Նախադասություն: Պարզ նախադասության տեսակները:

Բառը կամ  բառերի խումբը, որն արտահայտում է ամփոփ միտք
և ունի ստորոգում, կոչվում է նախադասություն։  Օրինակ` Արևը վերևից մեզ  ժպտում է։
Նախադասությունը կազմվում  է գլխավոր և  երկրորդական
անդամներից։ Գլխավոր անդամներն են ենթական և ստորոգյալը, իսկ երկրորդական անդամները  լրացումներն են։ Ենթական նախադասության այն գլխավոր
անդամն է, որին ստորոգման միջոցով վերագրվում է հատկանիշ, պատասխանում է, ո՞վ , ի՞նչ հարցերին։ Ստորոգյալը նախադասության այն անդամն է, որը հատկանիշը ստորոգման միջոցով վերագրում է ենթակային: Լրացումները կամ երկրորդական անդամները  լինում են բայական անդամի լրացումներ և գոյականական անդամի լրացումներ։
Օրինակ՝ Աշնան արևը ջերմացնում է մարդկանց սառը հոգիները: Լրացումներն էլ իրենց հերթին կարող են գոյականական անդամի լրացումներ`  որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ, և բայական անդամի լրացումներ` խնդիրներ և  պարագաներ։

Նախադասության տեսակներն ըստ կազմության

Ըստ կազմության՝  նախադասությունները լինում են պարզ և բարդ ։
Պարզ նախադասությունն ունի մեկ ստորոգյալ, օրինակ` Քամին փչում է։ Իսկ եթե նախադասությունը կազմված է մեկից ավելի պարզ նախադասություններից, այսինքն՝ ունի մեկից ավելի ստորոգումներ,  կոչվում է բարդ նախադասություն։ Օրինակ՝ Քամին փչում է հարավից և փոշու հսկա դեզեր բարձրացնում:

Պարզ և բարդ նախադասությունները ունեն իրենց ենթատեսակները։ Պարզ նախադասությունները լինում են պարզ համառոտ և պարզ ընդարձակ։ Պարզ համառոտ նախադասությունները կազմված են միայն ենթակայից և
ստորոգյալից (օրինակ՝ Ամպերը խտացան), իսկ պարզ ընդարձակ նախադասությունների
կազմում կա նաև լրացում կամ լրացումներ (օրինակ՝  Սև ամպերը հետզհետե խտացան)։

Առաջադրանքներ:

Տրված պարզ համառոտ նախադասությունները դարձնել պարզ ընդարձակ:

Ես հիշում եմ: Օրինակ` Մինչև հիմա ես հիշում եմ այդ տխուր դեպքը:

Արևը լուսավորում է:-Արևը լուսավորում է մռայլ երկիրը։
Ջուրը քչքչում է:-Ջուրը ուժեղ ձայնով քչքչում է։
Շենքը ուներ:-Գեղեցիկ շենքը ուներ հարմարավետ բնակարաններ։
Հայրը բարկացավ:-Հայրը բարկացավ չարաճճի տղայի վրա։
Նրանք պայքարեցին:-Նրանք պայքարեցին հանուն ազատություն։
Հովիտները երևում էին:-Իմ պատուհանից երևում էին հովիտները։
Նա ուներ:-Նա ուներ գեղեցիկ շիկահեր մազեր։
Թշնամին շրջապատել էր:-Թշնամին շրջապատել էր խաղաղ բնակիչներին։
Ճյուղերը ջարդվել էին:-Մեր ծառի ճուղերը ջարդվել էին։

Հարցերին պատասխանելով ամբողջացրու պարզ նախադասությունները 

Ո՞ւմ աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:-Մայրիկի աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:
Միշտ հիշում է ո՞ւմ խոսքը:-Միշտ հիշում է Արմենի խոսքը:
Ինչի՞ ջուրը բարձրացել էր ձնհալից:-Սառցե ջուրը բարձրացել էր ձնհալից
Ինչի՞ արմատները շատ խորն էին թափանցել:-Ծառի արմատները շատ խորն էին թափանցել։
Ինչի՞ փողոցները լայն էին:-Քաղաքի փողոցները լայն էին։

Հրատարակված

malenasahakyan

Welcome Malena’s blog. I’m 12. I am business lady.

Թողնել մեկնաբանություն