Խմբեր, շերտեր, համայնքներ

Մարդը հասարակական էակ է, ով իր կյանքի տարբեր փուլերում հայտնվում է տարբեր հասարակական խմբերում, դրանք լինում են տարբեր, իրենց կամքով և անկախ իրենց կամքից։

Օրինակ՝ երբ մարդը ծնվում է, արդեն իսկ հայտնվում է ընտանիքում, այն ընտանիքում որին նա չի ընտրել, այսինքն անկախ իրենց կամքից արդեն հայտնվում են ինչ որ խմբում։

Տարիների ընթացքում նրանց պետք է գալիս ընտրել խմբերն արդեն իսկ, իրենց կամքով, օրինակ՝ մանկապարտեզը, դպրոցը, դասարանը, համալսարանը, և այլն։

Կան նաև սոցիալական խմբեր, դրանք են՝ մարդկանց շերտերը, խավերը և դասակարգերը։

Յուրաքանչյուր մարդ ցանկության դեպքում կարող է լինել այն խմբում խմբում, որտեղ իրեն զգում է անկաշկանդ և գնահատված։

Բայց, որ խմբին էլ մարդը պատկանի պետք է ունենա սեփական արարքների հանդեպ պատասխանատվության զգացում։