Սովորում ենք ճիշտ լվացվել և պատրաստել օճառ

Առողջագիտության ժամին մենք պատրաստել ենք օճառ։ Այն շատ կարևոր է հիգենան ճիշտ պահպանելու համար։

Ահա այն՝

Օճառի բաղադրությունը՝

•Նուշի յուղ

•Կարմիր ներկ

•Սեխի հոտ


Իսկ ինչու է այն կարևոր կարդացեք ներքևում՝

Լվացե՛ք ձեռքերը: Ձեռքերի պաշտպանության լավագույն միջոցն է: Ձեռքերը հաճախակի պետք է լվանալ ջրով՝ առնվազն 20-30 վայրկյան տևողությամբ:

Քիթը մաքրելուց, փռշտալուց, տնից դուրս գալիս և վերադառնալիս, սնունդ պատրաստելուց կամ ուտելուց, դիմահարդարվելուց, ինչպես նաև աչքի կոնտակտային լինզաները տեղադրելուց առաջ անպայման լվացեք ձեռքերը:

Ձեռքի ախտահանիչ օգտագործելիս՝ համոզվեք, որ այն պարունակում է առնվազն 60 տոկոս ալկոհոլ, արեք այնպես, որ այն տարածվի ձեռքի բոլոր մասերի վրա և երկու ձեռքը միասին տրորեք 20-30 վայրկյան՝ մինչև ձեռքերի չորանալը: Եթե ձեռքերը ակնհայտորեն կեղտոտ են, դրանք միշտ լվացեք օճառով ու ջրով:

Գարնանային նախագիծ

Ֆիլմը՝ Ռուսերեն

Александр-Ալեկսանդր

Հարցեր

Ո՞վ էր Ալեքսանդր Մակեդոնացին

Ո՞ր թվականներին է կառավարել Ալեքսանդր Մակեդոնացին

Քա՞նի տարեկանում է Մակեդոնական գահին բազմել

Ո՞ր թվականին և որտեղ է իր մահը կնքել

Cruella

Ես շատ շատ կինոներ եմ դիտել, և բոլորն էլ շատ լավն էին և իմասալից։ Հիմնականում ես դիտում եմ MARVEL ի կինոներից, իհարկե նրանք չափազանց լավն են, հատկապես Spider Man-ը։

Բայց ես առանձնացրել եմ Cruella ֆիլմը, այն շատ հետաքրքիր է։





Ֆիլմի մասին՝

Ֆիլմը Լոնդոնում է 1970-ական թվականներին, որտեղ երիտասարդ նորաձևության դիզայներ Քրուելա դե Վիլը մանկուց վատ պահվացք է դրսեվորել։ Ի վերջո նա դառնում է դաժան և սարսափելի լեգենդ։ Ֆիլմում գխավոր հերոսի անունը Էստելա է, նա ձգտող դիզայներ է, ով երազում է համաշխարհային փառքի մասին: Նրա մայրը, ֆիլմի սկզբում մահանում է։ Աղջկա մութ կողմերը բացահայտվում են, երբ նա ընկերանում է երիտասարդ գողերի հետ եւ հանդիպում բարոնուհի ֆոն Հելմանի հետ: Կյանքի վերելքներն ու վայրէջքները հավակնոտ Էստելլային կվերածեն հենց Կրուելա Դե Վիլի: Բայց վերջը ձեզ կապշեցնի։ Ես չեմ ցանկանում պատմել վերջի մասին ևս։

Եթե հետաքրքրեց մտեք այս լինքով՝

Русская версия-Круэлла

English version-Cruella

Ձեզ բարի դիտում

Ձոն ստուգատես՝ Մայրիկիս

Ձոն ստուգատես

Մայրիկիս՝ ակրոստիկոս Արմինե անունով

Անուշ ես դու ու քնքուշ

Րաբունի ես ու չքնաղ

Մարգարիտ ես գեղեցիկ

Իմ արև ու լուսին

Նուրբն ու սիրունն ես իմ հրաշք

Երազանքի իմ մայրիկ:

Մայրիկս

Մայրիկ, նույնիսկ այդ անունը լսելիս զգում եմ բարության, երջանկության և հոգատարության միասնությունը: Մայրս է այդ ամենը: Մայրս իմ արևն է, միակ բանը որ ինձ ջեմացնում և լուսավորում է դա մայրս է և ոչնչի հետ փոխարինել չի լինի։ Նա ինձ համար մի ամբողջ տիեզերք է, որում փայլում է յուրաքանչյուր աստղը։ Անգամ օրը առանց նրա տևում է տարիներ։ Եվ այս ամենի անունը Արմինե է։ Նա շատ հոգատար է։ Դեռ մանկուց ես միշտ կարոտում եմ մայրիկիս նույնիսկ այն ժամանակ երբ որ նա ուղղակի քնած է լինում։ Նա ինձ միշտ խրատներ է տալիս, բայց միշտ ազատ է թողնում իմ վորոշումների մեջ, որպեսզի ես ինքս համոզվեմ թե որն է սխալ և որը ճիշտ։ Եվ այդ կերպով ես էլ երբեք այդ սխալը չեմ կրկնում։ Ես աննկարագրելի շատ եմ սիրում իմ մայրիկին։ Իրական սերը դա մոր սերն է, ամբողջ ջերմությունը, որը կա իմ մոր մեջ, երբեք չեմ փոխարինի ոչնչի հետ: Միայն մայրս կարող է իմ թերությունները ասել իմ դիմաց և իմ ետևից գովել ինձ: Ես վստահ եմ, որ նրա շնորհիվ ես շատ բաների կհասնեմ: Շնորհակալ եմ Ասծուն, որ ինձ պարգևել է հենց այս մայրիկին: Գնահատեք և սիրեք ձեր մորը քանի որ ոչ ոք չի կարող ուրախանալ ձեր ձեռքբերումների և հաջողությունների վրա այնքան շատ որքան մայրը։ Երբեք մի նեղացեք նրանց ջղայնանալուց, քո մոր ամենաչար խոսքը կդառնա քո ապագայի ամենամեծ խորհուրդը, ոչ մի մայր վատը չի անի այն մարդուն որին լույս աշխարհ է բերել, պահել և մեծացրել է։ Սիրում եմ քեզ մամ։

Եղիշե Չարենց՝ Գիտե՞ք, որ գարուն է արդեն, Ինչ որ լավ է

Գիտե՞ք, որ գարուն է արդեն

Ես ընտրեցի Գիտե՞ք, որ գարուն է արդեն բանաստեղծությունը, քանի որ հիմա գարուն է, գարունն ամենա գեղեցիկ և գույնզգույն եղանակն է։ Չարենցը շատ գեղեգիկ է գրել գարնան մասին, այդ պատճառով էլ ես ընտրեցի Գիտե՞ք, որ գարուն է արդեն բանաստեղծությունը։

Ինչ որ լավ է

Ինչ որ լավ է բանաստեղծությունը շատ խորհիմաստ է։ Այս բանաստեղծությոամբ Չարենցը ցանկացել է ասել, որ թեկուզ ամենալավ բանը մի օր վառվելու է ու գնա։

Եղնիկը: Ավ. Իսահակյան

«Մի  անգամ  իմ  բարեկամ  մի  որսորդ  մեր  հանդի  անտառուտ  սարերից  մի  եղնիկ  նվեր  բերեց  երեխաներիս  համար»:- Այսպես  սկսեց  ընկերս  աշնանային  մի  երեկո,  երբ  նստած  միասին  նրա  պատշգամբում,  հիացած  նայում  էինք  հեքիաթական  վերջալույսով  վարվռուն  սարերին,  որոնց  վրա  մակաղած  հոտերի  նման  մեղմորեն  հանգչում  էին  ոսկեգեղմ  անտառները:

«Այդ  մի  մատաղ  ու  խարտյաշ  եղնիկ  էր,  խորունկ,  սև  ու  ջինջ  աչքերով,  որ  ծածկվում  էին  երկայն,  նուրբ  թարթիչների  տակ:
Կամաց-կամաց  մեր  վրա  սովորեց  նա.  էլ  չէր  փախչում,  չէր  վախենում  մեզնից.  մանավանդ  շա՜տ  մտերմացել  էր  երեխաներիս  հետ.  նրանց  հետ  միասին  վազվզում  էր  պարտեզում,  նրանց  հետ  ճաշում  էր,  նրանց  հետ  քնում:
Մի  բան  ինձ  շատ  էր  զարմացնում:  Եղնիկը  թեև  այնպես  ընտելացել  էր  մեզ,  սովորել  էր  մեր  տանն  ու  դռանը,  բայց  մեկ-մեկ  մեզնից  թաքուն  բարձրանում  էր  այս  պատշգամբը  և  ուշագրավ,  լռիկ  նայում  էր  հեռու`  անտառներով  փաթաթված  սարերին.  ականջները  լարած  խորասույզ  լսում  էր  անտառների  խուլ  ու  անդուլ  շառաչը,  որ  երբեմն  ուժեղանում  էր,  երբեմն  բարականում`  նայելով  հովերի  թափին:  Նայում  էր  նա  այնպե՜ս  անթարթ  և  այնպե՜ս  ինքնամոռաց,  որ  երբ  պատահում  էր  բարձրանում  էի  պատշգամբը,  ինձ  բավական  միջոց  չէր  նկատում  և  երբ  հանկարծ  ուշքի  էր  գալիս`  նետի  պես  ծլկվում  էր  մոտիցս…
__Արդյոք  գիտե՞ր  նա,  որ  ինքը  ղողանջուն  անտառների  ազատ  երեխան  է  եղել,  որ  մայրը  այնտեղ  է  կաթ  տվել  իրեն,  որ  այնտեղ  է  իր  հայրը  եղջյուրները  խփել  կաղնիներին:  Արդյոք,  գիտե՞ր,  որ  այդ  խուլ  շառաչը  անուշ-անուշ  օրորել  է  իրեն  առաջին  անգամ,  և  ո՞վ  գիտե,  գուցե,  երազներ  է  բերել  իրեն,  սիրուն  երազներ…
__Խե՜ղճ  եղնիկ…  Կարոտ`  իր  սիրած  գուրգուրող  անտառներից  և  զանգակ  աղբյուրներից,  իր  խարտյաշ  մորից  և  շնկշնկան  հովերի  հետ  վազող  ընկերներից`  հիմա  տանջվում,  տառապում  է  մեզ  մոտ,  մտածում  էի  ես:  Եվ  այնպես  սրտանց  ցավակցում  էի  նրան…  Չէ՞  որ  նա  էլ  մեզ  պես  մտածող  և  զգայուն  հոգի  ունի:
__Ես  շատ  էի  հարգում  նրան,  խնդրեմ  չծիծաղես  վրաս,  այո՛,  այնքան,  որ  երբ  նա  բարձրանում  էր  պատշգամբը,  հեռացնում  էի  երեխաներիս,  և  թողնում  էինք  նրան  մենակ  իր  ապրումների  հետ…
__Երբ  գրկում  էի  նրան,  այդ  նազելի  էակին,  և  նայում  էի  լեռնային  աղբյուրների  նման  վճիտ  աչուկների  մեջ`  տեսնում  էի  այնտեղ  մի  թախծալի,  երազուն  կարոտ…
__Մի  գիշեր,-  մի  քամի  գիշեր  էր,-  սարերից  անսանձ  փչում  էր  քամին,  դուռն  ու  պատուհանները  ծեծում  ու  ծեծկում:  Պարզ  լսվում  էր,  որ  այնտեղ,  անտառում,  դարավոր  կաղնիներն  ու  վայրի  ընկուզենիները  ճակատում  էին  հողմի  դեմ`  աղմկում  և  գոռում:  Եվ  քամին  բերում  էր  անընդհատ  անտառի  այդ  լիակուրծք  խշշոցն  ու  մռունչը,  ու  թվում  էր  թե`  հենց  մեր  դռան  առջև  է  աղմկահույզ,  հողմածեծ  անտառը:
__Երեխաներս  վախից  կուչ  էին  եկել.  մինչդեռ  եղնիկը  դողում  էր  մի  խենթ  սարսուռով:  Աչքերը  կայծակին  էին  տալիս:  Անթարթ,  ամբողջովին  լսելիք  դառած`  ականջ  էր  դնում  նա  անտառի  հուժկու  շառաչին,  որ  խոսում  էր  նրա  հետ  մայրենի  լեզվով:
__Անտառը  կանչում  է  նրան,  ընկերների  ազատ  վազքն  է  տեսնում  նա  մթին  թավուտների  մացառուտ  ժայռերն  ի  վեր,-  մտածում  էի  ես:
__Մի  փոքր  հետո  ավելի  սաստկացավ  քամին`  փոթորիկ  դառնալու  չափ.  մեկ  էլ  աղմուկով  բացվեցին  լուսամուտի  փեղկերը,  և  մի  ուժգին  շառաչ  միանգամից  ներս  խուժեց:  Եղնիկը  հանկարծակի  մի  ոստումով  ցատկեց  լուսամուտի  գոգը`  աչքերը  սուզելով  շառաչուն  խավարի  մեջ:  Ես  իսկույն  վրա  վազեցի  բռնելու  նրան,  սակայն  նա  մի  ակնթարթի  մեջ  թռավ  լուսամուտից  պարտեզը  և  ծածկվեց  խավարների  մեջ…
__Դե՛հ,  հիմա՛  գնա  ու  գտիր  նրան  իր  հայրենի  անծայր  անտառներում…»:

Հարցեր և առաջադրանքներ:

1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Օգտագործելով պատմվածքի պատկերները՝ նկարագրե՛ք ներկայացված անտառն այնպես, որ Ձեր պատումն ամբողջական լինի:

Անտառներում խուլ  ու  անդուլ  շառաչը է,

ղողանջուն  անտառներ, Այնտեղ այնքան հարազատ էր, որ եղնիկը ամեն անգամ նայելիս դեպի անտառ հուզվել և ցանկացել է գնալ այնտեղ։ Քանի որ  մայրը  այնտեղ  է  կաթ  տվել  իրեն,  որ  այնտեղ  է  իր  հայրը  եղջյուրները  խփել  կաղնիներին: Գուրգուրող  անտառներ և  զանգակ  աղբյուրներ։ Բայց մի օր աղմկահույզ,  հողմածեծ  անտառում եղավ ուժեղ փոթորիկ, և եղնիկը պատուհանից գցեց իրեն։ Նա որտեղ կյանք էր եկել, այնտեղից էլ հեռացավ կյանքից։

բ) Կա՞ հակասություն  պատմող հերոսի նախորդ մտքերի և հետևյալ մտքի միջև: Հիմնավորե՛ք Ձեր պատասխանը:

Ես  իսկույն  վրա  վազեցի  բռնելու  նրան,  սակայն  նա  մի  ակնթարթի  մեջ  թռավ  լուսամուտից  պարտեզը  և  ծածկվեց  խավարների  մեջ…

Այստեղ հակասություն չկա քանի որ պատմության վերջում նա իրոք թռավ։

Երիտասարդ արքան 40.000-անոց բանակով մտավ Փոքր Ասիա։ Այդ ժամանակ հիմնադրվել է նրա նշանավոր Արևելյան Արշա վանքը։ Մոտ տասը տարի տևեց, Ալեքսանդրը նախ գրավեց գրեթե ողջ Փոքր Ասիան, այնուհետև Փյունիկիան, Եգիպտոսը և Սիրիան։ Հիմնական ճակատամարտը տեղի է ունեցել մ.թ.ա. 331 Ժամանեց Միջագետքի հյուսիսում, Գավգամելա կոչվող վայրում։ Պարսկական բանակը ջախջախվեց։ Նրանք հանձնեցին իրենց մայրաքաղաք Պերսեպոլիսը։ Այն թալանվել է, վեցը ավերվել։ Այնուհետև Ալեքսանդրը գրավեց Եփրատը մինչև Հնդկաստան։ Նա շատ գաղափարներ ուներ, բայց բանակը հոգնել էր։ Հրաժարվելով շարժվել՝ զինվորները ստիպեցին Ալեքսանդրին դադարեցնել արշավանքը:

Ք.ա. 325 Թագավորը վերադարձավ Բաբելոն, որը դարձել էր իր կայսրության մայրաքաղաքը։ Պատմության մեջ աննախադեպ հզորությունը միավորեց տարածքը Հունաստանից և Մակեդոնիայից մինչև Հնդկաստան։ Հելլենիզմ (հելլենիզմ) Հելլենիզմ բառացի նշանակում է հունարեն։ Ալեքսանդրի կայսրության ընդարձակ տարածքում լուրջ խնդիր կար. Պետք էր կարգավորել այնտեղ ապրող բազմաթիվ ժողովուրդների կյանքը։ Նրանք գտնվում էին սոցիալական զարգացման ամենատարբեր մակարդակներում: Ալեքսանդրի ուսուցիչը՝ Արիստոտելը, հորդորեց նրան գրավել Արևելքը և ստրկացնել տեղացիներին։ Սակայն նա հրաժարվեց այդ ծրագրից։ Ընդհակառակը, նա արեց ամեն ինչ արսելցիների համակրանքը շահելու համար։ Ասում են, որ Աքեմենյան վերջին թագավոր Դարեհ III-ը զոհ է գնացել իր հպատակներից մեկի դավադրությանը։ Ալեքսանդրը ձերբակալեց դավադիրին և դատավարություն կազմակերպեց։ Նա նաև հանդես է եկել որպես մեղադրող։ Ի վերջո, նա մահապատիժ պահանջեց, քանի որ «նա ձեռք էր բարձրացրել իր աստվածային տիրակալի վրա»։ Ալեքսանդրը գիտեր գնահատել իր ընդդիմադիր արձանագրությունները։ Եվ դա նրան բազմապատկեց Արիսրուրելը Ալեքսանդրին փառք է սովորեցնում

Բնագիտություն՝ փետրվվար ամսվա ամփոփում

Կայծակ

Հաստատուն մագնիսներ

Լուսային և ձայնային երևույթներ

Լույսի բեկում, ոսպնյակներ

աչք և տեսողություն

Փետրվար ամսվա ամփոփում

Վահան Տերյան

Վահան Տերյան, Երկիր ժողովածու՝ Մի՞թե վերջին պոետն եմ ես-տեսանյութ

ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԵՐԻՑ, ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ-տեսանյութ

Հովհաննես Թումանյան

Նախերգանք-տեսանյութ

Աղբյուր-Տեսանյութ

Երկու սև ամպ- տեսանյութ

Հայոց վիշտը-տեսանյութ

Երազանքիս ճանապարհին-շարադրություն

Առողջություն

Առողջությունն ապահովելու բաները, ես դասավորել եմ այնպես ինչպես ես կարևոր եմ համարում, ըստ իմ կարևորության

1)վնասակար սովորություններից

2)մարզանքից

3)առողջ սնունդ

4)հիգենա

5)հոգեվիճակից

6)շրջակա միջավայրից

7)վարքագծից

8)աղքատությունից

9)ժառանգությունից

10)կրթությունից