.Մարմինների փոխազդեցությունը, Մարմնի զանգված


Լուծել խնդիրները՝

1.Օգտագործելով բաժակ, կշեռք և կշռաքարեր՝ .ինչպե՞ս կարելի է  որոշել, թե որն է ավելի մեծ ջրի, թե կաթի խտությունը?

2.Պղնձի դետալը տաքացրեցին։ Փոխվեցին արդյոք այդ դեպքում դետալի զանգվածը, ծավալը և խտությունը: Պատասխանը հիմնավորե՛ք.

3.Ջուրն առավելագույն խտությունն ունի 4 ° C-ում: Ինչպե՞ս են փոխվում ջրի զանգվածը, ծավալը և խտությունը, երբ այն սառչում է 4-ից մինչև 0 ° C:

4.Փակ գլանում գտնվող գազը սեղմում են: Փոխվու՞մ է արդյոք այդ դեպքում  գազի մոլեկուլների զանգվածը, գլանում եղած գազի զանգվածը: Արդյո՞ք բալոնում գազի խտությունը փոխվում է?

5. 59գ զանգվածով կարտոֆիլն ունի 50սմ3 ծավալ: Որոշեցեք կարտոֆիլի խտությունն ու այն արտահայտեք կգ/մ3-ով:

6.125 սմ3 ծավալով թուջե գունդն ունի 800 գ զանգված: Արդյոք այս գունդը հոծ է, թե՞ խոռոչ ունի:

7. 461,5 գ զանգվածով մետաղի կտորը 65 սմ3 ծավալ ունի։ Ի՞նչ մետաղ  է դա:

8. 1լ ծավալով արևածաղկի ձեթն ունի 920 գ զանգված։Գտե՛ք ձեթի խտությունը։ Արտահայտեք այն կիլոգրամներով մեկ խորանարդ մետրի համար (կգ/մ3):

9. Պղնձե կշռաքարի զանգվածը 0,5կգ է: Ինչ զանգված կունենա նույն ծավալով երկաթե կշռաքարը:

10.Պահածոյի տուփերի պատրաստման համար օգտագործվող թիթեղը պատում են անագի բարակ շերտով. թիթեղի 200սմ3 մակերեսի համար ծախսվում է 0, 45 գ անագ: Ինչ ահստություն ունի անագի շերտը:

11.Վերելակի բեռնատարողությունը 3տ է: Քանի երկաթե թիթեղ կարելի է բարձրացնել վերելակով, եթե յուրաքանչյուր թիթեղի երկարությունը 3մ է, լայնությունը 60սմ, իսկ հաստություը 4մմ:

Հայաստանը VI դարում

Առաջադրանք 1

Այս թեմայում՝
 Արևմտյան Հայաստանը և Հուստինիանոս I-ի
կառավարումը:
 Արևելյան Հայաստանը և պարսից Խոսրով I-ի
քաղաքականությունը:
 Ապստամբություն, որը վերաճեց մեծ պատերազմի:
 591 թ. պարսկաբյուզանդական պայմանագիրը և
Հայաստանը:
 Պատմաբանի բառարան՝ վարչական միավոր,
խավ, դավանանք, հարկահանություն, հարկ,
ատրուշան, տիտղոս:

1. ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ VI ԴԱՐՈՒՄ
Ժամանակաշրջանի ընդհանուր դիմագիծը
428 թ. հայոց անկախ պետականության կորստից հետո հայ ժողովրդի առաջ ծառացան նոր խնդիրներ ու վտանգներ։ Մասնավորապես, գլխավոր խնդիրներից էին սեփական ինքնության պահպանումը, բյուզանդական և պարսկական կայսրությունների ռազմական, քաղաքական և տնտեսական ոտնձգություններին դիմակայելը։ Սա մի ժամանակաշրջան էր, երբ Հայաստանի
տարբեր մասերում տիրապետում էին պարսկական և բյուզանդական կայսրությունները, իսկ այնուհետև սկսվեցին արաբական արշավանքները, որոնց տիրապետության դեմ մեր ժողովրդի պայքարը հերոսական բազմաթիվ դրվագներ ստեղծեց: Հարկ է նշել, որ բոլոր այն ժամանակաշրջանների համար, երբ Հայաստանի տարածքի մեծ մասը գտնվել է երկու այլ պետությունների կազմում, կիրառվել և այսօր էլ կիրառվում են պայմանական՝ Արևելյան Հայաստան և Արևմտյան Հայաստան անվանումները։
Միևնույն ժամանակ, հենց IX դարում վերականգնվեց 428-ին կորսված անկախ պետականությունը Հայաստանում։

 ՀԱՅԱՍՏԱՆԸ VI ԴԱՐՈՒՄ

Երկու իրականություն. այնքա՜ն տարբեր և այնքա՜ն նման
Իրավիճակը Արևմտյան Հայաստանում VI դարում:
387 թ. Մեծ Հայքի թագավորությունը բաժանվել էր Հռոմի և Սասանյան Պարսկաստանի միջև: VI դարում Արևմտյան Հայաստանը գտնվում էր Բյուզանդիայի, իսկ Արևելյան Հայաստանը՝ Պարսկաստանի կազմում։
Արևմտյան Հայաստանում հայ բնակչությունը սերտ փոխազդեցության մեջ էր հունա-հռոմեական մշակութային աշխարհի հետ: Բյուզանդիայի տիրապետության տակ անցած Արևմտյան Հայաստանում կային բազմաթիվ նախարարական տներ, որոնք ունեին ներքին ինքնուրույնություն։ Այս
հանգամանքը VI դարում սկսեց դուր չգալ Հուստինիանոս Առաջին (527-565 թթ.) կայսրին, և նա ձեռնարկեց մի շարք քայլեր, որպեսզի վերացնի հայ նախարարական տների ինքնուրույնությունը: Մասնավորապես.
ա. Կայսրը տեղերում կառավարումը հանձնեց բյուզանդացի զինվորականներին՝ խախտելով հայկական իշխանական տների համակարգը:
բ. Կատարեց նոր վարչական բաժանում՝ ստեղծելով
Առաջին Հայք, Երկրորդ Հայք, Երրորդ Հայք, Չորրորդ Հայք վարչական միավորները:
գ. Հուստինիանոսն ընդունեց օրենք, որով հողը ժառանգելու իրավունք ստացան նաև կանայք և աղջիկները: Մինչ այդ հողը ժառանգաբար անցնում էր հորից որդուն. այդպիսով պահպանվում էր հայկական իշխանական տների միասնականությունը:
դ. Մեկ այլ օրենքով կայսրը հարկադրեց, որպեսզի
աղջիկներին օժիտ հատկացվի: Հայոց մեջ մինչ այդ էլ դուստրերին ամուսնացնելիս պարտադիր օժիտ տալիս էին, բայց կայսրը ցանկանում էր, որ աղջիկներն օժիտի տեսքով մասնաբաժիններ ստանային հայրական կալվածքներից։

Տեքստային աշխատանք
Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ
աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։
Մեջբերված տեքստում ներկայացված են հատվածներ մեծ պատմաբան Նիկողայոս Ադոնցի դիտարկումներից։ Դրանք վերաբերում են Արևմտյան
Հայաստանի հայ բնակչության տարբեր խավերի ներկայացուցիչների՝ դեպի Բյուզանդական կայսրության արևմուտք և մայրաքաղաք Կոստանդնուպոլիս արտագաղթելուն։ Կայսրության շահերի տեսակետից հայերի գաղթը
դեպի արևմուտք շատ ցանկալի էր. դրա ապացույցն է այն, որ կայսրերը խրախուսում էին այդ շարժումը, և երբեմն էլ իրենք էին տեղահան անում հայրենի հողերից ու բնակեցնում կայսրության մյուս մասերում… Հայերն աչքի ընկան պետական կյանքի բազմաթիվ բնագավառներում՝ ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական. նրանք տվեցին հռչակավոր անուններ, որոնք շատ խոշոր ծառայություններ մատուցեցին կայսրությանը… Շատ նշանակալից եղավ
հայերի դերը նաև մշակութային և հոգևոր կյանքում… Ինչպե՞ս անդրադարձավ հայերի հիշյալ տեղաշարժը Հայաստանի ճակատագրի վրա։ Հայերի՝ կայսրությունով մեկ սփռվելը իրենց հայրենիքի շահերի տեսանկյունից,
անշուշտ, չի կարող դրական երևույթ համարվել… Երկրից հեռանում էին առավել ձեռներեց և առույգ ուժերը, այնպիսի ձիրքերով օժտված անձինք, որոնք կարողանում էին մնալ և աչքի ընկնող տեղ գրավել կայսրության կյանքի խռովահույզ ծովի մակերևույթի վրա։
    Նիկողայոս Ադոնց,Հայաստանը Հուստինիանոսի ժամանակաշրջանում

ա. Մեջբերված երկու հատվածում էլ խոսքը արտագաղթ երևույթի մասին է։ Առաջին հատվածում հեղինակը դիտարկում է հայերի արտագաղթը Բյուզանդական կայսրության շահերի տեսանկյունից, իսկ երկրորդում՝ Հայաստանի շահերի։

բ.Ինչպես հասկանալի է դառնում առաջին հատվածի բովանդակությունից, Բյուզանդիայի արևմտյան բնակավայրեր և մասնավորապես մայրաքաղաք Կոստանդնուպոլիս տեղափոխված հայության բազմաթիվ ներկայացուցիչներ ամենատարբեր ասպարեզներում հասել են բարձր նվաճումների և արդյունքների։ Այս հանգամանքը խիստ ցավալի է, քանի որ նրանք իրենց հայրենիքում մնալու դեպքում կարող էին իրենց տաղանդի շնորհիվ բարելավել սեփական ժողովրդի կյանքը և գուցե վերականգնել Հայաստանի անկախությունը։

գ.Ցավոք, երբեմն սեփական հայրենի միջավայրում ընտրած ուղիով գնալը և զորանալը դժվար և խոչընդոտներով լի է լինում։ Ուստի շատերը փնտրում են
այնպիսի միջավայր, որն առավել բարենպաստ է լինում իրենց տաղանդի, շնորհների զարգացման և իրացման համար։ Սա արտագաղթի գլխավոր
ազդակներից է։ Սակայն կարելի է նաև, ելնելով սեփական ժողովրդին բարեկարգության ուղղորդելու նպատակից, նրա մեծերի երազանքից՝ տեսնելու հայրենիքը հզոր և բարգավաճ, մնալ, չհեռանալ՝ փորձելով հաղթահարել դժվարությունները, բարելավել այն միջավայրը, որը լավագույն հնարավորությունները կստեղծի յուրաքանչյուրի տաղանդի
զարգացման համար։ Ասվածը զգալի չափով վերաբերում է հատկապես ղեկավար պաշտոններ զբաղեցնող անհատներին, որոնք ունենալով իշխանություն՝ թերևս առավել մեծ պատասխանատվություն
են կրում այն միջավայրի համար, որում ապրում է տվյալ հասարակությունը։

Հակաբյուզանդական ապստամբություններԱրևմտյան Հայաստանում

Արևմտյան Հայաստանում նշանակված բյուզանդացի պաշտոնյաները զանազան բռնություններ էին գործադրում, ավելացնում հարկերը: Այս քաղաքականությունը զայրույթ էր առաջացնում հայ ժողովրդի մեջ:
Հուստինիանոսի օրոք հայ ռազմական-քաղաքական մի շարք գործիչներ ապստամբություններ կազմակերպեցին կայսերական իշխանության դեմ: Ամենախոշոր ապստամբությունը տեղի ունեցավ 539 թ.: Ապստամբությունը գլխավորեցին Հովհաննես Արշակունին և նրա որդի Արտավանը: Հուստինիանոսը պատժիչ զորք է ուղարկում, որի ղեկավարին Արտավանը սպանում է: Կայսրը նոր զորաբանակ է ուղարկում հայերի դեմ: Բյուզանդական զորավարը բանակցությունների պատրվակով իր մոտ է հրավիրում Հովհաննես Արշակունուն: Խնջույքի ժամանակ Հովհաննես Արշակունին դավադրաբար սպանվում է բյուզանդացի զորավարի հրամանով: Չհաշտվելով այս իրադարձության հետ՝ ապստամբները փորձեցին սպանել Հուստինիանոս I
կայսրին: 548 թ. նրա դեմ Կոստանդնուպոլսում կազմակերպվում է խռովություն: Այդ խռովությանը մասնակցում էին նաև զորավար Արշակ Արշակունին և կայսեր մոտ ծառայության անցած Արտավանը: Բյուզանդացի պաշտոնյաներից մեկը, որը տեղյակ էր նախապատրաստվող խռովությունից, այդ մասին տեղեկացնում է բյուզանդական արքունիքին, և խռովությունը բացահայտվում է:
Հուստինիանոսը պաշտոնանկ է անում Արտավանին ու արգելափակում նրան պալատում: Արևմտյան Հայաստանում որոշակիորեն վտանգվել էր նաև հայոց լեզվի և մշակույթի պահպանումն ու զարգացումը։ Չնայած այս  դժվարություններին և վտանգներին՝ Արևմտյան Հայաստանում հայ ժողովուրդը պահպանեց իր լեզուն ու մշակույթը, որոնք ազգի ինքնությունը պայմանավորող էական հատկանիշներից են։

Մետաղաձուլություն և մեքենաշինություն

Ի՞նչ դեր ունի մետղաձուլությունը ժամանակակից կյանքում և տնտեսության մեջ: 
մետաղաձուլությունը (մետալուրգիան) յուրաքանչյուր երկրի տնտեսական եւ ռազմական
հզորության հիմքն է, որը մարդու արտադրական գործունեության հնագույն բնագավառներից
է։

Ի՞նչպիսի փոխադարձ կապեր կան մեքենաշինության և մետաղաձուլության միջև:
Մետաղաձուլության միջոցով  է կատարվում մեքենաշինությունը դրանց մեջ է օրինակ՝` մտնում ավտոբուսային միջոցների շինությունը։ Եվ մեքենաշինությունը մեզ օգնում է ստեղծել մետաղ

Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են մեքենաշինության ոլորտում: 

Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են Էեկտրաէներգիայի արտադրությամբ: 

Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են երկաթաքարի արդյունահանմամբ: