Հայոց լեզու, 8-րդ դասարան, 24.11

1. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
Հորթերին խառնվել են գառնուկները: (հորդ, հորթ)
Հորդ անձրևների պատճառով համերգը չեղարկվեց: (հորդ. հորթ)
Նա  հաջող ելույթ ունեցավ: (հաջող, հաչող)
Հաչող շան վրա քար չեն նետում: (հաջող, հաչող)
Հայրը սրեց բոլոր  կտրիչ գործիքները: (կտրիչ, կտրիճ)
Կտրիճ զինվորների արարքը հերոսական էր: (կտրիչ, կտրիճ

2.Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
Նոր տուն կառուցելու  համար նա հարթ տեղ էր փնտրում: (հարդ, հարթ)
Հնձած արտերում ամբողջ հարդը մնացել էր ձյան տակ: (հարդ, հարթ)
Այդ ախտը նա ձեռք էր բերել մանուկ հասակից: (աղտ, ախտ)
Ամբողջ աղտը լցվել էր գետը: (աղտ, ախտ)
Մի ուխտ համառում էր  ու չէր քայլում: (ուղտ, ուխտ)
Մենք ուղտ ունենք կատարելու: (ուղտ, ուխտ)

3.Նախադասությունների մեջ գտի´ր բառագործածության սխալները:
Մեր մարզիկները  ավետեցին մրցաշարում տարած հաղթանակի լուրը:
Երկու  ընկերները շարունակ  վիճվում  են:
Տուն գնալուց հանդիպեց մայրիկին:
Քո համար նա բանաստեղծություն է հորինել:

4.Ո՞ր բառը մյուսների հետ ընդհանուր արմատ չունի:
Հրակայուն
Հրահրուն
Հրկեզ
Հրավիրել
Հրեղեն
Հրշեջ

5. Տրված բառերում գտի´ր հնչյունափոխված արմատները:
Ծնունդ, գետնուղի, կրթաթոշակ, սնափառ, մամռապատ, գիտարշավ, հնձվոր, սգվոր, քննություն, լսարան, նստացույց, լրջմիտ,  ուղեկալ, մրրկածեծ, շրջազգեստ, կավճաման, սուզորդ, չվերթ, իշուկ, պտուտակահան:

6. Շարքի բառերում ընդգծի´ր նախածանցներն ու վերջածանցները:
Տմարդի, թախծոտ, մայիսյան, փառք, խաբկանք, հաճելի, ժամանակ, սայլվոր, պարագլուխ, մակերես, ածական, բուրավետ, վայրենի, վայրի, փոխարքա, որդյակ, սնունդ, կաթված, ներամփոփ, բնույթ, ստորադաս, ապարդյուն, դժկամ, նախապապ :