Մակբայ

Մակբայները արտահայտում են գործողության հատկանիշ, ցույց են տալիս տեղ, ժամանակ, ձև, չափ ու քանակ:Լինում են՝
ձևի՝ արագ, արագ-արագ, արագորեն, արտաքուստ, բարեկամաբար, բարոյապես, բացեիբաց, գործնականորեն, գիտակցաբար, դանդաղ, դանդաղորեն, զույգ-զույգ,  իսկույն, լրջորեն, խստիվ, կամաց, կամաց-կամաց, մեկ-մեկ, հազիվհազ, հանկարծ, հապճեպ, հիմնովին, հոտնկայս, հետզհետե, հօգուտ, ձեռաց, մեղմիվ, մեն-մենակ, մերթընդմերթ, մեղմիվ, միասին, միանգամայն, միաձայն, ներքուստ, շարունակ, շտապ, ջոկ-ջոկ, սրտանց, ի սրտե, ուշի-ուշով (ուշիուշով), քաջաբար, փոխեփոխ և այլն։

ժամանակի՝ այժմ, արդեն, այլևս, այսուհետև, այնուհետև, այսօր, ամսեամիս, առայժմ, առհավետ, առմիշտ, ապա, գիշեր-ցերեկ, դեռ, դեռևս, երբեք, երեկ, ընդմիշտ, ժամ առ ժամ, ժամանակ առ ժամանակ, հար, հավետ, հավիտյան, հետագայում, հետո, հիմա, հնուց, հնում, մանկուց, միշտ, մշտապես, նախ, նախապես, նախօրոք, ներկայումս, շուտ, շուտով, վաղ, վաղը, վաղուց, վաղօրոք, վերջերս, վերջիվերջո, տարեցտարի, րոպե առ րոպե, ուշ, ցարդ, ցայժմ, ցմահ, օրըստօրե, օրեցօր, օր օրի և այլն։

տեղի՝ ամենուր, ամենուրեք, այլուր, բերնեբերան, դեմառդեմ, դեմ դիմաց, դեսուդեն, դեմ հանդիման, դռնեդուռ, գյուղեգյուռ, երկրեերկիր, հետ, ընդառաջ, հեռու, հեռու-հեռու, մեջտեղ, սարնիվեր, վեր, վար, վերուստ, տեղ-տեղ և այլն։

չափի՝ ամենևին, ամբողջովին, ավել, ավելի, ավելի ևս, առավել, առավելապես, բավականին, բավական, բազմիցս, բնավ, բոլորովին, գերազանցապես, գրեթե, դարձյալ, եռակի, երիցս, է՛լ ավելի, ընդամենը, լիովին, կիսով չափ, կրկին, կրկնակի, հազիվ, հաճախ, հաճախակի, համարյա, մասամբ, մասնակիորեն, մեկ-մեկ, մեկիկ-մեկիկ, մոտավորապես, նորից, շատ, շատ-շատ, չափազանց, սակավ առ սակավ, փոքր առ փոքր, փոքրիշատե, քիչ-քիչ և այլն։

Ընդհանրական՝  որոնք տարբեր տեքստերում տարբեր իմաստներով կարող են հանդես գալ. առաջ, անընդհատ, անմիջապես, արտաքուստ, ներքուստ, դեմ դիմաց, իսկույն, հաճախ, շարունակ, միանգամայն, ստեպ-ստեպ և այլն։

Առաջադրանքներ:

1. Դուրս գրել մակբայները և որոշել տեսակը:

Մարդկությունը վերջերս ամեն ինչ չէ, որ իմանում է իր մոլորակի մասին:

Մինչև հիմա հայտնաբերում են դամբարաններ ու քաղաքներ:
Մինչև հիմա — ժամանակի մակբայ

Մոտ ժամանակներս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նորածին երեխաները չեն սիրում ջազը և սիրով լսում են քնքուշ երաժշտություն:
Մոտ ժամանակներս — ժամանակի մակբայ

Ճապոնական մի ընկերություն ուր որ է սկսելու է գրպանի հեռուստացույցների արտադրություն:
 ուր որ է — ժամանակի մակբայ

Սարքերն ասում էին, որ այսօր պիտի ուժեղ երկրաշարժ լիներ:
այսօր — ժամանակի մակբայ

Զարմացած թագավորը դանդաղ նստեց գահին:
դանդաղ — ձևի մակբայ

Սոված առյուծները զույգ-զույգ կանգնեցին նրա գահավորակի մոտ:
 զույգ-զույգ — ձևի մակբայ

Օդը կամաց-կամաց սկսեց սառչել, անձրևը հորդացավ:
կամաց-կամաց — ձևի մակբայ

Նրանք ընկերներ էին և միասին շատ դժվար ճանապարհ էին անցել:
դժվար — ձևի մակբայ

Զինվորները հրամանատարի կենացը հոտնկայս էին խմում:
հոտնկայս — ձևի մակբայ

Մի ուլիկ ժայռից ցած ընկավ:
ցած — տեղի մակբայ

Փահլևանները գյուղեգյուղ ընկած՝ ելույթներ էին ունենում:
գյուղեգյուղ — տեղի մակբայ

Կամակոր տղան դեսուդեն շպրտեց խաղալիքները:
դեսուդեն — տեղի մակբայ

Հանրապետությունում տեղ-տեղ սպասվում են տեղումներ:
տեղ-տեղ — տեղի մակբայ

Գզիրն ընկավ դռնեդուռ, էլ չթողեց տուն-կտուր:
դռնեդուռ — տեղի մակբայ

Թափառաշրջիկը ամբողջովին թրջվել էր անձրևից:
ամբողջովին — ձևի մակբայ

Նա հաճախ է դասից բացակայում:
հաճախ — չափ ու քանակի մակբայ

Աշակերտները իսպառ մոռացել են գիրք կարդալը:
իսպառ — ձևի մակբայ

Նրա ձայնը գրեթե չէր լսվում:
գրեթե — ձևի մակբայ

Լևոնին ամենևին չէր հետաքրքրում ուրիշի ասածը:
ամենևին — չափի մակբայ

2.Հետևյալ մակբայները գործածեք բայի հետ։

Քաջաբար-համաձայնվել

աստիճանաբար-համակերպվել

օրեցօր-զարգանալ

խորապես-համոզվել

շարունակ-մտացել

կուզեկուզ-քայլել

հավիտյան-հավատալ

սրտանց-կամենալ

գյուղեգյուղ-փնտրել

լռելյայն-քայլել

բերնեբերան-ասել

արագ-արագ-վազել

վերջնականապես-համոզվել

հոտնկայս-կանգնել

ներքուստ-հավատալ

շատ-շատ-կամենալ

Մակբայ կազմող ածանցները կոչվում են մակբայակերտ ածանցներ:
Մակբայակերտ են հետևյալ ածանցները։

-(ա)բար -աստիճանաբար, համեմատաբար, գիտակցաբար

(ա)պես -նմանապես, մասնավորապես, առանձնապես

-(ա)վարի -մարդավարի, քաղաքավարի,

-իվ- խստիվ, շնորհիվ,

-ովին -գլխովին

-որեն -մեղմորեն

-ուստ -վերուստ

Առաջադրանք: Վերը նշված շարքերում  ավելացնել ևս երկուական ածանցավոր մակբայ:

Հրատարակված

malenasahakyan

Welcome Malena’s blog. I’m 12. I am business lady.

Թողնել մեկնաբանություն