Տիգրան Երկրորդի գահակալումը:Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը:

փետրվարի 7-13-ը

Տիգրան Երկրորդի գահակալումը:Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը:

Առաջադրանք 1

• Պատմել Արտաշես Առաջինից հետո մինչ Տիգրան Երկրորդ արքայի գահ բարձրանալու ընկած ժամանակահատվածը:

Պարթևստանի և Մեծ Հայքի միջև տեղի է ունենունմ պատերազմ, Որը ավարտվում է Հայերի պարտությամբ: Պարթևստանցիները վախենալով հայերի վրեժից պատանդ են պահանջում արքայազնին: Քանի, որ Արտավազդ-I եղբայր զզավակ չուներ, նա պատանդ է տալիս իր եղբայր Տիգրանի որդուն, որի անունը նույն պես Տիգրան էր: Արտաավադ-I-ից հետո գահ բարձրացավ նրա եղբայր Տիգրան-I, որը իշխեց Ք. ա. 95թ.: Նրա մահից հետո արքայազն Տիգրանը վերադարձավ պայմանով, որ Պարթևոսներին պետքեն զիջել որոշ տարածություն: Ք. ա. 95թ. վերադառնալով Հայաստան արքայազն Տիգրանը թագադրվեց Աղձնիք նահաանգի մինչ այդ անհայտ մի վայրում, որտեղ հետո նա կառուցեց իր տիրության նոր մայրաքաղաք Տիգրանաշենը: Պատմիր Տիգրան Երկրորդի գահակալման սկզմնական քայլերի հաջորդականությունը: Գահ բարձրանալու պես Տիգրան II (Ք. ա. 95-55թթ) սկսեց անել բարեփոխումներ` հատկապես ռազմական բնագավառում: Իր թագավորության երկրորդ տարում ` Ք. ա. 94թ., Տիգրան II պարտության մատնեց այնտեղ իշխող Արտանես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորվեց Մեծ Հայքին: Հայոց արքան ծրագրել էր շարունակել իր նվաճոումները: Դրա համար անհրաժեշտ էր մեկտեղել ռազմական, տնտեսական և դիվանագիտական հմտությունները:

• Պատմիր Տիգրան Երկրորդի գահակալման սկզբնական քայլերի հաջորդականությունը:

Մ.թ.ա. 115 թվականին անժառանգ Արտավազդ Ա-ն, ով կարճատև պատերազմում պարտվել էր պարթևաց գահակալին, ստիպված է լինում եղբորորդուն՝ Տիգրանին, որպես պատանդ հանձնել հակառակորդի արքունիքին։ Վերջինս պատանդությունից վերադառնում է միայն մ․թ․ա․ 95 թվականին՝ հոր՝ Տիրան կամ Տիգրան Ա արքայի մահվամբ պայմանավորված։ Պատանդությունից ազատվելու դիմաց հայոց աշխարհաժողովը ստիպված է լինում Միհրդատ Բ-ին զիջել Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը։

Տիգրան Արտաշեսյանը՝ իր տոհմում այդ անվան երկրորդ կրողը, նախնիններից ժառանգում է կայացած պետություն և մարտունակ բանակ, որի միջոցով էլ կարողանում է իրականացնել հայրենիքի հզորացման և աշխարհակալ տիրակալության ստեղծման իր արկածախնդիր ծրագրերը։ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայքը կարճ ժամանակով դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցնում է իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։ Օրեցօր բարգավաճող Հայոց թագավորության զարթոնքն արգելակելու նպատակով երբեմնի հակառակորդները դաշինք են կնքում և արյունարբու պատերազմներից հետո՝ մ․թ․ա․ 66 թվականին, պաշարում հայոց թագավորանիստ-ոստան Արտաշատը։ Այնուամենայնիվ, բանակցությունների արդյունքում կնքված Արտաշատի պայմանագրով Հայաստանը շարունակում էր պահպանել իր տարածքային ամբողջականությունը (15 նահանգները) և նույնիսկ որոշ նվաճյալ հողեր։

Հրատարակված

malenasahakyan

Welcome Malena’s blog. I’m 12. I am business lady.

Թողնել մեկնաբանություն