Բնակչության թիվն ու շարժը

  1. Որո՞նք են աշխարհի բնակչության կտրուկ աճի պատճառները:

    Բնակչության կտրուկ աճի պատճառներից կարող են լինել՝ բարձրորակ բժշկությունը, նոր տեխնոլոգիան, էկոլոգիան, մահացիության և ծնելիության քանակը։

2. Ինչու ՞ է անհրաժեշտ իմանալ բնակչության մասին տվյալները:

Աշխարհի եւ առանձին երկրների բնակչության ճիշտ թիվն իմանալը ճանաչողական ու
գործնական մեծ նշանակություն ունի։ Այդ թվով են պայմանավորված երկրի տնտեսական
հզորությունը, նյութական բարիքների արտադրության եւ սպառման ծավալները, աշխա —
տանքային ռեսուրսների թվաքանակը, զինվորական ներուժի մեծությունը:

3. Ինչու ՞ է զարգացած երկրներում բնակչության աճը ավել քիչ, քան ոչ զարգացած երկրներում, չնայած այն հանգամանքին, որ զարգացած երկրներում կյանքի պայմաններն ավելի լավ են:

Բնակչության թիվը հատկապես արագ է աճում աշխարհի առավել աղքատ եւ տնտեսապես թույլ զարգացած տարածաշրջաններում եւ երկրներում: Այս տարածաշրջանների եւ երկրների հաշվին աշխարհի բնակչության աճի արագացումը մեր ժամանակաշրջանի ամենալուրջ հիմնախնդիրներից է: Այն իր հերթին առաջացրել է համամոլորակային եւ տեղական մասշտաբների բազմաթիվ այլ հիմնախնդիրներ, ինչպիսիք են, օրինակ, պարենային, աղքատության հաղթահարման, զբաղվածության, բնապահպանական, չվերականգնվող հանքահումքային եւ վառելիքաէներգետիկ ռեսուրսների օգտագործման հիմնախնդիրները:

Հրատարակված

malenasahakyan

Welcome Malena’s blog. I’m 12. I am business lady.

Թողնել մեկնաբանություն