Նոյեմբերի 20-27-ը առաջադրանքներ

Առաջադրանք 1

Ռուս-թուրքական 1877-78թթ պատերազմը, Հայկական հարցի միջազգայնացումը/ Հայոցպատմություն, դասագիրք 8-րդ դասարան, էջ 73-79/

  • Պատմել 1877-1878թթ.-ի ռուս-թուրքական պատերազմի ընթացքի մասին:

Ռուսաստանի միջազգային վարկը  խաթարել էր Ղրիմի պատերազմում թուրքերից ու նրա եվրոպական դաշնակիցներից կրած ծանր պարտությունը։Եվ որպեսզի կորցրած հեղինակությունը վերականգնի և Բալկաններին ու Արևմտյան Հայաստանին տիրի 1877թվականիապրիլին Ռուսաստանը պատերազմ սկսեց Օսմանյան կայսրության հետ։Մասնաճյուղի հրամանատարն էր հայազգի նշանավոր զորավար Միխայիլ Լոռիս-Մելիքովը(Լոռու Մելիքյանը)։ Պատերազմին մասնակցում էին հայազգի այլ զորավարներ։ Ճակատիձախ թևում կռվող Երևանյան ջոկատի հրամանատարը գեներալ Արշակ Տեր-Ղոկասովն էր։Նրա զորաջոկատը անցնելով Արարատ լեռը Հայկական պարից բաժանող լեռնանցքովպատերազմի առաջին մասին գրավեց Բայազետի և Ալաշկերտի գավառները։ 1877թ. հունիսին մոտ 10-հազարանոց թուրքական զորքը պաշարեց Բայազետը։ Հայպամտպաններից Սամսոն Տեր-Պողոսյանին հաջողվեց քրդական տարազով ծպտված անցնելշրջապատման օղակը և լուր հասցնել Տեր-Ղուկասովին։ 1877թ. աշնանը ռուսական զորքերըպաշարեցին Կարսը, որի գրավումը հանձնարարվեց հայազգի մեկ այլ գեներալի՝ ՀովհաննեսԼազարյանին։ Նոյեմբերի 6-ին հայ կամավորների առաջապահ ջոկատից ուղեկցությամբընթացող վճռական գրոհն ավարտվեց փայլուն հաղթանակով։ 1878թ. փետրվարին թուրքերնառանց լուրջ դիմադրության հանձնեցին նաև Արևմտյան Հայաստանի ռազմավարական մյուսկենտրոնը՝ Կարինը, ինչպես նաև Սև ծովի մի շարք շրջանները։

  • Սահմանել ‹‹Հայկական հարց››, ‹‹Արևելյան հարց››հասկացությունները:

Հայկական հարց, Օսմանյան և Ռուսական կայսրությունների տիրապետությունից Հայաստանի ազատագրման, հայ ժողովրդի ինքնորոշման ու ամբողջ Պատմական Հայաստանում սեփական պետականության վերականգնման, իր Հայրենիքում, սեփական պետականության սահմաններում հայ ժողովրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար հայ ժողովրդի մղված ազգային-ազատագրական պայքարի անվանումը դիվանագիտության պատմության մեջ։ Ըստ խորհրդահայ պատմագրութեան՝ Հայկական հարցը ասպարեզ է իջել որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս 1877-1878 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմից հետո։ Ըստ հայկական ազգային պատմագիտական թևի ներկայացուցիչների՝ Հայկական հարցն առաջացել է այն ժամանակ, երբ Հայ ժողովուրդը զրկվել է իր Հայրենիք Հայաստանում սեփական ազգային, անկախ, միացեալ և ամբողջական պետականություն ունենալու հնարաւորությունից։ Այդ տեսակետի կողմնակիցներ են մասնավորապես պատմաբաններ Լեոն, Լենդրուշ Խուրշուդյանը, Մնացական Խաչատրյանը և շատ ուրիշներ։

Արևելյան հարց, Օսմանյան կայսրության տիրույթների բաժանման համար մեծ տերությունների միջև ծավալված պայքարի և օսմանահպատակ ժողովուրդներ՝ այդ թվում հայ ժողովրդի, ազատագրական շարժման հետ կապված միջազգային հակասությունների պայմանական անվանումը դիվանագիտության և պատմական գրականության մեջ: «Արևելյան հարց» տերմինը առաջին անգամ գործածվել է Սրբազան դաշինքի (Ռուսաստան, Ավստրիա, Պրուսիա, Ֆրանսիա և այլն) երկրների Վերոնայի կոնգրեսում (1822)՝ Թուրքիայի դեմ Հունաստանի մղած անկախության պատերազմի կապակցությամբ: Լոզանի կոնֆերանսում (1922-23) ստորագրված հաշտության պայմանագրով «Արևելյան հարց» հասկացությունը վերացել է:

  • Համադրել Հայկական հարցը Սան-Ստեֆանոյի պայմանագրում և Բեռլինի կոնգրեսում:

1878թվականին փետրվարի 19-ին կնքվեց ռուս-թուրքական հաշտության Սան Ստեֆանոյիպայմանագիրը։ Սան Ստեֆանոյի պայմանագրով միջազգային դիվանագիտության մեջառաջին անգամ ձևակերպում ստացավ Հայկական հարցը։ Պայմանագրի 16-րդ հոդվածովսուլթանական կառավարությունը պարտավորվում էր ռուսների գրաված և Թուրքիայիվերադարձվող հայկական գավառների բարեփոխումները անցկացնել և ապահովել հայերիանվտանգությունը քրդերից և չերքեզներից։ Այդ միջազգային փասթաթղթում գործածվել էՀայաստան բառը։ Սան Ստեֆանոյի պայմանագիրն ամրապնդում էր Ռուսաստանի դիրքերնԱրևմտյան Հայաստանում։ 1878թ. հունիսին Բեռլինում գումարվեց վեհաժողովըռուս-թուրքական հաշտության պայմանները վերանայելու նպատակով։ Հայերի պահանջներըվեհաժողովին ներկայացնելու համար Մկրտիչ Խրիմյանի կամ Խրիմյան հայրիկիգլխավորությամբ կազմվեց հատուկ պատվիրականություն։

  • Փորձիր  ներկայացնել  Հայկական հարցի լուծման քո տարբերակը :
  • ‹‹Մկրտիչ Խրիմյան.Երկաթե և թղթե շերեփը››

Առաջադրանք 2

Դասարանական-Ազատագրական խմբակները և կազմակերպությունները/Հայոցպատմություն, դասագիրք, 8-րդ դասարան, էջ80-82/