Հայոց լեզու, 18.12-22.12

Կապեր կոչվում են այն բառերը, որոնք որևէ բառ կապում են բայական անդամին և նրա հետ միասին դառնում են բայական անդամի լրացում։ Կապերը ըստ շարադասության լինում են երեք տեսակ՝

  1. Նախադրություններ, որոնք դրվում են կապվող բառից առաջ (առանց, ըստ, իբրև, որպես, հօգուտ, փոխանակ, դեպի,նախքան, միշտ, առ, չնայած, ի, հակառակ, հանուն և այլն)։
  2. Ետադրություններ կոչվում են այն բայերը, որոնք դրվում են կապվող բառից հետո (հետո, հանուն, առթիվ, անց, առջև, հետ, վերաբերյալ, ներքո, նման, պես, փոխարեն, օգտին, վրա, մասին, միջև, մեջ, տակ, համար և այլն)։
  3. Երկդրություններ կոչվում են այն կապերը, որոնք կարող են դրվել և՛ կապվող բառից առաջ և՛ կապվող բառից հետո (ընդդեմ, շնորհիվ, բացի, համաձայն, չնայած, անկախ)։

Կապերը նախադասություն անդամ ինքնուրույն չեն լինում և հարցի չեն պատասխանում։

Առաջադրանքներ:

1.Տրված կապերի հետ գործածիր երկուական գոյական:

Բացի-բացի ինձանից,բացի Անահիտից
առթիվ-Ծնդնդյան առթիվ,տոների առթիվ
առանց-առանց ընկերներ,առանց քեզ
նախքան-նախքան խոսելը, նախքան նոր տարին տարին
վերաբերյալ- թեմայի վերաբերյալ, պատմվածքի վերաբերյալ
օգտին-իմ օգտին, Ալլայի օգտին
փոխարեն-գրքի փոխարեն, Ալիզեյի փոխարեն
հանուն-հանուն ազգի, հանուն քեզ
մինչ-մինչ վաղը, մինչ երեքշաբթի
նկատմամբ-մարդու նկատմամբ,
վրա-սեղանի վրա, աթոռի վրա
համաձայն-պայմանագրին համաձայն

2. Նախադասությունների մեջ ընդգծված ետադրությամբ կառույցները փոխարինիր հոմանիշ նախադրությամբ կառույցներով:


ա) Նա, հանգամանքներին չնայելով, պնդում էր իրենը։
Նա, առանց հանգամանքներին նայելու պնդում էր իրենը։

բ) Զինվորները առյուծի պես կռվեցին հայրենիքի համար։
Զինվերները առյուծի նման կռվեցին հայրենիքի համար։

գ) Տնօրենը իր հրամանի համաձայն ազատեց կարգազանցին։
Տնօրենը ըստ հրամանի ազատեց կարգազանցին։

դ) Պետական մակարդակով սովյալների օգտին գումար հանգանակեցին։
Պետական մակարդակով սովյալների համար գումար հանգանակեցին։


ե) Խոսքը սկսելուց առաջ պետք է հստակեցնել ասելիքը։
Խոսքը սկսելուց պետք է հստակացնել ասելիքը։

զ) Հավատի համար պայքարը հաղթությամբ պսակվեց։
Հանուն հավատի պայքարը հաղթությամբ պսակվեց։

է) Թշնամիների դեմ անհ

անհավասար պայքարում մարտիկները քաջաբար կռվում էին։
Ընդեմ թշնամիների անհավասար պայքարում մարտիկները քաջաբար կռվում էին։

3. Շարքում առանձնացրու նախադրություններն ու ետադրությունները:

Ի դեմս,, պես, հանուն, հանձին, բացառությամբ, նկատմամբ, չնայած, առթիվ, հանդերձ, անկախ, համար, հեռու, դեպի, ներքո, հօգուտ, վերաբերյլ, նման, որպես, մինչև, բացի :

Նախադրություններ-Ի դեմս,հանուն,հանձնին,բացառույթյամբ,չնայած,անկախ,հեռու,դեպի,հօգուտ,որպես,մինչև,բացի

ետադրություններ-պես,բացառությամբ,նկատմամբ,առթիվ,հանդերձ,համար,ներքո,վերաբերյալ,նման,

4.Յուրաքանչյուր շարքում ընդգծի՛ր կապը։

Երբ, բացի, որովհետև, այնտեղ
մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
վրա, որևէ, և, մյուս
ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
հանուն, անուն, այնքան, սույն։

Շաղկապներ

Նախադասություններ և նախադասության անդամներ իրար կապող բառերը կոչվում են շաղկապներ:
Առավել գործածական են և, ու, բայց, իսկ, սակայն, նաև, ապա, թե, եթե, որպեսզի, որովհետև, թեև, այլ, կամ, քանի որ,  թեպետ, քանզի շաղկապները:
Իսկ, բայց , սակայն, որ, թե, եթե, այլ, որպեսզի, որովհետև շաղկապներից առաջ միշտ դրվում է ստորակետ:

5. Կազմիր նախադասություններ՝ գործածելով եթե, որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։


Եթե ես այդ օրը լինեի այդտեղ շատ բան կփոխվեր։
Ես կկատարեմ իմ աշխատանքը, որպեսզի իմ ծնողները հպարտանան ինձանով։
Ալլան գնաց պարապմունքի, սակայն իրեն շատ վատ էր զգում։
Ես և Մալենան եկել էինք դասի իսկ Ալլան դեռ տանն էր։

6. Տրված առածներում գծերի փոխարեն տեղադրիր համապատասխան շաղկապը. թե, ո ՛չ…ո ՛չ, որ, մինչև, որպեսզի:

Մինչև 
առուն ջուր գա, գորտի աչքը դուրս կգա:
Ամռան արևից ինչ հասկացա, որ ձմռան արևից ինչ հասկանամ:
Թե խաչն իմն է, զորությունը ես գիտեմ:
Հարևանիս սիրում եմ, որպեսզի մատիս դարման անի:
Ո՛չ կտամ կով, ոչ կհագնեմ մով:
Մին մի տա,որ երկու չուզի:

7. Փակագծերում դրված շաղկապներից ընտրիր նախադասության մտքին համապատասխանը և տեղադրիր կետերի փոխարեն:

(Քանի որ, բայց, եթե, որ, երբ):
Մարդիկ հեշտությամբ են համոզվում, երբիրենց աչքերով են տեսնում:
Անմիջապես ճանապարհ ընկավ, հրավերն արդեն ստացել էր:
Կյանքում հաջողության է հասնում նա, եթեհամառորեն աշխատում է:
Շատ էր երազում ճամփորդել, բայցայդպես էլ չհաջողվեց:
Վաղուց լավ դիրքի հասած կլիներ, եթեժամանակը զուր չվատներ:

Հայոց լեզու, 11.12-15.12, 8-րդ դասարան

Մակբայները արտահայտում են գործողության հատկանիշ, ցույց են տալիս տեղ, ժամանակ, ձև, չափ ու քանակ:Լինում են՝
ձևի՝ արագ, արագ-արագ, արագորեն, արտաքուստ, բարեկամաբար, բարոյապես, բացեիբաց, գործնականորեն, գիտակցաբար, դանդաղ, դանդաղորեն, զույգ-զույգ,  իսկույն, լրջորեն, խստիվ, կամաց, կամաց-կամաց, մեկ-մեկ, հազիվհազ, հանկարծ, հապճեպ, հիմնովին, հոտնկայս, հետզհետե, հօգուտ, ձեռաց, մեղմիվ, մեն-մենակ, մերթընդմերթ, մեղմիվ, միասին, միանգամայն, միաձայն, ներքուստ, շարունակ, շտապ, ջոկ-ջոկ, սրտանց, ի սրտե, ուշի-ուշով (ուշիուշով), քաջաբար, փոխեփոխ և այլն։

ժամանակի՝ այժմ, արդեն, այլևս, այսուհետև, այնուհետև, այսօր, ամսեամիս, առայժմ, առհավետ, առմիշտ, ապա, գիշեր-ցերեկ, դեռ, դեռևս, երբեք, երեկ, ընդմիշտ, ժամ առ ժամ, ժամանակ առ ժամանակ, հար, հավետ, հավիտյան, հետագայում, հետո, հիմա, հնուց, հնում, մանկուց, միշտ, մշտապես, նախ, նախապես, նախօրոք, ներկայումս, շուտ, շուտով, վաղ, վաղը, վաղուց, վաղօրոք, վերջերս, վերջիվերջո, տարեցտարի, րոպե առ րոպե, ուշ, ցարդ, ցայժմ, ցմահ, օրըստօրե, օրեցօր, օր օրի և այլն։

տեղի՝ ամենուր, ամենուրեք, այլուր, բերնեբերան, դեմառդեմ, դեմ դիմաց, դեսուդեն, դեմ հանդիման, դռնեդուռ, գյուղեգյուռ, երկրեերկիր, հետ, ընդառաջ, հեռու, հեռու-հեռու, մեջտեղ, սարնիվեր, վեր, վար, վերուստ, տեղ-տեղ և այլն։

չափի՝ ամենևին, ամբողջովին, ավել, ավելի, ավելի ևս, առավել, առավելապես, բավականին, բավական, բազմիցս, բնավ, բոլորովին, գերազանցապես, գրեթե, դարձյալ, եռակի, երիցս, է՛լ ավելի, ընդամենը, լիովին, կիսով չափ, կրկին, կրկնակի, հազիվ, հաճախ, հաճախակի, համարյա, մասամբ, մասնակիորեն, մեկ-մեկ, մեկիկ-մեկիկ, մոտավորապես, նորից, շատ, շատ-շատ, չափազանց, սակավ առ սակավ, փոքր առ փոքր, փոքրիշատե, քիչ-քիչ և այլն։

Ընդհանրական՝  որոնք տարբեր տեքստերում տարբեր իմաստներով կարող են հանդես գալ. առաջ, անընդհատ, անմիջապես, արտաքուստ, ներքուստ, դեմ դիմաց, իսկույն, հաճախ, շարունակ, միանգամայն, ստեպ-ստեպ և այլն։

Մակբայներ

1.Յուրաքանչյուր շարքում գտի՛ր մակբայը։

1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
2. ապա, մասին, լիովին, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
5. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
6. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
7. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
8. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր

2.Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։
Քաջաբար, ամբողջովին, ուժգնորեն, ամենուրեք, շատ-շատ։

Նա քաջաբար մոտեցավ ինձ և ասեց այն ինչ ուզում էր ասել այսքան տարիներ։
-Սա ամբողջովին քոնն է տղաս․-ասում էր մայրիկը
Նա ուժգնորեն սեղմեց սեղանի, որի արդյունքում այն ջարդվեց։
Դու ամենուրեք ես, ի՞նչ է հետևում ես ինձ։
Ես քեզ շատ- շատ եմ սիրում և հավատում։

3.Ընդգծիր  երեք  տեղի մակբայ:

ա.  ամենուր, գլխովին, առայժմ, դեմառդեմդռնեդուռ, արագ-արագ
բ. հեռու, միանգամայն, կրկին, տեղից տեղ, վերուստ, հիմա
գ. միշտ, մեջտեղընդառաջ, փոխնիփոխ, թեթևակի, վեր
դ. տեղ-տեղ, զույգ-զույգ, դեսուդեն, շատ-շատ, ուշ, այլուր

4․. Ընդգծիր ժամանակի երեք մակբայ

ա. ավելի, ուշվաղը, ձեռաց, այլևս, գյուղեգյուղ
բ. վերջապես, ձեռքից ձեռք, օրեցօր, կամացուկ, այժմ, լիովին
գ. ի վերջո, հազիվհազ, մոտավորապես, դեռևս, մասնակիորեն, առմիշտ

5․Ընդգծիր ձևի երեք մակբայ

ա. դանդաղ, փոքրիշատե, հավետ, հանկարծուշիուշով, ամենուրեք
բ.  հետզհետե, իսպառ, նախ, մեկ-մեկ, դեմ հանդիման, հազիվ

6․Ընդգծիր չափի երեք մակբայ:

ա. օրավուրամենևին, հազիվ, դեմուդեմ, հապճեպ, ընդամենը
բ. սրտանց, կրկինընդմիշտ, դարձյալ, գրեթե, վար:

7․Տրված մակբայները գրեցեք համապատասխան տեղերում:
Այժմ, վաղուց, մշտապես, այլևս, ժամանակով, տարիներ ի վեր, այսուհետև, արդեն, վերջապես, ցմահ:

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ ու խելացի մի թագավոր է լինում: Մի օր կանչում է իր որդիներին ու ասում.
— Սիրելի որդիներ, ձեր հայրն վաղուց ծերացել է ու արդեն չի կարող երկիրը կառավարել: Ես ցմահ իջած կլինեի իմ գահից, եթե վերջապես կատարված տեսնեի այն միտքը, որ տարիներ ի վեր հուզել է իմ հոգին: Եվ այժմ ձեզնից ով որ լուծի իմ այդ միտքը , նամշտապես կստանա իմ թագը և այսուհետևկկառավարի իմ ժողովրդին:

8․Տրված նախադասություններում ընդգծված մակբայները փոխարինեցեք հոմանիշ մակբայներով:
1. Մի վայրկյան վառվեց նրա սենյակի լույսը և անմիջապես մարեց:
2. Մայրը սովորություն ուներ հաճախակի մտնելու փոքրիկի սենյակը:
3. Կարող եմ հիմզ լիսվին  մոռանալ նրան:
4. Այնքան շատ ձյուն է եկել, որ թվում է, թե աշխարհը  միշտ մնալու է սպիտակ քաթանի տակ:
5. Երգչի պահանջները  աստիճանաբարսպառնալիքի ձև էին ընդունում:
6. Անդադար բողոքում էր, որ աչքերը ցավում են, և ինքը գրեթե  ոչինչ չի տեսնում:
7. Բոլորն զգում էին, որ նկարչի դրությունը ամենօր  ավելի էր  վատանում:

Մակբայակերտ ածանցներ
Մակբայակերտ ածանցներն են`
պես- հոգեպես, ֆիզիկապես
բար- աստիճանաբար, հայրաբար
որեն- վեհորեն, քնքշորեն
ովին- կամովին, հիմնովին
ակի- շեշտակի, շեղակի

«Կաղանդի վիպակ» (1895) Երվանդ Օտյան

Խեղճ կինը չիմացավ, թե ինչպես օրն իրիկուն եղեր էր, այնչափ անզգալի սահեր էին ժամերը: Առտվնե ի վեր նստած պատուհանին առջև` որուն ծակուծուկեն դեկտեմբերի պաղ հովը ներս կմխվեր սուր դանակի մը պես ու կմտներ իր արդեն մսկոտ մարմնին մեջ` Սուրբիկ գրեթե չէր շարժած տեղեն: Պատառբզիկ բազմոցին անկյունը կծկտած` բոլոր օրը անցուցեր էր դիտելով իրենց դեմը գտնված ունևոր ընտանիքի մը բնակարանը եկող — գնացողները ու հոն տիրած իրարանցումը, և այնչափ թաղված էր այդ տեսակ մը հայեցողության մեջ, որ գրեթե ալ չէր զգար ցուրտը: 

Տղուն հանած աղմուկը միայն, ատեն ատեն, զինքը կստիպեր գլուխը դարձնելու և հիշոցներով խառն հանդիմանություն մը ուղղելու կամ ելլելու քանի մը ապտակ տեղավորելու խեղճին պաղ և տժգույն երեսներուն, որոնք այդ շփումեն քիչ մը կը գունավորվեին ու կը տաքանային: Տասը տարեկան, նիհար, տգեղ, զրկանքե ու աղքատութենե առաջ եկած արվեստական տգեղությամբ տղա մըն էր Պողոսիկ, որուն բոլոր անառակությունն ու զբոսանքը իր կատվին հետ խաղալն էր: Սուրբիկն ինքնիրեն կը մռլտար, դիտելով միշտ ունևորին տունը. — “Աս որչափ բան ներս կրեցին, Տեր Աստված, կերևա որ շատ հյուր պիտի ունենան. խնամիները կերակուրի՞ պիտի գան, ի՞նչ պիտի ըլլա, երկու խոշոր պնակ շաքարեղեն, հնդկահավ, բանտեսբանիա, կողով-կողով պտուղներ, ալ բան չմնաց, որ չկրեին, ո՞ր մեկը պիտի ուտեն. կեսն ալ ծառաները կը գողնան ա”: Եվ Սուրբիկ կը շարունակեր իր անվերջ մենախոսությունը քթին տակեն: Հիմա կամաց կամաց հյուրերը կսկսեն գալ: Մութը կոխած էր և Սուրբիկ ալ բոլորովին փակած էր ապակիին, մեկ ձեռքը ճակտին քիվ ըրած` մինչդեռ մյուսով անընդհատ ապակին կը սրբեր, որ իր շունչին տակ ամեն վայրկյան կը միգանար: Եվ Սուրբիկ մեկիկ մեկիկ կը համրեր եկող հյուրերը, անոնց անունները կը հիշեր և դիտողությունները կըներ: — Զարմանալի բան, կըսեր ինքնիրեն, Մարկոսյանները չեկան, ինչո՞ւ չեկան, օր մի օրանց իրարմե չէին զատվեր, արդյոք բա՞ն մը անցավ մեջերնին. ահա կառք մը կուգա կոր, տեսնենք անոնք են. չէ, առաջ եկան ու ես չտեսա՞: Եվ Մարկոսյաններուն չի գալը անլուծելի մեծ խնդիր մը կերևնար Սուրբիկին համար, տեսակ մը սևեռուն գաղափար, որ իր միտքը չարչրկեր և ուրկե չէր կրնար ազատիլ: -Բան մը ըլլալու է այս գործին մեջ, կը մտածեր: — Նոր կառք մը կեցած ատեն` “եկան” կը գոչեր, հետո հուսախաբ` “չէ, ուրիշ մարդ է եղեր”: Խրխլիկ տան դուռը բացվեցավ ու ներս մտավ հաճի Համբարձումը, Սուրբիկի էրիկը: Հոգնած, դադրած եկավ սենյակ ու նետվեցավ բազմոցին վրա ջանալով իր ցեխոտ կոշիկները և բանթալոնը հեռու պահել բազմոցեն որ սակայն չէր կրնար ավելի աղտոտիլ: Պողոսիկ, որ անհամբեր կսպասեր հորը գալուն, կասկածով ու վախով լեցուն ձայնով մը հարցուց. -Հայրիկ, պտուղ բերի՞ր: -Չէ, ատ էր պակաս: Պողոսիկ իր ցամաք հացով ապրած կյանքին մեջ առանց պտուղի և անուշեղենի կաղանդներ տեսած էր արդեն` բայց չես գիտեր ինչ մանկական անխորհուրդ հույսով մը կը հուսար թե հայրը պտուղներով պիտի գար իրիկունը: Իր երազը շատ փայլուն, շատ ոսկեզօծ չէր, բայց գոնե քանի մը տեսակ չոր պտուղ ու քանի մը նարինջ կամ խնձոր չըլալիք բաներ չէին երևնար իրեն: Ցերեկը պահ մը, խոսք բացեր էր այս մասին իր մորը, կերպով մը բերան-փնտռտուք մը ըրեր էր, ու թեև մորը պատասխանը բոլորովին հուսահատեցուցիչ եղած էր, սակայն ինք իր փոքրիկ հոգիին խորը հույսի անսպառելի զորություն մը ուներ, որ զինքը մինչև իրիկուն զվարթ ու շենշող պահելու կարող ըլլար: Իր հորը գալուստը թունդ հաներ էր իր սիրտը և երբ սենյակեն ներս մտած էր ան, նախ անոր դեմքը ջանացած էր հարցաքննել, որ շատ հուսատու չէր երևնար: Վերջապես իր ամբողջ զորությունը ժողվելով հարցումը ըրեր էր: Ու հիմա հորը տված պատասխանին վրա հմայաթափ, մինչև իսկ հուսալու անկարողության մատնված, խեղճ տղան անանկ դառնություն մը զգաց, որ չկրցավ անմիջապես լալ: Կամաց կամաց հելծկլտանքը սկսավ սակայն, քիթը արմունկին մեջ առած, անշշուկ լաց մը սեղմուկ, ողորմուկ: Եվ արցունքները, որոնք կարծես իր քայքայալ հույսերուն կտորվանքներն էին, հատիկ հատիկ կիյնային տախտակին վրա: Համբարձում ուզեց մխիթարել իր տղուն, քովը գնաց ու առավ նստեցուց իր ծնկներուն վրա: Պողոսիկը կհեծկլտար միշտ ու կըսեր. “Նայե դիմացի տունը, որչափ պտուղ, շաքար, անուշեղեն առին”: — Անոնք հարուստ են, տղաս: — Դուն ալ թող հարուստ ըլլայիր: — Ի՞նչ ընենք, Աստված ասանկ ուզեր է, ավելի աղեկ է, որ աղքատ ըլլանք, երբ որ մեռնինք` արքայություն կերթանք: Ղազարոսին պատմությունը չիյտե՞ս, կեցիր պատմեմ քեզի: Պողոսիկը լացը դադրեցուցած մտիկ կըներ: — Հարուստ մարդ մը կար, որ ամեն օր փառավոր հագուստներ կը հագներ ու ամեն օր ուրախություն կըներ, և Ղազարոս անունով աղքատ մըն ալ կար, վերքերով լեցուն, պատռտած լաթեր հագած, որ ան հարուստ մարդուն դրան առջև կը կենար ու անոր սեղանին ավելցուկները երբոր փողոց թափեին, շուներուն հետ մեկտեղ կուտեր զանոնք: Ու երբ որ ան աղքատը մեռավ` հրեշտակները եկան առին ու շիտակ արքայություն տարին զինքը, հոն Աբրահամին գիրկը հանգիստ նստավ: Իսկ հարուստը երբոր մեռավ, սատանաները եկան, իրենց պոչին կապեցին ու դժոխքին մեջ իջեցուցին: Հարուստը հոն կրակներուն մեջ տանջված ատեն տեսավ Ղազարոսը, որ Աբրահամին գիրկը հանգիստ նստեր է և Աբրահամին աղաչեց, որ Ղազարոսը իր մատին ծայրը ջուրը թաթախե ու գա իր լեզուն քիչ մը զովացնե: Աբրահամ ալ անոր ըսավ. “Միտքդ բեր որ դուն քու ապրած ատենդ ամեն աղեկություն կը վայելեիր, իսկ այս խեղճ Ղազարոսը միշտ կը չարչարվեր. հիմա անիկա հոս պետք է վայելե ու դուն հոս տանջվիս”: Տեսա՞ր Աստուծո արդարությունը, տղաս: — Արդար ըլլալու տեղ թող բարի ըլլար, ըսավ Պողոսիկ, թող ամեն մարդ Կաղանդին պտուղ ունենար հոս, ու անդիի աշխարհքն ալ ամեն մարդ արքայություն երթար, ավելի աղեկ չէ՞ր ըլլար:
Աղբյուրը:

Առաջադրանք:


1.Ընդգծված հատվածը դարձրու արևելահայերեն:

Խեղճ կինը չիմացավ, թե ինչպես էր երեկոն եկել, անչափ արագ անցան ժամերը: Առավտովանից ի վեր նստած պատուհանի առջև` որից ծակերից դեկտեմբերի սառը հովը ներս էր մտնում սուր դանակի պես ու մտնում էր իր արդեն մրսած մարմնին մեջ` Սուրբիկը գրեթե չէր շարժվում տեղերից: Պատառոտված բազմոցին անկյունը կծկոտված` օրը անցնում էր դիտելով իրենց դեմի հարուստ ընտանիքի բնակարանը եկող — գնացողներին ու այնտեղի տիրած իրարանցումը, և անչափ թաղված էր այդ տեսակ հայեցողության մեջ, որ գրեթե չէր զգում ցուրտը:


2.Ո՞րն է պատմվածքի ասելիքը:

Կարծում եմ պատմվացքի հիմնական ասելիքը հենց այն է, որ հարստությամբ չի որոշվում ամեն բան։ Հենց այդպես էր կարծում հայրիկը և սփոփում իր երեխային, ով նվերներ էր ցանկանում ունենալ։


3.Վերլուծիր պատմվածքը:

Պատմվացքը մի աղքատ ընտանիքի մասին էր, ով չուներ գրեթե ոչինիչ։
Այս աղքատ ընտանիքի տանը շատ ցուրտ էր, իսկ նրանց դիմացի ընտանիքի տանը ամանօրյա մեծ հավաքույթեր էր։Մայրը՝ Սուրբիկը նստած նայում էր և հետևում անցուդարձին, նա նույնիսկ մոռացել էր ցուրտի մասին։Ամանորյա հրաշալիք էր այդ տանը շատ հյուրեր, նվերներ և այլն։Իսկ նրա տղան նույնիսկ մրգերին կարոտ մնաց, իր հայրը չուներ հնարավորություն նվեր գնելու, սակայն իրավիճակը սփոփելու համար տղային պատմում է մի առակ որի իմաստը կայանում էր նրանում, որ հիմա ովքեր որ հարուստ են երկնային կյանքում նրանք կլինեն դժոխքում իսկ ովքեր աղքատ են դրախտում։Տղան շատ հասոն պատասխանեց և ես ավելի հավանեցի տղայի պատասխանը։Նա ասեց, թող երկիր մլորակում լինի այդ ամեն ինչը։

Պատմվացքը շատ դաժան իրականության մասին էր։

Урок 2

Объяснить данные слова и составить вместе с ними предложения. Предложения составить таким образом, чтобы в одном предложении были оба слова.

Презрение — это чувство негодования или пренебрежения к кому-то или чему-то.
Я испытываю презрение к ложным обещаниям.

Преемник — это человек или вещь, которая занимает место или роль после другого.
Он стал преемником своего отца на посту директора.

Претворить — это действие принять вид или облик чего-то или кого-то другого.
Она решила претвориться, что ничего не знает.

Предать — это предавать или изменять доверие или верность кому-то или чему-то.
Он предал своего лучшего друга, раскрыв его секрет.

Преклонить — это наклониться или согнуться в знак уважения или поклонения.
Он преклонил колени перед своим наставником.

Прибить — это закрепить или прикрепить что-то к чему-то другому.
Он прибил картину к стене.

Прискакать — это быстро подскакивать или приходить куда-то.
Он прискакал на встречу своим друзьям.

Принять — это принимать что-то или кого-то, принять участие или принять решение.
Он принял приглашение на вечеринку”.

Приклеить — это прикрепить или прилепить что-то к поверхности.
Она приклеила магнит на холодильник”.

Գործնական աշխատանք, 8-րդ դասարան

1. Ընդգծե՛ք ներկա ժամանակով 3 բայաձև:
ա. ապրում է, գալիս ենք, մոռացել է, պատվիրելու են,  լսում եք, կգաս
բ. թռչում են, ունեի, կնկարեմ, արտասվում է, տար, տալիս եք:

2. Ընդգծե՛ք անցյալ ժամանակով 3 բայաձև:
ա. չի նվագում, կար, մի՛ նայեք, գալիս էր, պարել է, կտամ
բ. ավարտեցինք, չի նայում, վերադարձել ես, պայքարենք, եկել էի, կընկնեմ:


3. Ընդգծե՛ք ապառնի ժամանակին վերաբերող 3 բայաձև
:
ա. չեմ պատմում,  գնացել ես, կերգես, պիտի սովորեմ, հագնում եմ,
կարելու են
բ. ուժեղացրո՛ւ, աշխատել են, գնամ, կնայեմ, գնացինք, սովորում են:


4. Ընդգծե՛ք առաջին դեմքի 3 բայաձև
:
ա. չմտնեք, բարձրանամդիմադրեինք, բերեիք, գնան, ավարտեցի
բ. նվիրեցինք, մոռացաք, հաղթելու եմ, սովորի, իմանայի, չեն խոսել:

5. Ընդգծե՛ք երկրորդ դեմքի 3 բայաձև
:
ա. պարզեցիք, ասա՛, գտա, վերցրո՛ւ, մտներ, հարցնենք
բ. աշխատեցիր, վարձեր, բարձրացանք, եկաք, խոսի, արի՛։

6. Ընդգծե՛ք երրորդ դեմքի 3 բայաձև:
ա. վառվեց, կա՛ց, գրավեցի, գտավ, առարկեցին, վառեմ
բ. վախեցար, կնվիրերպոկեցին, տարեց, մոտեցավ, տո՛ւր
գ. կանչեին, երգեմ, կարածիկտարածեն, մնամ, հոգնես:

7. Շարքերում առանձնացրե՛ք եզակի և հոգնակի թվով բայաձևերը
:
ա. կանգնեի, փախե՛ք, կուշանամ, վարեցին, մի՛ թող, չափեիք
բ. ծաղկեն, վարարեց, արդարացրո՛ւ, մի՛ համոզեք, տխրելու ես, կտանք:

ա)
Եզակի-կանգնեի, կուշանամ, մի թող
Հոգնակի-փախեք, վարեցին, չափեիք

բ)
Եզակի-վարարեց, արդարացրու, տխրելու ես
Հոգնակի-ծաղկեն, մի համոզեք, կտանք