Հատկացուցիչ

Հարցերը փոխարինեք բառերով. ի՞նչ են ցույց տալիս այդ լրացումները:

  • Ո՞ւմ աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:

Այդ վարրորդի աչքն ամբողջ օրը ճանապարհին էր։

  • Միշտ հիշում է ո՞ւմ խոսքը:

Միշտ հիշում է իր որդու խոսքը։

  • Ինչի՞ ջուրը բարձրացել էր ձնհալից:

Կտուրի ջուրը բարձրացել էր ձնհալից։

  • Ինչի՞ արմատները շատ խորն էին թափանցել:

Ծաղկի արմատները շատ խորն էին թափանցել:

  • Ինչի՞ փողոցները լայն էին և ուղիղ:

Քաղաքի փողոցները լայն էին և ուղիղ:

Հատկացուցիչը պատասխանում է _______ և ______ հարցերին և դրվում է սեռական հոլովով:
Այն լրացումը, որը ցույց է տալիս  պատկանելիություն, սերում, վերաբերություն, կոչվում է ______:
Հատկացուցիչը արտահայտվում է
ա.գոյականով, օրինակ՝ Ընտանիքի հոգսը շատ ծանր էր
բ. դերանունով, օրինակ՝ Մեր կարծիքը կարևորվեց
գ. ածականով, թվականով, դերբայով, օրինակ՝ Կապույտի երանգները շատ են: Երեքի վերաբերմունքը անհասկանալի էր: Խոսողի մեջբերումները տեղին էին:

Գտնել և ընդգծել հատկացուցիչները:

Այստեղ որոնում էր ուտելիքի մնացորդներ, որ վագոնների լուսամուտներից շպրտում էին գրեթե բոլոր ուղևորները:
Մեր պարտքն է հայտնել բոլորին, դրանից հետո թող նեղանան:
Մարդկանց ամենամեծ հավաքատեղին է շուկան:
Այստեղից չեն վռնդվում քաղաքի անօթևան շները:
Շուկայի դատարկ հրապարակում ցախավելների տակից փոշի է ելնում:
Կաղ Վասոն բացեց խորտկարանի դուռը:
Սրա մի ոտքը մյուսից կարճ է:
Վասոյի հայրը իբր դաժան մարդ է եղել և երբ իմացել է տղայի արատի մասին, վճռել է խեղդել:

Բոլոր գոյականներին ավելացնել հատկացուցիչներ:

Քո կները տան լույսի պատճառով շատ խորն էին իջել:

Իմ պապը սիրով կարդում էր թոռների բանաստեղծությունները:

Գարնան երեկոները շատ խաղաղ էին գյուղի փողոցում:

Նրա Պատկերասրահում ցուցադրված էին Դավինչիի նկարները:


Զինվորները շատ արագ էին կատարում հրամանատարի հրամանները:

Ուշադրություն դարձրեք.

իմ գիրքը – գիրքս

քո գիրքը – գիրքդ

իմ գիրքս

քո գիրքդ

Հատկացուցիչ դերանունները փոխարինիր համապատասխան հոդերով (ս,դ):

Քո ընկերը (ընկերդ) մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
Իմ որսն (որսս) իր ոտքով եկավ:
Քո սիրտը (սիրտդ) քա՛ր է, քա՛ր:
Իմ շուրջը (շուրջս) ոչինչ չեմ նկատում:
Կիրակի օրը քո ծնողների (ծնողներիդ) հետ խոսիր:

Հատկացուցիչի կետադրությունը:

Սենյակի պատերին շրջանակով նկարներ էին փակցված: — Սենյակի՝  մրից սևացած պատերին շրջանակով նկարներ էին փակցված:

Կետադրիր.

  1. Արթուրի՝ ներկաներին ուղղված ողջույնը աննկատ մնաց:
  2. Բազեի՝ որսորդի զարկից թուլացած մարմինն ընկավ լիճը:
  3. Յուրաքանչյուրի՝ ինձ ուղղված խոսքը խոցում էր սիրտս:
  4. Առագաստանավի անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:
  5. Արեգակի՝ ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ:

Հրատարակված

malenasahakyan

Welcome Malena’s blog. I’m 12. I am business lady.

Թողնել մեկնաբանություն