Գերմանիա

  1. Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:
    Գերմանիայի աշխարհագրական դիրքի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է Եվրոպայի կենտրոնում, ինչպես ասում են՝ վերջինիս <<սրտում>>։ Դրա հետևանքով էլ այստեղ են հատվում, մի կողմից, Եվրոպայի արևմտյան ու արևելյան, մյուս կողմից՝ Միջերկաճովյան և Սկանդինավյան շրջանները միմյանց կապող ցամաքային, ջրային, օդային և խողովակաշարային կարևոր ուղղինրեը։
  1. Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները:
    Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալներ են բնական ռեսուրսները, արտաքին տնտեսական կապերը և բերի հողերը:
  1. Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում:
    Գերմանիան Արևմտյան Եվրոպայի տնտեսապես ամենահզոր և բնակչության թվով ամենամեծ պետությունն է, <<Մեծ ութնյակի>> երկրներից մեկը։ Մեծ է նրա ազդեթությունը ոչ միայն Եվրոպայի, այլ նաև համաշխարհային տնտեսության և աշխարհաքաղաքականության վրա։
  2. Ուրվագծային քարտեզի վրա նշել Գերմանիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:

Ֆրանսիա

  1. Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը: 
  • Ֆրանսիան գտնվում է Եվրոպայի ծայր արևմուտքում և ունի շատ հարմար աշխարհակգրական դիրք։
  • Ֆրանսիան ունի հարմար հարևանային դիրք, նրա բոլորի հարևանները Եվրամիության անդամ զարգացած երկրներ են։
  • Ֆրանսիայի ծովային սահմանները երկու անգամ ավելի երկար են, քան ցամաքայինը։
  • Ատլանտյան օվկիանոսի և նրա մասը կազմող Միրջերկրական ծովի հետ սահմանակցումը հնարավորություն է տալիս ակտիվ մասնակցություն ունենալ համաշխարհային ծովային առևտրին։
  • Ֆրանսիայով են անցնում Միջերկրական ծովից դեպի Հյուսիսային ծով և Իսպանիայից դեպի Իտալիա ու Եվրոպայի այլ երկրներ անցնող կարևոր ճանապարհները։
  1. Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները
    Ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալներն են՝
  • Հարմար տնտեսաշխարհագրական դիրքը
  • մակերևույթի համեմատաբար հարթ բնույթը
  • բարենպաստ կլիմայական պայմանները
  • տարբեր բնական ռեսուրսների (հողային, ջրային, մետաղային) առկայությունը
  1. Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:
  • Ֆրանսիան Եվրոպայի և աշխարհիր քաղաքական, տնտեսական և մշակությաին կյանքում մեծ դերակատարում ունեցող երկրներից է։
  • Ֆրանսիան զբախեցրած տարածքով (Ուկրաինայից հետո) և բնակչության թվով (Գերմանիայից հետո) Եվրոպայի երկրորդ երկիրն է։
  • Ֆրանսիան ժողովրդական և մարդասիրական մեծ ավանդույթներ ունեցող երկիր է և Հայաստանի Հանրապետության բարեկամը։
  • Այն Եվրոպայի միասնացման հիմնադիրն ու ջատագովն է։
  • Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում են գտնվում Եվրամիության ղեկավար մարմիններից երկուսը՝ Եվրախորհրդարանը և Եվրախորհուրդը։
  1. Ուրվագծային քարտեզի վրա նշել, Ֆրանսիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները: