Որոշիչ

Գոյականական անդամի լրացումը, որը ցույց է տալիս հատկանիշ (որակ, որպիսություն, քանակ, չափ), կոչվում է որոշիչ:

Օրինակ՝ Գեղեցիկ  լճակը դիմավորեց հոգնած ճամփորդներին լազուր հայացքով ու մեղմ ալեվետումով :

Որոշիչ ունեցող անդամը կոչվում է որոշյալ:

Որոշիչը սովորաբար դրվում է որոշյալից առաջ և պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն, ինչքա՞ն, ինչի՞ց, ինչո՞վ և նման այլ հարցերի:

Որոշիչն արտահայտվում է՝

  • որակական և հարաբերական ածականներով, օրինակ՝ վայրի բնություն, ոսկե մեդալ, լեռնային վտակ, քնքուշ աղջիկ:
  • գոյականի ուղղական, սեռական, բացառական, գործիական հոլովներով, օրինակ՝ ծով համբերություն, քար լռություն, ուրցի թեյ, սարի ծաղիկ, պատի ժամացույց, բրդից վերարկու, չամիչով փլավ, գլխարկով աղջիկ:
  • առարկայի հատկանիշ ցույց տվող դերանուններով, օրինակ՝ այն մարդը, այդպիսի զրույցներ, յուրաքանչյուր օր, ոչ մի խնդիր:
  • թվականի բոլոր տեսակներով, օրինակ՝ հարյուր բառ, երրորդ խումբ, տասական վարժություն, մեկ երրորդ մաս:
  • հարակատար, ենթակայական, անորոշ դերբայներով, օրինակ՝ հասած միրգ, երգող դպրոց, խոսելու թեմա:
  • բառակապակցություններով, օրինակ՝ ճերմակ ծաղիկներով գարուն, բարձր շենքերով թաղամաս, գեղեցիկ աչքերով աղջիկ:

Եթե որոշիչն ընկնում է որոշյալից հետո, կոչվում է հետադաս որոշիչ:
Հետադաս որոշիչը որոշյալից տրոհվում է բութով, իսկ նախադասության մնացած մասից՝ ստորակետով:

Հետադաս որոշիչը չի տրոհվում, եթե արտահայտված է մեկ բառով:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե:

Հետադաս որոշիչը տրոհվում է բութով, եթե արտահայտված է՝

  • բազմակի որոշիչներով՝
    • Քայլում էր ծերուկը՝ ալեհեր, կարճահասակ :
  • բառակապակցությամբ՝
    • դիմացի տունը՝ կարմիր տանիքով, լուսավորվել էր:
  • դերբայական դարձվածքով՝
    • Խոսքը՝ պապերից լսած, փոխանցեց զավակներին:

Հրատարակված

malenasahakyan

Welcome Malena’s blog. I’m 12. I am business lady.

Թողնել մեկնաբանություն