Իմ սեբաստացիական ուղին

Կրթահամալիր մուտքս նշանավորվեց եռօրյա ճամփորդությամբ: Սևանում երեք գեղեցիկ ու անմոռանալի օր անցկացրի, ձեռք բերեցի նոր ընկերներ և վստահաբար կարող եմ ասել, որ իմ սեբաստացիական ուղին սկսվեց հենց այդ ճամփորդությունով։

Այդ և մյուս ճամփորդությունները մեր օրերը ավելի հագեցած էին դարձնում, մեր ընկերությունը ՝ ավելի ջերմ ու մտերմիկ:

Այցելում էինք տարբեր թանգարաններ, տեսաժան վայրեր, ճանաչում մեր հայրենիքի ամեն մի անկյունը, պատմությունը: Ճամփորդությունները մեզ դարձնում էին խիզախ, պատրաստված, ուժեղ, հայրենաճանաչ։

Օրեցօր ես ինձ համար բացահայտում էի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը՝ ագարակը, գրադարանը, արվեստանոցները, Գինու դպրոցը:

Մի օր էլ մասնակցեցի դպրոցում կազմակերպվող կլոր սեղաններից մեկին, ինձ համար նորություն էր ուսուցիչներին, տնօրենին հավասար սեղանի շուրջ քննարկումներ անցկացնելը Կլոր սեղանները ինձ համար դպրոցի առավելություններից էին։

Տարբեր ճամփորդությունների գնալով հասկացա, որ մեր դպրոցը մեծացնում է խիզախ, պատրաստված և ուժեղ սովորողների։ Ճամփորդությունների ընթացքում ձեռք էինք բերում լավ ընկերներ և կերտում լավ և անմոռանալի հիշողություններ։

Սեբաստացիական ճանապարհս շարունակվում է՝ նոր բացահայտումներով, նոր հետաքրքրություններով:

։

Հրատարակված

malenasahakyan

Welcome Malena’s blog. I’m 12. I am business lady.

Թողնել մեկնաբանություն