օր

Այսօր ճամբարի երկրորդ օրն էր, ցավոք առաջին օրը ես բացակայեցի, բայց այսօր այնքան ուրախ և հետաքրքիր օր ունեցանք, որ ես կրծում եմ էլ չեմ բաց քողնի ոչ մի օր։ Այսօր մենք ինչպես միշտ արեցին ընդհանուր պարապմունք և տասնհինգ րոպեի փոխարեն երեսուն րոպե։ Այնուհետև գնացինք մեր ջոկատավարի, մեր շատ սիրելի ընկեր Ստելլայի դասասենյակ։ Սկզբում թեյեցին քաղցրավենիքներով։ Եվ յուրաքանչյուրը ներկայացրեց իր Իսպանիայի մասին հանած տեղեկությունները և նկարները։ Ընկեր Ստելլան ևս պատմեց մեզ Իսպանիայի մասին։ Ցավոք այսօր մեր թիմը չհասցրեց ներկայացնել, բայց վաղը ամպայման կներկայացնենք։ Այն ու հետև մենք զրուցեցինք ծնող երեխա հարաբերությունից։ Եվ այդպես իմանալով միմիյանց կարծիքները ավելի լավ ճանաչեցի միմյանց։ Կարծում եմ շատ կարևոր է խոսել այսպիսի թեմաների մասին, քանի որ նրանք ապագայում շատ պետք կգան։ Այս ամենից հետո Երկու երեխա դուրս եկան՝ Մերին և Վահեն նրանց ընկեր Ստելլան տրամաբանական հարցեր տվեց և կարծես հաղթեց ընկերությունը։ Ահա թե ինչպես անցավ մեր բուռն օրը։ Սպասենք վաղվան։💖

Հրատարակված

malenasahakyan

Welcome Malena’s blog. I’m 12. I am business lady.

Թողնել մեկնաբանություն