Ածական անուն

Ածական անուն կամ ածական են կոչվում առարկայի հատկություն կամ վերաբերություն ցույց տվող բառերը: Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին:
Ածականները չեն հոլովվում, բայց եթե խոսքի մեջ հանդես են գալիս գոյականաբար, կարող են հոլովվել եզակի և հոգնակի թվով:
Օրինակ Սպիտակը մաքրության խորհրդանիշն է: Ես խաղում եմ սպիտակներով:
Բայց կան բառեր, որոնք հավասարապես կարող են հանդես գալ և՛ իբրև գոյական, և՛ իբրև ածական:
Օրինակ աղքատ, բարեկամ, խենթ, դավաճան, խավար, ծերունի, հիվանդ, հարևան, հարազատ, հարուստ, գող, որբ, սուտասան, սուրբ, դպրոցական, զինվորական կտրիճ և այլն:

Առաջադրանքներ:


1. Կազմի՛ր բառակապակցություններ` ա շարքի բառերի հետ գործածելով գոյականներ, բ շարքի գոյականների հետ գործածելով ածականներ:

ա) մարմարյա, մրգատու, շքեղ, բերրի, կեղծ, անարատ:
Մարմարյա սրահ, մրգատու այգի, շքեղ տեսք, բերրի արտ, կեղծ անձնավորություն, անարատ կաթ

բ) զգեստ, վերաբերմունք, լռություն, միտք, կյանք:
Փայլուն զգեստ, վատ վերաբերմունք, տղուր լռություն, փառահեղ միտք, լավ կյանք

2. Նախադասությունների մեջ տրված բառերը գործածի՛ր մի դեպքում որպես գոյական, մյուս դեպքում որպես ածական:

Ապստամբ, խավար, դպրոցական, հարուստ, դավաճան, կենդանի:

Ապստամբը ցույց տվեց իր իրական դեմքը ժողովի ժամանակ։(գոյական)
Նրա տղան ապստամբ մարդ է։(ածական)

Նա միշտ քնում է խավարի մեջ։(գոյական)
Այս սենյակը խավար է, ինձ դուր չի գալիս։(ածական)

Դպրոցականները արձակուրդի մեջ են։(գոյական)
Նրանք դպրոցական են։(ածական)

Հարուստների մեծամասնությունը հպարտ է։(գոյական)
Նրանք հարուստ են, բայց շատ հասրակ կյանք ունեն։(ածական)

Նրա շրջապատում շատ են դավաճանները։(գոյական)
Ես չէի սպասում, որ նա դավաճան մարդ է։(ածական)

Կենդանիները իմ կյանքի մի մասն են։(գոյական)
Հարսանիքի ժամանակ կենդանի երաժշտություն էր։(ածական)

3. Տրված զույգ բառերից կազմի՛ր ածականներ:

Առյուծ և սիրտ-սրտառյուծ
տերև և փուշ-տերևափուշ
երանգ և երփն-երփներանգ
ձայն և վիշապ-վիշապաձայն
թույր և ձյուն-ձյունաթույր
սուր և ծայր- սրածայր
դատարկ և գլուխ-դատարկագլուխ
շեկ և հեր-շիկահեր
գունդ և ձև-գնդաձև
փրփուր և բաշ-փրփրաբաշ
միշտ և ժպիտ-միշտաժպիտ
ձյուն և փրփուր-ձյունափրփուր