Կապ

Կապ կոչվում են այն բառերը, որոնք որևէ բառ կապում են մեկ այլ բառին և այդ
կապվող բառի հետ դառնում են նրա լրացումը։
Կապերի մի մասը դրվում է կապակցվող բառերից առաջ, մյուս մասը՝
դրանցից հետո, իսկ մի քանիսը՝ առաջ կամ հետո։
Կապվող բառից առաջ դրվող կապերը կոչվում են նախադրություններ։ Դրանցից են՝ առանց, դեպի, իբրև, մինչև, հանուն, հանձին, հանձինս, նախքան, չնայած, ըստ, ի, հօգուտ (սխալ է ի օգուտ ձևը) և այլն, օրինակ՝
առանց ընկերների, նախքան երգելը, մինչև դպրոց։
Կապակցվող բառերից հետո դրվող կապերը կոչվում են հետադրություններ։ Դրանցից են՝ առթիվ, զատ, համար, հանդերձ, հանդեպ, մասին, միջև, ներքո, մեջ, վրա, տակ, նկատմամբ, վերաբերյալ, փոխարեն, մոտ, չափ, նման, դիմաց և այլն, օրինակ՝ հայրենիքի համար, սեղանի մոտ, հերոսի նման։
Այն կապերը, որոնք կարող են դրվել կապակցվող բառերից թե՛ առաջ, թե՛ հետո, կոչվում են երկդրություններ, օրինակ՝ բացի, անկախ, շնորհիվ, համաձայն, հակառակ և այլն։

  1. Նշիր կապերի հետ գործածված դերանվանական սխալ ձևերը և ուղղիր դրանք:

Մեզ համար, իր հետ, մեր պես, ձեզ նման, իր փոխարեն, քո մոտից, ինձ պես, ձեզ հետ, քո նման, իմ մոտ, ձեզ նման, իմ վրա, իմ մոտով,ձեզ մոտ, ինձ համար։


2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։

  1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։
  2. երբ, բացի, որովհետև, այնտեղ
  3. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ-
  4. վրա, որևէ, և, մյուս
  5. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
  6. հանուն, անուն, այնքան, սույն:

3. Շնորհիվ, դեպի, փոխարեն, հետո, առաջ, առանց, չնայած, հօգուտ, հանուն կապերը գործածել նախադասությունների մեջ:

Ի շնորհիվ նրա, ես հաղթեցի։

Ճանապարհը դեպի տուն շատ երկար տևեց։

Նա առաջադրանքները չէր արել, փոխարենը արեց դասի ընթացքում։

Աշխատանքից հետո մենք սրճեցինք։

Քնելուց առաջ ես պարդադիր մեկ բաժակ ջուր եմ խմում։

Առանց նրա ես իմ կյանքը չեմ պատկերացնում։

Չնայած իր վարքին, նա շատ լավն է։

Մենք աշխատեցինք հոգուտ մեզ։

Հանուն նրա պատրաստ եմ ամեն ինչի։

Կատարել են՝ Սահակյան Մալենան և Տիգրանյան Անահիտը