Սեպտեմբերի 18-24

Առաջադրանք 1

Համեմատել Արցախի և Սյունիքի զինված պայքարը և դրանց արդյունքները /գրավոր/.

Արցախի ազատագրական պայքար, 1724-1731 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Արցախ նահանգի տարածքում ձևավորված հայկական մելիքությունների գլխավորությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Սյունիքի ազատագրական պայքարին (1722-1730)։

Սյունիքի ազատագրական պայքար, 1722-1730 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Սյունիք նահանգի բնակչության մասնակցությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Արցախի ազատագրական պայքարին (1724-1731)։

Առաջադրանք 2

«Զինված պայքարը Արցախում և Սյունիքում»

Ազատագրական շարժումները 18-րդ դարի 30-80 թվականներին

Փոքրիկ ուսումնասիրություն/մեկ էջի սահմանում/

  • Ներկայացնել Նադիր շահի պատմական կերպարը:
    Նադիր Շահը Աֆշարների արքայատոհմի ներկայացուցիչ է, ով ղեկավարել է՝ 1736-1747 թվականներին։ 1730-31 թվականներին Իրանի մի շարք շրջաններ գավթած աֆղանական, թուրքմենական ցեղերին ու թուրքերին հաղթելու արդյունքում մեծ հեղինակություն է ձեռք բերել։ Նադիր շահը հաղթել է երեք խոշոր պատերազմներում (1730-1736, 1738-1740, 1743-1746)՝ վերանվաճելով ամբողջ Իրանը, խոշոր հաղթանակներ է տարել Իրաքում, Աֆղանստանում, Պակիստանում, Միջին Ասիայում, Հնդկաստանում, Պարսից ծոցի ավազանում ու Անդրկովկասում։ Նադիր շահը նկարագրվում է որպես «Ասիայի վերջին հզոր զորավար»։ Նա, թյուրքական ծագում ունենալով հանդերձ, համարվում է տարածաշրջանում Իրանի ազդեցության և ուժի վերականգնողը։
  •  Հայերի նկատմամբ նրա վարած քաղաքականության դրական, բացասական կողմերը:

  • Հիմնավորիր կամ հերքիր Նադիր շահի օրոք Խամսայի մելիքությունների արտոնյալ կարգավիճակը:

Աղբյուրներ՝  Արցախի կիսանկախ հայկական իշխանությունը XVIII դարի 30-40-ական թվականներին: Նադիր շահը և հայերը: Խամսայի մելիքությունների ստեղծումը

Խամսայի մելիքություններ

Եգանի և Նադիր շահի ռազմավարական համագործակցությունը

Հրատարակված

malenasahakyan

Welcome Malena’s blog. I’m 12. I am business lady.

Թողնել մեկնաբանություն