Ձայնարկություն

Ձայնարկություններ կոչվում են այն բառերը, որոնք արտահայտում են զգացմունք, կոչ, նմանաձայնություն:
Ձայնարկությունները նախադասության անդամ չեն լինում և որևէ հարցի չեն պատասխանում:
Ձայնարկությունները բաժանվում  են երեք խմբի:
Զգացական ձայնարկություններ,արտահայտում են վիշտ, ցավ, կարեկցանք, զայրույթ, դժգոհություն, վախ, զարմանք, ուրախություն, հիացմունք, ձանձրույթ, տհաճություն: Դրանք են՝ ա՜խ, ա՜հ, ամա՜ն, ա՜յ, բա՜, է՜, է՜հ, ըհը՜, հա՜, ջա՜ն, վա՜խ, վա՜հ, վա՜յ, վու՜յ, վու՜շ, ու՜խ, ուխա՜յ, ուռա՜, օխա՜յ, օ՜հ, պահո՜,  օ՜ֆ, ֆու՜ և այլն:

Կոչական ձայնարկություններ, արտահայտում են կոչ, կանչ, խրախույս, հորդոր, նախատինք, արգելք: Դրանք են՝ ա՛յ, է՛յ, էհե՛յ, ծո՛, հո՛, հարա՛յ, հե՛յ, հո՛պ, տո՛, փը՛խկ, փը՛շտ և այլն:

Նմանաձայնական ձայնարկություններ,արտահայտում է բնության մեջ և կյանքում հանդիպող ձայները: Դրանք են՝ բը՜զզ, թը՜խկ, թը՜շշ, խը՜շշ, ծի՛վ-ծի՛վ, ծուղրուղու, հա՛ֆ-հա՛ֆ, միաու՜, չը՛խկ և այլն:

   Առաջադրանքներ:

1. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեք ձայնարկություն:

է՛հ, որքա՜ն, ծո՛, ո՛չ, խը՜շշ, չէ՞ որ

Մի՞թե, օխա՜յ, հա՜յ, ե՞րբ, տը՜զզ, չէ՛

այնպե՜ս, պահո՜, այո, չու՛, չլինի՞ թե, բը՜ռռ:

2.Գրիր այն ձայնարկությունները, որոնցից կազմվել են հետևյալ բառերը:

Չրխկալ-չը՛րխկ, ծվծվալ-ծի՛վծվ, կռկռոց-կըռ՛կռ, վայել-վա՛յ, թշթշոց-թըշ՛թշոց, ծլնգոց-ծլը՛նգ, թրխկոց-թը՛րխկ, տզզոց-տը՛զ, թխկոց-թը՛խկ, բզզալ-բը՛զզ, շրխկան-շրը՛խկ :

3. Բառաշարքում առանձնացրու զգացական, կոչական և նմանաձայնական ձայնարկությունները:

Ղա՜-ղա՜, հե՜յ, ու՜հ, կը՜ռ, փը՜խկ, ջու՜-ջու՜, հարա՜յ, օ՜հ, վու՜յ, ու՜ֆ, ա՜խ, բը՜զզ, ըհը՜, ուռա՜, օ՜յ, հո՛պ, տո՛,խը՜շշ, հա՜յ, տը՜զզ, յա՜, ա՛յ:

զգացական

փը՛խկ, ո՛ւհ, օ՛հ, վո՛ւյ, ու՛ֆ, ա՛խ, ուռա՛, օ՛յ, ա՝յ

կոչական

հե՛յ, փը՛խկ, հարա՛յ, ըհը՛, հո՛պ, տո՛, խը՛շ, հա՛յ, յա՛

նմանաձայնական

ղա՛-ղա՛, ջու՛-ջու՛, բը՛զզ, տը՛զզ,


4. Դարձվածաբանական բառարանից վայ, ախ, հարայ ձայնարկություններով դուրս գրիր դարձվածքներ և նշիր նրանց արտահայտած նշանակությունները:

վայ քո գլխին, վայ նրան, վայ մեզ

ախ անել, ախ քաշել,

հարայ կանչել

Ինքնաստուգում

  1. Ի՞նչ է բջիջը։

Բջիջը օրագնիզմի ամենակարևոր միավորն է։

  1. Ո՞ր նյութերնեն բջջում էներգիայի հիմանական աղբյուրները։

Ածղաջրերը էներգիա են տալիս օրգանիզմին դրանցից է՝ գլյուկոզը

  1. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։

կորիզ, ցիտոպլազմա, բջջաթաղանթ, օրգանոիդ։

  1. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։

Այն պաշտպանողական դեր է կատարում։

  1. Որտե՞ղ է գտնվում Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսերը։,և ի՞նչէ այն պարունակում ։

Բջիջների վակուոլներոմ պարունակող հեղուկ այն, նաև լինում է նարնջի, կիտրոնի մեջ։

  1. Ի՞նչ է հյուսվածքը։

Երբ բջիջները միանում են իրար ստացվում է հյուսվածք։

  1. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսերը։

Գոյացնող, մեխանիկական, այն ապահովում է բույսի աճը։

  1. Բույսի ո՞ր մասերում է տեղադրված գոյացնող հյուսվածքը։

Արմատի ծայրին և ընձյուղի գագաթին։

  1. Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր։ծ

Մեխանիկական

  1. Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։

Էպիթելային,շարակցակկան, մկանային. և նյարդային

  1. Ի՞նչ պաշտպանական դեր է կատարում շարակցական հյուսվածքը։

Վետատիվ արմատ, ցողուն և տերև ծաղիկ սերմ ևնպտուղ

Որո՞նք են բույսի վեգետատիվ օրգանները և ի՞նչ գործառույթ են կատարում։

թթվածնով պակաս հողերող աճող բույսերի րմատներից առաջանում են շնչող արմատներ։

Արմատի ի՞նչ ձևափոխություն գիտեք։

գլխավոր, հավելյալ, կողային

Որո՞նք են արմատի գործառույթները։

Սննդառություն,

Լրացուցիչ աշխատանք

  1. Նշիր այն բառը, որն հոմանիշ է փակագծերում տրված դարձվածքին.
    ա. մարզվել, զինվել, սպառնալ, տրորել (սուր ճոճել)
    բ. սսկվել, հագենալ, բավարավել, չարախոսել (բերանը ջուր առնել)
    գ. խրատել, մտապահել, նշանել, ականջին օղ դնել, (ականջին օղ անել)
    դ. վերացնել, սիրաշահել, վրդովվել, հագենալ, (սիրտը առնել)
    ե. եռանդագին, մոլեգնած, մարած, շիկացած, (կրակ կտրած)
    զ. անտեսել, պաշարել, կուտակել, հանգցնել, (ականջի ետևը գցել)
  2. Բառաշարքում ընդգծիր պարզ բառերը:
    Կարգ, կատակ, անտեր, կապիկ, վազք, գարուն, տկար, կարիճ, քերիչ, գերան, բարձ, շարան, դիրք, պատճառ, արդուկ, շահույթ, հրաման, հատիկ, հյութ, հնչյուն, կաղնուտ, ականջ, օրորոց, մրջյունзз:
  3. Բառաշարքում ընդգծիր անհոդակապ բառերը, ինքդ լրացրու շարքը ևս 5 բառով:
    Ծանրակշիռ, բազմերանգ, կեսբերան, խաղակես, մարգարտաշար, նախօրոք, սեպագիր, ընդառաջ, ջրամբար, նկարագիր, աներորդի, մարդամոտ, մայրցամաք, ոսպապուր;
  1. Բառաշարքում առանձնացրու հոմանիշ բայերի 6 զույգ:
    Սփրթնել, ծաղրել, սարսափել, աղաչել, գունատվել, սաստկանալ, հեգնել, ուժեղանալ, իշխել, ահաբեկվել, աղերսել, տիրել:

սփրթնել-գունատվել

ծաղրել-հեգնել

սարսափել-ահաբեկվել

աղաչել-աղերսել

իշխել-տիրել

  1. Բառաշարքում առանձնացրու հոմանիշ ածականների 6 զույգ:
    Լուռումունջ, ազնիվ, մեծամիտ, չնաշխարհիկ, լռելյայն, քաջ, սրտացավ, անկեղծ, չքնաղ, գոռոզ, խիզախ, գթասիրտ:

լուռումունջ-լռելջՋ-յն

ազնիվ-անկեղծ

մեծամիտ-գոռոզ

չնաշխարիկ-չքնաղ

քաջ-խիզախ

սրտացավ-գթասիրտ

  1. Բառաշարքում առանձնացրու հոմանիշ գոյականների 6 զույգ:
    Վախ, դրացի, մրրիկ, երկյուղ, երանգ, տրտմություն, փոթորիկ, կասկածանք, գույն, տարակուսանք, հարևան, թախիծ:

Վախ-երկյուղ

դրացի-հարևան

մրրիկ-փոթորիկ

երանգ-գույն

տրտմություն-թախիծ

կասկածանք-տարակուսանք

Առակ երջանկության մասին

Անտառի եզրին աճել էր երկու ջահել եղևնի։ Մեկը գեղեցկուհի էր դարձել.կանգնած է սլացիկ, խիտ սաղարթ հագած, հպարտ` գագաթից մինչև գետին։ Մյուսը` նրա ընկերուհին, համեստորեն մի կողմ էր քաշվել։ Նա գեղեցիկ չէր , ճյուղերը այս ու այն կողմ էին ցցված, ծուռ բուն ուներ։ Հպարտ էր գեղեցկուհին ու մտածում էր, որ իրենից ավելի լավն ու գեղեցիկը չկա աշխարհում։
Եկավ ձմեռը։ Անտառ եկան մարդիկ` փայտ տանելու և կտրեցին ծուռտիկ  ծառը։ Այդ ժամանակ  գեղեցիկ եղևնին չարակամ ասաց.

— Ահա, տեսնում ես, ես այդպես էլ գիտեի`  նրանք ցանկացան քեզ կտրել։ Նրանք չէին համարձակվի անգամ ձեռք տալ ինձ, ես ողջ անտառի զարդն եմ։

— Կապրենք , կտեսնենք, — ասաց անշուք եղևնին, — ժամանակը ցույց կտա։
   Եվ ժամանակը ցույց տվեց։ Նոր տարուց հետո նրանք հանդիպեցին աղբանոցում։ Հպարտ գեղեցկուհին սկսեց արտասվել և բողոքել ընկերուհուն մարդկանցից, որոնք  իրեն կտրել են տոնի համար, ապա դեն նետել։
Ծուռտիկ եղևնին պատասխանեց նրան.

— Դու իզուր ես զայրանում։ Պետք է կանխատեսեիր այդ։ Աշխարհում ուրիշներին օգտակար լինելուց հաճելի  և ազնիվ բան չկա։ Բողոքում ես, որովհետև հիասթափվել ես։ Դու այնպիսի մեծ կարծիք ունեիր քո մասին, այնպես էիր հպարտանում քո գեղեցկությամբ, որ երբ հույսերդ չարդարացան, դու հիասթափվեցիր և տխրեցիր։ Իսկ ես փորձում եմ ամեն ինչի շուրջ մտածել և հասկանում եմ, թե ինչ պետք է լինի, և ինչ կարող է  պատահել։  Այդ պատճառով ստիպված չեմ հիասթափվել և հենց դրա համար էլ երջանիկ եմ։
— Դու՞, երջանի՞կ, դու տգեղ ես , պառկած ես աղբանոցում ու երջանիկ ե՞ս, — բղավեց գեղեցկուհին։

— Այո,- հանգիստ շարունակեց  եղևնին,- այն ժամանակվանից, երբ ինձ կտրեցին, ես չէի դադարում օգտակար լինել։ Ինձ կանգնեցրել էին փողոցում` որպես ուղենշան։ Ես մյուսների հետ ցույց էի տալիս մարդկանց ճանապարհը, ինձ երջանիկ էի զգում, հիմա էլ ավելի երջանիկ եմ։

— Ու այդ ինչի՞ց – անվստահությամբ  հարցրեց գեղեցիկ եղևնին։

— Մեր կողքով անցնում էին շատ մարդիկ, բայց մի տղա ամեն անգամ կանգնում էր հանգստանալու իմ կողքին։ Ամեն օր հետևում էի նրան, թե ինչպես էր նա քաղաքից գալիս, և սպասում էի, թե երբ է հասնելու ինձ, որ հանգստանա ճանապարհից։ Մենք ընտելացել էինք միմյանց, ընկերացել էինք, ես տեսնում էի նրա ժպիտը, ուրախանում էի նրա հետ հանդիպումներից։ Ես երջանիկ էի։
— Այնպես կուզենայի լինել քո տեղը։ Այժմ ինչի՞ս է պետք այս գեղեցկությունը։ Չնայած նախկինում էլ այն ոչ մեկին օգուտ չէր բերում …
— Նայիր, — ընդհատեց նրան ծուռտիկ եղևնին, – ահա գալիս է այդ տղայի հայրը։
Տղամարդը, տեսնելով եղևնիները, մտածեց. «Շատ լավ է։ Միանգամից երկուսը։ Երևի բավական է վառարանը վառելու համար»: Այն տունը, ուր նա տարավ եղևնիները, երկու օր է` չէր ջեռուցվում, իսկ տղան հիվանդ պառկած էր անկողնում։
— Այժմ տաք կլինի, — ասաց հայրը` պոկելով գեղեցիկ եղևնու ճյուղերը։ Ծուռտիկ ընկերուհին լսեց, թե ինչպես գեղեցկուհին շշնջաց.
— Վերջապես, վերջապես ես էլ եմ երջանիկ …

Իմաստուն առակ ներկայի, անցյալի և ապագայի մասին

Երեք իմաստուն վիճում էին, թե որն է մարդու համար ամենակարևորը` նրա անցյալը, ներկան, թե ապագան։
Իմաստուններից մեկն ասում է․
-Իմ անցյալը ինձ դարձնում է այն, ինչ կամ։ Ես կարողանում եմ անել այն, ինչ սովորել եմ անցյալում։ Ես հավատում եմ ինձ, որովհետև ինձ հաջողվել է անել այն գործերը, որոնք ես վաղուց ձեռնարկել էի։ Ինձ դուր են գալիս մարդիկ կամ էնպիսինները, որոնց հետ ես առաջ լավ էի զգում: Հիմա ես նայում եմ ձեզ, տեսնում եմ ձեր ժպիտները և սպասում ձեր առարկություններին, որովհետև առաջին անգամը չէ, որ մենք վիճում ենք, և ես արդեն գիտեմ, որ դուք սովոր չեք առանց առարկության համաձայնության գալ։
-Իսկ դրան հնարավոր չէ համաձայնել,-ասաց մյուսը,- եթե դու ճիշտ ես, ուրեմն մարդը պիտի դատապարտված լինի և սարդի պես օր օրի նստի իր սովորությունների սարդոստայնում։ Մարդն է ստեղծում իր ապագան։ Կարևոր չէ, թե այժմ ես ինչ գիտեմ և ինչ եմ կարողանում. ես կսովորեմ այն, ինչ ինձ անհրաժեշտ կլինի ապագայում: Իմ պատկերացումը, թե ինչպիսին եմ ցանկանում լինել երկու տարի անց, ավելի իրական է, քան իմ հիշողություններն առ այն, թե ինչպիսինն եմ եղել երկու տարի առաջ, որովհետև իմ գործողությունները կախված չեն նրանից, թե ինչպիսինն եմ ես եղել, այլ` ինչպիսինն եմ պատրաստվում դառնալ։ Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք նման չեն նրանց, ում ես ճանաչել եմ վաղուց։ Եվ ձեզ հետ զրույցը հետաքրքիր է, քանի որ ես այստեղ ակնկալում եմ հետաքրքիր պայքար և մտքերի անսպասելի շրջադարձեր:
-Դուք ամբողջովին ձեր տեսադաշտից բաց եք թողել, որ անցյալն ու ապագան գոյություն ունեն միայն մեր մտքերում,- միջամտեց երրորդը: Անցյալն արդեն գոյություն չունի։ Ապագան էլ դեռ չկա։ Եվ անկախ նրանից` հիշում եք դուք անցյալը կամ երազում ապագայի մասին, գործում եք միայն ներկա ժամանակում։ Միայն ներկայում դու կարող ես ինչ-որ բան փոխել քո կյանքում. ոչ անցյալը, ոչ ապագան մեզ ստորակա չեն։ Միայն ներկայում կարող ես երջանիկ լինել. անցյալի երջանկության մասին հիշողությունները տխուր են, ապագա երջանկության սպասումը` տագնապալի:

Music in my life

The songs determine the mood of my day. I listen to many different songs and the taste of my songs is constantly changing with age. I like Harry Style, Conan Gray, Billie Eilish. I listen to rock, classical, rap all in different languages and all these in a different moods. I listen mostly to Mane Skin from rock, I like Chopin’s spring vals the most from the classics. And I listen from rappers Cardy B, Nicki Minaj. I play on guitar. I really like playing the guitar, so I completely relax while enjoying that song.

Տրդատ Առաջինի գահակալումը

Ներկայացնել հայ-պարթևական հարաբերությունները ընդդեմ Հռոմի:

Հայ պարթևական դաշնակից ուժերով Տրդատ Արշակունին 54 թ-ին կրկին փորձում է գահակալել Արտաշատում: Սակայն պետք էր հաղթահարել Հռոմի դիմադրությունը: Ներոն կայսերի հրամանով արևելք է գալիս զորավար Կորբուլոնը։ Նրա լեգեոնները Մեծ Հայք են ներխուժում և Բարձի Հայքի Կարնո դաշտում ճամբար խփում:

Հռանդեայի ճակատամարտի  հետևանքները:

62 թ․ գանանը Արծանիի ափին՝ Հռանդես վայրում, տեղի ունեցած ճակատամարտում Պետոսի լեգգեոները պարտություն են կրում Վաղարշի ու Տրդատի գլխավորած հայ-պարթևական ուժերից։ Հռոմեական զինվորներն, ի նշան պարտության, ծնկաչոք անցնում են հայ-պարթևական զորքի նիզակների տակով։ Դա մեծագույն խայտառակություն էր հռոմեական անպարտելի համարվող բանակի համար։

Ներկայացրու Տրդատի  թագադրման պատմությունը:

Հռանդեայի պայմանագրի համաձայն՝ 65 թվականին Տրդատը մեկնում է Հռոմ։ Հասնելով Նեապոլիս քաղաքը և տեսնելով Ներոնին, Տրդատը հրաժարվում է իր վրայից հանել սուրը։ Դա արարորակարգի խախտում էր, բայց Տրդատն իրեն որպես հաղթանակած կողմ է պահում։ Կայսերության մայրաքաղաքում մեծ հանդիսավորությամբ Տրդատը թագադրվում է։ Ներոնը բացի թագից նաև արհեստավորներ է տրամադրում հռոմեացիների կողմից ավերված Արտաշատի վերականգնման համար։ 66 թվականին Տրդատ Առաջինը վերադառնում է Մեծ Հայք։

Աղբյուրը՝ Հայոց պատմություն/էջ 118-122/Տրդատ Առաջին

Առաջադրանք 2

Մեծ Հայքը I դարի վերջից, մինչև IIIդարի սկիզբը

Սանատրուկ II-ը (88-110թթ.) հաջորդում է Տրդատ I-ին: Նա լավ ռազմիկ էր ու նրա օրոք Մշո դաշտում կառուցվում է Մծրուքը: Շուտով, պարթևները խախտելով Հռոմի հետ եղած պայմանավորվածությունը, Հայոց գահին նշանակեցին պարթև արքայազն Պարթամասիրին: Հռոմեացիները դուրս բերեցին իրենց զորքերը Հայաստանից ու ճանաչեցին Մեծ Հայքը:

Վաղարշ I Արշակունին հաստատվեց հայոց գահին (110-140 թթ) ու նրա օրոք Վարդգեսավան գյուղաքաղաքը վերանվանվեց Վաղարշապատի ու դարձավ մեծ քաղաք ու մայրաքաղաքը տեղափոխվեց այնտեղ:

Արշակունիների ժառանգական իշխանության հաստատումը Հայաստանում

Վաղարշ II -ի(185-198թթ.) գահակալումից սկսած Հայոց Արշակունիների թագավորումը դարձավ ժառանգական, անցնում էր հորից որդուն: Վաղարշը զոհվում էր լեռնականների հետ կռիվների ժամանակ:

Նրա որդին Խոսրով I-ը (198-215թթ.) շարունակում է պայքարը լեռնականների դեմ ու ջախջախում նրանց: Սակայն հռոմեացիները նրան խաբեությամբ ձերբակալում ու Հռոմ են տանում: Նրան հաջորդում է նրա որդին Տրդատ II-ը (216-252 թթ.), որի օրոք հռոմեական զորքերը վերջնականապես վտարվում են Հայաստանից: Հռոմը ստիպված ճանաչում է Մեծ Հայքը:

226թ. Իրանում Սասանյանները հաղթում են Պարթև Արշակունիներին ու բարձրանում գահին: Հայ Արշակունիները դարձան նրանց թշնամիները: Սասանյանները փորձում էին տապալել Հայ Արշակունիներին, սակայն պարտվեցին:

Ներկայացրեք Հայաստանում տիրող իրավիճակը Տրդատ Առաջինից հետո:

Տրդատ Ա-ն վերադառնալով Հայաստան՝ զբաղվեց երկրի տնտեսության վերականգնմամբ և շինարարական աշխատանքներով։ Վերականգնվում է Արտաշատ մայրաքաղաքը, որը ստանում է նախկին շուքը։ Հռոմեացի պատմիչների վկայությամբ՝ այն կոչվում է «Ներոնեա»:

Ներկայացրու Վաղարշ Առաջինի հիմնած քաղաքի մասին հետաքրիր տեղեկություններ:

Վաղարշապատը և նրա շրջակայքը բնակելի են եղել դեռևս մ.թ.ա. 6-3 հազարամյակներից։ Այստեղ է գտնվում Շրեշ բլուրը, Մեծամորը, որոնք թվագրվում են Էնեոլիթյան ժամանակաշրջանին:

Դրոշի դեղին գույնը՝ ծիրանագույնը, խորհրդանշում է արքայական ծիրանին, քանի որ Էջմիածինը եղել է արքայանիստ քաղաք, իսկ մանուշակագույնը խորհրդանշում է քաղաքի կաթողիկոսանիստ լինելը: Կենտրոնում նարնջագույնով պատկերված հայերեն մեծատառ նախշազարդ «Է» տառը՝ էություն, Աստված։

Քաղաքում գործում են երեք թանգարան Կաթողիկոսարանում՝ Մայր տաճարի թանգարանը, Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը, Հին վեհարանը և չորս թանգարան քաղաքում, ինչպես նաև երկու երաժշտական դպրոց, Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցը և ութ գրադարան:

Պատմել Խոսրով Առաջինի օրոք հայ-հռոմեկան հակամարտության մասին: