Բագրատունյաց Հայաստանի վերելքը X դարի երկրորդ կեսին և XI սկզբին

Առաջադրանք 1

Կազմել 10-րդ դարում Հայաստանում կատարվող պատմական իրադարձությունների ժամանակագրությունը:

908-1021թթ —
Վասպուրականի թագավորություն
914-928թթ — Աշոտ Երկրորդ Երկաթի գահակալություն
921թ — Արաբների պարտությունը Սևանի ճակատամարտում, որն անվանվել է Ծովամարտ
922թ — Աշոտ Երկաթի ճանաչվելը Հայոց շանշահ
928թ 953 — Աբաս Բագրատունու գահակալոթյունը
948թ — Կաթողիկոսական աթոռի տեղափոխումը Աղթամարից Արգինայի վանք
953-977թթ — Աշոտ երրորդ Ողորմածի գահակալությունը
961թ — Անիի հռչակվելը մայրաքաղաք
961թ -1003թթ — Գրիգոր Նարեկացի
963-1065թթ — Կարսի, Վանանդ թագավորություն
977-990թթ — Սմբատ Երկրորդ Բագրատունու գահակալությունը
978-1113թթ — Ձորագետ, Լոռու թագավորությունը
987թ — Դվինի ամիրայության ջախջախումը և միացումը Անիի Բագրատունյաց թագավորությանը
987-1170թթ — Սյունիքի թագավորություն
990-1020թթ — Գագիկ Առաջին Բագրատունու գահակալություն
998թ — Ատրապատականի ամիրայի զորքերի ջախջախումը Ծումբի ճակատամարտում
1001թ — Տայքի կյուրախապատության բռնակցումը Բյուզանդիային
1001թ — Անիի Կաթողիկե մայր տաճարի կառուցման ավարտը

Համեմատիր Աշոտ 3-րդ Ողորմածի և Գագիկ Առաջինի արտաքին , ներքին քաղաքականությունը:

Աշոտ Գ Ողորմած

  • 953թ.-ից՝ Հայոց թագավոր:
  • Կատարելագործել է երկրի վարչական կառավարման համակարգը, ինչի շնորհիվ ձևավորվել է հայկական թագավորությունների դաշնակցային միություն՝ Աշոտ Գ-ի գերագահությամբ: Թագավորության հոգևոր կենտրոններն են դարձել նրա և կնոջ՝ Խոսրովանույշ թագուհու հովանավորությամբ կառուցված Սանահինի և Հաղպատի վանքերը:
  • 958թ. որդուն՝ Սմբատ Բ-ին, կարգել է գահակից:
  • 961թ. մայրաքաղաք է հռչակել Անին:
  • Բյուգանդական կայսրությունը 967 թ. խարդախ միջոցներով զավթելով Տարոնի Բագրատունյաց իշխանությունը և այն դարձնելով առանձին բանակաթեմ՝ արդեն 970-ական թթ. սկսեց սպաոնալ հայոց թագավորությանը: Աշոտ Գ-ն հայկական 80 հազարանոց զորաբանակով Հարք գավառում ընդառաջ ելավ իր տիրույթներին սպառնացող բյուզանդական զորքերին, և կայսր Հովհաննես I Չմշկիկը 974 թ. խոհեմաբար խաղաղության և բարեկամության պայմանագիր ստորագրելով՝ հեռացավ Բագրատունյաց սահմաններից:

    Գագիկ Ա
  • 990թ.՝ դարձել է հայոց թագավոր:
  • Հենվելով երկրի տնտեսական և ռազմաքաղաքական հզորության վրա՝ հաջողությամբ շարուկակել է պայքարը՝ Բագրատունյաց Հայաստանը միասնական թագավորության մեջ միավորելու համար:
  • Կազմակերպել է արքունի մշտական զորք, զինվորների թիվը հասցնելով 100 հազարի:
  • Գրավել է Բագրատունիների թագավորությունից անջատված հայկական մի քանի գավառներ և Դվինը:
  • Արտաքին թշնամիների ներխուժման վտանգի դեմ Գագիկ Ա զինական դաշինք է կնքել Տայքի Դավիթ Կյուրապաղատի, վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ:
  • X-րդ դարի վերջին Ատրպատականի ամիրա Մամլանը, դաշնակցելով հարևան արաբական ամիրաների հետ, արշավել է Դավիթ Կյուրապաղատի և Գագիկ Ա–ի դեմ, մտել Ծաղկոտն գավառը։ Գագիկ Ա–ի, Կարսի Աբաս թագավորի, Դավիթ Կյուրապաղատի և Բագրատ թագավորի դաշնակից զորքերը ետ են մղել թշնամուն։ 998–ին միացյալ բանակները Ծումբ գյուղի մոտ պարտության են մատնել թշնամուն՝ կանխելով նրա ասպատակությունը։ Գագիկ Ա օգնել է Լոռու Դավիթ թագավորին՝ ետ շպրտելու Գանձակի ամիրա Փադլունի զորքերը։ 1000–ին, երբ Տայքի գրավումից հետո բյուզանդական կայսր Վասիլ II–ի մոտ են գնացել և հնազանդություն հայտնել հայ և վրաց իշխանները, սակայն Գագիկ Ա չի գնացել Վասիլի մոտ:
  • Գագիկի գերիշխանությանը ենթարկվել են Լոռու, Կարսի և Սյունիքի թագավորները։ 1001–ին, երբ Լոռու թագավորը փորձել է չենթարկվել, Գագիկ Ա խլել է նրա տիրույթները և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո ետ վերադարձրել:
  • Գագիկ Ա–ի օրոք Բագրատունյաց Հայաստանի թագավորության սահմանները տարածել են Կուր գետից մինչև Ապահունիք, Շամքորից մինչև Վաղարշակերտ:
  • Զարգացել է տնտեսությունը, մշակույթը, արհեստագործությունը, ներքին և արտաքին առևտուրը։ Բարգավաճել են Անին, Դվինը, Կարսը։ Սակայն երկրի ներսում չեն հաղթահարվել կենտրոնախույս ուժերը, սրվել են հասարակական ներհակությունները։

Փաստերով հիմնավորիր կամ հերքիր, արդյոք Գագիկ Առաջին արքայի օրոք Բագրատունյաց թագավորության հզորությունը հասել էր իր գագաթնակետին:

Ահա փաստեր՝

Գագիկ Առաջինը բոլոր ինքնուրույն գահակալություններին ստիպեց ընդունել իր գերիշխանությունը, բոլոր թագավորների օրոք նա ուներ գերադասելի դիրք և դրա համար էլ նրան անվանում էին շահնշահ հայոց պատվատիտղոսը։

988թ. Հայաստան ներխուժեց ատրպատականի ամիրան։ Թագավորը հայոց սպարապետ, նշանավոր զոորավար Վահլամ Պահլավունու հետ Ապահունիք գավառում կանգնեցրեց թշնամուն։ Հայ-Վարացական զորքերը տարան փայլուն հաղթանակ, որից հետո արաբները մեկընդմիշտ հրաժարվեցին Հայաստանի ու Վրաստանի նկատմամբ ոտնձգություններից։

Գագիկ Առաջինի ժամանակ Անին հասավ նոր ծաղկման։ 1001թ․ ավարտվեց Անիի հոյակերտ Մայր տաճարի՝ Կաթողիկեի կառուցումը(որի նախաձեռնողը հայոց թագուհի Կատրամիդեն էր) Շուտով ավարտվեց նաև Անիի Զվարթնոցատիպ (Գագկաշեն) եկեղեցու շինարարությունը։

Այսպիսով, ես կարծում եմ, որ Գագիկ Առաջինը Բագրատունյաց թագավորության հզորությանը հասցրել է իր գագաթնակետին, քանի որ նա բավականին շատ բան է արել Բագրատունյաց թագավորության համար։

Համեմատիր Խոսրովանույշ թագուհու և Կատրամիդե թագուհու գործունեությունը:

Խոսրովանույշ թագուհի
Աշոտ Ողորմածի (953-977) գահակալության 14-րդ տարում՝ 966 թվականին, Խոսրովանույշ թագուհին կառուցել է տալիս Սանահինի վանքը, ապա՝ 976 թվականին՝ Հաղպատավանքը[1]։ Դրանք միջնադարում դարձել են գիտաուսումնական կենտրոններ, Սանահինում բացվել են համալսարան ու մատենադարան։ Ավելի ուշ, Հաղպատի դպրոցի հիման վրա, կառուցվել է Հաղպատի գրադարանը ու մատենադարանը։

Խոսրովանույշ թագուհին Սանահինի վանքը կառուցել է Սմբատի ու Գուրգենի արևշատության համար։ Այն հետագայում դարձել է Լոռու թագավորության եկեղեցական թեմի աթոռանիստը։

Կատրանիդե Բ

Գագիկ Ա շահնշահի (990-1020) հոր՝ Աշոտ Ողորմած (953-977) շահնշահի օրոք՝ 961 թվականին, Անին դարձել էր Բագրատունյաց թագավորության մայրաքաղաքը։ Աշոտ թագավորը կառուցել էր պարիսպների մի գիծ, որին նրա ավագ որդի և հաջորդ Սմբատ Տիեզերակալը (977-990) ավելացրել էր երկրորդ գիծը։ Գագիկ շահնշահի օրոք շարունակվում է մայրաքաղաք Անիի կառուցապատումը՝ եկեղեցական կառույցներով։

Կատրանիդե թագուհու հովանավորությամբ՝ իր հայրական գանձարանի օժիտով ու թագավորական գանձարանի հաշվին կառուցվում է Անիի մայր տաճարը։ Առասպելը պատմում է, որ Կատրանիդե թագուհուն երազում հայտնված հրեշտակն է հուշել հովանավորել տաճարի կառուցումը։ Նրա ճարտարապետն էր Տրդատը։ Եկեղեցու շինարարությունը տևել է 20 տարի և ավարտվել 1001 թվականին։ Այստեղ է տեղափոխվում կաթողիկոսական աթոռը՝ Սարգիս Ա Սևանցի (992-1019) կաթողիկոսի առաջնորդությամբ։

Կատրանիդե թագուհին Անիի Մայր տաճարը զարդարել է «ծիրանեծաղիկ ոսկեղեն» գործվածքներով, արծաթե ու ոսկե անոթներով։ Տաճարի գմբեթին կանգնեցվել է մարդահասակ արծաթե խաչ, իսկ Սմբատ Տիեզերակալ թագավորը Հնդկաստանից բերել է տվել բյուրեղյա հսկա ջահ։

Անիի ճարտարապետական կառույցները հայոց Գագիկ Առաջինի, Տրդատ ճարտարապետի և Կատրանիդե թագուհու մտահղացումների և ջանքերի շնորհիվ են կյանքի կոչվել։ Անին զարդարվեց ճարտարապետական հարուստ ձևավորումներով շինություններով, որոնց հիմնական մասը կազմում էին եկեղեցական կառույցները։ Կառուցվել են նաև իջևանատներ, ապարանքներ, այլ շինություններ։

Պատմիչների վկայությամբ քրիստոնեական հավատքին հավատարիմ թագուհին կատարում էր բոլոր ծեսերն ու աղոթքները, հաճախում մայրաքաղաքի եկեղեցիներ, աղոթում ու լսում հոգևոր երգեր


Հրատարակված

malenasahakyan

Welcome Malena’s blog. I’m 12. I am business lady.

Թողնել մեկնաբանություն