Իմաստուն առակ ներկայի, անցյալի և ապագայի մասին

Երեք իմաստուն վիճում էին, թե որն է մարդու համար ամենակարևորը` նրա անցյալը, ներկան, թե ապագան։
Իմաստուններից մեկն ասում է․
-Իմ անցյալը ինձ դարձնում է այն, ինչ կամ։ Ես կարողանում եմ անել այն, ինչ սովորել եմ անցյալում։ Ես հավատում եմ ինձ, որովհետև ինձ հաջողվել է անել այն գործերը, որոնք ես վաղուց ձեռնարկել էի։ Ինձ դուր են գալիս մարդիկ կամ էնպիսինները, որոնց հետ ես առաջ լավ էի զգում: Հիմա ես նայում եմ ձեզ, տեսնում եմ ձեր ժպիտները և սպասում ձեր առարկություններին, որովհետև առաջին անգամը չէ, որ մենք վիճում ենք, և ես արդեն գիտեմ, որ դուք սովոր չեք առանց առարկության համաձայնության գալ։
-Իսկ դրան հնարավոր չէ համաձայնել,-ասաց մյուսը,- եթե դու ճիշտ ես, ուրեմն մարդը պիտի դատապարտված լինի և սարդի պես օր օրի նստի իր սովորությունների սարդոստայնում։ Մարդն է ստեղծում իր ապագան։ Կարևոր չէ, թե այժմ ես ինչ գիտեմ և ինչ եմ կարողանում. ես կսովորեմ այն, ինչ ինձ անհրաժեշտ կլինի ապագայում: Իմ պատկերացումը, թե ինչպիսին եմ ցանկանում լինել երկու տարի անց, ավելի իրական է, քան իմ հիշողություններն առ այն, թե ինչպիսինն եմ եղել երկու տարի առաջ, որովհետև իմ գործողությունները կախված չեն նրանից, թե ինչպիսինն եմ ես եղել, այլ` ինչպիսինն եմ պատրաստվում դառնալ։ Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք նման չեն նրանց, ում ես ճանաչել եմ վաղուց։ Եվ ձեզ հետ զրույցը հետաքրքիր է, քանի որ ես այստեղ ակնկալում եմ հետաքրքիր պայքար և մտքերի անսպասելի շրջադարձեր:
-Դուք ամբողջովին ձեր տեսադաշտից բաց եք թողել, որ անցյալն ու ապագան գոյություն ունեն միայն մեր մտքերում,- միջամտեց երրորդը: Անցյալն արդեն գոյություն չունի։ Ապագան էլ դեռ չկա։ Եվ անկախ նրանից` հիշում եք դուք անցյալը կամ երազում ապագայի մասին, գործում եք միայն ներկա ժամանակում։ Միայն ներկայում դու կարող ես ինչ-որ բան փոխել քո կյանքում. ոչ անցյալը, ոչ ապագան մեզ ստորակա չեն։ Միայն ներկայում կարող ես երջանիկ լինել. անցյալի երջանկության մասին հիշողությունները տխուր են, ապագա երջանկության սպասումը` տագնապալի:

Հրատարակված

malenasahakyan

Welcome Malena’s blog. I’m 12. I am business lady.

Թողնել մեկնաբանություն