Հատվածների և անկյունների չափում

Չափումներ

Չափումը չափման առարկայի համեմատումն է ընտրված չափման միավորի հետ:

Չափման մասին լավ պատկերացում է տալիս «38 թութակ» մանկական մուլտֆիլմը: Այնտեղ լուծվում էր օձի երկարության չափման խնդիրը:

Pitons3.png

Թութակներով հաշված օձի երկարությունը հավասար էր 38 թութակի, կապիկներով հաշված՝ ստացվում էր 5 կապիկ, իսկ փղիկներով՝ 2 փղիկ: Բնականաբար, օձին դուր էր գալիս, որ թութակներով հաշված նա ավելի երկար էր: Այսպիսով, չափումների ժամանակ շատ կարևոր է չափման միավորի ընտրությունը:

Ուշադրություն

Եթե մենք ուզում ենք չափել մի քանի առարկաներ և համեմատել չափման արդյունքները, խիստ կարևոր է այդ առարկաները չափել միևնույն չափման միավորներով:

Եթե պետք է չափել երկու օձերի երկարությունները, ապա դրանք երկուսն էլ պետք է չափել նույն չափման միավորներով՝ թութակներով, կապիկներով կամ փղիկներով:

Հատվածի չափում

Հատվածի չափման համար որպես չափման գործիք ամենահաճախը օգտագործում են քանոն (լինում են շատ տարբեր քանոններ՝ ինչպես շատ մանր չափումների, այնպես էլ խոշորների համար):

Lineals.jpg

Շատ հաճախ օգտագործվող չափման միավորներ են՝ 1կմ, 1մ, 1դմ, 1սմ, 1մմ:

1կմ=1000մ

1 մ  =10դմ

1դմ=10սմ

1սմ=10մմ

Անկյան չափում

Անկախ չափման առարկայից, չափման մեծությունը ունի նույն հատկությունները:

Անկյուն չափելու գործիքներից է անկյունաչափը:

Transp.jpg

Անկյան մեծության չափման միավոր է աստիճանը:

Temperature.jpg

Սա այն աստիճանը չէ, որն օգտագործվում է ջերմաստիճան չափելու համար:

Անկյան չափման համար որպես չափման միավոր ընդունում են փռված անկյան մեծության 1/180-րդ մասը: Այսպիսով, փռված անկյան մեծությունը հավասար է 180 այդպիսի միավորի՝ աստիճանի:

Lenkis_iz.png

Դա գրում են այսպես՝∡AOB=1800

Հետևաբար, քանի որ լրիվ անկյունը բաղկացած է երկու փռված անկյուններից, ապա նրա մեծությունը հավասար է 3600-ի:

Lenkis_pilns.png

Լրիվ անկյան քառորդ մասը կամ փռված անկյան կեսը կոչվում է ուղիղ անկյուն, որի մեծությունը հավասար է ∡AOB=900-ի:

Lenkis_t.png

Այն անկյունը, որի մեծությունը փոքր է ∡AOB<900 կոչվում է սուր անկյուն: 

Lenkis_s.png

Այն անկյունը, որի մեծությունը՝ 900<∡AOB<1800 կոչվում է բութ անկյուն:

Lenkis_p.png

Այն անկյունը, որի մեծությունը՝ 1800<∡AOB<3600 կոչվում է բացված անկյուն:

Lenkis_izv.png

Առաջադրանք դասարանում՝

1,

IZSTtklm.PNG

ԸնտրիրMLK անկյան տեսակը՝

  • լրիվ
  • ուղիղ
  • փռված
  • բացված
  • բութ
  • սուր

2.

nogrMKP.PNG

ԳտիրMP հատվածի երկարությունը, եթե MK=3սմ և KP=11սմ:

MP=սմ

3.

Գտիրպահանջվող հատվածի երկարությունը, եթե JL=12.44դմ

Nogriezni_91.png

KJ=դմ

4.

Գտիր∢CBD-ն, եթե ∢ABC=23° և ∢ABD=90°.

LŠt.PNG

∢CBD=°

5.

Գտիր∢CBA-ն, եթե∢DBC=18°

Lizšpl.PNG

∢CBA=°

Հրատարակված

malenasahakyan

Welcome Malena’s blog. I’m 12. I am business lady.

Թողնել մեկնաբանություն