Գոյականի թիվը


Գոյականները կարող են ցույց տալ մեկ առարկա կամ մեկից ավելի առարկաներ: Ըստ դրա՝ գոյականները լինում են եզակի և հոգնակի: Դա գոյականի թիվն է:
Եզակին ցույց է տալիս մեկ առարկա, oրինակ՝ տուն, նկար, սար, տղա:
Հոգնակին ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկաներ, oրինակ՝ տներ,նկարներ, տղաներ, սարեր:
Գոյականի հոգնակի թիվը կազմվում է եր կամ ներ վերջավորություններով:
Եր վերջավորություն ստանում են միավանկ բառերը, oրինակ՝ տունտներ, քարքարերՆերվերջավորություն ստանում են բազմավանկ բառերը, oրինակ՝ հագուստհագուստներ, նվագնվագներ:Նով վերջացող բազմավանկ բառերը հոգնակիում ունենում են կրկնակի ն, ինչպես՝ սեղանսեղաններ, պաշտոնպաշտոններ:

Որոշ միավանկ բառեր ստանում են ներ վերջավորություն: Դրանք այն բառերն են, որոնք գրաբարում՝ հին հայերենում, վերջացել են ն-ով:Այդ բառերն են՝ բեռ, գառ, դուռ, եզ, թոռ, լեռ, ծոռ, ծունկ, ձուկ, մուկ, նուռ, մատ, հարս:Հայերենում կան նաև մեկուկեսվանկանի բառեր, այսինքն այնպիսի բառեր, որոնց երկու վանկերից մեկը՝ երկրորդը, գաղտնավանկ է, ինչպես՝ աստ(ը)ղ: Այս բառերի հոգնակին միավանկ բառերի նման կազմվում է երով. այսպես՝ ոչ թե աստղներ, այլ աստղեր: Այդ բառերն են արկղ, սանր, անգղ, վագր, կայսր, դուստր և այլն:,

Հայերենում կան բառեր, որոնց հոգնակին կազմվում է այլ վերջավորություններով: Դրանք են մարդ և կին բառերը, որոնց հոգնակին լինում է մարդիկ, կանայք, ինչպես նաև՝ տիկնայք, պարոնայք, անձինք: Իկ ով է կազմվում նաև այնպիսի բառերի հոգնակին, որոնք վերջում ունեն մարդ բաղադրիչը, ինչպես՝ տղամարդտղամարդիկ:

Ջերմային հավասարակշռություն և ջերմաստիճան

  1. Ի՞նչ է ցույց տալիս մարմնի ջերմաստիճանը:

Մարմնի տաք կամ սառը լինելը, բայց համ շատ տաք ջերմություն ունենալու դեպքում մարդը կարող է իրեն վատ զգալ համ շատ սառը:

  1. Ինչպե՞ս է կոչվում ջերմաստիճան չափող սարքը:

Ջերմաստիճան չափող սարքը կչվում է ջերմաչափ:

  1. Ի՞նչ կառուցվածք ունեն սնդիկային ջերմաչափները:

Հեղուկային, մետաղական, էլեկտրական, Էլեկտրոնային և այլն:

  1. Բժշկական ջերմաչափն ինչո՞վ է տարբերվում սովորական ջերմա
    չափից:

Որ հիմա լայն տարածություն են ստացել սնդիկով կամ սպիրտով աշխատող ջերմաչափերը, իսկ բժշկականները այդպես չեն:

5. Ո՞րն է բնության մեջ հանդիպող ամենացածր ջերմաստիճանը:

Բնության մեջ հանդիպող ամենացածր ջերմաստիճանը -273C-ն է. այդ ջերմաստիճանում նյութը կազմող մոլեկուլները դադարում են շարժվելուց:

Էներգիան և կենդանի օրգանիզմները

Հարցեր եւ առաջադրանքներ

  1. Ի՞նչ դեր ունի էներգիան կենդանի օրգանիզմներում:

Կենդանիների մոտ պետք է աճի, շարժման, կենսագործունեության համար:

  1. Որտեղի՞ց են կենդանի օրգանիզմներն էներգիան ստանում:

Նրանք հիմնականում ստանում են արեգակից:

  1. Ո՞ր կենդանի օրգանիզմներում է կլանվում արեգակնային էներգիան:
  1. Ներկայացրե՛ք կենդանի օրգանիզմների օրինակներ, որոնք լույս
    են արձակում:

Լուսատտիները, մեդուզաները, կաղամարները:

  1. Ինչպե՞ս եք պատկերացնում սննդային կապերը կենդանի օրգանիզմների միջեւ:
  1. Կարո՞ղ եք պնդել, որ կյանքը պարտական է Արեգակին: Ինչո՞ւ:

Այո, որովհետև մենք արեգակի շնորիվ էներգիա ենք ստանում, և առանց նրա մենք ուղղակի չեինք կարողանա ապրել:

  1. Շրջակա միջավայրի բույսերի եւ կենդանիների միջեւ սննդային կապերի ի՞նչ օրինակներ գիտեք: Նկարագրե՛ք: