Պտերանմանների կառուցվածքը, կենսապայմանները և բազմազանությունը

Սպորավոր բույսերի շարքում մամուռներին հաջորդող բարձրակարգ բույսերի բաժինը ներկայացնում են պտերանմանները, որոնք ընդգրկում են մոտ 10.000 տեսակ:Պտերանմաններին են պատկանում պտերներըձիաձետերը և գետնամուշկերը:

37.jpg

Պտերանմաններն, ի տարբերություն մամուռների, լավ զարգացած, կատարյալ ցամաքային բույսեր են: Պտերանմաններին բնորոշ են հիմնական բուսական հյուսվածքները և լավ մասնագիտացված մարմինըՊտերանմաններին բնորոշ է արմատային համակարգ, ունեն լավ արտահայտված ցողուն և զարգացած տերևներ, նման են ծաղկավոր բույսերին, սակայն ծաղիկ չունեն:

Մոտ 300−350 միլիոն տարի առաջ պտերները հասնում էին 40 մ բարձրության և զբաղեցնում էին մեծ տարածություններ: Դրանք ծառանման պտերանմաններն էին, որոնցից կազմված անտառները զբաղեցնում էին ողջ երկրագունդը և հանդիսանում ֆոտոսինթեզող հիմնական ավտոտրոֆ օրգանիզմները: Պտերանմաններից կազմված վաղ անտառներում բնակվում էին հսկա միջատները և գիգանտ սողունները, օրինակ՝ դինոզավրերը: Ներկայումս ծառանման ձևերը պահպանվել են միայն Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, նրանց բարձրությունը հասնում է 20 մ-ի:

T04UAXBQNsM.jpg

Պտերներ: Ժամանակակից պտերները հիմնականում բազմամյա խոտաբույսեր են: Նրանք աճում են խոնավ, ստվերոտ վայրերում, գետերի և առուների եզրերին:

Ցողունը հողում վեր է ածվում կոճղարմատի, որից զարգանում են հավելյալ արմատները և տերևները: Պտերների կոճղարմատը թունավոր է և հանդիսանում է հումք որոշ դեղատեսակների համար:

Պտերների տերևները կրկնակի փետրաձև են, կանաչ, մինչև մեկ մետր երկարություն ունեցող: Պտերների ներկայացուցիչներից են՝ ադիանտումը, իժալեզուն, ձարխոտը:

Հայաստանի Հանրապետությունում տարածված է սովորական վահանապտերը, իսկ պտերանմանների որոշ տեսակներ գրանցված են «Կարմիր գրքում»: Վահանապտերի տերևները լայնորեն կիրառվում են ծաղկեփնջերի զարդարման մեջ:

85511000_fern.jpg

Վահանապտեր: Տերևները մասնակցում են ոչ միայն ֆոտոսինթեզի, այլև բազմացման գործընթացին: Վահանապտերի երիտասարդ տերևները խխունջանման պարուրված են: Աճում են գագաթով և աստիճանաբար ապապարուրվում:

Հասուն տերևացողունավոր պտերը հանդիսանում է անսեռ սերունդ կամ սպորոֆիտ:

Հասուն պտերի տերևի ստորին մակերեսին նկատվում են գորշ թմբիկներ: Դրանք պտերի անսեռ բազմացման օրգաններն են` սպորանգիումները, որտեղ զարգանում են սպորները:

41.jpg

Տերևաթիթեղի ստորին հատվածի սպորանգիումների պատռվելով` սպորները ընկնում են հողի մեջ և ծլում:

Յուրաքանչյուր սպոր իրենից ներկայացնում է ծլման պատրաստ մեկ բջիջ` սննդանյութերի անհրաժեշտ պաշարով:

Սպորից հողում առաջանում է 1−2 սմ տրամագծով կանաչ, սրտաձև թիթեղիկ, որը ռիզոիդներով ամրանում է հողին: Նախածիլի ստորին մասում գտնվող սեռական օրգաններում զարգանում են գամետները:

Կանաչ նախածիլը պտերի սեռական սերունդն է կամ գամետոֆիտը:

Արական սեռական օրգանները կոչվում են անթերիդիումներ: (♂)

Իգական սեռական օրգանները կոչվում են արքեգոնիումներ: (♀)

papor.jpg

Ջրի միջոցով (♂) գամետները լողում են դեպի իգականները: Արդյունքում նախածիլում կատարվում է բեղմնավորումզիգոտից զարգանում է սաղմ, որից առաջանում է մանր տերևներով երիտասարդ պտեր: Մի քանի տարի անց պարբերական աճի շնորհիվ պտերը վերածվում է հասուն բույսի:

Ուշադրություն

Անսեռ և սեռական սերունդների հերթափոխումով բազմացումը հատուկ է նաև ձիաձետերին և գետնամուշկերին:

Ձիաձետեր: Ձիաձետերը բազմամյա խոտաբույսեր են, որոնք նման են փոքր, կանաչ եղևնիների: Ապրում են հիմնականում խոնավ վայրերում և նախընտրում են թթվային հողերը, ունեն կոշտ ցողուն և լավ զարգացած ստորգետնյա ընձյուղներ՝ կոճղարմատներ, որոնցից դուրս են գալիս հավելյալ արմատներ:

42.jpg

Ձիաձետերի ընձյուղը հատվածավորված է, այսինքն՝ կազմված է հանգույցներից և միջհանգուցային հատվածներից: Մանր թեփուկային տերևները ցողունի վրա դասավորված են օղակաձև: Ֆոտոսինթեզը կատարվում է ձիաձետերի ցողուններում և ընձյուղներում, իսկ պաշարանյութերը կուտակվում են կոճղարմատներում:

Գարնանը կոճղարմատներից զարգանում են գարնանային ընձյուղներ, որոնց գագաթին գտնվում են սպորակիր հասկիկները` սպորանգիումներով:

Գետնամուշկեր: Գետնամուշկերը բազմամյա խոտաբույսեր են: Նրանք ունեն կանգուն կամ հողի վրա տարածվող ցողուններ, որոնք ծածկված են մանր և խիտ տերևներով:

Սողացող ցողուններից աճում են կարճ վերգետնյա ընձյուղներ, որոնց վրա գտնվում են սպորակիր հասկիկներ` լցված մանր դեղին սպորներով: Սպորներից զարգանում է հոլաձև նախածիլը: Գետնամուշկերը ամրանում են հողին արմատներով, հողի վրա տարածվող ցողուններից աճում են նաև հավելյալ արմատներ: Գետնամուշկերը և ձիաձետերը պտերների նման կարող են բազմանալ նաև կոճղարմատներով:

11.jpg

Ուշադրություն

Սպորավորների սեռական սերնդում գամետների միաձուլումը ջրի միջոցով վկայում է բազմաբջիջ ջրիմուռների և սպորավորների ազգակցական կապի մասին:

Հրատարակված

malenasahakyan

Welcome Malena’s blog. I’m 12. I am business lady.

Թողնել մեկնաբանություն