Պարզ և բաղադրյալ

Նախադասության գլխավոր երկու անդամներից մեկը ստորոգյալն է։ Ստորոգյալը  ցույց է տալիս, թե ինչ է անում, ինչ է լինում կամ ինչ է, ով է, ինչպիսին է ենթական։

Ստորոգյալը լինում է  պարզ և բաղադրյալ։

Պարզ է այն ստորոգյալը, որն արտահայտված է խոնարհված բայով։

Օրինակ՝ Օրերը տաքացան։ Խումբը ճամփորդում է։

Բաղադրյալ է այն ստորոգյալը, որն արտահայտված է որևէ խոսքի մասով և օժանդակ բայով, օրինակ՝ Սեղանը հին է։ Կռվողները քսանն էին:

Բաղադրյալ ստորոգյալի մաս կազմող խոսքի մասը կոչվում է ստորոգելի, իսկ դիմավոր բայը՝ հանգույց։ Ստորոգելին արտահայտվում է գոյականով, ածականով, թվականով, դերանունով, դերբայով:

Առաջադրանք:
1.Նախադասություններում ընդգծիր բաղադրյալ ստորոգյալները և որոշիր` ինչ խոսքի մասով են արտահայտված:

Արցախը Մեծ Հայքի նահանգներից տասներորդն էր: – թվական
Նրա տեսածը անապատային խաբկանք էր:-գոյական
Բզեզի համար աշխարհը հոտավետ բուրաստան է:– գոյական
Նրա հայրը դու ես:-դերանուն
Մայրիկիս պատրաստածը շատ համեղ է:-ածական
Ձյան փաթիլները խնձորենու ճերմակ ծաղկաթերթեր են:-գոյական
Միրգը շատ հասած էր:-ածական
Մեր պատմությունը կերտողները մենք ենք:-դերանուն
Նա շատ համեստ ու նրբագեղ է:-ածական
Մրցանակակիրները երեքն էին;-թվական
Մայրս աչքիս փոքրացած Էր:-դերբայ
Նա բազում կյանքեր փրկած հայտնի բժիշկ է:-գոյական
Ընկերս սակավախոս է:-գոյական
Այգու միակ ծառը դեռ կանգուն է:-ածական
Կռվողները բոլորն էին:-դերանուն
Աշխարհում ամենալավ բանը ազատությունն է:-գոյական
Մեր պայքարը արդար է:– ածական
Այդ ամենի պատճառը նա է;-դերանուն
Գրքի հեղինակը երկուսս ենք:-թվական
Մեղավորը ես էի:-դերանուն

2.Նախադասություններում գտիր ստորոգյալները և որոշիր տեսակը:
Հեծվորը Կոստան աղան էր` սպիտակ ձիու վրա։-բաղադրյալ
Վեց շուն ուներ, և մեկը մյուսից կատաղի էին։-պարզ
Նա գեղեցիկ մի տղամարդ էր` թախծալի աչքերով։-պարզ
Քարաժայռերից մեկի կատարին մի հինավուրց մենաստան էր: բաղադրյան
Սոֆիևկան քաղաքամերձ մի չնաշխարհիկ արվարձան է: Բաղադրյալ
Դառը մտորումները բզկտում էին սպարապետի զգայուն հոգին։ պարզ
Օտար երկրում նրա միակ սփոփանքը այդ երկուսն էին: Բաղադրյալ
Մենք քեզ խոնարհ ենք: բաղադրյալ
Մեր փողոցը ազատ էր այդ մարդկային աղմուկից: բաղադրյալ
Դրա պատասխանատուն մենք ենք: բաղադրյալ
Դիմացի փողոցում էլեկտրական խոշոր լամպ կար։ պարզ
Օրվա անցուդարձի մասին խոսելը նրա տարերքն է: բաղադրյալ
Ձորում թառել են մի քանի հին տներ։ պարզ

3. Փակագծերում տրվածներից ընտրեք ճիշտ տարբերակը:
Նվագել (ջութակի վրա, ջութակ), կռվել թշնամու (դեմ, հետ), վերաբերել (հարցին, հարցի մասին), վատ վերաբերվել (ընկերոջը, ընկերոջ հետ), անհանգստանալ (կատարվածով, կատարվածից), մասնակցել (մրցույթին, մրցույթում), հաղթել (մրցույթում, մրցույթին), կասկածել (ընկերոջը, ընկերոջ վրա), համաձայն լինել (առաջարկին, առաջարկի հետ):

Հրատարակված

malenasahakyan

Welcome Malena’s blog. I’m 12. I am business lady.

Թողնել մեկնաբանություն